Շուկայի տրամաբանությունից հեռու մի աշխարհ. Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (Մաս 13)

05 Հուլիսի 2019

Ինչպես գիտես, հին հույն բանաստեղծ Հումերն ասել է. "Պատերազմի իսկական հերոսները տանջվել են, պայքարել և նույնիսկ իրենց կյանքն են զոհել հանուն «լավ բաների» օրինակ փառքի, պատերազմի տրիբունաների, Ագամենոն թագավորի բարեսիրությունը վայելելու և նման բաների համար": Հոմերը մեզ ասում է. զորավար Ագամենոնը (Հունական առասպելներում Տրեվա պատերազմում հույների առաջնորդն էր) հավակնում էր, որ ինքն է տերը այն ավարների մի մասի, որը պատերազմի ժամանակ է ձեռք բերել, անհանգստացել է ու երկարատև գործադուլ արել և միտումնավոր հրաժարվել է մասնակցել «Տրեվա» պատերազմի (հունական ավանդության համաձայն, Միկենեի թագավոր Ագամենոնի գլխավորած արքայական թագավորների դաշնակցության պատերազմը Տրոյայի դեմ) բազում կռիվներին: Չնայած Ագամենոնը լավ գիտեր, որ Աշիլի օգնության կարիքն ունի, մի վարկյան նույնիսկ չմտածեց, որ նրան խրախուսելու համար գումար առաջարկի պատերազմի ավարների փոխարեն: Որովհետև, եթե նման առաջարկ կատարեր, Աշիլը շատ կնեղսրտեր:
Միայն հին հույն բանաստեղծը չէր, որ առևտրի չենթակա բաները միանման էր կարծում իսկական լավ բաների հետ: Հռոմեական բանաստեղծ՝ «Օվիդ»-ը, պատմում է, թէ ինչպես հունական երկու ռամիկների՝ Աժաքսի և Էվլիսի միջև պայքար էր գնում, թէ ով պետք է տիրանա Աշիլի մահից հետո նրա զենքերին: Ձեռքով պատրաստած նուրբ զենքերը, որը պատրաստել էր «Հեֆաեստուսը» (Hephaestus) (Հույն թագավորների համար զենք պատրաստող հայտնի երկաթագործ, քանդակագործ և արհետսավոր) Աշիլի մոր պատվերով: Ըստ Օվիդի, հույն հրամանատարները որոշեցին լսել երկու զորավարներին, նրանց հիմնավորումներին և հետո կողմնորոշել, թէ ով է արժանի տիրանալու Աշիլի «Աստվածային» զենքերին, նրանք լսում են զորավարներին ու վերջում եզրակացնում, որ Էվլիսի (Տերավա ձիու հանճարեղ ստեղծողը) հիմնավորումները ավելի հզոր են Աժաքսի (անվախ ռազմիկ) հիմնավորումներից, որը այս լուրը լսելուց հետո ողբերգական ձևով վերջ տվեց իր կյանքին:
Այսօր ինչպե՞ս են լուծվում վեճերը թանգարժեք ձեռքի աշխատանքների, իրերի համար: Մեծ հավանականությամբ մենք դրանք աճուրդի ենք դնում, այդ դեպքում, ով որ շատ գումար մուծեր Աշիլի զենքերը կվերցներ: Ուրեմն ինչո՞ւ հին հույների մոտ աճուրդի դնելու միտք չառաջացավ: Պատասխանը այն է, որ աճուրդը կարող էր անօգուտ և տգեղ թվար, որովհետև այն ինչ Աժաքսի և Էվլիսի համար կարևոր էին, դա զենքերի փոխանակման արժեքը չէր: Այն ինչ այդ երկու ռազմիկների համար կարևոր էր թվում՝ մի ուրիշ տեսակի արժեք էր՝ հպարտանալ նրանով, որ նրա գործընկերը նրան արժանի է համարում Աշիլի զենքերը կրելու: Եթե այդ զենքերի սեփականությունը որոշվեր այն հիման վրա, թէ ով է ամենաբարձր գումարը մուծում աճուրդի ժամանակ, ուրեմն Աշիլի զենքերի հաղթողի համար կարող էր առնվազն արհամարանք լինել:
Երբ Աշիլի զենքերի հաղթողն իր վրանում աչքը գցեր զենքերին՝ կհիշեր, որ չի կարողացել այդ զենքերը ձեռք բերել իր արժանիքներով:
Նրանց ու մեր աշխարհի տարբերության պատճառը շուկա ունեցող հասարակության ու այսօրվա շուկայական հասարակության տարբերությունն է: Հումերի ժամանակներում շատ քիչ ապրանքներ էին գտնվում բոլոր շուկաներում: Հնում իրոք գոյություն ուներ ապրանք, շուկա և փոխանակման արժեք և դրանք ունեին կարոևր դեր: Բազմաթիվ հին փյունիկյաններ, հույներ, եգիպտացիներ, մելանազիներ (բնակչություն, որոնք ապրում էին խաղաղօվկիանոսյան արևմտյան շրջանից մինչև Ավստրալիայի Արաֆուրա ծովի հյուսիս արևելյան և հյուսիսային սահմաններում) և ուրիշ առևտրական մարդիկ հազարավոր կիլոմետր ճամփորդում էին ու իերնց ապրանքները աշխարհի մի ծայրից մի ուրիշ ծայր էին տանում և փոխանակման արժեքի տարբերությունից մի տեղից ուրիշ մի տեղ շահ էին ձեռք բերում: Սակայն այս հասարակությունները չէին գտնվում շուկայի տրամաբանության տիրապետության ներքո: Հոմերի ստեղծագործողություններում՝ անձնավորությունների, հռոմի կասրության հին ժամանակներում, ժողովրդի վարքերը լավ հասկանալու համար պետք է նախ և առաջ հասկանալ նրանց մշակույթը և փորձարարական արժեքները:
Հենց այնպես, որ այսօր Աշիլի, Էվլիսի և Աժաքսի վարքը մի կորեական կամ ամերիկյան առևտրականի համար ոչ տրամաբանական է թվում, նույնպես այսօրվա մարդկանց վարքը հին ռազմիկների համար զարմանալի կթվար: Որպեսի հասկանանք թէ ինչո՞ւ են մեր շրջապատի մարդիկ այսպես վարվում, պետք է հասկանալ, որ նրանց վարքի արմատները շուկայական հասարակություններում է, որտեղ փոխանակման արժեքը ամենագլխավորն է: Շուկայական հասարակություններում կյանքը կարելի է հասկանալ միայն տնտեսության չափանիշներին համապատասխան հիման վրա: Իհարկե մշակույթը, ավանդույթները և կրոնական հավատքները նույնպես կարևոր են, սակայն դրանք նույնիսկ, երբ շուկան մի կողմ էր դրված և եզրերում էր գտնվում և չնայած փորձարարական արժեքները շարունակում էին իշխել, սովորաբար արտացոլվում էին իրենց ազդեցությամբ շուկայի վրա: Այդ իսկ պատճառով ես շարունակում եմ քեզ հետ խոսել տնտեսության մասին:
Հարցն այն է, որ ինչո՞ւ և ինչպես այն հասարակությունները, որոնք ունեին շուկա՝ վերածվեցին շուկայական հասարակության:
(Շարունակելի)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: