Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (մաս 10)

18 Հունիսի 2019

 Գլուխ երկրորդ

Շուկայի հասարակական ծնունդը

Իջնում է «Իջանա» կղզու երեկոն: Ամառ է ու մենք նստած ենք մեր ամառանոցում և դիտում ենք վառ ու փայլուն արևին, որը թաքնվում և անհետանում է «Պլոպոնզի»-ի սարերի ետևում: Ես հենց նույն գործն եմ անում, որ հայրս էր կատարում, երբ ես երեխա էի, հայացքս թեքում եմ դեպի քեզ ու գիտական տերմիներով բացատրում, թէ ինչու է, երբ արևն անհետանում է սարերի ետևում՝ կարմիր է երևում: Քո տրամադրությունն ընկնում է:
Քիչ անց, երեկոյան վերցնում ենք մեր նավակը և մեր ընկերների ու նրա երիտասարդ տղայի՝ Փարիսի հետ գնում ենք «Մարաթուս» ծովի ափի մշտական ռեստորանը: Ընթրիք պատվիրելու ընթացքում Փարիսն սկսում է անեկդոտներ պատմել ու մեզ ուրախացնել, նա իր ձեռքն է վերցնում մեր հավաքույթը և արդյունքում մեզ սառած վիճակից հանում է, նույնիսկ քեզ, որ վերջինն ես, որ ծիծաղում է, որպեսզի ավելի զուսպ երևա:
Նախքան ընթրիք մատուցելը, կապիտան Կուստան, որը ձկնորսական նավը մեր նավակի կողքին՝ ռեստորանի ետևում գտնվող նավահանգստում է պահել, քեզ խնդրում է, որ իրեն օգնես: Նրա խարիսխը ծովի տակի քարերի մեջ խրված է և իր շղթան դրան ազատելու ժամանակ կտրվել է ու երկու մասի է բաժանվել: Նա ասում է «Որովհետև գիտեմ, թէ ինչքան ես սիրում չքանալ ջրի մեջ, խնդրում եմ մտնես ծովն ու այս պարանը խարիսխի անցքից անցկացնե՞ս, դու պատասխանում ես «Անպայման», և այս առիթը նպատակահարմար նկատելով, որ այդ վարկյանի հերոսը կլինես, հպարտությամբ նետվում ես ծովի մեջ:
Երեկոյան, քո անհանգստությունն ինձ համար, Փարիսի անեկդոտները, ծովի ջրի մեջ նետվելը, այն էլ նրա համար, որ կապիտան Կուստան քեզանից խնդրեց. այս բոլորը քո ամառային հաճույքն են կազմում: Ըստ սահմանման, սրանք որպես «լավ բաներ» են հասկացվում: Հակառակ այն վատ բաների, օրինակ այն զգացմունքը, որ ընկերներիցդ մեկից վիրավորվելու առիթ ես ունենում, կամ այն զգացմունքները, որ ունենում ես, երբ պարտավոր ես հոգնեցուցիչ տնային աշխատանքներ կատարել կամ կյանքում մենակության ու անորոշության ժամանակ ես զգում: Հիմա ուշադրություն դարձրու սրանց մեծ տարբերությանը, որը կյանքը լեցուն է դարձնում ուրախությունից ու խորը բավարարվածությունից, և այն լավ բաներին, որոնց անդրադառնում ենք տնտեսության մեջ: Այն ապրանքներին, որ տեսնում ես խանութների դարակների վրա, այն ապրանքներին, որոնք վաճառվում են «Ամազոն»-ի ինտերնետային կայքում, և հեռուստացույցը անընդհատ պնդում է, որ դրանք քեզ անհրաժեշտ են: Սրանք քիչ թէ շատ բաներ են, սակայն անպայման տարբեր: Այդուհանդերձ մենք սրանց ասում ենք լավ բաներ (Goods), ավելի լավ հասկանալու համար՝ ճիշտ կլինի ասել ապրանք: Այսպիսով ի՞նչ տարբերություն գոյություն ունի լավ բանի ու ապրանքի միջև:
(Շարունակել)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: