Երևանում՝ LED լուսավորություն

Երեւանի փողոցներում LED լուսավորության ապահովման ծրագիր կիրականացվի, որի ընդհանուր արժեքը 6 մլն եվրո է: Նախատեսվում է քաղաքի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների 28 փողոցներում LED լամպեր տեղադրել: Այդ լամպերը տեղադրվել են Իսակովի պողոտայում, ինչպես նաեւ Կենդանաբանական այգում:
Այսօր՝ հուլիսի 28-ին խորհրդարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ։ Նախարարը հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 126 մլրդ դրամ։ ԱՊՀ Միջպետական բանկի առջև ունեցած պարտքը կազմում է 79 մլրդ դրամ, գործարանը Երևան ՋԷԿ-ին պարտք է 23 մլրդ դրամ, ՀԷՑ-ին՝ 1.2 մլրդ, «Գազպրոմ Արմենիային»՝ 162 մլրդ դրամ։ Աշխատավարձի պարտքը կազմում է 5.4 մլրդ դրամ, պետական բյուջեին ունեցած պարտքը՝ 10 մլրդ դրամ։ Նախարարի պնդմամբ, բոլոր պարտքերը, բացի աշխատավարձի պարտքերից, սառեցված են։ «Նաիրիտ» գործարանի պարտքերի պատճառն, ըստ նախարարի, 2007-2010 թթ. գործարանի հիմնական արտադրանքի՝ քլորոպրենային կաուչուկի, ինքնարժեքից ցածր գնով վաճառքն էր։ Երվանդ Զախարյանն ասաց, որ 2007…

Բաց նամակ բնապահպանության նախարարին

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը հետևողական պայքար է մղում հայրենի բնության պահպանման, էկոլոգիական մաքրության և մեր սերունդների առողջ գոյությունն ապահովելու համար։ Այսօր ևս «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական բաց նամակն է գրել ՀՀ պատասխանատու պաշտոնյային՝ բնապահպանության նախարարին։ Ի՞նչ արձագանք ենք ունենալու․․․ «Հարգելի պարոն Գրիգորյան, 2012 թվականից ի վեր մեր նախաձեռնությունը և Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս դիմել են տարբեր ժամանակներում պաշտոնավարող բնապահպանության նախարարներին՝ այդ թվում Ձեզ՝ ներկայացնելով հիմքեր Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ և պահանջելով իրականացնել տեսչական ստուգումներ՝ խախտումները վեր հանելու և համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով: Ի վերջո, բնապահպանական հասարակական կազմակերպություններն ու ազդակիր համայնքի բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով բնապահպանության նախարարությանը պարտավորեցնել կատարելու…

«Ոտքի՛, Հայաստան» շարժման հայտարարությունը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված, հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն, 72 ժամյա նստացույցը Հանրապետության հրապարակի կենտրոնում խոչընդոտվեց ոստիկանության կողմից: Բողոքի ակցիայի 30 մասնակցի դեմ ներգրավված է եղել մոտ 1000 ոստիկան, որոնցից առնվազն 500-ը գտնվում էին հրապարակի կենտրոնում, իսկ մյուսները՝ հարակից տարածքներում: Քաղաքացիական հանրությունը հակաժողովրդական ռեժիմի դեմ իր խաղաղ պայքարում, որպես սկզբունք, չի կարող ենթարկվել ոստիկանության անօրինական պահանջներին, ուստի մենք հաստատակամ ենք անցկացնել նստացույցը հրապարակի կենտրոնում: Ոստիկանությունն իր ապօրինի գործունեությունը քողարկելու համար ստիպված եղավ Հանրապետության հրապարակի կենտրոնը ինքնագլուխ հռչակել մշակույթի անշարժ հուշարձան: Դրանով ոստիկանությունը պատանդ դարձավ այդ «հուշարձանը» քաղաքացիներից պաշտպանելու ապօրինի գործառույթին: Ակնհայտ է, որ ոստիկանությունն ի…

Հովիկ Աբրահամյանի այցը Վրաստան

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ հուլիսի 27-ին այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ, ասվում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Երկու երկրների վարչապետները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, որքան ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերը զննելու ու համապատասխան ընթացակարգերն անցնելու համար: Հ․ Աբրահամյանը զրուցել է նաև անցակետով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ: Շրջայցից հետո, երկու երկրների վարչապետներն ամփոփել են այցի արդյունքները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրաց-ռուսական սահմանի Դարիալի…
Էջ 9, 9-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: