Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (մաս 9) - Անհավասարությունը որպես ինքնաշարունակական գաղափարախոսություն

11 Հունիսի 2019

Երբ անդրադարձա հոգևորականին և նրա դերին, ասացի, թէ ինչպես գաղափարախոսությունը արդարացրեց ու օրինականացրեց ավելցուկի անհավասար բաշխումը բոլորի՝ ունևորների ու չունևորների մոտ: Դա հաջողվում է մինչև այն կետը, երբ կարողանում է զարգացնել հավատքների մի ցանց, առասպելների նման մի բան: Եթե լավ մտածես, կտեսնես, որ ամենահեշտ բանն է, երբ հավատք ունեցողները վերարտադրում են այն միտքը, որ իրենք արժանի են այն ամենին, ինչ ձեռք են բերել: Երեխա տարիքից դու խիստ տրամաբանական հակասության մեջ ես գտնվել, սակայն քիչ ես դրան ուշադրություն դարձրել: Մի կողմից քեզ վախեցնում էր այն միտքը, որ որոշ երեխաներ սովածության պատճառով լաց լինելով են քնում, մյուս կողմից՝ ամբողջովին հավատացած էիր (մյուս բոլոր երեխաների նման), որ խաղալիքները, հագուստները և քո բնակարանը իրավ քեզ են պատկանում: Մեր մտքում, երբ ասում ենք «Ես այս ինչ բանը ունեմ», կամ «Ես արժանի եմ այն ինչ բանի» նույնն բանն ենք մտածում: Երբ նկատում ենք այն մարդկանց, որոնք զրկված են կյանքի անհրաժեշտ սկզբնական պահանջներից, անմիջապես ցույց ենք տալիս, որ ցավակից ենք ու բարկանում ենք, թէ ինչո՞ւ նրանք էլ բավարար չափով չունեն, սակայն մի վայրկյան մեզ իրավունք չենք տալիս մտածելու, որ նրանց զրկվածությունը արդյունք է այն ընթացքի, որ պատճառ է դարձել մեր շքեղության մեջ ապրելուն: Սա հոգեբանական մի մեխանիզմ է, որտեղ հարուստներին և ուժայիններին (սովորաբար երկուսն էլ մեկ են) համոզում է, որ սա իրավասի, արժանի և անհրաժեշտ է, որ նրանք ավել ունենան, մինչդեռ մյուսները շատ քիչ ունեն:
Շատ ծանր մի ընդունիր: Մարդիկ, երբ իրենց օգտին է՝ շատ հեշտ են իրենց համոզում, որ դա տրամաբանական, բնական և արդարացի է: Սակայն, միևնույն ժամանակ, պատանի տարիքում հանկարծ չհաշտվես այն անհավասարությունների հետ, որոնք արթնացնում են քո զայրույթը: Երբ զգացիր, որ արդեն հանձնվում ես այն մտքին, որ սարսափելի անհավասարությունը անխուսափելի է, հիշիր, թե ինչպես սկսվեցին այս բոլորը: Նորածիններ, որոնք մերկ են ծնվում հասարակության մեջ, որոնց մի մասը թանկագին հագուստներ են հագնում, և պատնեշ է քաշվում իրենց ու մնացածի միջև, որոնք դատապարտված են սովածության, զրկվածության ու թշվառության: Պահպանիր քո զայրույթը խելացիորեն և զգուշությամբ, մինչև այն ժամանակ, երբ ժամանակը հասունանա, որպեսզի մի քայլ կարողանաս անել՝ աշխարհը դարձնելու տրամաբանական, բնական և արդար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: