Խորհրդային Միության բնակչությունը գրեթե զրկված էր արտաքին աշխարհի հետ առնչվելու հնարավորությունից և հիմնականում լուռ հակակրանք ուներ այդ հասարակարգի նկատմամբ: Մարդկանց մեծամասնության պատկերացման մեջ բարու և արդարության երաշխիքը համարվում էին Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները, իսկ չարիքն ու բռնությունը վերագրում էին միայն բոլշևիկյան հասարակարգին: Սակայն, նրա փլուզումից հետո, երբ հնարավոր դարձավ առնչվել արդարության ու բարու խորհրդանիշ կարծեցյալ այդ երկրների բարքերին, ապա այս անգամ էլ սրանց էր վերագրվում մարդու իրավունքների ոտնահարման, ընտանիքի և պետության հիմքերը քայքայող գաղափարների տարածման,ազգամերժ անհատի և կրավորական ու բարոյազուրկ հասարակության ձևավորման, սոցիալական անարդարության և անհեթեթ պատերազմների մեղքը: Բայց կարճ ժամանակ անց շատերը հասկացան, որ դարձյալ առկա է մոլորությունը,…
ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը: Ֆինանսների նախարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը, ամփոփելով ստորաբաժանման 9 ամիսների աշխատանքը, փաստել է, որ ստուգումների տարեկան ցանկում ընդգրկված տնտեսվարողներ սուբյեկտների քանակը շարունակաբար նվազել է՝ 2012 թվականի 2386-ից հասնելով 1631-ի: Սամվել Ավետիքյանի տեղեկացմամբ, ընթացիկ տարվա 9 ամիսներին Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 162 ստուգմամբ հայտնաբերվել և պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 12,9 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի…
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, դրանք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը…

«Ինտեր ՌԱՕ»-ն վաճառում է ՀԷՑ-ը

Մեր իշխանությունների հերթական հակաժողովրդական քայլը։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Ինտեր ՌԱՕ» Հոլդինգի` ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման հայտը քննարկելու խնդիրը: Հարցն անսպասելիորեն ներառվել է կառավարության նիստի օրակարգ: «Ինտեր Ռաօ»-ն մտադիր է 100 տոկոս սեփականության իրավունքը փոխանցել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Կառավարության որոշման նախագծում հանձնարարականներ են տրված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման…
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը սեպտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում կոռուպցիայի կանխարգելման հիմնախնդիրները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Ասատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, Գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը, Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը: Քննարկումն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներում փոքր և միջին բիզնեսի ներգրավման աշխատանքներին, այդ ուղղությամբ առավել արդյունավետ և գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման, ինչպես նաև՝ բիզնես հատվածի իրազեկման…
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օժանդակությամբ, սեպտեմբերի 3-4-ը Երևանում անցկացնում է աշխատաժողով` գնումների բողոքարկման համակարգերի ուսումնասիրման նպատակով: Միջոցառմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է Հայաստանի պետական գնումների համակարգում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարված փոփոխությունները, էլեկտրոնային գնումների համակարգի շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ԱՀԿ գնումների վերանայված համաձայնագրին ու Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին համապատասխանեցնելու ուղղությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունները: Ներկայացվել է նաև ԱՄՆ-ում գործող գնումների…

«Նաիրիտ» գործարանը լուծարում են

Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման հետևանքով երկրի զարգացման համար շատ կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակության արդյունաբերական գործարանը լուծարվում է։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կատարել է հետազոտություն և վստահորեն ու համարձակորեն հանգել է միակ որոշմանը՝ լուծարել։ Արդեն ավելորդ է ասել, որ հերթական հակապետական, դավաճանական քայլն է կատարվում, սակայն համոզված ենք, որ դեռ հատուցելու են և ամենավատ պատժի են արժանանալու սեփական երկրի տնտեսությունը կործանող հայ ջատագովները։ Ստորև վերոհիշյալ նախարարության հետազոտության ամփոփումն ու դրան հետևող գործողությունները։ «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում» Ամփոփում -«Նաիրիտում» ՊՔԿ-ի արտադրությունը ֆինանսապես կենսունակ չէ և′ բութադիենի, և′ ացետիլենի վրա հիմնված արտադրական պրոցեսների պարագայում: -Ներդրումներից…
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը ոստիկանությանն էր դիմել՝ առաջարկելով բաց քննարկում անցկացնել խաղաղ ցույցերի ժամանակ ուժ չկիրառելու մասին և պայմանագիր ստորագրել ցուցարարների հանդեպ բռնություն չգործադրելու մասին։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ ըստ օրենքի, որևէ համաձայնագրի ստորագրում չի կարող կանխել օրինապահ մարմինների աշխատանքը։ ՀՀ ոստիկանության աշխատանքը խստորեն կանոնակարգված է գործող օրենսդրությամբ և որևէ համաձայնագիր չի կարող ոստիկանների համար սահմանել լրացուցիչ իրավունքներ և պարտավորություններ, հայտարարել է Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքերի համաձայն, ոստիկանությունը մի քանի անգամ կազմակերպել է քննարկում՝ ցույցեր անցկացնելու հարցի շուրջ և մտադիր է հետագայում ևս անցկացնել նման միջոցառումներ։…
Տիրող անարդար համակարգի դեմ ակտիվ պայքարի ելած «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը, որը կազմված է ակտիվ ու անարդարությունների դեմ պայքարող քաղաքացիներից, երեկ նոր հայտարարությամբ է հանդես եկել, որը կոչել է առաջարկ ոստիկանությանը։ Ստորև ներկայացնում ենք այդ խորհրդի առաջարկը։ Կլոր սեղան անցկացնելու հրապարակային առաջարկ ՀՀ ոստիկանությանը՝ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի կողմից «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետևյալ հարցերի քննարկման համար. Քաղաքացիների անհնազանդությունը, որպես քաղաքական միջոց անհատների և կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար: Խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ կանխարգելու միջոցները: Ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով…
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկող մարմինը` Ռոսսելխոզնադզորը, Սոչիի օդանավակայանում հայտնաբերել է հայաստանյան «Արարատ իշխան» ընկերության կողմից ներկրված 200 կգ թառափը: Առգրավված ձուկն այրվել է: Կրասնոդարի երկրամասի Ադիգեյա Հանրապետության Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչ Վիկտորիա Կոկոսյանը հայտնել է, որ թառափի առգրավման պատճառն այն է, որ հայկական ընկերության մոտ բացակայել է ՌԴ տարածք մթերք ներկրելու լիցենզավորման փաստաթուղթը: Ընկերությունը գրանցված չի եղել նաև Ռոսսելխոզնադզորի ձեռնարկությունների ցանկում: Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Ռուսաստանի տարածք անասնաբուժական վերահսկողությանը ենթակա մթերքներ կարող են ներմուծել միայն այն ձեռնարկությունները, որոնք ներառված են Ռոսսելխոզնադզորի ցանկում: Ընկերությունները կարող են ընդգրկվել նշյալ ցանկում ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելուց հետո, գրում է RUSARMINFO լրատվական…
Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման խնդիրներին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նախ իր մտահոգությունները հայտնեց սուբսիդավորման ծավալների և ժամանակի հետ կապված, հետո արդեն փաստեց, որ էներգետիկ ոլորտում մեր երկիրն ունի ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն պետական մակարդակով։ «Մենք չգիտենք, թե որքան երկար է տևելու սուբսիդավորումը: Մի քանի ամիս հետո արդեն այլ խնդիրների առջև ենք կանգնելու: Ոլորտում առկա է ինստիտուցիոնալ խնդիր: էներգետիկայի նախարարությունը պետք է կարողանա ճիշտ օգտագործել իր արտոնությունները, նա պետք է կարողանա ներազդել գործընթացի վրա, ինչը չի անում: Այսօր մենք ահազանգում ենք այն մասին, որ սուբսիդավորման գործընթացից դուրս է մնացել խոշոր բիզնեսը, սակայն…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: