Նոր իմպերիալիզմ

Ձախակողմյանների մոտ տարածված կարծիք կա, որ աշխարհը մտել է նոր իմպերիալիզմի փուլ: Մատերիալիզմի տեսանկյունից զարմանալի չէ, որ իմպերիալիզմը զարգանում և նոր որակներ է ստանում: Իմպերիալիզմն էլ բոլոր հասարակարգերի նման բնորոշվում է անընդհատ փոփոխությունների գործընթացով, որոնք երբեմն հեռանում են քիչ թե շատ սահմանված շրջանակներից: 1890-ականներին, երբ Անգլիայում բուռն վեճեր էին ծավալվում իմպերիալիզմի մասին, պատմական իրականությունից ելնելով խոսում էին «նոր իմպերիալիզմի» մասին, որպեսզի այն առանձնացնեն նախկին Բրիտանիայի գաղութատիրական կայսրությունից: Այդ ջանքերն ուղղված էին 1875- 1914 թթ․ իմպերիալիզմի ուսումնասիրությանը, որ արտացոլվել են Լենինի, Բուխարինի և Ռոզա Լյուքսեմբուրգի աշխատություններում: Կապիտալիզմի ներկայիս փուլում պարզ է, որ արդեն իմպերիալիզմի դասական տեսությունները գործնական արժեք չեն ներկայացնում, սակայն…
 «Երկիրը գտնվում է պետական պարտքի աճող բեռի տակ, աճի մակարդակը ցածր է, գործազրկության մակարդակը երկնիշ է, իսկ բնակչության մեկ երրորդի կենսամակարդակը աղքատության գծից ցածր է: Երկրի համակարգված գնահատում (ԵՀԳ) հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մինչ օրս Հայաստանի կատարողականն իրեն սպառած տնտեսական մոդելի արդյունքն է»,- այսպիսի եզրահանգում են արել Համաշխարհային բանկի փորձագետները ««Ապագա Հայաստան». երկրի համակարգված գնահատում» տնտեսական վերլուծության արդյունքում: Ըստ ՀԲ փորձագետների, որոնց պատրաստած հետազոտությունը ներկայացվեց այսօր, Հայաստանի ներկայիս տնտեսական մոդելն ապահովել է աղքատության կրճատում, սակայն միջին խավի աճի փոխարեն գնալով աճում է խոցելի բնակչության տեսակարար կշիռը: Աղքատության կրճատումը, որը տեղի է ունեցել ավելի շատ մայրաքաղաքում, քան Հայաստանի այլ…
Սեդա Հերգնյան Հայաստանի պետական պարտքն այս տարվա ապրիլի վերջի դրությամբ հատել է 6 մլրդ դոլարի շեմն ու կազմել շուրջ 6.037 մլրդ ԱՄՆ դոլար։ Միայն մեկ ամսում այն ավելացել է մոտ 41 մլն դոլարով կամ 0.7%-ով, իսկ այս տարեսկզբի համեմատ՝ 95 մլն դոլարով կամ 1.6%-ով։Ընդհանուր պարտքից 4.852 մլրդ դոլարը մեր արտաքին պետական պարտքն է, իսկ 1.185 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը։ Թե մեկը, թե մյուսն ավելացել են տարեսկզբի համեմատ։ Ու չնայած ներքին պարտքի ծավալը շատ ավելի փոքր է, սակայն այն նախորդ տարվանից սկսած` ավելի մեծ տեմպերով է աճում։ Կառավարությունը դա բացատրում է ընդհանուր պարտքի կազմում ներքին պարտքի կշիռն ավելացնելու նպատակադրությամբ՝ հիմնականում նշելով,…
Մայիսի 27-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Հարությունյանն ընդունեց «Ոռոգման համակարգերի արդիականացում» և «Հյուսիս-հարավ միջանցքի ավտոմայրուղու շինարարության» ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում Երևան ժամանած Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԵՀԿԶ ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ա. Չերեկայևը, ԵՀԿԶ նախագծային գործունեության գլխավոր մասնագետ Ս. Սավինը և Եվրասիական զարգացման բանկի երևանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Ա. Պողոսյանը: Պարոն Հարությունյանը ներկայացրեց, որ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի վարկային համաձայնագիրը ստացել է ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, որից հետո 2016թ. ապրիլի 25-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Նկատի ունենալով ծրագրի հրատապությունն ու արդիականությունը, ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահը…

Միջազգային համագործակցության ընդլայնում

Պետական եկամուտների կոմիտեն մայիսի 23-ին հյուրընկալել է Տնտեսական համա­գոր­ծակ­ցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղե­­կու­թյունների փոխանակման գլոբալ ֆորումի պատվիրակությանը: ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, կարևորելով Հայաստանի անդամակցությունը Գլոբալ ֆորումին, ընդգծել է, որ այն միջազգային հարկային համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություն է տալիս. «Հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին միացումը կարող է էականորեն նվազեցնել հարկերից խուսափելու ռիսկերը, ինչը շատ երկրների համար լուրջ մար­տահրավեր է»: Հ. Հովսեփյանը նշել է, որ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ կոմիտեն որդեգրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններ կառուցելու մոտեցում. «Մեր գործելաոճը միտված է բիզնեսի գործերին անհարկի միջամտության և ավելորդ վարչարարության բացառմանը՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկ գործելաոճ: Հարկային…
ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մայիսի 19-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի հարկերի և գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոյի գլխավորած պատվիրակությանը: ՊԵԿ նախագահը փաստել է, որ հայ-բելառուսական տնտեսական կապերի ընդլայնման և խթանման կարևոր գործոններից է հուսալի իրավապայմանագրային հենքի ստեղծումը: 2002 թվականից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ հա­մա­ձայ­­նագիրը կարգավորում է Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրում կրկ­նակի հարկումը բացառելուն, հարկումից խուսափելը և կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հար­կային խտրականությունը կանխելուն առնչվող հարցերը` հաստատելով համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների մի­ջեւ, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման առումով: «Համաձայնագիրն օգնում է հայտնաբերել անբարեխիղճ…
Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ավագյանն իր հայտնի, բայց անտիպ աշխատության մեջ (150 էջանոց) սենսացիոն առաջարկություն է արել ՀՀ կառավարությանը: Մենք արդեն գրել ենք, որ Հ. Ավագյանն իր աշխատության մեջ ապացուցել է, որ ՀՀ շահագործվող և շահագործման պատրաստվող հանքավայրերի բարբարոսաբար շահագործման հետևանքով տարեկան ունենում ենք 31 միլիարդ դոլարի կորուստ: Եվ նա առաջարկում է ելքեր… Իսկ այսօր ներկայացնում ենք Ավագյանի աշխատությունից մի հատված` մեր տանկերը և զրահատեխնիկան այնպիսի հանքանյութերի համաձուլվածքով պատրաստման մասին, որի դեպքում հրանոթներն ու հրթիռները չեն կարող վնասել դրանք: Ըստ Ավագյանի, այդ եզակի հանքանյութը կա Հայաստանում։ Առաջարկություն կառավարությանը «Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանում անհրաժեշտ և հնարավոր է վերագործարկել…
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ 2015թ. բյուջեն կազմելիս ԵՏՄ-ին միանալու հանգամանքը բավարար չափով հաշվի չի առնվել, քանի որ այն կազմված է եղել մինչև ԵՏՄ-ի հետ անդամակցությունը՝ հունիս-հուլիս ամիսներին: Եկող տարվա ՀՆԱ-ն նախատեսվում է ապահովել 5 տրիլիոն դրամի չափով: Եկամուտները նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով, պակասորդը կլինի 114 մլրդ դրամ, և ծախսերը՝ 1 տրիլիոն 298մլրդ դրամ: Սրանք այն թվերն են, որոնց շուրջ ԱԺ-ում ծավալվել են քննարկումներ։ Բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն՝ 47.9 տոկոսը գնալու է սոցիալ-մշակութային ոլորտ: Նշված ոլորտում, իհարկե, դա մեծ ձեռքբերում է , բայց ընդհանուր առմամբ մեծ գումարներ են գնում այդ…
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ապրիլի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Քննարկելով ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի ընթացքը՝ Հ. Հովսեփյանը կարևորել է դրա նշանակությունը հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում. «Ծրագրի հաջող իրագործումը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին արդիականացնելու բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ կատարելագործելու հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային մեխանիզմները, ինչպես նաև համալրելու «Հարկատու 3» համակարգն անհրաժեշտ նոր մոդուլներով»: Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներն ընդգծել են հարկային վարչարարության՝ որպես տնտեսական աճի կարևոր բաղադրիչի ազդեցությունը: Իր հերթին կոմիտեի նախագահը կարևորել է վարչարարական մեխանիզմների կատարելագործման ճանապարհին մարդկային միջամտությունը նվազագույնի հասցնելու ռազմավարությունը: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկելու առաջիկա քայլերը, վեր հանելու…
«Շտրաբագ Սէ» ավստրիական կոնցեռնը եվրոպական առաջատար շինարարական ընկերություններից է, որը դուստր ընկերություններ ունի մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում: Ռուսաստանյան ընկերությունը մուտք ունի ԱՊՀ շատ երկրներ, սակայն Հայաստանում ներկայացված չէ: Հայաստանյան շուկա մուտք ունենալու, ինչպես նաև իր ծառայությունները մատուցելու համար ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ միաժամանակ ներկայացնելով նաև իր ծրագրերն ու մտադրությունները: Մեծ է ընկերության փորձառությունը նաև ջրային համակարգերի կառուցման, հատկապես ջրամբարաշինության ոլորտում: Այդ հարցերի քննարկմանն էր նվիրված ընկերության պատվիրակության աշխատանքային հանդիպումը ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հետ, մայիսի 25-ին, ՋՏՊԿ-ում: Սա կողմերի երկրորդ աշխատանքային հանդիպումն էր, այդ իսկ պատճառով այն առավել շատ նախաձեռնողական, քան թե ճանաչողական բնույթ ուներ: Կոմիտեի…
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 3 տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետության համար մշակում է շրջանառվող բիզնես պլան, որն ընդգրկում է վարկավորման և տեխնիկական աջակցության ծրագրերը: Ներկայիս Բիզնես պլանի շրջանակը հիմնված է 2014-2018 թթ. ԱԶԲ-ի՝ Երկրի Գործընկերության Ռազմավարության վրա և կընդգրկի 2017-2019թթ. ժամանակահատվածը: Այս և ապագա համագործակցության հարցերն էին քննարկում ԱԶԲ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սեզար Լորենսը և ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը ապրիլի 25-ին ՋՏՊԿ-ում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի խորհրդական Գ. Խաչատրյանը: Բանկի նորանշանակ տնօրենը բարձր գնահատեց հայաստանյան ծրագրերը՝ նշելով, որ դրանք ոչ միայն Կովկասի տարածաշրջանում, այլ նաև ասիական զարգացող երկրներում դիտարկվում են ընդօրինակման…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: