Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է շվեյցարական RTS ռադիոկայանը, որի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում: «Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով: Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով և ուսապարկով, ճառով էր դիմում ամբոխին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Իր խաղաղ բնույթի համար «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ժողովրդական շարժումը, նրան հասցրեց վարչապետի կարգավիճակի: Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներով ու քննարկումներով բավական հագեցած է համարում Դավոս կատարած այցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկվում են կոնկրետ գաղափարներ: «Դավոսը լավ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները բիզնես ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են, տարբեր քննարկումներ են անցկացնում: Ես հանդիպել եմ Ռուսաստանի և այլ երկրների գործարարների հետ: Հանդիպումներ եմ ունեցել եվրոպական և ասիական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ: Ես այնտեղից բերել եմ կոնկրետ գաղափարներ, որոնք հետագա քննարկումների կարիք ունեն: Մասնավորապես, կա գաղափար՝ կապված Իրան-Հայաստան սահմանին «Մարիոթ» հյուրանոց բացելու հետ: Քանի որ «Մարիոթ»-ի քաղաքականությունն այնպիսի է, որ նրանք չեն…
24 TV-ի զրույցը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ
Հայաստանի կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրի շրջանակներում ամեն ինչ արվելու է, որ ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն 23-24 տոկոսի: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ որքան ներդրումներ են սպասվում 2019թ.-ին: Ըստ Խաչատրյանի՝ գոյություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները շարունակաբար վերազինում են իրենց արտադրությունը, և դա այն շարժիչն է, որ պետք է ապահովի երկարաժամկետ կայուն զարգացումն ու մրցունակությունը տվյալ կազմակերպության շուկայում: «Ցանկացած տնտեսական միավոր, անկախ ոլորտից, շարունակաբար իրականացնում է այդպիսի ներդրումներ: Երբ մենք խոսում ենք ներդրումների մասին՝ հատկապես կարևորում ենք նոր ներդրումային ծրագրերի իրականացումը. դրանք բազմաթիվ են և վերաբերում են տարբեր…
Քաղաքական դիսկուրս 1․ Ինգար Սոլթի, «Կոշտ խնայողություն (austerity) և սոցիալական դիմադրություն» քաղաքատնտեսության մասնագետ, Յորքի համալսարան 2․ Վահրամ Սողոմոնյան, «Տնտեսական քաղաքականությունն ու քաղաքացիական շարժումները Հայաստանում» քաղաքագետ, «Քաղաքական դիսկուրս» հարթակ Զեկուցողները ներկայացնում են 2008թ․-ի ճգնաժամից հետո աշխարհում խորացող «Կոշտ խնայողության (austerity)» քաղաքականության հարցերը։ Ի՞նչ քաղաքական պրոյեկտ է այն իրենից ներկայացնում։ Ինգար Սոլթին անդրադառնում է այդ քաղաքական գիծը որպես անայլընտրանք հայեցակարգ արմատավորելու միտումներին և այդ նեոլիբերալ կուրսի ու աշխարհի տարբեր ծայրերում ծավալվող սոցիալական շարժումների միջև փոխադարձ կապի խնդիրներին։ Փորձ է արվում տեսնել զուգահեռները Հայաստանի զարգացումների հետ։ Որքանո՞վ է այս կուրսը բնորոշ նաև Հայաստանի տնտեսական քաղաքականությանը՝ նկատի ունենալով Հունաստանի, Ուկրաինայի և տարածաշրջանի նման մյուս…
Նոր-ազատականութեան բազմաթիւ բացասական երեւոյթներէն մէկն է կլիմայական փոփոխութիւնը, որ տեղի կ՛ունենայ ու կը զարգանայ մեծ ընկերութիւններու ներդրումային ծրագիրներուն պատճառով, որոնք անարգանք կը ցուցաբերեն բնական միջավայրին եւ անոր անբաժանելի մասը եղող բնակչութեան նկատմամբ, ապա նաեւ պատճառ կը դառնան մահացու հիւանդութիւններու տարածման: Ըստ նոր-ազատականներուն (որոնք կը պաշտեն ազատ-շուկայական տնտեսութեան համակարգը), ինչ որ շուկային շահ կը բերէ, լաւ է, անկախ անոր բացասական ազդեցութենէն` ընկերութեան կամ կենսոլորտին վրայ: Անոնք (նոր-ազատականները) կը հերքեն կլիմայական փոփոխութեան փաստը. փաստ մը, որ չ՛ուզեր գիտնականներու հետազօտութիւններ կամ վերլուծումներ, այլ կը բաւէ, որ դիտենք ողողումները, անձրեւի տեղումներուն նուազումը, ջերմաստիճանի բարձրացումը եւ հիւսիսային բեւեռին վրայ սառցահալը: Միջազգային գետնի վրայ հանքարդիւնաբերութեան աշխատանքով…

Փողոցային թակարդները` թակարդում 18.10.2018

Բուքմեյքերների եւ նրանց գործունեության նկատմամբ ամբողջ աշխարհում կա հասարակական բացասական վերաբերմունք: Կան երկրներ, որտեղ բուքմեյքերական գործունեությունն արգելված է օրենքով: Նշենք, որ մեր երկիրը 247 երկրների ցանկում ինտերնետային տիրույթում խպաղադրույքներ անող պետություններից 42 -րդն է: Կառավարությունը վերջերս բավական կոշտ արձագանքեց մեր երկրում բուքմեյքերական գրասենյակների գործունեությանը: Դրանք սահմանափակող օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նոր նախագծում գլխավոր նպատակը վերահսկելն է եվ վտանգները նվազեցնելը:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գործազրկությունը կազմում է 20%։ Որոշ աղբյուրներ նշում են, որ այդ թիվը հասնում է 30%-ի: Ամենայն հավանականությամբ իրական թիվը գերազանցում է 30%-ը։Գործազրկությունն առավել շատ է հասարակության որոշ խմբերի շրջաններում, օրինակ կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, մարզերի բնակիչների, բարձրագույն կրթություն չունեցող անձանց: Սա մեծ խնդիր է․ բոլորը գիտեն դրա մասին, բոլորը այս կամ այն չափով զգում են դրա հետևանքները։ Անդադար լսում ենք, որ պետությունը գործազրկության խնդիրը միշտ դասում է առաջնահերթությունների շարքին՝ «ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ հայտարարում ենք, որ այս խնդիրը լուծել է պետք»: Իսկապես և՛ քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում, և՛ կառավարության ներկայացրած բոլոր տարիների ծրագրերում…
Արդարության մասին պատկերացումներն, իհարկե, տարբեր են, բայց մի հանրությունում, որտեղ սոցիալական արդարությունն ամրագրված է սահմանադրության մեջ և որտեղ 2018թ. կառավարության ծրագրով նպատակ է սահմանվել «քաղաքացիների արժանապատվության ու երջանկության համար նպաստավոր պայմանների ստեղծումը», կարծում էի՝ պրոգրեսիվ հարկման համակարգից անցումը համահարթ համակարգի անգամ չէր էլ կարող օրակարգ մտնել: Ինչո՞ւ: Փաստ է, որ ավելի քիչ եկամուտ ունեցող մարդիկ ստիպված են լինում իրենց եկամտի հիմնական մասնաբաժինը ծախսել առաջին անհրաժեշտության կամ գոյատևման ծախսերի համար՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, տան վարձակալության վճար տալ, գնել սնունդ և հիգիենայի պարագաներ, եթե տանը կան երեխաներ կամ ոչ աշխատունակ անձինք, ապա հոգալ նաև նրանց սննդի, հագուստի, ուսման հետ կապված ծախսերը……
Էջ 1, 10-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: