Կուբայի տնտեսական ռեֆորմները սոցիալիզմի հիմունքների վրա են ծրագրվել

14 Նոյեմբերի 2017

  ԱՄՆ-ի ոչ բնական սանկցիաները ընդդեմ Կուբայի՝ իր բացասական ազդեցություն է թողնում Կուբայի տնտեսության վրա: Անցյալ ավելի քան 50 տարիների ընթացքում այս սանկցիաները Կուբայի տնտեսական զարգացման հիմնական արգելքն են եղել: Սովետական Միության և սոցիալիստական բլոկի փլուզումը պատճառ դարձավ, որ Կուբան կորցնի իր հիմնական գործընկերոջը և դա բացասական ազդեցություն թողեց երկրի վրա: 2008 թվականի ճգնաժամը նույնպես վնասեց Կուբայի տնտեսությանը: Կուբան փոքր երկիր է ու սահմանափակ ռեսուրսներով, դրա արդյունաբերության մակարդակը ցածր էր և դա ստիպեց ղեկավարությանը և կոմկուսին, որ վերակազմակերպեն տնտեսությունը և դարձնեն ժամանակակից ու ավելի ուժեղ կարգ ու կանոնով:
  Կուբան մեծ մասշտաբի ներմուծումներ էր կատարում, հատկապես սննդամթերքների բնագավառում: Պետությունը տարիներ առաջ զգալով, որ երկիրը կարիք ունի ինքնաբավ դառնալու, կենտրոնացավ հողագործության վրա: Սննդամթերքի արտադրումը երկրի համար դարձավ ազգային անվտանգության հարց:
  Կուբան տարիներ առաջ իր կես միլիոն բանվորներին տեղափոխեց հողագործության ու սննդամթերք արտադրելու բնագավառ: Սա համարվեց Կուբայի տնտեսական նոր մոդել: Կուբայի սոցիալիստական համակարգը, տրամաբանական և ազդեցիկ ձևով բանվորական ուժից օգտվելու հիման վրա է հենվել: Պետությունը նրանց հող է տրամադրում և օգնում, որ կարողանան արտադրել: Այս հողերի մեծ մասը գտնվում են գյուղերի մոտակայքում, որտեղ ապրում են բանվորների մոտ 80 տոկոսը: Այս ձևով պակասում է էներգետիկայի օգտագործման և երթևեկության ծավալը: Կուբան ուներ մեծ քանակությամբ բյուրոկրատներ, որոնց ուղղորդեցին դեպի երկրի տնտեսական արտադրության բնագավառ: Կուբան աշխատում է նոր աշխատատեղեր ստեղծել ու վերացնել այն տպավորությունը, որ իբրև թէ «Կուբայում առանց աշխատելու կարելի է ապրել» երևույթը:
  Եթե Կուբան սոցիալիստական համակարգով մի երկիր չլիներ արդեն վաղուց այդ երկիրը փլուզվել ու դարձել էր հետամնաց  երկիր ու ԱՄՆ-ին ենթակա մի գաղութ: Սոցիալիստական հիմունքները պահպանելով, ըստ պայմանների ու ժամանակի պետք է կատարվեն բարեփոխություններ: Դա ավելի շատ կարելի է տեսնել Չինաստանի ու Կուբայի նման  երկրներում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: