Բարեփոխումներ են պետք կատարել ներկայիս տնտեսական քաղաքականության մեջ

16 Հուլիսի 2018

Ժանակակից կապիտալիզմի պատմությանը կարելի է դիտել մի քանի փուլերով: Առաջին փուլը կապիտալիզմի ոսկե շրջան է կոչվում, որը սկսվեց 1940 թ. տասնամյակի վերջերից ու ավարտվեց 1970-ականներին: Այսինքն, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և վերանորոգումների շրջանում:  Այս փուլը կամ շրջանը կոչվում է նաև «Կինեզի» փուլ կամ շրջան, որը հավատարիմ էր ամբողջովին զբաղվածության և ուշադիր լինելուն պետական հաստատություններին, սեփականության և պետական օրենքներին, ազգային ու միջազգային մակարդակներով, նպատակ ունենալով ապահովել կայուն տնտեսական աճ և դեմն առնել եկամուտների անհավասար ավելացմանն ու հարստության կուտակմանը, որոշակի չափից և դրա չափի սահմանի ճշտումը: 

Երկրորդ փուլը կոչվում է «անհսկելի կապիտալիզմ», որը սկսվեց 1970 թ.-ից հետո և առաջին շրջանի հակառակն է: Այս շրջանում վերացվեցին բոլոր այն եղանակները, որոնք դրված էին անհավասարության ու անկայունության դեմ: Այդ իսկ պատճառով անկայունությունն ու բացարձակ անհավասարությունը վերադարձավ հասարակություն ու տնտեսական համակարգում: Չնայած այս շրջանում նկատվեց որոշ ժամանակավոր արագ տնտեսական աճեր, որոնք հետևանք էին անկայուն ֆինանսական փուչիկների, կրեդիտների ու բնակարանային վարկերի հատկացումով ցածր օգուտով, որոնք ձեռնտու էին սպառողներին, սակայն ընդհանրապես տնտեսական աճի տեսանկյունից ավելի ցածր մակարդակի վրա էր գտնվում նախկին Կինեզային փուլի համեմատ: 

Մենք գործ ունենք ոչ թէ մեկ տեսակ կապիտալիզմի հետ, այլ տարբեր տեղերում ու ժամանակներում հանդիպում ենք տարբեր կապիտալիստական համակարգերի հետ:

 

20-րդ դարի սոցիալիզմի ամենաշատ քննադատողները հենց ձախերն են: Մենք հաճախ խոսում ենք երկու համակարգերի՝ կապիտալիստական ու 20-րդ դարի սոցիալիզմի մասին, սակայն կարելի է գոյություն չունեցող երրորդ համակարգն էլ սրանց կողքին պատկերացնել, չնայած ընդհանուր սահմանում դրա մասին չկա և մինչ այժմ էլ չի իրականացել: Տարբեր առաջադիմական ու հակակապիտալիստական խմբեր այս երրորդ համակարգը անվանում են դեմոկրատական սոցիալիզմ: Նորարարության տեսակետից հնարավոր է այս երեք համակարգերը ուսումնասիրել ու համեմատել:  

 

Ներկայումս մենք կարիք ունենք տնտեսական զարգացման ժամանակակից շրջանի:  Սակայն գոյություն չունի այն աշխատանքը և էներգիան, որ 1945 թվականի ֆաշիզմի համաշխարհային պարտությունից հետո կար տնտեսական բարեփոխությունների համար: Ներկայումս, բացի գաղափարական ու տնտեսական մարտահրավերների, գոյություն ունի քաղաքական մարտահրավեր:

Կայուն տնտեսական աճի ստեղծման համար, անհարժեշտ է եկամուտների ու հարստության վրա հարկերի ավելացումը և նոր մշակույթի ձևավորումը, որտեղ կնկատվի ու կբացահայտվի անհավասարության հետևանքով առաջացած հասարական ու տնտեսական ախտերը և ջանքեր կգործադրվեն դրանց սանձարկելու հարստության անհավասար բախշման վերացման ուղղությամբ: Հայտնի գիտնական ու տնտեսագետ Թումաս Փիկտենին իր «Կապիտալիզմը 21-րդ դարում» ցույց է տվել, թէ ինչպես կապիտալիզմը իր էությամբ անհավասարության առաջացման աղբյուրն է ու այս հարցին անդրադառնալն ու նրա համար մի լուծում գտնելը կենսական նշանակություն ունի մարդու ապագայի համար: Սա չի իրականացվի մի քանի մակերեսային բարեփոխություններով, այլ անհրաժեշտ է հիմնովին փոփոխություններ կատարել արժեքների, քաղաքականությունների ու գործնական եղանակների մեջ:

Պետք է հաշտ քաղաքականություն վարել կենսամթնոլորտի հետ, որը պահանջելու է հասարակության ու տնտեսության պատմության մեջ փոփոխություններ առաջացնելու: Էկոլոգիական խնդիրները պետք է պետության գլխավոր քաղաքականության մեջ տեղավորվեն: Տարբեր ընկերությունների համար նոր նախապայմաններ պետք է սահմանվեն, պետք է սահմանել գաղափարախոսություն և նոր մշակույթ ամբողջ հասարակության մակարդակով: Սրանք կարող են իրականանալ պետական սեկցիայի հաջող մրցակցությունով մասնավոր սեկցիայի հետ (Ազգային, շրջանային ու փոքր տեղական մակարդակներում պետական սեփականության ալտերնատիվով մասնավորի դեմ, որտեղ միշտ մասնավորը անհաջող է լինելու): Մասնավորի դեմ մրցակցություն պետք է լինի նաև տարբեր աշխատանքի բնագավառների կոպերատիվների կամ այն աշխատանքային կենտրոնների միջոցով, որոնք գտնվում են աշխատավորների սեփականության ներքո: Պետք է մասնավոր ընկերություններին ու սահմանափակ բաժնետիրական ընկերություններին խրախուսել, որպեսզի այն որոշումները, որոնք կատարում են իրենց կապիտալի ներդրման ուղղությամբ լինեն երկարատև, նկատի առնվեն ապագան ու մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն բոլոր հարցերի կապակցությամբ:

Սեփականությունը հիմնական բանալին է վերոհիշյալ հարցերի: Համաշխարհային տնտեսական զարգացումը մեր նոր դարաշրջանում պետք է ամրապնդվի ընդհանուր պետական սեփականությամբ: Սրա կողքին դինամիկ կոոպերատիվ սեփականությունները նաև կարող են մեծ դրական դեր խաղալ տնտեսական ու հասարակական առավելություններ ունենալու գործում: Մասնավոր սեփականության գոյությունը պետք է մի բացառիկ երևույթ համարել, այն տեղերում, որտեղ բավարար ու համոզիչ  բացատրություն գոյություն կունենա դրա համար: 

Եթե վերոհիշյալ հարցերը իրականություն դառնան և գիտակցաբար մոտենալ այս հարցին, տնտեսության հետ ընթացի փոխարեն դեպի անհսկելի կապիտալիզմ, զարգացում կլինի դեպի առաջադիմական շրջանների: 

Այսպիսով երկու տեսակ մարտահրավերների առջև ենք կանգնած, առաջինը, որ պարտված, ավանդական նեոկլասիկ տնտեսության փոխարեն նոր մի տեսակ տնտեսության առաջացման անհրաժեշտություն է զգացվում:  Երկրորդ հերթին մենք կարիք ունենք պետական քաղաքականության, որը ձևավորված լինի շուկայի իրական գործունեության հիման վրա:

Եթե շուկան հենց այնպես թողնել իր վիճակին, կառաջացնի հարստության ու եկամուտների անհավասարություն, կապիտալիզմի բնազդային անկայունություն, կոռուպցիա և էկոլոգիական ու հասարակական կործանվածություն: Սրանց դեմը առնելու համար անհրաժեշտ է կիրառել մի շարք նոր քաղաքականություն, որոնցից կարելի է թվարկել հետևյալները՝ 1-Պետական սեփականության նոր ձևի օգտագործում, տեղային, շրջանային, ազգային ու միջազգային մակարդակով, 2-կրկնակի հարկեր սահմանել հարստության ու բարձր ծախսերի ու եկամուտների վրա, 3-կոոպերատիվ ղեկավարության խրախուսումը և տարածումը տարբեր ընկերություններում, որտեղ հնարավոր է բաժնետոմսեր տարածել աշխատավորների միջև: 

 

Ռուբիկ Սարդարյան

Թեհրան  15/07/2018

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: