Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ: Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր. 1․31-րդ դիտակետից՝ 6.0 խմ/վրկ ելքով, 2․Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով: Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին: Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Էջմիածնի տարածաշրջանի շուրջ…
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով: Կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային «թեժ գիծ»: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 54-06-14, 54-06-15 հեռախոսահամարներով: ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժին
Մարտի 16-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներ, գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Մարիկա Գերակիին և միջազգային կապերի գծով հայաստանյան ծրագրերի պատասխանատու պարոն Ֆրանսուա Լա Ֆորեին: Հիշեցնում ենք, որ «Վեոլիա» ընկերությունը «Երևան Ջուր» կազմակերպության միջոցով իրականացնում է Երևան և Եղվարդ քաղաքների ու մայրաքաղաքամերձ 29 գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրահեռացում: Ընկերությունը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում հայտարարված մեկ վարձակալի ընտրության մրցույթը, առավել հաճախակի է դարձրել իր այցելությունները Հայաստան թե ընթացիկ աշխատանքների որակի վերահսկման և թե ապագա մրցույթի նախապատրաստման հետ կապված: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատկապես վարձակալության տրվելիք գույքի հետ…
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի հետ: Խոսելով համակարգում գրանցված առաջընթացի մասին` միաժամանակ ՊԵԿ նախագահն ընդգծել է շարունակական զարգացման անհրաժեշտությունը և շեշտել այդ հարցում ԱՄՀ աջակցության կարևորությունը. «Հարկային ու մաքսային համակարգերն այն ոլորտներն են, որոնք նորագույն մոտեցումների տեղայնացմամբ պետք է ժամանակին համընթաց քայլեն` առկա հարցերին տալով հրատապ լուծումներ»: Հ. Հովսեփյանի հավաստմամբ, կոմիտեն պայքարելու է չհարկվող շրջանառության դեմ` պահպանելով հարկային դաշտում հավասարության սկզբունքները. «Քայլեր ենք կատարելու իրական ՓՄՁ-ներին խոշոր բիզնեսից տարանջատելու ուղղությամբ` այդպիսով վերջիններին հնարավորություն ընձեռելով գործունեություն իրականացնել առավել կանխատեսելի բիզնես միջավայրում: Միաժամանակ դիտակետում է լինելու խոշոր բիզնեսը,…
Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում։ Հանրային քննարկումներից և բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձևավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը. Նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել,…
ՀԱՄԿԿ նախագահ, ՀԱՄ նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը անդրադառնալով Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի Հայաստան կատարած այցին, իր մի քանի նկատառումներն է կատարել։ Առաջին՝ առաքելությունը պետք է ուղղված լիներ հակամարտության գոտում խնդրի հանգուցալուծմանը, հաջորդը` Հայաստանում 20 000-ից ավելի սիրիահայերի սոցիալական խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է այն բանին, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձգտում են, որ ԵՄ անդամ պետությունների բիզնես շրջանակները հետաքրքրվեն Հայաստանի ներդրումային միջավայրով, ապա հիշեցնեմ, որ Հայաստանը Եվրոպական միության անդամ երկրներին հիմնականում հումք է արտահանում, հումքային կցորդ երկիր է: ԵՄ անդամ երկրները, եթե ցանկություն ունեն Հայաստանում ներդրումներ կատարելու, որպեսզի մենք եվրոպական երկրներ պղնձի խտանյութ չարտահանենք, այլ պատրաստի պղինձ կամ…
Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են 37 ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՋՕԸ-երի 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և տրվել են հանձնարարականներ գարնանային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Քննարկումների արդյունքում վեր են հանվել նախորդ տարվա ոռոգման շրջանում ի հայտ եկած թերացումները և բացթողումները, որոնց վերաբերյալ տնօրենները ներկայացրել են համապատասխան պարզաբանումներ: Կոմիտեի նախագահը կարևորել է ոռոգման ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ ոռոգման ջրամատակարարման հայտերի առավելագույնս բավարարման, մեխանիկական եղանակով ջրարտադրության արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի խնայողության, հավաքագրման մակարդակի բարձրացման և ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշների բավարարման հետ կապված հարցերը:…
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը փետրվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մերսի Տեմբոնի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլի, ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսանդր Հովհաննիսյանի մասնակցությամբ: ՀԲ պատվիրակության այցի նպատակն է ՋՏՊԿ-ի հետ քննարկել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև ակնկալել հայկական կողմի առաջարկություններն ու ծրագրային մոտեցումները՝ ՀԲ-ի հետ առաջիկայում համագործակցելու վերաբերյալ: Ներկայումս ՀԲ ներդրմամբ իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը»: Ծրագիրն ունի 3 խոշոր բաղադրիչ. Ջրհան կայանների հեռացնող ջրանցքների վերականգնում, Անցում մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում: ՀԲ-ը արդյունավետ է համարում մինչև օրս կատարված աշխատանքը:…

Պարզաբանում է ֆինանսների նախարարությունը

Վերջին շրջանում զանգվածային լրատվության մի շարք միջոցներ հարցումներով դիմում են ՀՀ ֆինանսների նախարարությանը` հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի չեղարկման մասին «լուրերի» ճշգրտման համար: Այդ առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում եկամտային հարկի վերադարձը դադարեցնող որևէ նախաձեռնություն չկա և չի էլ նախատեսվում: Դեռ ավելին. եթե 2015 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1013 դեպքով վերադարձվել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված 273.965,7 հազար դրամ եկամտային հարկի գումար, ապա 2016 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 23-ը (ներառյալ) ժամանակահատվածում արդեն իսկ վարկառուներին (համավարկառուներին)…
Փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը: Ծրագիրը կօժանդակի ընտրված մարզերում զբոսաշրջության մասնակցության աճին, որը տեղի կունենա ենթակառուցվածքներում ներդրումների, քաղաքային վերածննդի, մշակութային ժառանգության վերականգնման, ինչպես նաև` մասնավոր հատվածի ներդրումների խթանում…

Ֆինանսների նախարարությունը` հօգուտ պետբյուջեի

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարությունը առաջարկել է փոխել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի, պետական կառավարչական հիմնարկների, ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից 10 տոկոս մասհանվում է հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդին: Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է վերոհիշյալ կազմակերպություններից…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: