Գործարան. Պատմության մոխրագույն լաբորատորիաները - Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (Մաս 16)

26 Հուլիսի 2019

Հողատարածքների ցանկապատման քաղաքականությունը արդյունաբերական հասարակության ստեղծման համար անհրաժեշտ առաջնային հումքերը ստեղծեցին: Սակայն ինչպես, խոհարարը կհաստատի՝ առաջնային մթերքները բավարար չեն և էներգիա էլ է պետք: Այդ անհրաժեշտ էներգիան մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը հասանելի չդարձավ: Այդ էներգիան մոխրագույն և ոչ բնակելի շենքերից էին գալիս, որոնք իրենց երկար խողովակներից սև ծուխ էին արտանետում: Գործարանները, որոնք իրենց ներսում տեղադրել էին չդադարող գոլորշու շարժիչ՝ ստեղծել է շոտլանդացի Ջեյմզ Վատը: Արդյունաբերական հեղափոխությունը հասել էր նպատակին:
Գիտեմ, որ կհարցնես: «Ինչո՞ւ արդյունաբերական հեղափոխությունը կատարվեց Անգլիայում, և ոչ թէ մի ուրիշ երկրում, օրինակ Ֆրանսիայում կամ Չինաստանում»: Այս հարցին պատասխանելու համար շատ պատճառներ են բերվել: Որոշները այն իրականությանն են անդրադառնում, որ Անգլիան որպես մի կղզի՝ աշխարհագրական տեսակետից հեռու էր այն քաոսային պատերազմներից, որը քայքայում էր Եվրոպական աշխարհամասը, և ամբողջ ծովագնացության պատմության ընթացքում, երբ խոսք է գնում շուկաների շահագործումից համաշխարհային առևտուրը, սա մի առավելություն է համարվում: Որոշներն էլ անդրադառնում են Անգլիայի բնական պաշարներին, օրինակ ածուխին, մեծ, գաղութային և հարուստ բնակչությանը իր երկրից դուրս, հատկապես Կարիբյանների շրջանում, որտեղ աֆրիկացի ստրուկները աշխատում էին անգլիացի հաղթողների հողերի վրա: Սակայն ամենահամոզիչ պատճառաբանությանը, որ հանդիպեցի՝ այն էր, որ անդրադառնում էր երեք ուրիշ գործոններին՝ հակառակ եվրոպացի կամ չինացի ֆեոդալ տերերի, որոնք տիրում էին մեծ մասնավոր բանակներին, անգլիացի տերերը ռազմական հատուկ ուժ չունեին, այսպիսով նրանց հարստանալը ավելի շուտ առևտրի միջոցով էր կատարվում, քան թէ դաժան ճնշումների միջոցով: Միևնույն ժամանակ, անգլիացի տերերը հովանավորվում էին համեմատաբար ուժեղ կենտրոնական ուժի կողմից, թագավորական մի համակարգ, որի գագաթում էր կանգ ուժեղ մի բանակ, գյուղացիների ամբստամբության դիմաց, որոնք դիմադրում էին իրենց վտարման դեմ, տերերին օգնության էին հասնում: Վերջապես այս իրականությունը, որ Անգլիայում հողատերերը համեմատաբար կենտրոնացած էին, այսինքն գյուղացիների մասսայական վտարումը պահանջում էր շատ քիչ քանակությամբ հողատերերի համաձայնությունը:
Որպեսզի տեսնենք, թէ ինչպես արդյունաբերական հեղափոխությունը կատարվեց Անգլիայում, արի վերադառնանք խոհանոցի փոխաբերության ու Անգլիային պատկերացնենք որպես մի մեծ կաթսայի: Նախ, բոլոր այդ հարցերը, որ մտքումդ կա և ես նշեցի (հողատերերի ռազմական թուլությունը, ուժեղ կենտրոնական կառավարություն և նման բաներ) լցրու այդ մեծ կաթսայի մեջ և թող մի քիչ խառնվեն իրար ու թրջվեն: Հետո դրան ավելացրու առևտրական դասակարգի ու արիստոկրատների հարստությունը, որը ձեռք է բերվել համաշխարհային առևտրում որոշ ապրանքների՝ օրինակ բրդի, կտորի և պողպատի վաճառքից ձեռք բերված շահույթից: Հետո այդ կաթսային ավելացրու մեծ թվով նախկին անգործ գյուղացիների, որոնք փողոցներում մի կտոր հացի, կամ աշխատանքի և որևէ բանի համար մուրացկանություն էին անում: Վերջում ավելացրու այն էներգիան կամ ջերմությունը, որը արտանետվում է պրն. Վատի գոլորշային շարժիչներից, որը կարող էր միևնույն ժամանակ հազարավոր տեքստիլի մեքենաներին էներգիա հաղորդել ու նրանց արագ շարժել: Մի քիչ բախտ ունենալով՝ արդյունաբերական հեղափոխությունը քո կաթսայից սկզբնական գործարանների տեսքով գլուխ կբարձրացնեն: Եվ այստեղ, Վիլիամ Բլակի (William Blake) ասածով «սատանայական մութ ջրաղացներն» (dark satanic mills) էին, որ վերջապես անբախտ նախկին գյուղացիների երեխաներին գտան, որպես արդյունաբերական բանվորներ, և պատմության մեջ առաջին անգամ, գոլորշու նոր շարժիչների կողքին սկսեցին քրտինք թափել:


(Շարունակելի)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: