Արխիվ Մարտի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

ԱՄՆ-ում ժողովրդին շեղում են կապիտալիզմի ու սոցիալիզմի միջև սխալ համեմատություն կատարելով: Նման վեճերը թերի տեղեկություններ են փոխանցում Վենեսուելայի մասին: Կեղծ լուրեր տարածելով ու միայն բացասական երևույթները ներկայացնելով՝ ԱՄՆ-ը փորձում է իր ժողովրդի միտքը շեղել սոցիալիզմի մասին իրական պատկերացում ունենալուց: Նրանք որպես սոցիալիստական երկրների կյանքի մակարդակ ու ձև ներկայացնում են Ամերիկայի կյանքի մակարդակի համեմատ ցածր կյանքի մակարդակ ունեցող երկրներին, որոնք փորձում են արդար համակարգ հաստատել իրենց երկրներում: Այս ձևով ԱՄՆ-ը փորձում է միայն իր առավելությունները ներկայացնել՝ որպես կապիտալիզմի առավելություններ, մոռանալով, որ աշխարհի կապիատալիստական երկրների մեծ մասն ունեն կյանքի ցածր մակարդակ ու անարդար տնտեսական ու քաղաքական համակարգեր:

Եթե նեոլիբերալիստական ազատ առևտրի համակարգը աղքատության վերացնելու ամենահարմար ձևը լիներ, Մեքսիկան, որը վաղուց  ընտրել է այդ ուղղին, պետք է վերացրած լիներ աղքատությունը կամ գոնե նվազեցրած լիներ: Նույնը կարելի է ասել Նիգերիայի մասին, որը  մյուս երկրների նման, որ չնայած ունեն մեծ քանակությամբ նավթի պաշարներ՝ ապրում են աղքատության մեջ ու իրենց երկրները դարձել են թմրամոլների բիզնեսի կենտրոններ, այդ երկրներից կարելի է թվեարկել հետյալները՝ Բանգլադեշ, Հունդուրաս, Գվատեմալա, Ինդոնեզիա և Ֆիլիպիններ: Ազատ առևտրի նեոլիբերալիստական քաղաքականության կիրառումը այդ երկրների ժողովրդին հասցրել է ցածր կյանքի մակարդակի ու անկրթության ու սոցիալական անբավարար սպասարկումների կիրառմանը: Հակառակ նեոլիբերալիստական տեսաբանների՝ այդ երկրներում երբեք նեոլիբերալիստական քաղաքականությունը զարգացման ու առաջադիմական պատճառ չի դարձել: Նույն բացասական ազդեցությունները կարելի է տեսնել սոցիալ դեմոկրատական իշխանություններ ունեցող Եվրոպական երկրներում:

Ամերիկան աշխատում է տարածել այն միտքը, թէ իբրև սոցիալիզմի պարագայում պետության միջամտությունները պատճառ են դառնում, որ ժողովուրդը աղքատ ապրի, սա կեղծ  կատեգորիա է և չի համապատասխանում իրականությանը: Վենեսուելայի անցյալ երկու տասնյակ պատմությունը ցույց է տալիս, որ սոցիալիստական հակումները և գործադրումը պատճառ է դարձել, որ կյանքի մակարդակը բարձրանա, անվճար կրթություն և առողջապահությունը և այլ դրական քայլեր հաստատվել են երկրում, որոնք իրականացվել են սոցիալիստական ուժերի կողմից: Այս բոլորը խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ը սարսափում է, որ եթե իրական պատկերներից տեղյակ լինեն աշխարհի ժողովուրդները, ավելի ճիշտ գաղափար կկազմեն սոցիալիզմի մասին և երես կթեքեն ԱՄՆ-ից ու նեոլիբերալիստական քաղաքականությունից: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը և Եվրոպական շատ երկրներ ու մեծ կապիտալիստներ մեծ ծախսեր են կատարում՝ տիրանալով աշխարհի տարբեր ազդեցիկ լրատվամիջոցներին, ժողովրդին ներկայացնելու այն, ինչ իրենց շահերին է ձեռնտու, և ոչ թէ իրական պատկերները: Հայաստանում էլ նույնն է, ոչ ոք չի ուսումնասիրել, թէ նրանք որքան ներդրումներ են կատարում հայկական լրատվամիջոցներով ներկայացնելու այն, որոնք ձեռնտու է ԱՄՆ-ին, Եվրոպական երկրներին ու մեծահարուստ հայ կապիտալիստներին: Արդարությանը հետևող մարդիկ ու խմբերը քիչ հնարավորություններով չեն կարողանում զանգավծային լրատվամիջոցներով ներկայացնել իրականությունը, բայց նրանք պետք է իրենց ջանքները ներդնեն ու օգտվեն բոլոր միջոցներից ու մերկացնեն այն ուժերին, որոնք կեղծ ձևով են ներկայացնում սոցիալիզմը:

Պատրաստեց Վարդան Ղազարյանը 

Մարտի 6ին և 7-ին Երեւանում եւ Գյումրիում կայացան միջոցառումներ՝ նվիրված Թուրքմենչայի պայմանագրի 190- ամյակին, հայ եւ ռուս քաղաքական գործիչների, դիվանագետների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մենք զրուցեցինք կոնֆերանսի մասնակից Ռուսաստանի պատմական միության  կառավարման անդամ, «Հայրենիքի պատմություն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Կ. Ի. Մոգիլեվսկու հետ:

ՊրնՄոգիլեվսկիկիսվեքխնդրում եմկոնֆերանսի մասին Ձերտպավորություններով:

- Շատ հաջողված կոնֆերանս էր,  արդյունավետ խոսակցություն: Համոզված եմ, որ տարբեր երկրների պատմաբանների համար կարեւոր է հանդիպելը, իրար հետ զրուցելը, որովհետեւ գիտության մեջ բոլոր հայտնագործությունները, արդյունքները հնարավոր են միայն ի հայտ եկող նոր հարցերի շուրջ քննարկումների եւ համագործակցության պայմաններում: Առավել ևս, որ դա Թուրքմենչայի պայմանագրի  190-ամյակի թեման էր:

Այդ  պայմանագիրը դարձավ մեծ ձեռքբերում նախևառաջ ռուսական դիվանագիտության համար, եւ այն երկար ժամանակով  կանխորոշեց հետագա զարգացումների ընթացքը, այդ թվում պայմաններ ստեղծեց հայկական պետականության զարգացման նոր փուլի համար: Նրա մասին, թե ինչքանով էր այդ պայմանագիրը մտածված եւ հեռատեսական, վկայում է այն, որ  այդ պայմանագրով սահմանված իրանական սահմանը 190 տարվա ընթացքում պրակտիկապես չի փոփոխվել:

-  Ինչքանո՞վ է պահպանվել պայմանագրի այժմեականությունը Ռուսաստանի համար:

- Իհարկե, պայմանագրը այժմեական է մի քանի պատճառով: Առաջին հերթին՝ դա փայլում դիվանագիտական աշխատանքի դաս եւ փորձ է: Երկրորդը՝  Ռուսաստանի համար ինչպես այն ժամանակ, այնպես էլ ներկայում, երբ խոսքը գնում է եղբայրական հայ ժողովրդի մասին, կարևոր է, որպեսզի սահմանները մնան անփոփոխ: Երրորդը՝  19-րդ դարի վերջում- 20-րդ դարի սկզբում, երբ խոշոր եվրոպական գերտերությունները մասնակցում էին աշխարհաքաղաքական փոխդասավորություն ձեւավորմանը, սահմանների հետ կապված խնդիրների լուծման փորձ կար Ռուսաստանի մասնակցությամբ եւ առանց նրա: Եւ եթե նայենք պատմական կտրվածքով, ապա՝ հաճախակի Ռուսաստանի բռնած դիրքի շնորհիվ հաջողվում էր ստեղծել  կայություն երկար ժամանակով եւ հակառակը:

Իհարկե, Թուրքմենչայի հաշտությունը տարածաշրջանային բնույթ է կրում, բայց այնուամենայնիվ, ինչքանով այն երկարակյաց եղավ, դրա շուրջ պետք է խորհել: Մարդկությունը չի կարող ապրել առանց կոնֆլիկտների, բայց ցանկացած հակամարտություն ավարտվում է հաշտությամբ: Եւ կարեւոր է, որպեսզի հաշտության պայմանները մտածված լինեն, որպեսզի այն հնարավորինս երկար տևի:

Դուք ասացիքոր Ռուսաստանը միշտ օգնության ձեռք է մեկնելեղբայրական ժողովուրդներինԱյդ առումով կարելի՞ է պատմականզուգահեռ տանել Սիրիայի իրավիճակի հետ:

- Դա այդքան էլ այդպես չէ, քանի որ այն ժամանակ հասարակությունը այն էր , և ճնշված քրիստոնյա ժողովրդների գործոնը շատ կարևոր էր: Ռուսաստանը, իհարկե, պատերազմ չէր ցանկանում, բայց եղբայրական քրիստոնյա ժողովրդին օգնելու անհրաժեշտությունը, որը գտվում էր  սպառնալի իրավիճակում, ավելի ուժեղ էր: Ակնհայտ զուգահեռ է դրա հետ այն, ինչ կատարվեց դրանից 50 տարի անց, երբ ռուսական զորքերը մտան Բալկաններ եւ տեղի ունեցավ քրիստոնյա ժողովուրդների ազատում իսլամական լծից:  Պետք է հասկանալ նաև հասարակական կարծիքի կարեւորությունը:  Երբ ձեւավորվում էր  Ցարի շրջապատի, էլիտայի  ընդհանուր կարծիք, որ հնարավոր չէ չօգնել, որ դա Ռուսաստանի առաքելությունն է՝ օգնել, պաշտպանել, այդ ժամանակ, իհարկե, այդ որոշումները ընդունվում էին: Այդ որոշումների աշխարհաքաղաքական շահը շատ կասկածելի էր: Հաճախ գտվում  էին եզրին , ինչպես , օրինակ 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:

 Սիրայում հիմա այնպես ստացվեց, որ Ռուսաստանը հայտնվեց միջազգային ահաբեկչության հետ պայքարի առաջնագծում: Եւ այդ իմաստով, իհարկե, Ռուսաստանի գործողությունները օբյեկտիվորեն նպաստում են սիրիական պետականության պահպանմանը եւ  սիրիական ժողովրդի համար հնարավորություն ստեղծում ինքնուրույն որոշել սեփական հետագա ճակատագիրը: Պետք է հասկանալ, որ 21-րդ դարի աշխարհը եւ 19-րդ դարը`  դրանք լիովին տարբեր պատմություններ են: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա անփոփոխ է մնում այն, որ ռուսական սպան, զինվորը մնում է այն խաղաղ բնակիչների հույսը, որոնք այլ հույս չունեն` գտվելով պատերազմի ձգտող ուժերի  թիրախում:

- Ամբողջ պատմության ընթացքում այնպես էր ստացվում, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ  գտվում էին բարիկադների տարբեր կողմերում` անցկացնելով ինչպես բազմաթիմ երկկողմանի պատերազմներ, այնպես էլ  գտնվելով դաշինքներում: Պրն. Մոգիլեվսկի, ըստ Ձեզ`ի՞նչ հունով կզարգանան Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ:

-  Ինչպես Ռուսաստանի քաղաքացի ես հետաքրքրված եմ նրանում, որ մենք մեր բոլոր հարեւանների հետ լինենք կայուն, հնարավորինս բարեկամական հարաբերությունների մեջ: Իհարկե, աշխարհը հիմա շատ անկայուն է, այդ պատճառով շատ կարեւոր է չստեղծել լարվածության նոր օջախներ եւ եղածները մարել:

Այսօր համար մեկ թշնամին` միջազգային ահաբեկչությունն է` հակապետական ուժ: Այդ իրավիճակը դրդում է պետություններին ընդհանուր լեզու գտնել: Բազմիցս մեր երկրի ղեկավարությունը, ԱԳՆ-ն նշել են որոշ երկրների` այդ կործարար ուժերից օգտվելու փորձերի հակաարդյունավետությունը, ուղիղ  վնասակարությունը:

Նրանց հետ խաղ անելը, կերակրելը սեփական շահ ստանալու հույսով, ինչպես ցույց է տալիս պատմությունը, շատ վտանգավոր է: Այդ պատճառով բոլոր պետական ուժերի օբյեկտիվ հետաքրքրությունը միջազգային ահաբեկչության հետ պայքարում ընդհանուր լեզու գտնելու մեջ է:

- Սակայն վերադառնանք Թուրքմենչայի պայմանագրին, որից հետո մեր ժողովրդների պատմությունները սկսեցին սերտ զուգակցվել: Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ժամանակակից փուլը: Ի՞նչ խնդիրներ կան եւ որո՞նք են դրանց լուծման ուղիները:

-  Իհարկե, հայ բազմահազարամյա պատմության համար երկու դարը` ակնթարթ է: Ժամանակակից փուլում ինչ-որ հիմնարար բարդություններ չեմ տեսնում: Ես` ինչպես պատմաբան, Ռուսաստանի քաղաքացի, միշտ մեծ հաճույքով եմ գալիս Հայաստան: Այստեղ բազմաթիվ ընկերներ ունեմ: Ես տեսնում եմ Ռուսաստանի եւ ռուսաստանցիների հանդեպ վերաբերմունքը:

Դա այն իրավիճակը չէ, երբ պետք է խոսել ինչ-որ խոշոր խնդիրների մասին: Անշուշտ, այդ հարաբերություններն մեծ ներուժ ունեն:  Եթե խոսանք մեր երկրների պատմաբանների համագործակցության մասին, ապա` ակնհայտ է, որ մենք պետք է ավելի շատ շփվենք: Եւ մենք ` Ռուսաստանի պատմական միությունը, «Հայրենիքի պատմություն»  հիմնադրամը մեր ներդրում ենք ունենում այդ կոնտակների ակտիվացման  մեջ: Հիմա մենք մեծ հաճույքով մասնակցեցինք կոնֆերանսին: Հետագայի համար պլաններ ենք մշակում:  Բանակցություններ ենք վարում, որպեսզի այստեղ`Երեւանում, Ռուսաստանի պատմական միության ներկայացուցչության արդյունավետ աշխատանք կազմակերպենք:  Մեծ հեռանկարներ ենք տեսնում: Կան նաեւ  հայ-ռուսական երկկողմանի եւ բազմակողմանի հարաբերությունների հետ կապված բազմաթիվ սյուժեներ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ հայկական պատմաբանները, որոնց մեջ կան շատ պատրաստված, աշխարհում հայտնի մարդիկ, ակտիվ մասնակցություն ունենան այն հարցերի քննարկման մեջ, որոնք անհանգստացնում են ռուս եւ եվրոպացի պատմաբաններին:

- Պրն. Մոգիլեվսկի, Դուք ասացիք, որ 19-րդ դարի եւ 21-րդ դարի աշխարհները` տարբեր երևույթներ են: Եւ ժամանակակից իրողության մեջ կան ուժեր, որոնք ուղղված են հայ-ռուսական համագործակցության դեմ եւ որոնք  ակտիվ զարգացնում են իրենց գործունեությունը մեդիատարածքում. իրակացվում են տարատեսակ տեղեկատվական արշավներ, տեղեկատվական պատերազմներ: Ըստ Ձեզ`  որո՞նք են դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդները:

-  Դրա դեմ պայքարի ձեւը միշտ նույնն է. պետք չէ խառնվել  հակաարդյունավետ քննարկման մեջ ոչ անբարեխիղճ ընդդիմախոսների հետ: Եթե մենք խոսում ենք պատմության մասին, ապա` պետք է ավելի շատ պատմել, փնտրել մարդկանց համար հետաքրքիր ձեւեր: Պատմությունը`  ձանձրալի չէ: Պատմությունը` մարդկանց մասին է: Այդ իսկ պատճառով  Ռուսաստանի պատմական միության խնդիրն է ձգտել  հասցնել հասարակությանը, պատասխանել հասարակական հարցմանը կապված պատմական հետաքրքրության հետ` մարդկանց փոխանցելով որակյալ պատմական գիտելիք գրավիչ ձեւով: Միայն մաքուր ջրով կարելի է լվանալ կեղտը. այլ ձեւեր չկան: Հենց դա ենք մենք ձգտում անել:

 

Զույցը վարեց` Զարուհի Բաբուխանյանը

Աղբյուրը` "Իրավունք" լրատվական

Ամերիկան օգտվելով Վենեսուելայում «Հուգո Չավերզի» մահվան փաստից, նրա չլինելու պայմաններում ամեն կերպ աշխատում է հրահրել աջակողմյան իր համակիրներին: Չավերզի մահից հետո ներքին անհամաձայնություններն էլ շատացան ու դա էլ առիթ տվեց Ամերիկային միջամտելու, և որպեսզի ժողովրդի մեջ դժգոհությունը շատանա` նպաստեց քաղաքական ու տնտեսական ճգնաժամին: Ամերիկան աշխատում է Բրազիլիայի նման առաջացնել խորհրդարանական հեղաշրջում` հիմնականում նախագահին մեղադրելով կոռուպցիայի մեջ:

Վենեսուլայում աջակողմյան ուժերը կարողացան խորհրդարանում մեծամասնություն կազմել ու առաջին ջանքերը եղավ այն, որ նախագահին որքան հնարավոր է  շուտ հեռացնեն ու նոր վաղաժամկետ ընտրություններ կազմակերպեն, սակայն ի հակառակ Բրազիլիայի` Հոգու Չավերսը, որ արդեն մի հեղաշրջման փորձ ուներ, մաքրազերծել էր բանակը և ստեղծել հեղափոխությանը պահապան  ռազմական-անվտանգության բանակ:

Երկրի նախագահ` սոցիալիստ Նիկոլաս Մադորոն կարողացավ հիմնադիր Խորհրդարան ստեղծելով տապալել Ամերիկայի ու երկրում նրա հովանավորողների հեղաշրջման փորձը: Բանակը նաև կանգնեց սոցիալիստների կողքին: Հիմանդիր Խորհրդարանի ստեղծումը առաջարկվել էր նաև ընդիմադիրենրի կողմից, որը լավ առիթ հանդիսացավ ու ստեղծվեց Բոլիվիայի հեղափոխությունը պահպանող հիմադիր խորհրդարան, որտեղ մեծամասնությունը կողմ են դեմոկրատիկ սոցիալիզմի ստեղծմանը երկրում և պահապան են կանգնելու հեղափոխության ձեռքբերումներին:

Այս ընտրություններում մասնակցեցին ու քվեարկեցին ավելի քան 8 միլիոն հոգի, որոնք մեծամասնությամբ քվեարկեցին սոցիալիստական կուսակցության օգտին, որը հովանավորում է նախագահին:

Առանց որևէ կասկածի Մադորայի իշխանությունը կորցրել է զանգվածների մի մասի հովանավորությունը, դրանց պատճառներն են հիմնականում՝ տնտեսական ճգնաժամը, նավթի գնի իջնելը, մեծ քանակությամբ բյուջեի հատկացումը անվճար ուսուցման ու առողջապահության ծրագրերին, փոխարժեքի աղբյուրները, արտաքին ուղղակի և ոչ ուղղակի սանկցիաները, երկրի առևտրի բաժնի կապը հակառակորդների հետ, Վաշիգտոնի բոլոր ուժայինների հովանավորումը ընդիմությունից և Կարակասի պետության սխալները ճգնաժամի ղեկավարման պարտության գործում: Ընդիմադիրը մտադիր է մինչև իշխանության տապալելը շարունակել իր աշխատանքը և դա փակուղի է մտցնում բանակցություններում: 

Արտաքին ուժերը և հատկապես Ամերիկան ձգտում է առաջացնել ներքին պատերազմ` Սիրիայի օրինակով: Իշխանությունը սահմանադրական խորհրդարանում ընդգրկել է հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչներին և սա լարվածություն է առաջացրել է ընդիմության շրջանում: Կարծես Թրամփի համբերությունը վերջացել է, իբրև թէ ամեն կերպ փորձում է տապալել Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի օրինական ու ժողովրդավարական իշխանություններին:

Պատրաստեց Վարդան Ղազարյանը

 

Սույն թվի մարտի 23-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ:


Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին նաև ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարևորել է հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով Նախագահի հրամանագրով 2008 թվականին Հանրային խորհրդի ստեղծումը և շնորհակալություն հայտնել Նախագահին՝ այդպիսով քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու և լուծումներ առաջարկելու հնարավորության համար: Հանրային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրության նոր փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով նոր Հանրային խորհրդի կազմավորմամբ հնարավոր կլինի ներկայիս խորհրդի անցած ճանապարհը և փորձը հաշվի առնելով` ավելի մեծ արդյունքների հասնել Հայաստանի ընդհանուր վիճակի բարելավման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, որոնք նախորդ տարիներին քիչ չեն եղել և նշել, որ դրանք շատ օգտակար են ու լավ հնարավորություն են բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկելու երկրում եղած խնդիրները, տեսակետներ, կարծիքներ հայտնելու և բանավիճելու: Նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդի գրեթե 10-ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել անցած տասը տարիներին կատարված աշխատանքի համար:

«Մենք, իրոք, միասին երկար ճանապարհ ենք անցել, և մեր հասարակության հասունացման ու հասարակական կյանքի ճիշտ կազմակերպման գործում Հանրային խորհուրդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ես հիշում եմ, որ ստեղծումից որոշ ժամանակ՝ հավանաբար երկու կամ երեք տարի անց, պարոն Մանուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց՝ մի՞գուցե չշարունակենք աշխատանքը, մի՞գուցե այն արդյունավետ և տեսանելի չէ: Ես ամենայն համոզվածությամբ ասացի, որ միգուցե տեսանելի չէ շատերի համար, բայց օգտակար է առաջին հերթին ինձ և նաև մեր հասարակության համար: Դա այդ թեմայով մեր վերջին խոսակցությունն էր: Այնուհետև խոսակցությունները գնում էին այլ բանի մասին՝ իսկ մի՞գուցե անհրաժեշտություն կա, որպեսզի սահմանադրական կարգավիճակ տանք Հանրային խորհրդին, օրենք ընդունենք և այլն: Եվ այսօր կարող եմ ասել, որ այդ խնդիրները լուծված են և լուծված են լավ ձևով: 

Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին, մեր պետության կողքին, որովհետև հրատապ լուծում պահանջող խնդիրների արծարծումն արդեն իսկ նշանակում է պետությանը սատարել, որովհետև այդ խնդիրներն ու հարցերն արծարծվում են, որպեսզի վաղը, մյուս օրը ավելի լավ լինի, այլ ոչ թե արդյունք են չարության, արդյունք են իրականությունը միտումնավոր չհասկանալու ու չտեսնելու: Այս տարիների ընթացքում Հայաստանի հասարակական կյանքում չի եղել գեթ մեկ հարց, որի շուրջ Հանրային խորհուրդը կարծիք չհայտներ, որի շուրջ քննարկումներ, առաջարկություններ չլինեին: Ավելին՝ խորհուրդն իր նախաձեռնություններով բազմաթիվ հարցեր է քննարկել, բազմաթիվ լուծումներ է առաջարկել: Ես չեմ ասում, որ դրանք բոլորը մենք վերցրել և օգտագործել ենք կամ բոլոր քննարկված հարցերի շուրջ ձևավորված ձեր կարծիքը մեզ համար եղել է միանշանակ, բայց կարևորը՝ ձևակերպվել են խնդիրներ: Ինչպես գիտնականներն են ասում՝ խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն շատ ճիշտ ձևակերպել: Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, ապա այն չի կարող լուծում ունենալ: Մաթեմատիկայում դա շատ հստակ երևում է:

Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված Հանրային խորհրդի գործունեության և կայացման հետ, այլև մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը եղել է մեր համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը, ղարաբաղյան շարժման ընթացքում առանցքային գործիչ, բեկումնային պահերին վարել է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: Ցավոք, մինչև հիմա, և ես կարծում եմ տևական ժամանակ, շատ մարդկանց համար այս պաշտոնները այլ նշանակություն ունեն: Հասկանու՞մ եք՝ նրանք դա ընկալում են որպես վայելքի, ինչ-ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն: Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: Դա առաջին հերթին ծառայություն է՝ կամավոր ծառայություն հայրենիքին: Իհարկե, բազմաթիվ պատեհապաշտներ կան տարբեր պաշտոններում, բազմաթիվ մարդիկ կան, որոնց նպատակներն այլ են, բայց իսկական կոչումը բոլորովին այլ պետք է լինի: Եվ այս առումով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաև մեկ անգամ ևս ընդգծել, որ իմ կարծիքով Հանրային խորհուրդը գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով և լայնախոհությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր Հանրային խորհուրդը կայացել է. կայացել է որպես մեր հասարակական կյանքում առկա հակասությունները քննարկելու և այդ կնճիռները հարթելու մի շատ կարևոր հարթակ: 10 տարի առաջ 2008 թվականին մենք շատ լուրջ մարտահրավերների էինք բախվել: Բոլորդ հիշում եք այդ ժամանակահատվածը: Եվ այսօր մենք գոնե կարող ենք խոսել արդեն ուրիշ Հայաստանի մասին: Մենք ձեզ հետ միասին շատ ջանք ներդրեցինք, որպեսզի թշնամությունը գոնե ինչ-որ չափով մեղմանար և մնար քչերի կա՛մ սեփականությունը, կա՛մ մոտեցումները: Եթե հիշում եք՝ տասը տարի առաջ, երբ միացնում էինք հեռուստացույցը, առաջին հաղորդումներն այն մասին էին, որ՝ Եվրոպայի խորհուրդը սա որոշեց, Եվրոպայի խորհուրդը նա որոշեց, վաղը մեզ պատժելու են, մյուս օրը տանելու են Եվրոպական դատարան և այլն: Փառք Աստծո, այսօր մի վիճակում ենք, երբ ամբողջովին ընդունվում ենք և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի կողմից: Եվ սա մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումն է: Երբ միջազգային տրամաչափի վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Հայաստանին հաջողվեց լինել լավ գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար, կարծում եմ, սա նաև ձեր կողմից կատարված աշխատանքի գնահատականն է: Մենք հաջողությամբ բարեփոխել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և հիմա գտնվում ենք անցումային՝ վերջին փուլում: Իհարկե, պարոն Մանուկյանն ասաց, որ դեռևս նույնիսկ ինքը չգիտի՝ դա լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպիսի՞ դրսևորումներ է ունենալու: Ես ուզում եմ մի հռետորական հարց տալ Վազգեն Մանուկյանին և ձեզ՝ իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու, գիտեի՞ք բոլոր դժվարությունների մասին»,-հանդիպման սկզբում ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին և ընդգծել, որ ամեն ինչ արվելու է երկրում կայացնելու խորհրդարանական ժողովրդավարությունը, որը նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի հասարակական կյանքում և այդպիսով նաև Հանրային խորհրդի համար:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ՝ ակնկալելով մշտապես ակտիվ և նախաձեռնողական աշխատանք:

Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ներածական խոսքում արծարծված թեմաներին՝ տնտեսության մեջ ազատ մրցակցության ապահովման, կրթական համակարգի բարելավման, դատական համակարգի անկախության ապահովման և մի շարք այլ ուղղություններով պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, խոսել արձանագրված որոշակի հաջողությունների, դեռևս առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ժամանակ ելույթներ ունեցան Հանրային Խորհրդի անդամներ` ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյանը, Կ. Դանիելյանը, Ա. Սադոյանը, Հ. Սարգսյանը, Հ. Մուսայելյանը և Վ. Սաֆարյանը: 

    Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ` Վ. Սաֆարյանը խոսեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղի` արդյունաբերության խնդիրներին վերաբերվող հարցերի մասին, նշելով, որ Հանրային Խորհրդի ՖՏԲ հարցերի հանձնաժողովը  հետամուտ լինելով Արդյունաբերության նկատմամբ  պետական աջակցության քաղաքականություն իրականացնելու խնդրին, ՀՀ Կառավարությանը շարունակ հորդորել է իրականացնել  պետական կարգավորման  գործառույթ:  ՀՀ Կառավարությանը 2011թ. դեկտեմբերի 15-ին որոշում ընդունեց` "Արդյունաբերության քաղաքականության հայեցակարգի" վերաբերյալ: Այդ Հայեցակարգը շրջադարձային նշանակություն ունեցավ տնտեսության համար: Առաջին անգամ բյուջեից հատկացվեց 300 մլն դրամ` ստեղծելու "Արդյունաբերության աջակցման հիմնադրամ":  Առանձնացվեցին արդյունաբերության առանձին ոլորտներ, որոնց տրվեցին առաջնահերթությունների կարգավիճակ: Պետական միջոցներով գործող ունիվերսալ վարկային կազմակերպությունից արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին   տվեցին 3% փոխհատուցված վարկեր:  Այս գործառույթը նպաստեց հայրենական ապրանքների արտադրության  ծավալների ավելացմանն ու արտահանման մեծացմանը: 2017թ. արտահանման ծավալները կազմեցին 2,242 մլրդ $ ապահովելով նախորդ տարվա համեմատ 25,2% աճ, ներմուծվող ապրանքների ծավալը կազմեց 4,182  մլրդ $, որը նույնպես գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը 27,8%-ով: Կարևոր է նշել այն իրողությունը, որ արտաքին առևտրի հաշվեկշռի համամասնությունը կազմեց 1,86 անգամ: Այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ այդ հարաբերությունը մոտ 3 անգամ էր կազմում:  Արդյունաբերության արտադրանքի ծավալները 2017թ.  կազմեց  1,661 տրլն դրամ, որը Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ապահովեց ամենաբարձր ցուցանիշը` 112,6 % նախորդ տարվա համեմատ: 

    ՖՏԲ հարցերի հանձնաժողովը իր գործունեությունը համադրում է կառավարության կառուցողական քաղաքականության հետ` պետություն-մասնավոր  գործընկերության հայեցակարգի շրջանակներում: Հանձնաժողովը ներկայումս ձեռնամուխ է եղել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ձեռնարկությունների անձնագրավորման աշխատանքների իրականացմանը:  Վ. Սաֆարյանը իր ելույթի վերջում հարց բարձրացրեց Հանրապետության նախագահի առջև` ստեղծելու արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն: Այդպիսի նախարարություններ  կան ԵԱՏՄ երկրներում, որին Հայաստանն անդամակցում է,  Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական երկրներում:  Նա կարծիք հայտնեց, որ նման նախարարություն ստեղծելու դեպքում, վերջինս կզբաղվի տնտեսության ներքին և արտաքին կոոպերացիոն կապերի ստեղծման և զարգացման հարցերով, կնպաստի պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում տնտեսվարողներին աջակցման արդյունավետության բարձրացմանը, որն էլ կբերի աշխատատեղերի ավելացման և համախառն ներքին արդյունքի մեծացման, ինչը անչափ կարևոր է պետական արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնության վտանգավոր սահմանագծի նվազեցմանը:  

Բաժին՝ Հայաստանում

Հարավային Աֆրիկայի իշխանությունը Ջակուբ Զումայի գլխավորությամբ տասնյակ տարիներ սխալ տնտեսական ու հասարակական քաղաքականությունների հետևանքով երկիրը այն վիճակին էր հասցրել, որ ընդիմադիր բոլոր կուսակցությունները հայտարարել էին, որ եթե նա նախագահությունից չհրաժարվի երկիրը կսնանկացնեն: Նա թերացել էր կառուցվածքային ու դեմոկրատիկ փոփոխությունների մեջ, տնտեսական ու հասարակական բնագավառներում՝ ի օգուտ աշխատավորների, շատ էր տեղ տվել մասնավորացմանը և պետական պաշտոնյանների համար կոռուպցիա էր առաջացել երկրում: Երեք տարի առաջ Աֆրիկայի կոմկուսը և առաջադիմական ուրիշ ուժեր այս հարցերի շուրջ զգուշացրել էին նախագահին, սակայն նախագահը ի պատասխան այս քննադատությանը՝ մի քանի կոմունիստ նախարաարների հեռացրեց իրենց պաշտոններից:
Կոմկուսի ջանքերի շնորհիվ Ջակուբ Զումային հեռացավ Աֆրիկայի ազգային կոնգրեսից ու նրա փոխարեն ընտրեցին նրա տեղակալին՝ Սիրիլ Ռամափուսային, որին միևնույն ժամանակ պատրաստում են առաջիկա նախագահական ընտրությունների համար, որը տեղի կունենա գարնանը: Մոտ մեկ ամիս առաջ Աֆրիկայի ազգային կոնգրեսի գործադիր կոմիտեն որոշեց, որ նախագահը հրաժարվի իր պաշտոնից: Եթե նա չենթարկվի այդ որոշմանը նրանք կպահանջեն այդ հրաժարականը: Նրանք զգուշացրել են, որ եթե չհրաժարվի, երկրում կառաջանա ճգնաժամային կարգավիճակ: Վերջապես նա հրաժարվեց նախագահությունից և իր տեղակալը փոխարինեց նրան:
Վերոհիշյալ իրադարձությունները ցույց են տալիս, որ Աֆրիկայի կոմկուսը ժամանակին նկատել է նախկին նախագահի կապիտալիստների օգտին տնտեսական ու հասարակական քաղաքականությունը և զգուշացրել է հասարակությանը: Կոմկուսը հենվելով իր գաղափարախոսության վրա ճիշտ է կարողացել գնահատել աշխատավորների շահերի դեմ քաղաքականությունը և ներկայումս Աֆրիկայի հասարակությունը նկատում է կոմունիստական կուսակցության առավելությունները մյուս քաղաքական ուժերի համեմատ:
 

 

Բաժին՝ Անցուդարձ

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ զինում եւ մարտունակ վիճակում է պահում Նախիջեւանում գտնվող բանակը: Այս ամենից զատ, Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական բանակը Թուրքիայի զորքերի օգնությամբ ժամանակ առ ժամանակ անցկացնում է զորավարժություններ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենատ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, անդրադառնալով Նախիջեւանից Հայաստանին եկող հնարավոր վտանգներին ու հայկական կողմի անելիքներին, ընդգծեց, որ Նախիջեւանի հարցը Թուրքիայի եւ վերջինիս գաղափարախոսության իրականացման տարածքն է.

-Թուրքիայի կողմից այդ գաղափարը միշտ եղել է եւ կոչվում է պանթուրքիզմ, իսկ այսօր կոչվում է նեոօսմանիզմ, որի մասին իր գրքում խոսել է Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն, որը եղել է այդ կուսակցության գաղափարախոսը: Նրա գրքի իմաստը հետեւյալն է, որ եվրոպական քաղաքակրթությունն իրեն սպառել է, եւ այժմ դրան պետք է փոխարինի իսլամը, որը պետք է լինի թուրքական: Եվ պարզ է, որ դրա իրականացման ճանապարհն այն 12 կմ տարածքով միջանցքն է Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ, որը թուրքական կողմը ձեռք է բերել Պարսկաստանից: Մյուս փուլը Մեղրին է կամ Սյունիքը, որով Թուրքիան Մեղրիի միջոցով ցամաքային ճանապարհ կունենա դեպի Ադրբեջան: Ահա սա է այս գաղափարի իրականացման առաջին փուլը: Որից հետո գաղափարն ուղղվելու է դեպի հյուսիս` Ռուսաստան, մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ ապրում են թուրքալեզու ժողովուրդներ, եւ դեպի արեւելք` դեպի Չինաստան, ահա սա է նրանց նպատակը: 1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, եւ Թուրքիան հնարավորություն ստացավ իրագործելու այդ գաղափարախոսությունը, միանգամից տարածվեցին Թուրքմենիա, Ուզբեկստան, Ղրղզստան եւ այլ պետություններ եւ սկսեցին իրականացնել իրենց ծրագրերը: Նրանք կրոնական այդ ծրագրերի հիման վրա սկսեցին ձեւավորել պրոթուրքական կառույցներ եւ կապեր հաստատել ռազմաքաղաքական հարաբերություններում: 1993 թվականին Թուրքիան հայկական սահմանին մոտեցրեց թուրքական երրորդ դաշտային բանակը եւ հայտարարեց` եթե Արցախում տարածքները չազատենք, ապա նրանք կներխուժեն Հայաստան: ԱՊՀ երկրների գլխավոր հրամանատարը հայտարարեց, եթե Թուրքիան միջամտի, ապա կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմ: Այդ ժամանակ նամակ ենք հղել Ռուսաստանին, որպեսզի Սյունիքում եւ Արարատում տեղակայվի երկու ռուսական գումարտակ: Այդ դեպքում հնարավոր կլիներ կանխել Նախիջեւանի կողմից ներխուժումը դեպի Ադրբեջան, այնտեղից էլ` Երեւան:

– Ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական առումնով ի՞նչ է իրենից ներկայացնում Նախիջեւանը:

– Նախիջեւանից միջին հեռավորության զենքը կարող է հասնել Երեւան, օրինակ «Սմերչ»: Նախիջեւանն իրենից ներկայացնում է այն պլացդարմը, որտեղից հետագայում կարելի է ներխուժել Մեղրի եւ Սյունիք` կապ հաստատելով Ադրբեջանի հետ: Նախիջեւանում վերջին տարիներին գնում է լրջագույն պայքար: Այնտեղ հիմնականում ապրում են շիաներ, որոնք ավելի մոտ են Իրանի հետ: Սակայն Թուրքիան Ադրբեջանում իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի ադրբեջանցիներն իրենց զգան որպես սյունիներ, այժմ նույնը իրականացվում է Նախիջեւանում: Այնտեղ տեղակայված է ադրբեջանական մեծ բանակ, եւ գործում են հանգստյան գոտիներ` նախատեսված թուրքական բանակի համար, որոնք համապատասխան իրավիճակում կվերածվեն ռազմական բազաների:

– Պարոն Հարությունյան, այսօր Նախիջեւանում Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունն ինչպե՞ս կբնորոշեք:

– Նախիջեւանը Ադրբեջանի կազմում է որպես ինքնավարություն, եւ Ադրբեջանն իրավունք չունի այն փոխանցելու այլ պետությունների: Այս պարագայում ինչ անում է Թուրքիան, անում է պայմանագրի շրջանակներում, եւ Նախիջեւանը շարունակում է մնալ Ադրբեջանի կազմում: Երբ մենք նայում ենք Նախիջեւանին եւ ընդհանրապես Ադրբեջանին, մեծ սխալ է տեղի ունենում, երբ մենք Թուրքիային եւ Ադրբեջանին տարանջատում ենք: Ադրբեջանի ամբողջ ռազմաքաղաքական գործունեությունը, այդ թվում ապրիլյան ռազմական գործողությունները պլանավորվել եւ ղեկավարվել են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի ամբողջ սպայական կազմը պատրաստվում է Թուրքիայում, եւ այնտեղ նրանց ավելի շատ դաստիարակում են հակահայկական գաղափարներով, քան ռազմական գիտելիքներով, դրա ականատեսը եղել եմ: Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները Դավութօղլուն եւ Էրդողանը Բաքվում հայտարարեցին, որ ժամանակն է վերադարձնել Արցախը: Այնպես որ, Ադրբեջանը երբեք որեւէ քայլ չի կատարի, առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու: Սա բնական է, քանի որ Ադրբեջանի բանակի բոլոր կադրերը պատրաստվում են Թուրքիայում եւ բոլոր միջազգային ատյաններում Թուրքիան Ադրբեջանի պաշտպանի դեր է ստանձնել, օրինակ` առաջ է տանում Խոջալուի դեպքերը: Իսկ ահա Ադրբեջանը առաջ է տանում նեոօսմանիզմի մյուս ուղղությունը, այն, որ վերջինս հայտարարում է, թե Երեւանը, Արցախը ադրբեջանական տարածքներ են, դրանով սպասարկում է թուրքական գաղափարախոսությանը: Եթե սրա մասին խոսի Թուրքիան, ապա ամբողջ միջազգային հանրությունը կասի, որ վերջինս իրականացրել է հայերի ցեղասպանությունը եւ շարունակում են այդ քաղաքականությունը, այդ պատճառով էլ Թուրքիան այդ մասին չի խոսում: Այդ երկու երկրները իրենց դերերն արդեն բաժանել են:

– Իսկ այս տարիների ընթացքում ի՞նչ է արել հայկական կողմը:

– Մենք շատ բաներ ենք արել, երբ 1992 թվականին Հայաստանը դարձավ ՀԱՊԿ անդամ, 1995 թվականին ստորագրեց բազայի պայմանագիրը, երբ այդ թվականին մենք ստորագրում էինք բազայի մասին պայմանագիրը, այնտեղ չէինք կարող մտցնել, որ բազան ապահովում է Հայաստանի անվտանգությունը, այնտեղ խոսքը վերաբերում էր միայն նախկին Խորհրդային Միության սահմանին: Եթե մենք գնահատում ենք Թուրքիայի եւ մեր ռեսուրսները, ապա մենք տեսնում ենք, որ նրանց բանակի բյուջեն կազմում է 20 մլրդ դոլար, Թուրքիան ունի 600 մարտական ինքնաթիռ եւ այլն: Հասկանալի է, որ մենք ի վիճակի չենք մեր ռեսուրսներով դիմակայել Թուրքիային: Սրա միակ պատասխանը հետեւյալն է` Հայաստանը մտել է ՀԱՊԿ, եւ ունենք ռազմական բազա: Այժմ համեմատում ենք հայ-ռուսական եւ թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը, ակնհայտ է, որ մեր դաշինքի ուժերն ավելի մեծ են, քան նրանց: Ռուսաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է, միջուկային գերտերություն, եւ այս պարագայում Թուրքիան երբեք չի հարձակվի մեզ վրա: Եթե Նախիջեւանի կողմից որեւէ կրակոց ուղղվի Հայաստանի վրա, ապա ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի եւ ռուսական բազայի պայմանագրերը: Հստակ կարող եմ ասել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, երբեք Հայաստանի սահմանները ագրեսիայի չեն ենթարկի, սա ցույց է տվել վերջին 25 տարիների կյանքը: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ մեր անվտանգության երաշխիքը հայոց բանակի մարտունակությունն է:

– Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրություներից հետո բանակցային գործընթացը կակտիվանա, որին հետեւեց Ալիեւի` Երեւանը գրավելու ռազմատենչ հայտարարությունը: Իրատեսակա՞ն եք համարում բանակցային գործընթացի ակտիվացումը:

– Մամեդյարովի հայտարարությունն ունի մի քանի ուղղություն` ներքին եւ արտաքին սպառման: Երբ Ադրբեջանում փոխում էին նախագահական ընտրության ժամկետները, հայտարարեցին, որ այն կարագացնի Արցախյան հարցի լուծումը, այժմ Մամեդյարովը ցանկանում է սա հաստատել: Ադրբեջանն այսօր դրսի աշխարհի հետ ունի խնդիրներ եւ այդ հայտարարությամբ ցանկանում է ասել, որ վարում է կառուցողական քաղաքականություն եւ շարունակում է բանակցությունները: Սակայն իրականությունն այն է, որ այսօր Արցախի համար բանակցություններ չեն գնում, այլ բանակցում են, թե ինչպես սկսեն բանակցությունները, սա օբյեկտիվ է: Քանի որ չկա որեւէ նախապայման, որով այսօր կլուծվի Արցախյան հարցը: Այսօր Ադրբեջանը պատրաստ չէ գնալ բանակցությունների ճանապարհով, մեր երեք նախագահները միշտ ասել են` կարգավիճակ տարածքների դիմաց: Բայց Ադրբեջանը պատասխանում է, որ Արցախն իրենն է: Բանակցային գործընթաց չկա եւ մոտակա ժամանակներում չի էլ լինելու:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աղբյուրը՝ "iravunk.com" լրատվական

 

   Ի լրումն վերը շարադրվածի

 Կարդալով Գեներալ-լեյտենանտ՝ Վաղարշակ Հարությունյանի  հարցազրույցը  տպված 14.03.2018թ."Իրավունք" թերթում, Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ՝ Վ. Սաֆարյանը վերհիշեց 1998թ. նոյեմբերին՝որպես պատգամավոր իր ունեցած հանդիպումը   Ռուսաստանի Պետ Դումայի պատգամավոր՝  Անդրեյ Իվանի Նիկոլաևի հետ։ Հանդիպման ընթացքում Վ. Սաֆարյանը շնորհակալություն էր հայտնել վերջինիս, որ նա   որպես ՌԴ Սահմանապահ զորքերի գլխավոր տնօրեն և Գ. Բուրբուլիսը՝ որպես ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղար, 1993թ. ժամանել էին Հայաստան և հենց Երևանի օդանավակայանում հայտարարել, որ Թուրքիայի ցանկացած ռազմական քայլ Հայաստանի դեմ՝  կդիտվի որպես ոտնձգություն Ռուսաստանի նկատմամբ, հաշվի առնելով, որ Թուրքիան հայկական սահմանին մոտեցրել էր թուրքական երրորդ դաշտային բանակը՝ սպառնալով ներխուժել Հայաստան։  Այս կոշտ և ժամանակին արված  արտահայտությունը կասեցրեց Թուրքիայի հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեծ հույսեր է կապում ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ սպասվող փոփոխություններից, նոր ձեւավորվելիք կառավարությունից ակնկալում է հատկապես  տնտեսական ոլորտում նոր քաղաքականության որդեգրում:

«Մենք կողմ ենք, որ  հանրապետությունն ունենա  խորհրդարանական համակարգ եւ կուսակցությունները հնարավորինս շատ ներկայացված լինեին այնտեղ, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել իրենց գաղափարները: Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մեր կուսակցության նախագահության անդամների հետ, մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները Հայաստանի ապագայի վերաբերյալ թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական ուղղությամբ, եւ թե՛ այն բարոյահոգեբանական վիճակի, որում հայտնվել ենք: Կարծում եմ՝ նորընտիր նախագահը, թեեւ առաջնային մանդատով օժտված չի լինելու, ամեն դեպքում մնում է երկրի առաջին դեմքը, եւ նրա հետ հույսեր ենք կապում»,-ասաց Վազգեն Սաֆարյանը՝ մանրամասնելով, որ նոր կառավարությունից կուսակցության հիմնական սպասումները կապված են արդյունաբերական եւ գյուղատնտեսական ոլորտների զարգացման հետ:

 «Նոր կառավարությունը պետք է ունենա նոր քաղաքականություն՝ հենվելով նախկինի ձեռքբերումների վրա, եւ վերացնի այս տարիների բացթողումները»,-նշեց կուսակցության նախագահը:

Անդրադառնալով նախորդ ամիս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7.5 տոկոս աճ, Վազգեն Սաֆարյանը նշեց, որ թեեւ դրական է համարում մի քանի ուղղությունների բարելավումը, ինչպիսիք են արդյունաբերությունը, արտահանումը, շինարարությունը, այնուամենայնիվ, տնտեսական աճի ազդեցությունը նախեւառաջ պետք է յուրաքանչյուր մարդ զգա անձամբ իր կյանքի որակի վրա: 

«Դա նախեւառաջ պետք է ազդեցություն ունենար սոցիալական վիճակի՝ աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման վրա: Գուցե հունիսից հետո կառավարությունը շտկում մտցնի, եւ փորձեն ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը, որը եւ կլինի ուղիղ համեմատական այդ տնտեսական աճին»,-ասաց նա:

Վազգեն Սաֆարյանը խոսեց նաեւ ներկայիս ընդդիմության մասին՝ նշելով, որ  խորհրդարանում գործող ընդդիմությունը լիբերալ գաղափարախոսության կրող են և պարզապես ընդդիմություն է  իշխանության նկատմամբ, որը դեմ էլ չի գնում այժմյան տնտեսական քաղաքականությանը:

«Այդ ռադիկալ կոչերով նրանք պարզապես ցույց են տալիս, որ ընդդիմություն  են, բայց, կարծում եմ, ժողովուրդը վաղ թե ուշ կհասկանա, թե ովքեր են իր բարեկամները եւ ինչպես են պայքարում սոցիալական խնդիրների լուծման համար»,-նշեց կուսակցության նախագահը:

Հարցին, թե որո՞նք են ՀՀ վարչապետի իր նախընտրելի թեկնածուները, Վազգեն Սաֆարյանը չցանկացավ անուններ տալ եւ նշեց, որ այժմ կուսակցությունը սպասողական դիրքորոշում ունի, այդ հարցը պետք է լուծի Հանրապետական կուսակցությունը, քանի որ խորհրդարանում ունի պատգամավորների մեծամասնությունը:

«Այլ հարց է՝ արդյոք նոր վարչապետը կունենա՞ ինքնաքննադատական դիրքորոշում իր կուսակցության քաղաքականության վերաբերյալ եւ արդյոք կցանկանա ձեւավորել քաղաքացիական համերաշխության եւ ազգային համաձայնության կառավարություն՝ նրանում ներառելով բարձր որակավորում ունեցող մասնագետների»,-եզրափակեց Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահը:

 

Հինգշաբթի, 15 Մարտի 2018 12:37

Ջերմի Կորբինը Որոշ հարցերի շուրջ

Մենք երկու հետաքրքիր տարիներ անցկացրիքն: Անգլիայի բանվորական կուսակցության ղեկավարության ընտրությունները երկու անգամ տեղի ունեցան, որը մոբիլիզացրեց մեծ քանակությամբ մարդկանց: Սա ինձ համար կամ իմ պատճառով չէր, այլ գաղափարախոսության և ժողովրդի համար: Դրանից հետո ընդհանուր ընտրություններ տեղի ունեցան, որտեղ մենք համեմատ 2015 թվականին երեք միլիոն ավել ձայն բերեցինք, որը վերջին մի քանի տասնամյակներում բանվորական կուսակցության ամենաբարձր քվեն է եղել, սակայն այն չափին չէր, որ խորհրդարանում մեծամասնություն կազմեինք: Մենք ինքնավստահություն ենք նկատում մեր մեջ՝ վերջ տալու աշխատավարձերի չարաշահմանը պետական սեկտորում և կապիտալի ներդրմանը ընդհանուր ծառայողական բնագավառներում, դրա կողքին անվստահություն է տարածվում աջերի ու պահպանողականների հանդեպ:
Մենք պարզորեն ասում ենք, թէ ինչպիսի աշխարհ ենք ցանկանում ունենալ, ավելի լավ աշխարհ, քան թէ գոյություն ունի: Այդ գաղափարների շուրջ տարբեր ազգեր, ցեղեր միասնական են լինում, մենք դեմ ենք ինդիվիդուալիզմին՝ հատկապես աջերի կողմից: Մենք պայքարում ենք անարդարության, անհավասարության ու աղքատության դեմ: Մենք այնպիսի արտաքին քաղաքականության կողմնակից ենք, որ հենված լինի մարդու իրավուքնների, միջազգային օրենքների վրա: Պետք է գտնել փախստականների առաջացման աղբյուրը և վերացնել այն, որը կապված է անարդարության հետ:
Ես զարմացած եմ Տրամպի խոսքերի կապակցությամբ՝ կանանց, մուսլմանների, մեքսիկացիների ու հասրակության մյուս մարդկանց մասին: Զարմանում եմ նրա խոսքերից՝ միջավայրի ու Փարիզյան ձեռք բերված համաձայնագրի մասին կենսամթնոլորտի վերաբերյալ: Ինչ եք ուզում բերել այս մոլորակի գլխին, նա ուզում է աղտոտված արտադրությունը առաջ տանել, որը վտանգավոր է ամբողջ աշխարհի համար:

Բաժին՝ Անցուդարձ
Երեքշաբթի, 13 Մարտի 2018 23:48

Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը

2018թ. փետրվարի 10-ին լրացավ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը:

Այն բախտորոշ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:
Ստորև ներկայացվում է 1826-1828թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքով կնքված Թուրքմենչայի պատմական պայմանագրի 190-րդ տարեդարձի կապակցությամբ պատմ. Գ.դ.պ. Վլադիմիր Պետրոսյանի անդրադարձը մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններին:

  1. ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՆԳLՈ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
    Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի մղած պատերազմների արդյունքով Ռուսաստանն ընդհուպ մոտեցել է Անդրկովկասին: 
    Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու հայերի հույսերն ավելի էին ամրապնդվել, երբ 1801թ. ռուսական զորքերը մտել էին Վրաստան և սեպտեմբերի 12-ին ցարի մանիֆեստով Վրաստանը միացվել է Ռուսաստանին: Այս մանիֆեստով էլ Ռուսաստանին էին միացվել նաև Լոռին, Փամբակը, Շամշադինը և Հայաստանի հյուսիս-արևելյան մի քանի այլ շրջաններ:
    Բայց այս միացման հետևանքով սրվել էին մի կողմից Թուրքիայի ու Պարսկաստանի, մյուս կողմից Ֆրանսիայի ու Անգլիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները:
    Պարսկաստանն ու Թուրքիան հասկանում էին Ռուսաստանից եկող վտանգը և ձգտում էին նրան դուրս մղել Անդրկովկասից: Դրանով շահագրգռված էին Անգլիան ու Ֆրանսիան:
    1802 թ. հունիսի 26-ին Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ կնքվել է թուրք-ֆրանսիական պայմանագիր, որն ուղղված էր Ռուսաստանի դեմ: Միաժամանակ ֆրանսիական գործակալները Բոնապարտի հանձնարարությամբ Պարսկաստանի շահին հավաստիացնում էին Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու գործում Ֆրանսիայի աջակցության մասին:
    Իսկ Ռուսաստանն էլ առիթ էր որոնում Երևանի ու Նախիջևանի խանությունները գրավելու համար: Շուտով ստեղծվել է այդ առիթը: 1801 թ. Թիֆլիսում մահացած Հովսեփ Արղության կաթողիկոսի գահին տիրանալու համար Էջմիածնում սկսվել էր սուր պայքար:
    Երևանի խանի հովանավորությամբ 1802 թ. մայիսի 25-ին կաթողիկոս էր ընտրվել Դավիթը: Նույն օրերին կաթողիկոս էր ընտրվել նաև Դանիելը, որին պաշտպանող ռուսական զորքերի հրամանատար, իշխան Ցիցիանովը խանից պահանջել էր նրան ճանաչել կաթողիկոս:
    Երբ խանը մերժել է այդ պահանջը, Ցիցիանովը, օգտագործելով այդ առիթը, 1804 թ. գարնանը սկսել է արշավանք Երևանի ուղղությամբ: Սկսվել է ռուս-պարսկական պատերազմը, որն ավարտվել է 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով:
    Այդ պատերազմի ժամանակ մեծապես սրվել էին Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերությունները: Նապալեոն Բոնապարտը ձգտում էր Ռուսաստանին գամել պարսկական պատերազմին: Այդ նպատակով էլ 1806 թ. Նապոլեոնը Պարսկաստանի շահի հետ նախնական համաձայնության է եկել ռազմական դաշինք կնքելու մասին:
    Նապոլեոնի հակառուսական քաղաքականությունը համընկնում էր Թուրքիայի և Պարսկաստանի շահերին: Դրանից էլ ելնելով, Նապոլեոնը ոգևորում էր Թուրքիանին պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, որն արդեն կռվում էր Պարսկաստանի դեմ:
    Նապոլեոնը նույնիսկ քայլեր է ձեռնարկել Պարսկաստանին ու Թուրքիային հաշտեցնել և Անդրկովկասում միասնական ճակատ ստեղծել Ռուսաստանի դեմ:
    Թուրքիան այնքան էր ոգևորվել, որ միակողմանի խախտելով 1791 թ. կնված պայմանագիրը, արգելել է ռուսական ռազմանավերի մուտքը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներ և ուժեր է կենտրոնացրել Դանուբ և Ախուրյան գետերի ափերին:
    Վստահ իր ուժերի վրա, ունենալով Ֆրանսիայի աջակցությունը, Թուրքիան 1806 թ. դեկտեմբերի 18-ին պաշտոնապես պատերազմ էր հայտարարել Ռուսաստանին: Սկսվել է 19-րդ դարում ռուս-թուրքական առաջին պատերազմը, որն ավարտվել է 1812 թվականին:
    Ռուսաստանը երկու ճակատով պատերազմելու հնարավորություն չուներ և գեներալ Գուդովիչը սկսել է պարսիկների հետ բանակցել ռազմական գործողություններն ավարտելու շուրջ: Իսկ դա չէր մտնում Նապոլեոն Բոնապարտի ծրագրերի մեջ:
    Եվ այդ հաշտության բանակցությունները ձախողելու նպատակով 1807 թ. մայիսի 4-ին Ֆրանսիայի ու Պարսկաստանի միջև Ֆինկեյնշտենում կնքվել է ֆրանս-պարսկական դաշինք, որով Նապոլեոնը խոստացել է օգնել Վրաստանից ու Անդրկովկասից հեռացնել ռուսներին:
    Հեղինակը հարկ չի համարում անդրադառնալ ծավալված ռազմական գործողություններին, միայն կամենում է նշել, որ պարսկական ուժերի դեմ ռուսական զորքերի տարած հաղթանակները ձախողել են պարսկա-թուրքական դաշինք ստեղծելուն ուղղված Նապոլեոնի դիվանագիտական փորձերը:
    Անգլիան, որն ուշադրությամբ հետևում էր Անդրկովկասում տեղի ունեցող գործողություններին, նույնպես ձգտում էր ամրապնդել իր դիրքերը: Եվ երբ Տիլզիտում հաշտություն էր կնքվել Նապոլեոնի և Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինի միջև, Անգլիան շտապել է դրանից օգտվել և միջոցների է դիմել Թուրքիայում ու Պարսկաստանում իր ազդեցությունն ուժեղացնել համար:
    Հենց այդ նպատակով էլ 1809 թ. կնքվել էր անգլո-թուրքական հաշտության և բարեկամության պայմանագիր: Նույն թվականին կնքվել էր անգլո-պարսկական դաշնակցային նախնական պայմանագիր, որով Անգլիան խոստացել էր ընդդեմ Ռուսաստանի՝ ցույց տալ ֆինանսական ու ռազմական օգնություն:
    Այդ պայմանագրերի հետևանքով Թուրքիան խախտել էր 1807 թ. օգոստոսին կնքված զինադադարը և 1809 թ. վերսկսել է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները: Պարսիկները ևս 1809 թ. ամռանն ակտիվացրել են իրենց գործողությունները, Անգլիայից ստանալով 12 հազար հրացան, 22 թնդանոթ և այլն:
    Մի շարք պարտություններից հետո Թուրքիան հարկադրված էր խնդրել հաշտություն: 1812 թ. մայիսի 16-ին Բուխարեստում ստորագրվել էր ռուս-թուրքական հաշտության պայմանագիր, որով Կովկասում երկու տերությունների միջև որպես սահման ընդունվել է Ախուրյան գետը: Ախալքալակը զիջվել է Թուրքիային: Պայմանագրով Թուրքիան չէր կարող միանալ Ֆրանսիային:
    1913 թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստանում կնքված հաշտության պայմանագրով ավարտվել էր ռուս-պարսկական պատերազմը: Պարսկաստանը ճանաչել է Վրաստանի, Դաղստանի, Գյանջայի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Թալիշի խանությունների, Լոռու, Փամբակի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի գավառների միացումը Ռուսաստանին: Սրանով դրվել է Ռուսաստանին հայկական հողերը միացնելու սկիզբը:
    Իհարկե, Թուրքիան ու Պարսկաստանը հարկադրված էին ստորագրել պայմանագրերը և առիթ էին փնտրում վերականգնել կորցրած տարածքները: Իսկ դա հնարավոր էր միայն Ռուսաստանի հետ նոր պատերազմով:
    Այստեղ, անշուշտ, պետք է նկատել, որ Եվրոպական տերությունները, առանձնապես Անգլիան ու Ֆրանսիան գիտեին Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդի տառապանքի մասին:
    Նրանք գիտեին պարսկա-թուրքական բռնություններից փրկվելու համար եվրոպական տերություններից և Հռոմի պապից օգնություն ստանալու հույսն արտահայտող հայ ժողովրդի ազատագրական շարժման գործիչների բազմաթիվ խնդրագրերի մասին:
    Նրանք գիտեին նաև, թե Հայաստանին մոտեցող ռուսական զորքերին հայերն ինչպիսի ջերմությամբ էին ընդունում, նրանց համարելով իրենց ազատարարներ:
    Գիտեին, բայց տարօրինակն այն էր, որ այդ ամենը գիտենալով հանդերձ, մոռացել էին հայերին ազատագրելու մասին տված խոստումները և, հիմա, երբ այդ ազատագրումը կատարվում էր ռուսական բանակի միջոցով, հանդես էին գալիս Պարսկաստանի և Թուրքիայի պաշտպանությամբ:
    Արևմտյան տերություններն այդպիսի քաղաքականություն են վարել նաև 1826-1828 և 1828-1829 թթ. տեղի ունեցած ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակ;
    Ասվածի կապակցությամբ հեղինակը հարկ է համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել շատ փաստերից միայն մեկը:
    Ինչպես արդեն նշվել է, Պարսկաստանը չէր հաշտվում Գյուլիստանի պայմանագրի հետ և միջոցներ էր որոնում կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար: Այս գործում պարսից շահի եռանդուն խորհրդատուները և ռազմական օգնություն ցույց տվողները Ֆրանսիան էր ու հատկապես Անգլիան: Թեև նրանց մեջ քիչ չէին հակասությունները, բայց միավորվել էին Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու համար, օգտագործելով Պարսկաստանի ուժը:
    1825 թ. դեկտեմբերի 14-ին Պետերբուրգում նոր ցար դարձած Նիկոլայ Առաջինի դեմ սկսվել էր դեկաբրիստների ապստամբությունը: Մայրաքաղաքում տիրում էր խառնաշփոթություն: Առաջին նշաններից երևում էր, որ դեկաբրիստների շարժումը կարող էր ծանր հետևանքներ ունենալ Ռուսաստանի ապագայի համար:
    Ապստամբության օրը Պետերբուրգում էր գտնվում Պարսկաստան վերադարձող անգլիացի գնդապետ Շիլը, որը մտերիմ կապեր ուներ պարսից թագաժառանգ, Ռուսաստանի ոխերիմ թշնամի Աբբաս-Միրզայի հետ:
    Անգլիացի գնդապետը մտադրություն ուներ մի քանի օր մնալ Պետերբուրգում: Բայց նա այնքան էր համոզված ապստամբության հաջողության մեջ, որ հենց նույն օրը, դեկտեմբերի 14-ին, չսպասելով իմանալու, թե ինչով է ավարտվելու խռովությունը, շտապ մեկնել է Պարսկաստան, օր առաջ Աբբաս-Միրզային հայտնելու այդ ուրախալի լուրը, որից անհապաղ պետք էր օգտվել ու վերականգնել կորցրածը:
    Գնդապետ Շիլը Թավրիզ էր հասել երեք ամիս անց և Աբբաս-Միրզային հայտնել ուրախալի լուրը, նրան հորդորելով այլևս չսպասել և անմիջապես հարձակվել Անդրկովկասում գտնվող ռուսական զորքերի վրա։
  2. ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ԴԻՄՈՒՄԸ

Գնդապետ Շիլի բերած լուրից ոգևորված Աբբաս-Միրզան 1826 թ. հուլիսի 16-ին Ռուսաստանի դեմ սկսել է ռազմական գործողություններ, որոնց մասին Հեղինակը հարկ չի համարում խոսել:
Պարսկական զորքերի հարձակումից հետո, Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Արքեպիսկոպոս Աշտարակեցին սթափ գնահատելով իրավիճակը հասկացել էր, թե այդ պատերազմը ինչ ճակատագրական նշանակություն կունենար հայերի համար և իր ամբողջ ուժերը տրամադրել է Ռուսաստանի հաղթանակը ապահովելու համար:
1826 թ. հուլիսի 29-ին, պատերազմը սկսելուց երկու շաբաթ անց, նախապատրաստական աշխատանք տանելուց հետո, Ներսես Աշտարակեցին կոչով դիմել է Կովկասի հայությանը:
Հայերեն և ռուսերեն գրված այդ կոչում ասվում էր. ՙԱստուծուց ինձ վրայ դրուած սրբազան պարտաւորութեամբ յայտարարում եմ ահա, որ ինչպէս դուք էլ տեղեակ էք մեր ազգային պատմութիւնից, գիտենք, թէ ինչ պատճառներով վերացան մեր ազգի գերազանցութիւնը, թագաւորութիւնը, իշխանութիւնը, մեծութիւնը, յարգանքները, հպարտութիւնը և կամ թէ, վերջապէս, ինչից առաջացավ մեր սիրելի հայրենիքի վերջնական անկումը և ովքեր էին ընդհանուրիս այդ դժբախտութիւնների պատճառները՚:
Այնուհետև, Ներսես Աշտարակեցին նշելել է Հայաստանի թշվառ վիճակի, պանդխտության, գերության սարսափելի հետևանքների մասին և կոչ է արել. ՙՄի վախէք պարսից ձայնից և աղաղակներից: Նրանց բոլոր ուժերը ճիչի ու սպառնալիքների մէջ է և ոչ թէ ճշմարիտ զօրութեան և խելացիութեան: Եւ որովհետև նրանց ճիչն ու աղաղակը րոպէապէս թնդացնելով օդը, շուտով կորչում են, այնպէս էլ ունայն են նրանց բոլոր գոռում-գոչումը և սպառնալիքները՚:
Ներսես Աշտարակեցին հիշեցրել է ՙմեր նախնեաց սխրագործութիւնները՚ և հույս է հայտնել, որ ՙմիաբանութամբ պիտի քաջալերէք միմիանց, ասելով՝ ՙմեռնենք քաջութեամբ և առանց հայրենիքին դավաճանելու և այսպիսով ժառանգենք մեր նախնիների պանծալի անունն ու փառքը՚:
Ներսես Աշտարակեցին շարունակել է. ՙԹող չվախեցնեն ձեզ պարսից րոպէական արշավանքները, աւազակութիւնները և այն սուտ լուրերը, որ տարածում են նրանք կամ նրանցից խաբուած թեթեւամիտները: Մի՛ տարակուսէք, մի՛ վհատուէք և մի՛ դողացէք, որովհետեւ քաջ յայտնի են մեզ պարսիկների յատկութիւնները եւ նրանց խորամանկութեամբ հնարած լուրերի ստորութիւնը՚:
Հայությանն ուղղված իր կոչը Ներսես Աշտարակեցին ավարտել է հետևյալ խոսքերով. ՙԳոցեցէ՛ք ձեր ականջները և ձեր դէմքը այդպիսի կեղծ համբաւների դէմ, բոցավառուեցէք արիութեան ոգով, դիմադրեցէք մեր թշնամիների բոլոր խորամանկութիւններին և աւազակութիւններին…
Դիմադրեցէք թշնամուն և նրա արբանյակներին կամ ռուսաց զօրքի հետ միասին և կամ թէ մի ուրիշ կերպով, որ աւելի յարմար կը լինի ներկայ աւազակային յարձակումների միջոցին, իսկ եթէ հարկ լինի՝ մի խնայէք ձեր արյան վերջին կաթիլը՚ (Վլադիմիր Պետրոսեան, Արարատը պէտք է մնայ Երեւանի կողմը, Պէյրութ, 2001, 64-65):
Ներսես Աշտարակեցու կոչը մեծ արձագանք է գտել: Ամենուրեք հայերը ոտքի են կանգնել պարսկական դարավոր լուծը խորտակելու համար:
Թիֆլիսում կազմակերպվել է հայ կամավորների գունդը՝ իր կանոնադրությամբ ու հայոց պետականության խորհրդանիշ Ծիրանագույն դրոշով: Գունդը Ներսես Աշտարակեցու առաջնորդությամբ մեկնել է պատերազմի դաշտ:
Ղազախի և Շամշադինի շրջաններում էլ կազմակերպվել էր մեկ այլ գունդ՝ եպիսկոպոս Գրիգոր Մանուչարյանի հրամանատարությամբ:
Եսայի կաթողիկոսի և Դավիթ Բեկի ժամանակներից անցել էր մեկ դար: Այդ տևական ընդմիջումից հետո, հենց որ ռուսական զորքերը մոտեցել են Հայաստանի սահմաններին, հայ մարդը նորից համարձակություն է ունեցել զենք վերցնել, միանալ ռուսական զորքերին և կռվել իր հայրենիքի ազատագրության համար:
Բայց դա բոլորը չէր: Տեղի էր ունեցել մեկ այլ զարմանալի երևույթ: Ժողովուրդը միշտ հայ հոգևորականներին ճանաչել է որպես հնազանդության քարոզիչներ, բայց այս անգամ, ի դեմս Ներսես Աշտարակեցու և Գրիգոր Մանուչարյանի, ժողովուրդը տեսել է սուրը ձեռքին հայրենիքի ազատության համար մարտնչող մարտիկների…

  1. ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Վ. Պետրոսյանը անդրադարձել է 1826-1828 թթ. տեղի ունեցած ռազմական գործողություններին և ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այդ պատերազմի ընթացքում, 1827 թ. հոկտեմբերի 1-ին, ռուսական զորքերի և հայ կամավորների կողմից Երևանի բերդի գրավմանը և կարևորում դրա նշանակությունը հայերի համար:
Այդ իրադարձությունների ժամանակակից հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը գրել է հետևյալը. ՙԴժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպէս Երևանու բերդի առնիլը հայերի համար…: Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր, քանի հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել. էս օրը, էս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել՚:
Երևանի գրավումը Հարություն Ալամդարյանը գնահատել է որպես ՙՀայաստան աշխարհի փրկությունն անգութ պարսիկների երկաթե հնոցից՚:
Իսկ հեռավոր Հնդկաստանից Մեսրոպ Թաղիադյանը գրել է. ՙԱչքներդ լոյս, որ մեր քաղցր աշխարհքն պարսից դառը չարչարանքներից ազատվեց՚:
Երևանի գրավմանը մասնակցած դեկաբրիստ Ե. Լաչինովը թողել է հետևյալ վկայությունը. ՙՀուզիչ է ազատագրված հայերի հրճվանքը: Սրտից է բխում նրանց արտահայտած ուրախությունը: Նրանք իրենց երկիրը հարսանքատան են նմանեցնում, որտեղ հիմա ամեն ինչ ցնծում է՚:
Այսպիսին է եղել ժամանակակիցների վկայությունը: Եվ մենք պարտավոր ենք այդ իրադարձություններին նայել հենց նրանց, ժամանակակիցների աչքերով:
Հեղինակը կարևոր է համարում ներկայացնել նաև Հովհաննես Թումանյանի գնահատականը. ՙՀայ ժողովուրդն ազատվում էր մի դժոխքից, որ նրա համար ստեղծել էր պարսկական կոպիտ ու խավար բռնակալությունը, որի վայրագությունը ոչ մի սահման ու չափ չէր ճանաչում, ոչ օրենք, ոչ իրավունք, ոչ խնդիր, ոչ աղաչանք, ոչ կրոն, ոչ սրբություն, ոչ կայք, ոչ կյանք, ոչ կին, ոչ պատիվ, ոչ ամոթ, ոչ խղճմտանք…Եվ այդ դժոխքի միջնաբերդը Երևանն էր՚:
ՙԵրևանի առումով,- շարունակել է մեծ հայրենասեր բանաստեղծը,- Ռուսաստանին միացավ Մասիսի էս կողմը գտնվող հայությունը ու էդ օրվանից հայ ժողովրդի կյանքի ու պատմության մեջ բացվեց մի նոր շրջան: Կատարվեց Կովկասի հայության դարավոր տենչանքը՚:


  1. ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
    1827 թ. հոկտեմբերի 6-ին գեներալ Պասկևիչի հրամանով կազմվել է Երևանի ժամանակավոր վարչություն Ներսես Աշտարակեցու, գեներալներ Բորոդինի և Կրասովսկու մասնակցությամբ:
    Ժամանակավոր վարչության առջև դրված խնդիրներից էին.
    Կարգ ու կանոնի հաստատում:
    2. Երկրի սահմանների, ինչպես նաև Երևանի, Սարադարապատի և Աբբասապատի բերդերի պաշտպանություն:
    3. Ճանապարհների անվտանգության ապահովում:
    Մեկ հազարից ավելի հայ կամավոր զինվորներ ռուսական զորամասերի հետ ձեռնամուխ են եղել երկրի սահմանների պաշտպանությանը: 
    Սա նոր երևույթ էր մեր ժողովրդի պատմության մեջ: Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը շարումակվում էր նաև պատերազմից հետո:

  2. ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸլ
    Ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակն ավարտվել է 1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայում կնքված հաշտության պայմանագրով, որը ստորագրել են Ռուսաստանի կողմից Կովկասի առանձին կորպուսի հրամանատար գեներալ Իվան Պասկևիչը և Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս-Միրզան:
    Պետք է նշել, որ միջազգային դիվանագիտության պատմության մեջ այս պայմանագիրը հայտնի է նրանով, որ երբեք չի խախտվել:
    Պայմանագրի 1-ին հոդվածում նշվում էր, որ ՙռուսաց կայսրի և պարսից շահի, նրանց թագաժառանգների և հաջորդների, նրանց տերությունների և երկու կողմերի հպատակների միջև հետ այսու առհավետ թագավորելու է խաղաղություն, բարեկամություն և կատարյալ համաձայնություն՚:
    2-րդ հոդվածով կողմերը համաձայնվել են Գյուլիստանի պայմանագիրը փոխարինել նոր պայմանագրի պայմաններով ու որոշումներով:
    3-րդ հոդվածով ՙՊարսկական շահն իր անունից և իր թագաժառանգների և ժառանգորդների անունից ռուսական կայսրությանն է զիջում որպես նրա կատարյալ սեփականությունը Երևանի խանությունը՝ Արաքսի այս և այն կողմերում և Նախիջևանի խանությունը՚:
    4-րդ հոդվածով որոշվել է երկու տերությունների միջև սահմանգիծը:
    5-րդ հոդվածով ՙՊարսկական շահն իր անունից և իր թագաժառանգների և հաջորդների անունից հանդիսավոր կերպով ընդունում է, որ վերը նշված սահմանագծի և Կովկասյան լեռների ու Կասպից ծովի միջև ընկած բոլոր հողերն ու բոլոր կղզիները, ինչպես և այդ երկրներում ապրող բոլոր քոչվոր և մյուս ժողովուրդներն առհավետ պատկանում են ռուսական կայսրությանը՚:
    6-րդ հոդվածով Պարսկաստանը պարտավորվել է ՙպատերազմի պատճառով ռուսական կայսրությանը պատճառած զգալի վնասները, ինչպես նաև ռուսահպատակների կրած կորուստներն ու վնասները փոխհատուցել դրամական վարձատրությամբ… քսան միլիոն ռուբլի արծաթով՚:
    7-րդ հոդվածով պարսից շահի ցանկությանն ընդառաջելով, Ռուսաստանը Աբբաս-Միրզային ճանաչել է որպես պարսկական գահի հաջորդ, ՙիսկ նրա՝ գահ բարձրանալուց հետո, նրան ճանաչել որպես պարսից տերության օրինական թագավոր՚:
    8-րդ հոդվածով ռուսական առևտրական նավերն ազատ նավարկելու իրավունք ունեն Կասպից ծովում, իսկ Պարսկաստանն էլ պարտավորվել է նրանց ցույց տալ ամեն օգնություն: Նույնպիսի պարտավորություն ստանձնել է Ռուսաստանը պարսկական առևտրական նավերի համար:
    Իսկ ռազմանավերի վերաբերյալ նշվել է հետևյալը. ՙՔանի որ շատ հնուց միայն ռուսական ռազմական դրոշ կրող նավերը կարող էին նավարկել Կասպից ծովում, ապա այս պատճառով նրանց այսօր ևս տրվում է և հաստատվում նախկին բացառիկ իրավունքն այն առումով, որ բացի Ռուսաստանից ոչ մի այլ տերություն չի կարող ռազմական նավեր ունենալ Կասպից ծովում՚:
    9 և 10-րդ հոդվածները վերաբերել են դեսպանությունների գործունեությանը, առևտրական հարաբերությունների ծավալմանը և այլն:
    11-րդ հոդվածով վերականգնվել են երկու կողմերի հպատակների բոլոր պահանջները և բավարարվելու էին կառավարության գանձարանում եղած պարտքերը:
    12-րդ հոդվածով պայմանավորվող կողմերը համաձայնվել են Արաքս գետի երկու կողմերում անշարժ գույք ունեցող հպատակներին տալ ՙեռամյա պայմանաժամ, որի ընթացում նրանք կարող են ազատ վաճառել կամ փոխանակել իրենց անշարժ գույքը՚:
    Միաժամանակ ռուսական կողմի պահանջով նշվել է, որ սույն հոդվածը չի տարածվում Երևանի նախկին խանի, նրա եղբոր և Նախիջևանի նախկին կառավարիչի վրա:
    13-րդ հոդվածով պատերազմի ժամանակ գերի ընկած հպատակները չորս ամսվա ընթացքում ազատվելու էին և վերադարձվելու էին: Ազատված գերիներն ուղարկվելու էին Աբբաս-Արազ, որտեղ հանձնվելու էին երկու կողմերի կոմիսարներին: 
    Վերջիներս կարգավորելու էին ազատվածներին իրենց բնակության վայր ուղարկելու գործը: Նույնը վերաբերում էր նաև ռազմագերիներին:
    14-րդ հոդվածով պայմանավորվող կողմերից ոչ մեկը ՙչի պահանջի հանձնել այն փախստականներին և դասալիքներին, որոնք մյուս կողմի հպատակությունն ընդունել են մինչև վերջին պատերազմի սկսվելը կամ այդ պատերազմի ժամանակ՚:
    Հոդվածում հատուկ կերպով ընդգծվել է, որ պայմանավորվող կողմերը որոշել են. ՙԵրկու կողմերի հպատակները, որոնք մեկ պետությունից անցել են կամ առաջիկայում կանցնեն մյուս պետությունը, կարող են բնակություն հաստատել և ապրել այն բոլոր վայրերում, ուր թույլ կտա այն կառավարությունը, որի իշխանության ներքո նրանք կգտնվեն՚:
    15-րդ հոդվածում նշվում էր, որ Պարսկաստանի շահի կողմից ՙԱդրբեջան կոչվող մարզի բոլոր բնակիչներին և աստիճանավորներին շնորհվում է բացարձակ և կատարյալ ներում: Նրանցից ոչ ոք, ինչ աստիճանակարգի էլ պատկանի, չի կարող պատերազմի կամ ռուսական զորքերի կողմից հիշյալ մարզերի ժամանակավոր գրավման ընթացքում իր արտահայտած կարծիների, արարմունքների կամ վարքի համար ենթարկվել հետապնդման, ինչպես նաև վիրավորանքի:
    Բացի դրանից, այդ աստիճանավորներին և բնակիչներին կտրվի, այսօրվանից հաշված, միամյա ժամանակամիջոց, որպեսզի նրանք իրենց ընտանիքներով հանդերձ կարողանան պարսկական մարզից ազատ անցնել ռուսական մարզերը, որպեսզի կարողանան դուրս կրել և վաճառել իրենց շարժական գույքը, առանց հանդիպելու կառավարության կամ տեղական իշխանությունների կողմից հարուցված արևէ արգելքի:
    Այդ անձանց կողմից վաճառվող կամ դուրս տարվող գույքն ու իրերը չպետք է ենթարկվեն որևէ մաքսի կամ հարկի: Իսկ անշարժ գույքի նկատմամբ սահմանվում է հնգամյա ժամանակամիջոց՝ այն վաճառելու կամ նրա վերաբերյալ կամայական կարգադրություն անելու համար: 
    Այս ներումը, սակայն, չի տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև միամյա ժամանակամիջոցը լրանալը կգործեն դատական պարտքի ենթակա որևէ հանցանք կամ ոճիր՚(Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում(1828-1923),պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972, էջ 65-72):
    Թուրքմենչայի պայմանագիրը հայ ժողովրդի Արևելյան հատվածին հնարավորություն է տվել ազատագրվել պարսկական տիրապետության ծանր լծից և իր հետագա ճակատագիրը կապել Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հետ:
    Այդ պայմանագրի 15-րդ հոդվածի հիման վրա Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայերին իրավունք է տվել գաղթել արդեն Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստան: Այդ իրավունքն առաջին հերթին տարածվել է Ատրպատականի այն տարածքների վրա, որտեղից հեռանալու էին ռուսական զորքերը:
    Սկսվել է մեծ գաղթ: Արևելյան Հայաստան գաղթողները դրա մեջ տեսնում էին իրենց փրկությունը:
    Գաղթի կազմակերպմամբ զբաղվել է Երևանի ժամանակավոր վարչության կից 1828 թ. փետրվարին ստեղծված ներգաղթի կոմիտեն:
    1828-1829 թթ. Ատրպատականից Արևելյան Հայաստան է գաղթել 8245 ընտանիք՝ 45 հազար մարդով: Նրանք բնակություն են հաստատել Երևանում, Նախիջևանում, Օրդուբադում, Զանգիբասարում, Կարբիբասարում, Ապարանում և այլ վայրերում:
    Վերոհիշյալ Երևանի ժամանակավոր վարչությունը գոյություն է ունեցել վեց ամիս: Անհրաժեշտ էր ստեղծել իշխանության նոր մարմին, որին Նիկոլայ Առաջինի հրամանով ձեռնամուխ է եղել այդ նպատակի համար ստեղծված հատուկ կոմիտեն:
    Ի՞նչ մարմին պետք է ստեղծվեր: Ի՞նչ վարչական կառուցվածք պետք է լիներ:
    Պարսկա-թուրքական իշխանությունները գործածությունից հանել էին ՙՀայաստան՚ անվանումը: ՙՀայաստան՚ անվանումը մոռացության էր տրվել: Հատուկ կոմիտեի անդամներից ոմանք գտնում էին պահպանել վարչական նախկին անվանումները:
    Թուրքմենչայի բանակցությունների ժամանակ Հովսեփ Արղությանի թոռ Կոստանտին Արղությանը պապի թղթերի մեջ հայտնաբերել էր Սուվորովի մասնակցությամբ կազմված հայ-ռուսական դաշնագրի նախագիծը, որտեղ հիշատակված էր ՙՀայաստան՚ անվանումը:
    Երբ Ա. Գրիբոեդովը ցարի հաստատման համար Պետերբուրգ էր տարել Թուրքմենչայի պայմանագիրը, Ներսես Աշտարակեցին նրան էր հանձնել Հ. Արղությանի կազմած վերոհիշյալ նախագիծը:
    Վերոհիշյալ կոմիտեն հակված է եղել ընդունել ՙԵրևանի պրովինցիա՚ անվանումը: Պետերբուրգ հասած Գրիբոեդովը կոմիտեի անդամներին ներկայացրել է Արղությանի կազմած նախագծի պատմությունը:
    Նրա փաստարկներն ընդունվել են և 1828 թ. մարտի 21-ին, Թուրքմենչայի պայմանագրի վավերացման հաջորդ օրը, Նիկոլայ Առաջինը ստորագրել է հրամանագիր, որտեղ նշվել էր. ՙՊարսկաստանի հետ կնքված դաշնագրի համաձայն հրամայում եմ. Պարսկաստանից Ռուսաստանին միացված Երևանի և Նախիջևանի խանություններն այսուհետև բոլոր գործերում անվանել Հայկական մարզ և մտցնել մեր տիտղոսի մեջ՚:
    Այս հրամանի համաձայն Երևանի ժամանակավոր վարչությունը վերացվել է և ձևավորվել է Հայկական մարզի վարչություն, որը հայերեն թարգմանվել էր ՙՀայոց աշխարհ՚:
    Մեծ է Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միացման պատմական նշանակությունը:
    ՙԵվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո,- գրել է Հովհ. Թումանյանը 1913 թ. հունվարին,- վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհի էս մասում կամ ուրիշ խոսքով՝ պարսկահայկական հարցին: Մնաց տաճկահայկական հարցը՚(Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր յոթերորդ, Երևան, 1995, էջ 12):
    Հաճախ, առանձին հեղինակներ վիճում են, պնդելով, թե Հայաստանը ոչ թե միացել է Ռուսաստանին, այլ Ռուսաստանը նվաճել է Հայաստանը:
    Եթե մենք այդ պատմական իրադարձությանը նայենք պարսիկների աչքերով, այո, ճիշտ է, Ռուսաստանը նրանից նվաճել է Արևելյան Հայաստանը:
    Բայց մենք պարտավոր ենք այդ պատմական իրադարձությանը նայել մեր աչքերով, դրան վերաբերել այն ժամանակվա հայերի ցանկությունը գնահատելով: Այդպիսի դեպքում, իհարկե, պատմականորեն ճիշտ է, որ Հայաստանը միացել է Ռուսաստանին: Այլապես այդ իրադարձությունը չէր ունենա այն բախտորոշ նշանակությունը, որի շնորհիվ.
    Առաջին. Միանալով Ռուսաստանին Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգային համախմբման օջախ:
    Երկրորդ. 1827 թ. Արևելյան Հայաստանում բնակվել է ընդամենը 25.151 հայ: Երեք տարի հետո այդ թիվը հասել է ավելի, քան 82 հազարի: Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը փրկվել է ֆիզիկական ոչնչացման վտանգից:
    Գտնվելով Ռուսաստանի և հետո Սովետական Միության կազմում 1990 թ. Հայաստանում հայ բնակչության թիվը հասել է մոտ չորս միլիոնի: Մեր հազարամյակների պատմության մեջ՝ հիրավի եզակի երևույթ:
    Երրորդ. Արևելյան Հայաստանն ընդգրկվել է զարգացման ավելի բարձր աստիճանի վրա կանգնած Ռուսաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային պայմանների մեջ:
    Չորրորդ. Ռուսաստանի և հետո էլ Սովետական Միության կազմում գտնվելու շնորհիվ, Հայաստանի հողի վրա պատերազմ չի եղել, ոչ մի օտար զավթիչ չի համարձակվել խանգարել հայ ժողովրդի խաղաղ կյանքը: Այդ ընթացքում հայ մարդը հնարավորություն է ունեցել կառուցել ու շենացնել իր երկիրը, ստեղծել բարձր զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ ու գիտություն:
    Եվ այս ամբողջը հասկանալու և գնահատելու համար հարկավոր է հիշել Թուրքիայի տիրապետության տակ մնացած Արևմտյան Հայաստանի ճակատագիրը:
    Հարկավոր է չմոռանալ, որ օսմանյան Թուրքիան դարեր շարունակ կեղեքել ու հալածել է արևմտահայությանը և իր գործադրած բռություններն ավարտել է 1915 թ. սկսած հայոց ցեղասպանությամբ, որին զոհ է գնացել մեկ ու կես միլիոն հայ և ամբողջովին հայթափվել է Արևմտյան Հայաստանը:
    Ահա, վերջին հաշվով, հայ ժողովրդի ճակատագրում Թուրքիայի և Ռուսաստանի ունեցած դերի պատմական զուգահեռների գլխավոր տարբերությունը:
    Ոմանց կողմից չնկատել կամ չհասկանալ այս պատմական իրողությունը, նշանակում է հեռանալ պատմականության սկզբունքներից և, մեղմ ասած, մեր ազգային անվտանգության շահերին չհամապատասխանող դիրքում հայտնվել…
  3. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
    1828 թ. ապրիլի կեսերին սկսսվել է ռուս-թուրքական երկրորդ պատերազմը Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներով, որտեղ ռուսական զորքերը ձեռք են բերել նշանակալի հաջողություններ, գրավելով բազմաթիվ քաղաքներ, ամրոցներ ու այլ բնակավայրեր:
    Հեղինակը հարկ չի համարում ներկայացնել ռազմական գործողությունները, միայն կամենում է նշել, որ ռուսական զորքերի կազմի մեջ ավելի շատ հայեր էին մտել և ավելի կազմակերպված էին մասնակցում ռազմական գործողություններին, քան Պարսկաստանի դեմ մղված պատերազմի ժամանակ:
    Արևմտահայերը Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատերազմը դիտում էին որպես թուրքական բռնակալությունից ազատագրվելու միջոց և ռազմական գործողություններին նրանց մասնակցությունը կրում էր համատարած բնույթ: Այդ մասին է վկայում կազմակերպված բազմաթիվ աշխարհազորային ջոկատների գոյությունը:
    Հիշատակության արժանի են Բայազետում Մելիք-Մարտիրոսի հրամանատարությամբ գործող 500 հեծյալներից կազմված զինավառ խումբը, Էրզրումի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու նախաձեռնությամբ ստեղծված ջոկատը և շատ ուրիշներ:
    Հայկական ջոկատները ռուսական զորամասերի հետ միասին եռանդով մասնակցել են Կարսի, Արդահանի, Էրզրումի, Բայազետի, Ալաշկերտի և Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի ազատագրմանը:
    Մեծ ու անչափելի էր նրանց ուրախությունը, որ վերջապես ազատվել են թուրքական դժոխքից: Եվ այս առումով էլ նրանք իրավացիորեն ռուսական զորքերին ընդունում էին որպես ազատարարների:
    Սակայն, ռուսական զորքերի տարած հաղթանակները չէին համապատասխանում Անգլիայի նպատակներին: Հարկավոր էր կասեցնել ռուսական զորքերի հաղթարշավը: Հենց այդ նպատակով էլ Անգլիան փորձել է Պարսկաստանին ներքաշել Ռուսաստանի դեմ նոր պատերազմի մեջ:
    Անգլիական գործակալների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը 1829 թ. փետրվարի 11-ին հարձակվել է Թեհրանում գտնվող ռուսական դեսպանատան վրա և սպանել է Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոեդովին:
    Անգլիացիները համոզված էին, որ Գրիբոեդովի սպանությամբ Ռուսաստանը պատերազմ կսկսի Պարսկաստանի դեմ:
    Սակայն, պարսից շահը շտապել է Նիկոլայ Առաջինին նվեր ուղարկել հայտնի ՙՇահ ալմաստ՚ անունով թանկարժեք նվերը, պաշտոնապես ներողություն խնդրելով կատարված ողբերգության համար և պարտավորվել է անհապաղ կատարել Թուրքմենչայի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: Նիկոլայ Առաջինը բավարարվել է դրանով և ձախողվել է Անգլիայի մտադրությունը:
    Երբ հաղթանակներ տանելով, ռուսական բանակը մոտեցել է Կոստանդնուպոլսին և Սևծովյան նեղուցներին, Անգլիան, Ֆրանսիան և Ավստրիան այլևս չեն թաքցրել իրենց նպատակը՝՝ պաշտպանել Թուրքիային: Նույնիսկ անգլիական ռազմական նավատորմը հրաման էր ստացել՝ հենց որ ռուսական զորքերը շարժվեն Կոստանդնուպոլսի վրա, անհապաղ մտնել նեղուցներ և ռազմական գործողություններ սկսել ռուսական զորքերի դեմ:
    Ուժի այս ցուցադրության հետ միասին եվրոպական տերությունները սկսել են Ռուսաստանի վրա դիվանագիտական ճնշում գործադրել և հարկադրել նրան արագացնել հաշտության կնքումը, ինչի մասին պարտված թուրքական սուլթանը խնդրել էր Ռուսաստանին:
    1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է 16 հոդվածից բաղկացած հաշտության պայմանագիր:
    Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերել են Բալկանյան երկրներին:
    Առանձին հոդվածով Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով Անդրկովկասի միացումը Ռուսաստանին:
    Չնայած պատերազմի ընթացքում ռուսական զորքերը գրավել էին Արևմտյան Հայաստանից Էրզրումը, Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը; Կարսը և այլ բնակավայրեր, սակայն արևմտյան տերությունների և առաջին հերթին Անգլիայի ճնշման ազդեցությամբ Ռուսաստանը հարկադրված է եղել պայմանագրով այդ տարածքները վերադարձնել Թուրքիային:
    13-րդ հոդվածում ասվում էր, որ պայմանավորվող կողմերը ՙընդհանուր թողություն և լիակատար ներում են պարգևում իրենց բոլոր, ամեն դիրքի հպատակներին, որոնք պատերազմի ընթացքում…մասնակցել են պատերազմական գործողություններին կամ իրենց վարքով և կարծիքներով դրսևորել են նվիրվածություն երկու պայմանավորվող տերություններից որևէ մեկի նկատմամբ: Ուստի այդ անձանցից ոչ ոք իր նախկին արարքների համար չի ենթարկվի անհանգստության կամ հետապնդումների ոչ իր անձի, ոչ իր գույքի վերաբերմամբ, ավելին նրանցից յուրաքանչյուրին իրավունք է տրվում նորից տեր կանգնելով իր նախկին ունեցվածքին, հանգիստ, օրենքների հովանավորության ներքո, վայելել իր ունեցվածքը, կամ, երկյուղ չկրելով ոչ մի տեսակ նկրտումներից և հալածանքներից, ծախել այն 18 ամսվա ընթացքում, եթե կցանկանա իր ընտանիքով և շարժական գույքով հանդերձ սեփական ընտրությամբ վերաբնակվել մյուս տերության հողում:
    Բացի դրանից, երկու կողմերի հպատակներին, որոնք բնակվում են Բարձր Դռանը վերադարձվող կամ Ռուսական կայսրության արքունիքին զիջվող մարզերում, տրվում է ՝ նաև 18-ամսյա ժամանակամիջոց, հաշված սույն հաշտության պայմանագրի վավերացումների փոխանակման օրից, որպեսզի նրանք, եթե հարկավոր համարեն, կարողանան իրենց, պատերազմից առաջ կամ հետո ձեռք բերած, սեփականության վերաբերմամբ անել կարգադրություն, և իրենց դրամագլուխներով ու շարժական գույքով անցնել պայմանավորվող տերություններից մեկի կամ մյուսի երկիրը՚(Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում…, էջ 81):
    Այս հոդվածի հիման վրա Արևմտյան Հայաստանի այն քաղաքներից ու բնակավայրերից, որոնք պայմանագրով վերադարձվել էին Թուրքիային, հայերը սկսել են զանգվածաբար գաղթել Արևելյան Հայաստան:
    Արևմտյան Հայաստանից ընդամենը գաղթել է 14047 ընտանիք՝ 100 հազար մարդ (Ա. Երիցեան, Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի հայք 19-րդ դարում, հ. 1, Թիֆլիս, 1894, էջ 441-442):
    1822 թ. ՙՍրբազան դաշինքի՚ Վերոնայի կոնգրեսում քննարկվել է հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, ինչպես նաև Բալկանյան երկրներում տիրող իրավիճակի հարցը, որն ուղղակիորեն կապված էր Թուրքիայի հետ:
    Այդ քննարկման ժամանակ էլ առաջին անգամ միջազգային դիվանագիտության մեջ օգտագործվել է ՙԱրևելյան հարց՚ արտահայտությունը:
    Հետագայում եվրոպական տերությունների, Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված էր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող քրիստոնյա ժողովուրդներին պաշտպանելու միջոցով իրենց շահերի լուծմանը: Եվ Թուրքիայում իրենց շահերի ամրապնդման համար այդ տերությունների մղած դիվանագիտական պայքարը պատմության մեջ հայտնի է դարձել ՙԱրևելյան հարց՚ անունով:
    1829 թ. սեպտեմբերին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագրով Արևմտյան Հայաստանի հարցը նույնպես մտել է դիվանագիտության ոլորտ: Ճիշտ է, այդ պայմանագիրը ստորագրվել է երկու տերությունների միջև, բայց դրա կնքման մեջ թելադրող դեր են խաղացել եվրոպական տերությունները և առաջին հերթին, Անգլիան, որոնց ուղղակի ճնշմամբ Ռուսաստանը հարկադրված է եղել Թուրքիային զիջել իր կողմից գրաված Արևմտյան Հայաստանի տարածքը:
    Ադրիանապոլսի պայմանագրով Ռուսաստանը չի հասել իր նպատակին՝ իր տիրապետության տակ պահել պատերազմի արդյունքով Թուրքիայից գրաված Արևմտյան Հայաստանը: Դրա հետ միասին եվրոպական տերությունների պնդմամբ Արևմտյան Հայաստանի հայ բնակչության մեծ մասը մնացել է թուրքական տիրապետության տակ:
    Այսպիսով, Ադրիանապոլսի պայմանագրով Արևմտյան Հայաստանն ու նրա հայ բնակչությունը մնացել են թուրքական տիրապետության տակ, որի արդյունքով էլ միջազգային դիվանագիտության մեջ առաջացել է Հայկական հարցը, որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:
    ՙՀայկական հարցը,- գրել է Հովհ. Թումանյանը 1913 թ. հունվարին,- վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է, նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է: Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ: Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին(ընդգծումն իմն է-Վ.Պ.):
    Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ: Եվ տեղ չկա խուսափելու՚(Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր յոթերորդ, Երևան, 1995, էջ 15-16):
    Նշելով Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը, մենք պարտավոր ենք 21-րդ դարի բարձունքից հետադարձ հայացք նետել դրա հետ կապված իրադարձությունների վրա և պատշաճորեն գնահատել հայ ժողովրդի պատմական ճակատագրի համար ունեցած անգնահատելի նշանակությունը:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

07.03.2018Ա

 

 

 

Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: