Փետրվարի 12-ին, խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի մրցույթին ընդառաջ, գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը խորհրդակցության է հրավիրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Կոմիտեի նախագահը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարել է բացառել գույքի որևէ օտարում, կազմել իր սպասարկման տարածքում շահագործվող, սակայն ընկերության հաշվեկշռում չգտնվող գույքի, ինչպես նաև՝ ՓԲԸ-ի կողմից չշահագործվող, բայց հաշվեկշռում առկա գույքի ցանկը: Հաշվառման է ենթակա նաև ընկերության հաշվեկշռում գտնվող շարժական, գրասենյակային, պահեստավորված գույքը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև կառավարչի պայմանագրի երկարացմանն առնչվող հարցեր: ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
Փետրվարի 11-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» երկրորդ փուլի քաղաքականության աղյուսակի՝ կոմիտեին առնչվող 2016 և 2017 թվականների համար նախատեսված 2 տրանշից բաղկացած գործողությունները: Վերոնշյալ գործողությունների հիմքում ներառված են կոմիտեում կառուցվածքային նոր ստորաբաժանման՝ գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության ստեղծման աջակցությունը, այդ թվում՝ ակտիվների արդյունավետ կառավարման նպատակով: Ներառված է նաև ծրագրային բյուջետավորման աջակցություն, ինչը ենթադրում է կոմիտեի հատկապես ֆինանսատնտեսական վարչության կարողությունների հզորացում՝ պայմանավորված 2017 թվականից ծրագրային բյուջետավորման անցնելով: Հիշեցնենք, որ Ծրագրային բյուջետավորման ռազմավարությունը հաստատել է ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական…

Աշխատանքային հանդիպում գերմանական KfW բանկի հետ

Փետրվարի 8-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքային ենթակառուցվածքներ- փուլ 2» ծրագրի ժամկետի երկարացման և ներդրումային ուղղությունների ճշտման, ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս մնացած 570 գյուղերի ջրամատակարարման խնդիրների, կոմիտեի համակարգում գույքի կառավարման և ներդրումների իրականացման գործակալություն ստեղծելու, ջրամատակարար ընկերություններում անկախ աուդիտի աուդիտորական ծառայության արդյունքներին առնչվող մի շարք հարցեր: Կոմիտեի նախագահն իր շահագրգռվածությունն է հայտնել հատկապես սպասարկման տարածքից դուրս մնացած համայնքների ջրամատակարարման ծրագրի շուտափույթ մեկնարկի և արդյունավետ իրականացման վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են նաև առաջիկայում ՊՄԳ շրջանակներում իրականացվելիք վարձակալի ընտրության մրցույթին, KfW բանկի կողմից…
Փետրվարի 5-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության Էյ Բի Վալվես ընկերության պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար, Վալվես ընկերության նախագահ Փեդրամ Թավաչոն ներկայացրել է հիդրավլիկ ինժեներիայի ոլորտում իրենց ընկերության գործունեությունը: Անդրադառնալով այցի նպատակին՝ նա ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալու Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի փաստացի վիճակին, հատկապես՝ ինժեներատեխնիկական լուծումներին և շահագործման պայմաններին: Այս կապակցությամբ կոմիտեի նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել: Հանդիպմանը քննարկվել են ջրամատակարարման համակարգի արդիականացման, միջազգային ստանդարտների համապատասխանեցման աշխատանքներին ուղղված առաջիկա ծրագրերը: Կոմիտեի նախագահն, ընդգծելով օպտիմալ բարեփոխումների կարևորությունը,…
Խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի և մրցույթին ընդառաջ տեղի է ունեցել գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցման խորհրդատվական ծառայությանն առնչվող աշխատանքային հանդիպում: Կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը դեռ նախորդ տարվա նոյեմբերին Ասիական Զարգացման բանկի կողմից իրականացված «Ջրային տնտեսության ոլորտի (ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասով) ակտիվների ռեգիստրի ներդրման հայեցակարգի» ուսումնասիրության շրջանակում կատարված առաջարկների ու գույքի հաշվառման նպատակով հրավիրված աշխատանքային հանդիպմանը հանձնարարել էր կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին ճշտել Հայաստան ժամանող գույքի գրանցման միջազգային խորհրդատուի և «Պետական-մասնավոր գործընկերություն» մրցույթի համար պատասխանատու «Ֆիխտներ» կազմակերպության հետ հատկապես առաջին փուլի աշխատանքներին ներկայացվող պահանջներն ու հնարավորինս արագ ջրամատակարար ընկերություններից հավաքագրել գույքի վերաբերյալ տեղեկատվությունը, կազմել առկա գույքի ժամանակավոր կադաստր՝ ապահովելու…
Դեկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն վարկային համաձայնագիր են ստորագրել: Ելնելով ՀՀ՝ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից և ՀՀ կառավարության` 2014-2017 թթ. գործունեության ծրագրից, Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի 75 մլն եվրո վարկ՝ 20 տարի մարման ժամկետով, որից 6-ն` արտոնյալ: «Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել: «Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան…
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի խարդախության դեմ պայքարի գրասենյակի (OLAF) «Ա» տնօրինության ղեկավար Պետրա Կնոյերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, ներկայացրել այդ ուղղությամբ կատարված աշխատանքները և անելիքները: Նախարարի տեղակալը վերահաստատել է ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ԵՄ բոլոր շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը Պետրա Կնոյերին ներկայացրել է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում մշակված փոփոխությունները, որոնցով ընդլայնվում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հարցերի…
Վերջին օրերին, հատկապես ադրբեջանական մամուլը շատ է անդրադառնում Իրան-Վրաստան-«Գազպրոմ» գազային խաղին: Ադրբեջանի համար սա շատ ցավագին հարց է, ինչը չի հասկացել և չի հասկանում հայ քաղաքական «էլիտան»: Այս կապակցությամբ հիշենք, թե ինչպես Ռոբերտ ալբանացին Հայաստան-Իրան գազատարը ուղղակի նվիրաբերեց «Գազպրոմին»: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ մասշտաբի վնաս հասցրեց այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությանը: 1500 մմ խողովակը պարսիկները հասցրեցին մինչև մեր սահման, իսկ մեր դավաճանները, դեպի Հայաստան այն շարունակեցի 700մմ խողովակով, որը ոչ ՀՀ ներքին սպառման հարցն է լուծում, ոչ էլ թույլ է տալիս իրականացնել ՏՐԱՆԶԻՏ դեպի Վրաստան և Եվրոպա... 1500մմ շառավղով խողովակն էր դառնալու Հայաստանի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ երաշխիքը, այդ խողովակը Հայաստանին դարձնելու էր…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանին մատակարարվող գազի գինը վերանայելու խնդրանքով դիմել է ՌԴ կառավարությանը և սպասում է պատասխանի։ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ ռուբլու արժեզրկումից տուժած ՌԴ տնտեսությունը կշահի գազի գնի իջեցումից․«Կառավարությունը դիմել է, և, կարծում եմ, որ պատասխան լինի՝ բոլորս կիմանանք: Կարծում եմ, որ այստեղ աներկբա է, որ էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի, որի հետ կապված է նաև էլեկտրաէներգիայի գինը»: Օրերս գործարարները վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել էին, որ առանց էներգակիրների գնի վերանայման կկանգնեն լուրջ դժվարությունների առաջ։ «Գազի գնի նվազման համար պարարտ հող կա», ասել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ում համոզմամբ, կառավարությունը պատահական չէր գործարարներին այդ հարցով…

Հանդիպում խոշոր հարկատուների հետ

Հունվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 515 խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2015-ի արդյունքները և ներկայացվել են 2016 թվականի ընթացքում ինչպես տեսչության, այնպես էլ բոլոր խոշոր հարկ վճարողների առջև ծառացած մարտահրավերները: Խորհրդակցության ժամանակ մասնավորապես նշվել է, որ տեսչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից նախորդ տարի պետական բյուջե է վճարվել 383,3 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավել է 9 տոկոսով, այդպիսով պետական բյուջեի եկամտային մասի հիմնախնդիրները գլխավորապես լուծվել են խոշոր հարկ վճարողների և ամենից առաջ` տվյալ տեսչությունում հաշվառված հարկատուների վճարած եկամուտների արդյունքում: Խորհրդակցության մասնակիցներին ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն…
Վերջին տարիների ընթացքում էլ ավելի է մեծացել Հայաստանի մետաղական օգտակար հանածոների պաշարների նկատմամբ տարբեր տեղական և օտարերկրյա ընկերությունների հետաքրքրությունը։ Դա մեծամասամբ պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության փափկությամբ, պետական լիազոր մարմինների կողմից այդ գործունեության իրական էկոլոգիական վտանգները գնահատելու ցանկության բացակայությամբ և վերահսկողության չափազանց ցածր մակարդակով։ Իսկ իրականությունն այն է, որ բնական միջավայրի վրա շատ լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ նույնիսկ փոքրածավալ մետաղական հանքավայրերի շահագործումը։ Որպես օրինակ վերցնենք Մեղրի գետը, որի ջուրը միշտ աչքի է ընկել իր մաքրությամբ ու բարձր որակով։ Նաև այդ ջրից են օգտվում տարածաշրջանի բնակիչները՝ խմելու, կենցաղային, ոռոգման և այլ նպատակներով։ Հիմա էլ դա բարեբախտաբար հիմնականում դեռևս…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: