Քարաձուլարան գործարանի կառուցման զրոյականով

28 Փետրվարի 2018

   ՀՀ  Հանրային Խորհրդում հնչեցված առաջարկը քարաձուլարան գործարան վերաբացելու՝ շատ տեղին է և հրատապ։

   Անգամ լեռնականի գաղթական մտքով մեր քարակերտ, քարաշեն շինությունները լեռների, բլուրների, սարերի պարեգոտը՝ քարերի անվերջ սինֆոնիան հուշում  է, որ պետք չէ քար նետել ընդերքի էության վրա, կամ էլ քարկոծել ռեզինե խողովակների ներկրողներին։

        Քարսրտության օրինակ թող չընկալվի այն ասացվածքը, թե կոշտը նստել քարի գլխին լաց է լինում անձրևից կախյալ։

       Քարե դարից, քարե դարդից հետևակ հայ շինարար քարտաշների քարե թելերի մանրաթելերը ասես մեզ կապ են տալիս, որ քարկապ չդարձնենք քարաձուլարանի գործարան բացելու միտքը։

      Հայաստան աշխարհի բազալտակուռ հիմքերը անշուշտ կցնծան և կժպտան վարդագույն տուֆի ֆասադով, որ այդքան էլ իրենց ռելիեֆին «շլանգի» տեղ չեն դրել «հորհորները»։ Քարե թթվակայուն խողովակների կիրառության դեպքում հայի ջուրը մեկ առվով կգնա, հետևաբար կկրճատվեն ավելորդ ծախսերը, ներկրումները կնվազեն և ամենակարևորը, որ հումքը տեղական կլինի, էժան և մատչելի։

        Անշուշտ այս պատկերացումներով շատերի փեշի քարը կթափվի ու ժողովրդի սրտից մի քար էլ կընկնի. չմոռանանք, որ մենք հայերս երկու քարի արանքում ենք, որոշ առումներով անուններ ենք գրում քարին։

        Որպեսզի լավագույն այս առաջարկը չգրվի քարին, այլ օրենքի վավերացումով ուժ ստանա, պետք չէ պատեպատ ընկնել կամ գլուխը քարով տալ։

      Եկենք սկսենք մաքուր քարից... և հիշենք հետևյալը՝ կաթիլը քար է ծակում, ոչ թե ուժով այլ կաթիլով։ Միայն թե մեր համբերությունը կյանքից ավելի երկար լինի։

      

 

Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: