Սովետը չկա, նրանից հիշողություն է մնացել... (Վահան Իշխանյան)

17 Օգոստոսի 2017

Սովետը չկա, նրանից հիշողություն է մնացել՝ ստվար մասը Սովետը հիշում է որպես նորմալ կյանք, ուր սոված չէին մնում, տանիք ունեին, և կրթություն էին ստանում, Սովետական Հայաստանը մի երկիր էր, ուր մշակույթն էր բարգավաճում։ Այդ ստվար մասը, հարյուր հազարներ աղքատացան, երկիրը դատարկվեց` սոցիալիզմին փոխարինած կապիտալիստական կարգերի պատճառով։ Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ եթե երեք միլիոնին պատկանող հարստությունը բաժանեն հարյուրի մեջ, մնացածը կաղքատանա, եթե ազատ տնտեսական հարաբերություններ ու մրցակցությունը սրբացնես, զոռբաները կհարստանան, համեստ մարդիկ կաղքատանան, անխիղճ ագահները կհաղթեն, խղճմտանքով ու զուսպ մարդիկ կպարտվեն մի մրցակցության մեջ, որ իրենք էլ չեն ընտրել։
Այդ ստվար մասի, այդ աղքատացած մեծամասնության ձայնը այդպես էլ քաղաքականություն չմտավ, չեկավ այն քաղաքական ուժը, որ ասի՝ հոպ՝ եկել է հավասրության ու արդարության ժամանակը։ Փոխարենը հազար տեսակ ընդդիմություններ են առաջանում, որոնք ավելի կապիտալիստ են քան իշխանությունը, որոնց մի մասը իշխանությունից դուրս է թռնում, դառնում՝ ընդդիմություն, ու պայքարի գաղափարական ճակատ չունենալով իշխանության հետ, պայքարում են անցյալի դեմ՝ Սովետի դեմ։ Գումարած նաև իրենց հալածական ներկայացնող արտագաղթած մտավորականները, այն բազմաթիվ հասարակական ակտիվիստներն ու քաղաքական գործիչները, ովքեր նոր սկսվող սառը պատերազմում հաճոյանալու համար Արևմուտքին էսօրվա կապիտալիստական Ռուաստանը նույնացնելով Սովետի հետ, կռիվ են տալիս մի բանի դեմ, որ չկա, հիշեցնեմ՝ Սովետը չկա։
Ու երբ Հայաստանի կարգերը փոխելու, կապիտալիզմը տապալելու, կուտակված միլիարդները բաշխելու, սոցիալիզմ կառուցելու տեսլական է հնչում, նորընծա հակասովետների բանակը հարձակվում է՝ թե սովետը վերկանգնում են։
Նրանք այն վանականի պես, մինչև հիմա տանում են Սովետը։
Հանգստացեք, Հայաստանում սոցիալիզմ չի կառուցվի, եսասիրությունը այնքան շատ է որ համայնական մտածողության համար տեղ չի մնացել։
Միայն եթե լսեք, Լենինգրադյան փողոցի անունը խնդրում եմ չփոխեք։

 Վահան Իշխանյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: