Պահանջում ենք ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը

02 Օգոստոսի 2015

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շուրջ մեկ ամիս շարունակվող պայքարի հետագա քայլերի մասին։

«Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին:

Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները.

  1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը,
  2. ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը:

Պահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը կներկայացնի քաղաքացիներին օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում»:

Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Հուլիսի 27-ին նախաձեռնությունը 72-ժամյա նստացույց հայտարարեց Հանրապետության հրապարակում: Շարժումը  պահանջում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման չեղարկումը:

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով արդեն 6-րդ օրը Հանրապետության հրապարակում նստացույց անցկացնող «Ոտքի՛, Հայաստան» շարժումն այսօր փոխել է իր պահանջները:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: