«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն ստորագրահավաք է սկսել

05 Օգոստոսի 2015

Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 9-րդ օրը նստացույց անող  «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն այսօր ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել:

«Գտնում ենք, որ ՀԾԿՀ անդամները պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները, չեն պաշտպանում հասարակության շահերը: Այդ պատճառով էլ ստորագրահավաք ենք սկսել՝ պահանջելով նրանց հրաժարականը: Ընդամենը 3 րոպե է՝ սկսել ենք, բայց 3 տասնյակ ստորագրություն ունենք»,- ասել է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի՛, Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը։
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: