Երևանում՝ LED լուսավորություն

29 Հուլիսի 2015

Երեւանի փողոցներում LED լուսավորության ապահովման ծրագիր կիրականացվի, որի ընդհանուր արժեքը 6 մլն եվրո է:

Նախատեսվում է քաղաքի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների 28 փողոցներում LED լամպեր տեղադրել: Այդ լամպերը տեղադրվել են Իսակովի  պողոտայում, ինչպես նաեւ Կենդանաբանական այգում:

 

Այս տարի տեղի կունենան նախագծային աշխատանքներն ու մրցույթի նախապատրաստությունը: Ծրագրի իրականացումը շրջակա միջավայրը մաքուր կպահի և կտնտեսի էլէներգիան, ասել է Երեւանի քաղաքապետարանի ներդրումների ու զարգացման ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Ծրագրի 4 մլն եվրոն վարկի տեսքով կհատկացնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, իսկ 2 մլն եվրոն դրամաշնորհի տեսքով կտրամադրի Էներգաարդյունավետության եվրոպական հիմնադրամը:

«Տեսականորեն այդ լամպերը կարող են տնտեսել էներգիան մինչեւ 60 տոկոսով: Թե որքան կտնտեսենք, ցույց կտա մոնիթորինգը»,-ասել է Հարությունյանը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: