Համաշխարհային առևտուր - Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (Մաս 15)

15 Հուլիսի 2019

Կարող ես պատկերացնել, որ այս պատմությունը շատ երկար է, և եթե ցանկանանք մանրամասության մեջ մտնել, վստահ եմ` դու չես լսի  այն մինչև վերջ: Ուրեմն, մի ընդհանուր հայացքով եթե նայենք, իրականությունն այնպիսին է, որ ամեն ինչ սկսվեց Եվրոպայում նավաշինության զարգացմամբ, օգտվելով կողմնացույցից (որը սկզբից չինացիներն են հայտնաբերել) և ծովային նավագնացության ձևերի ընդհանուր զարգացումից: Այս բոլորը Եվրոպացի ծովագնացներին օգնեց, որ հայտնաբերեն ծովային նոր ուղիներ, որը իր հերթին առաջացրեց համաշխարհային առևտուրը:
Անգլիայից, Հոլանդիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից առևտրականները՝ Անգլիայից ու Շոտլանդիայից իրենց նավերը լցնում էին բրդով և Շանհայում փոխարինում էին չինական մետաքսով, և նախքան նավերի շարժումը՝ դեպի Եվրոպա մետաքսները Յոկոհամայում փոխարինում էին ժապոնական սուրերով, հետո շարժվում էին դեպի Հնդկաստան՝ Բոմբեյ նավահանգիստ ու սուրերը փոխարինում էին համեմունքով, նորից վերադառնում էին Անգլիա, որպեսզի այս անգամ ավելի շատ քանակի բրդով լցնեն նավերը և կրկին նույն ճանապարհով շարունակեն այդ առևտուրը:
Այս ընթացքում որոշ ապրանքներ, օրինակ՝ բուրդ, համեմունք, պողպատե սուր վերածվեցին միջազգային արժեքի: Համաշխարհային ապրանքները, որոնց փոխանակման արժեքը միջազգայնորեն էր որոշվում և այն արտադրողները կամ վաճառականները, որոնք նման ապրանքներ էին վաճառում նոր շուկայում ավելի շատ էին հարստանում: Հողատերերը՝ օրինակ Անգլիայում և Շոտլանդիայում, երբ նկատեցին, որ հասարակական տեսակետից իրենցից ավելի ցածր մակարդակի մարդիկ, այսինքն առևտրականները և օպորտունիստ ծովագնացները, մեծ հարստություն են կուտակում, որոնց մոտ նրանց հարստությունը չնչին է երևում, վախեցան և նույն ժամանակ սկսեցին մտածել ու անհավանական մի բան որոշեցին՝ «Եթե չենք կարողանում այս ստոր առևտրականների հաղից գալ, ինչո՞ւ չմիանանք նրանց» և երբ իրենց պալատների պատուհաններից դուրս էին նայում այն հողագործներին, որոնք իրենց հողի վրա աշխատում են իրենք իրենց ասացին՝ «այս հողագործները, որոնք սոխ ու բազուկ են ցանում ի՞նչ օգուտ ունեն, իրոք բազուկը ի՞նչ արժեք ունի միջազգային շուկայում, ոչ մի արժեք»:
Այսպիսով, ագրեսիվ մի որոշում կայացրեցին՝ փչացող գյուղատնտեսական ապրանքների չարիքից ազատվելու համար, օրինակ սոխ և բազուկ, որոնք ոչ մի ձևով չէին կարող ներմուծվել նորաստեղծ համաշխարհային շուկա, ցանկապատեցին իրենց բոլոր հողերը, բոլոր խեղճ հողագործներին հեռացրին աշխատանքից և նրանց փոխարեն իրենց ցանկապատված հողերում ցրին ոչխարների հոտեր, որոնք ավելի հնազանդ էին քան հողագործները և հնարավորություն էին ունենում աչքի մի ակնթարթով ոչխարների բրդերը միջազգային շուկայում վաճառել: Այսպիսով Անգլիան մարդու պատմության մեջ կոշտ փոփոխությունը փորձեց, որին անվանում էին՝ ցանկապատում (Enclosure):
Մի քանի դար անց, ոչ մի բան անցյալի նման չէր: Անգլիայի գյուղերի տեսքը ամբողջովին փոխվեց: Շարունակականության կամ միասնականության զգացմունքը, որը տիրում էր հողագործների մոտ, որոնք սերունդ առ սերունդ նույն հողերում և նույն տերերի հետ ապրել էին և կրում էին իրենց պապերի ավանդույթներն ու աշխատանքը, մի անգամից ավարտվեց: Գյուղացիների ավելի քան 70 տոկոսը իրենց պապենական հողերից ու տներից դուրս շպրտվեցին: Այս արարքը քայքայիչ, վայրի, դաժան և արդյունավետ՝ շահավետ էր հողատերերի համար:
Այսպիսով Անգլիայի փոփոխության ընթացքը սկսվեց շուկա ունեցող հասարակությունից դեպի շուկայական հասարակություն, որովհետև հողագործներին դուրս հանելը՝ և աշխատանքը, և հողը վերածեց ապրանքի: Ինչպե՞ս, լավ, դուք ինձ հետ ի՞նչ կանեինք եթե մենք հանկարծակիորեն հայտնվեինք Անգլիայի գյուղական շրջանի ցեխոտ փողոցներում: Անպայման կգնայինք մի ուրիշ գյուղ, առաջին տանը, որ հասնեինք «կխնդրեինք ու կասեինք ամեն ձևի աշխատանք կկատարենք մի կտոր հացի ու ապաստարանի համար»:
Այսպիսով հասանք իսկական պատմությանը՝ Աշխատանքի շուկայի ծնունդ՝ այնպիսի մի շուկա, որտեղ մարդը, որը չունի հող և գործիքներ, պետք է իր կյանքն անցկացնի՝ աճուրդի դնելով իր աշխատանքը և չարչարանքը՝ այն ապրանքի վերածելով:
Սա հենց այն էր, որ պատահեց: Նախկին հողագործները հազար-հազար թվերով ու անհարմար ճանապարհներով ման էին գալիս ու միակ բանը, որ ունեին իրենց աշխատուժն էր վաճառելու համար: Հակառակ իրենց ծնողների կամ պապերի, որոնք առանց իրենց աշխատանքը վաճառելու զբաղվում էին, նախկին հողագործերը ստիպված էին վերածվելու աշխատանք վաճառողների: Ամենայն դեպս, ցավոտ ձևով, նոր շուկայի ստեղծումը, որը ջանում էին ստեղծել՝ տասնամյակներ տևեց: Սկզբում հազարավոր նախկին հողագործ կամ գյուղացի իրենց աշխատանքը վաճառում էին քիչ թվով գնորդների: Պարզապես, մի քանի տասնյակ տարի հետո, առաջին գործարանների ստեղծմամբ, աշխատանքի պահանջը բարձրացավ: Մինչ այդ ժամանակ բավարար գործատուներ չկային՝ նախկին անգործ գյուղացիների բանակը գրավելու համար, այդ իսկ պատճառով տարածվեց սովը, հիվանդությունները և ընդհանուր չարչարանքը, որոնք աննախադեպ էին խաղաղության ժամանակ:
Նույն դեպքը պատահեց նաև գետնի հետ: Երբ գետնատերերը հողագործներին փոխեցին ոչխարների հետ, հասկացան, որ բուրդ արտադրելու իրնեց հսկողության փոխարեն կարող են այդ գետիները ուրիշներին վարձու տալ և վարձի գինն էլ կը որոշվի բրդի միջազգային շուկայական արժեքի հիման վրա: Ինչքան խոտը կամ անասնակերը հողատարածքներում շատ և հարուստ լիներ, ավելի շատ թվով ոչխարներ կարող էին ուտել ու ավելի շատ քանակությամբ բուրդ արտադրվել, և գետնատերը կարող էին ավելի շատ վարձ ստանալ մի հեկտարի դիմաց: Վերջապես, երբ բուրդը միջազգային արժեք ստացավ, միակ բանը, որ Անգլիայի հաճելի ու կանաչ հողերը կարիք ունեին գյուղացիների վտարման, դուրս հանման ու նրանց տեղը գեր ու գեղեցիկ ոչխարներով փոխարինումն էր:
Սակայն ո՞վ էր հողը վարձելու և ոչխար բուծելու: Նախկին որոշ գյուղացիներ, որոնք կամ պետք է այդ գործը անեին կամ էլ ենթարկվեին դաժան աղքատության: Նրանք պայմանագրեր էին կնքում տեղային գետնատերերի հետ այն հույսով, որ երբ բուրդը շուկայում վաճառեն այնքան գումար կլինի, որ վարձը մուծեն, եկամուտի մի մասն էլ մյուս աշխատողներին տան ու վերջում էլ, եթե չնչին մի բան էլ վերջում մնա, դրանով իրենց ընտանիքին կկշտացնեն:
Ուշադրություն դարձրու, թէ ինչպես բոլոր հողագործները նույն ժամանակ վերածվեցին մի տեսակ բիզնեսմենի և իրենց պապենական հողերը վերածվեց ապրանքի: Նախկինում, ֆեոդալական համակարգի իշխանության ներքո, գյուղացիները պետք է հողի վրա աշխատեին, որպեսզի փորները կշտացնեն և տերը, որ այդ հողերի տերն էր, իր բաժինը վերցներ: Շուկան ամբողջովին բացակայում էր արտադրության ու բաշխման գործընթացից: Սակայն, երբ գյուղացիները վտարվեցին հողերից, բնակչության մեծ մասը ստիպված եղավ մի տեսակ շուկայում մասնակից դառնալ: Գյուղացիների մեծ մասը միացավ աշխատանքային շուկային, որտեղ ջանում էին քրտինքով աշխատանքը վաճառել ու մտահոգված էին իրենց աշխատանքի ու չարչարանքի փոխանակման արժեքի գնահատմամբ: Նրանցից շատ քչերը շարունակում էին աշխատել իրենց տերերի հողերի վրա, բայց ամբողջովին տարբեր պայմաններում, որպես վարձողներ, որի վարձի չափը որոշվում էր բրդի գնի հիման վրա, և որպես գործատուներ, որոնք շուկայում բրդի գնի տատանման հարցից միշտ վախի մեջ էին գտնվում: Մինչդեռ նրանց հայրերն ու մայրերը այն վախով էին ապրել, որ հանկարծ չպատահի այնպես, որ իրենց տերերը իրենց արտադրության մի մասը՝ սովի դեմն առնելու նպատակով իրենց համար մի կողմ չդնեն, հիմա նրանք մի ուրիշ բանով էին մտահոգված, թե արդյո՞ք կկարողանան շուկայում բուրդը ծախել ու փող ունենալ, որպեսզի դրանով և վարձը մուծեն և բավարար չափով սնունդ գնեն, որ երեխաներին կշտացնեն:
(Շարունակելի)

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: