Արխիվ Դեկտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Լսե՞լ եք, թե ինչ է տեղի ունեցել Իսլանդիայում 2012թ. հոկտեմբերի 20-ին: Հավանաբար՝ ոչ: Իսկ,գիտե՞ք՝ ինչու չեք լսել… Պատճառն այն է, որ հոկտեմբերի 20-ին Իսլանդիայում կատարվել է հեղափոխություն` միանգամայն խաղաղ հեղափոխություն, բայց ոչ պակաս «հեղափոխական», քան մյուսները… Այն միաժամանակ ցույց տվեց, թե ինչ «վտանգավոր» է, երբ «ժողովրդավարական գործընթացները», որոնց մասին այնքան սիրում են խոսել լիբերալները, վերահսկվում են մեծամասնության, այլ ոչ թե փոքրամասնության կողմից` ինչպես սովորաբար դա լինում է…

Այդ պատճառով էլ Իսլանդիայի հատկանշական օրինակի մասին համաշխարհային ԶԼՄ-ները լռում են: Այն տառացիորեն թաքցվում է, որովհետև աշխարհի տիրակալները չեն ցանկանում, որ Իսլանդիայի օրինակը կրկնվի մյուս երկրներում: Սակայն ամեն ինչ ներկայացնենք հերթականությամբ:

2012 թվականի հոկտեմբերի 20-ին Իսլանդիայում անցկացվեց հանրաքվե և ընդունվեց նոր Սահմանադրություն: Այդ հանրաքվեն վերջնական ավարտն էր այն պայքարի, որը տանում էր Իսլանդիան 2008 թվականից, երբ իսլանդացիներն անսպասելիորեն տեղեկացան, որ ֆինանսական ճգնաժամի արդյունքում իրենց երկիրը բառի բուն իմաստով սնանկացել է:

Այդ ամենն անսպասելի էր այն պատճառով, որ տեղի էր ունեցել 5 տարվա բարգավաճումից հետո, ինչը հնարավոր էր դարձել «ամենաարդյունավետ» նեոլիբերալ տնտեսության շնորհիվ: Վերջինը հիմնված էր այն բանի վրա, որ 2003 թվականին բոլոր բանկերը սեփականաշնորհված էին, և միջազգային ներդրողներին գրավելու նպատակով օգտագործվում էր առցանց բանկինգ, ինչը նվազագույն ծախսերով ապահովում էր համեմատաբար մեծ եկամտաբերություն:

Եվ, իսկապես, իսլանդական բանկերը գրավեցին շատ բրիտանական և հոլանդական մանր ներդրողների, և ամեն ինչ առավել քան հաջող էր ընթանում. տնտեսությունը (նեոլիբերալիզմի տեսանկյունից) մեծ աճ էր գրանցում: Բայց կար մի նրբություն. ինչքան շատ էին ներդրումները, այնքան աճում էր բանկերի ներքին պարտքը: 2003 թ. Իսլանդիայի պարտքը հասնում է ՀՆԱ-ի 200%-ին, իսկ 2007-ին`արդեն 900%-ի: 2008 թ.-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը Իսլանդիայի «բարգավաճող» տնտեսության համար դարձավ մահացու հարված: Երեք գլխավոր բանկեր՝ Landbanki, Kapthing и Glitnir, պայթեցին և ազգայնացվեցին, իսկ ազգային դրամը՝ կրոնը, եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 85%-ով: Տարեվերջին Իսլանդիան հայտարարեց սնանկացման մասին:

Եկավ ժամանակը հիշելու, որ Իսլանդիան ժողովրդավար պետություն է: Բայց սկզբից իսլանդացիները որոշեցին հենվել «սովորական», ներկայացուցչական ժողովրդավարության վրա: Բանկերի սնանկացումից մի քանի ամիս անց իսլանդացիները դուրս եկան փողոց`բողոքելու ճգնաժամի պատճառ դարձած բանկիրների և վերջիններիս զարգացումը թույլ տված ապաշնորհ իշխանությունների դեմ: Բողոքներն ու անկարգություններն, ի վերջո, ստիպեցին կառավարությանը հրաժարական տալ:

Ընտրությունները տեղի ունեցան 2009 թ. ապրիլին, և իշխանության եկավ ձախ կոալիցիան, որը մի կողմից դատապարտեց նեոլիբերալ տնտեսական համակարգը, մյուս կողմից տեղի տվեց Համաշխարհային բանկի և Եվրամիության երկրների պահանջներին`մարելու իսլանդական բանկերի պարտքը, որը կազմում էր 3,5 միլիարդ եվրո: Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր իսլանդացի 15 տարի շարունակ ամսական պետք է վճարեր 100 եվրո`մարելու համար մի մասնավոր անձի պարտքերը (տվյալ դեպքում բանկիրների) մյուս մասնավոր անձի նկատմամբ:

Իսլանդացիների համբերության բաժակը լցվեց: Այդ ամենը հանգեցրեց դեպքերի արտառոց զարգացումների: Այն միտքը, որ սովորական մարդիկ պետք է վճարեն մասնավոր ֆինանսիստների սխալների համար, որ մասնավոր պարտքերը փակելու համար ամբողջ երկիրը պետք է կքի հարկերի տակ, նոր ժողովրդական ալեկոծումների առիթ տվեց, որոնք ստիպեցին իսլանդական իշխանություններին անցնելու ժողովրդի մեծամասնության կողմը: Արդյունքում` նախագահ Օլաֆուր Ռագնար Գրիմսոնը հրաժարվեց վավերացնել խորհրդարանով արդեն իսկ ընդունված որոշումը, որը Իսլադիայի քաղաքացիներին պարտավորեցնում էր մարել իսլանդական բանկիրների պարտքերը, և համաձայնեց հանրաքվե անցկացնել:

Հաջորդեց «ազատ աշխարհին» շատ բնորոշ «միջազգային հանրության» հակազդեցությունը` Իսլանդիան աննախադեպ ճնշումների հանդիպեց: Մեծ Բրիտանիան և Հոլանդիան սպառնում էին, որ Իսլանդիայի քաղաքացիների կողմից իսլանդական բանկերի պարտքերի մարումը մերժելու դեպքում տնտեսական դաժան սանկցիաներ կկիրառվեն, ընդհուպ մինչև Իսլանդիայի լիակատար մեկուսացում: Արժույթի միջազգային հիմնադրամը սպառնում էր երկրին որևէ օգնություն չցուցաբերել: Բրիտանական կառավարությունը սպառնում էր սառեցնել իսլանդացիների խնայողություններն ու բանկային հաշիվները: Բայց իսլանդացիները չընկրկեցին, իսկ նախագահ Գրիմսոնն ասաց. «Մեզ ասել են, որ եթե մենք չկատարենք միջազգային հանրության պահանջները, կդառնանք Հյուսիսային Կուբա: Սակայն եթե մենք համաձայնվեինք, կվերածվեինք Հյուսիսային Հայիթի»:

Հանրաքվեն տեղի ունեցավ 2010 թ.մարտին: Իսլանդացիները որոշեցին միջոցները չվերադարձնել օտարերկրյա պարտատերերին՝ Մեծ Բրիտանիային և Նիդեռլանդներին. նրանց 93 տոկոսը բանկային պարտքերը մարելուն դեմ քվեարկեց: Արժույթի միջազգային հիմնադրամը միանգամից սառեցրեց վարկավորումը: Բայց իսլանդացիներին արդեն կանգնեցնել հնարավոր չէր: Ունենալով քաղաքացիների աջակցությունը՝ կառավարությունը քաղաքացիական ու քրեական հետապնդումներ սկսեց մի շարք անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին ֆինանսական ճգնաժամի համար: Ինտերպոլը միջազգային հետախուզում հայտարարեց Kaupthing բանկի նախկին նախագահ Սիգուրդուրա Էյնարսոնի նկատմամբ, իսկ տնտեսության տապալման գործի մեջ ներգրավված այլ բանկիներ սկսեցին լքել երկիրը:

Եվ սա դեռ ամենը չէ: Կառավարությունը որոշեց նոր Սահմանադրություն ընդունել, որը կազատեր երկիրը միջազգային ֆինանսական կախվածությունից և վիրտուալ փողերից: Ընդ որում՝ իսլանդացիներն իրենք ցանկություն հայտնեցին գրել Սահմանադրությունը: Եվ դա հաջողվեց: 2010թ.-ին երկրի մայր օրենքի նախագիծը գրեցին Ազգային ասամբլեայի անդամների կողմից վիճակախաղի միջոցով ընտրված 950 շարքային իսլանդացիներ:

Նոր Սահմանադրությունը վերջնական տեսքի բերելու համար իսլանդացիները, արդեն ընտրության միջոցով, ընտրեցին 25 քաղաքացիներից բաղկացած Սահմանադրական խորհուրդ: 522 հոգուց ընտրվեցին սովորական մարդիկ՝ ձկնորսներ, ֆերմերներ, բժիշկներ, տնային տնտեսուհիներ, ովքեր չէին պատկանում որևէ կուսակցության և որոնցից յուրաքանչյուրի համար երաշխավորել էր առնվազն 30 քաղաքացի:

«Ամեն խոհարարուհի կարող է գրել Սահմանադրություն» բնութագրական վերնագիրն ունեցող հոդվածում ռուս «ժողովրդավարական» լրագրող Պավել Պրյանիկովը գրում է. «Հատկանշական է, որ Իսլանդիայում ոչ ոք չվրդովվեց, թե հնարավոր չէ կարդալ 522 մարդու կենսագրականները և նրանց քաղաքական ծրագրերը, ինչպես նաև գլուխ հանել ընտրական հարցաթերթիկներից, որտեղ գրանցված էին հսկայական թվով մարդկանց անուն-ազգանունները»:

Սրան հաջորդեց Սահմանադրության տեքստի և սահմանադրական օրենքների մշակումը: Նույն Պ. Պրյանիկովի խոսքերով. «Այնուհետ Խորհուրդն օգտագործում է քրաուդսորսինգի (croudsourcing) համակարգը, ինչը նշանակում է բոլորին հնարավորություն տալ՝ մասնակցելու իր աշխատանքներին: Քաղաքացիների առաջարկները հավաքագրվում էին Ֆեյսբուքի, Թվիթերի, նույնիսկ Յութուբի միջոցով»: Շարքային իսլանդացիներից ստացվեց 3600 մեկնաբանություն՝ կապված Խորհրդի աշխատանքների հետ, և 370 ուղղում՝ Սահմանադրության համար: Ամեն շաբաթ Խորհուրդը համացանցում հրապարակում էր նոր հոդվածներ, որոնք դրվում էին հանրային քննարկման: Երկու-երեք շաբաթ անց՝ հանրությունից և փորձագետներից ստացված առաջարկները դիտարկելուց հետո, Խորհուրդը հրապարակում էր հոդվածների վերջնական տարբերակները, որոնք կրկին դրվում էին քննարկման: Ավելին, Խորհրդի անդամները շաբաթական մեկ անգամ իրենց աշխատանքները լուսաբանող նյութ էին պատրաստում և տեղադրում Յութուբում, իսկ նրանց նիստերին կարելի էր հետևել համացանցի միջոցով՝ ուղիղ հեռարձակմամբ: Աշխատանքի ավարտին 25 անդամներից բաղկացած Խորհուրդը քվեարկում էր Մայր օրենքի մշակման աշխատանքներն ավարտելու համար: «Մենք՝ իսլանդացիներս, ցանկանում ենք ստեղծել արդար հասարակություն, որտեղ մեզնից յուրաքանչյուրը սեղանի շուրջ կունենա հավասար տեղ»,- ահա այս խոսքերով է սկսվում Սահմանադրությունը»:

Սահմանադրական խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններում խոստովանում են, որ Սահմանադրության առաջին նախադասությունը թարգմանաբար մի փոքր անհարթ է հնչում, սակայն, իրենց կարծիքով, այն հասկանալի է յուրաքանչյուր իսլանադացու և լավագույնս է արտացոլում բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու նրանց ձգտումը: Համաձայն Սահմանադրության նախագծի՝ կղզու բնական ռեսուրսները բացառապես հանրային սեփականություն են: Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում «Բաց տեղեկատվություն և ճշմարտացիություն» հոդվածը, որը պարտավորեցնում է կառավարությանը հասանելի դարձնել բոլոր աշխատանքային փաստաթղթերը, եթե նրանք պետական գաղտնիք չեն պարունակում: Ավելին, Սահմանադրությունը պարտավորեցնում է իշխանություններին աշխատել ոչ միայն հանուն մարդու, այլև Երկրի և բիոսֆերայի: Առանձին հոդված նվիրված է նաև կենդանիների իրավունքներին:

Նորարարական փաստաթղթում տեղ գտավ նաև բավական արխայիկ համարվող հոդված, որը բացակայում է եվրոպական սահմանադրություններից մեծամասնությունում. Իսլանդիայի ավետարանչական-լյութերական եկեղեցին պահպանում է պետական կարգավիճակը:

Այսպիսով, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնների համատեղության արդյունքում մեծամասնությունը անսպասելիորեն դարձավ դրության տերը` հայտնվելով և´ Սահմանադրական խորհրդում, և´ մայր օրենքը մշակողների շարքերում, և´ հանրաքվեի մասնակիցների մեջ: Արդյունքը «գերազանցեց սպասումներն» այն աստիճան, որ մեկ ամսից ավել է, ինչ համաշխարհային ԶԼՄ-ները խոսուն կերպով լռում են հոկտեմբերի 20-ի իսլանդական համաժողովրդական հանրաքվեի արդյունքների մասին, որտեղ Սահմադրության նախագիծը հավանության արժանացրին երկրի բնակչության մոտ 80 տոկոսը, իսկ հանրաքվեին մասնակցությունը կազմեց 66 տոկոս:

Այսպիսով, այն պահին, երբ մեծամասնությանը թույլատրվեց մասնակցել Սահմադրության մշակմանը, ստացվեց այնպես, որ սեփականաշնորհման փոխարեն, որը ներկայացվում էր՝ որպես տնտեսության բոլոր չարիքների դարման, ռեսուրսներն ազգայնացվեցին, պետական գաղտնիքների փոխարեն եղավ բացախոսություն, խիստ ներկայացուցչական ժողովրդավարության փոխարեն հաստատվեցին ուղիղ ժողովրդավարության տարրեր:

Աստված մի արասցե (ամբողջ աշխարհի նեոլիբերալ կառավարությունների տեսանկյունից), որ Իսլադիայի օրինակին հետևեն մյուս պետությունները: Չէ՞ որ 2 տարի առաջ Իսլանդիային առաջարկվում էին այն նույն որոշումները, ինչ այսօր առաջարկվում են մյուս պետություններին: Հունաստանի ժողովրդին ասում են, որ պետական սեկտորի սեփականաշնորհումը միակ ելքն է: Նույնը ասում են նաև իտալացիներին, իսպանացիներին, պորտուգալացիներին:

Ի՞նչ կլինի, եթե նրանք հետևեն իսլանդացիների օրինակին: Սարսափելի է անգամ մտածելը…

Մինչդեռ ամեն ինչ հենց դրան էլ տանում է: Բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց «խանգարում են» ինչպես հարկն է հանգստանալ անընդհատ ըմբոստացող եվրոպական «խոզերը»`PIGS (Եվրոմիության չորս պետությունների սկզբնատառերն են, որոնք գտնվում են սնանկացման եզրին`Պորտուգալիա (P), Իտալիա (I), Հունաստան (G), Իսպանիա (S)), ականատես են լինում, որ շատ ցուցապաստառների վրա չգիտես ինչու հիշատակվում է Իսլանդիան: Բայց այսպիսի «մանրուքների» մասին ԶԼՄ-ները լռում են. նրանց այլ բան է հետաքրքրում, թե ինչ պայմաններում այդ «խոզերը» կհամաձայնեն վերցնել գթասրտորեն առաջարկվող վարկերը`մարելու համար սնանկացած մասնավոր բանկերի պարտքերը:

Հենց այդ պատճառով է, որ դուք ոչինչ չգիտեք իսլանդական հանրաքվեի մասին, համաշխարհային ԶԼՄ-ները ձևացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել: Չէ՞ որ ԶԼՄ-երը, ինչպես և կառավարությունները, խորհրդարանները ներկայացնում են իշխող դասակարգի շահերը, որոնց ձեռնտու չէ մեծամասնության մասնակցությանը կառավարման գործընթացին:

Բայց և այնպես, նրանց համար, ում հարազատ են մեծամասնության շահերը, և նրանց, ովքեր անտարբեր չեն իսկական ժողովրդավարության նկատմամբ, իսլանդական օրինակը լավ դաս է, կազմակերպված հանրության, ճշմարիտ ժողովրդավարության, մեծամասնության իրավունքների իրացման, համաժողովրդական օրինաստեղծման և ինքնակառավարման դաս: Այսինքն այն ամենի, առանց որի իրական ժողովրդավարության գոյությունը սկզբունքորեն անհնար է:

Աղբյուրը՝ http://kramtp.info/news/13/full/id=26953

Թարգմանեցին Սոնա Մարգարյանը և Աննա Աղլամազյանը

Բաժին՝ Աշխարհում

Մեր երկրին անհրաժեշտ են դեմոկրատիկ զարգացումներ՝ քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային բնագավառներում ու կայուն զարգացում: Կայուն զարգացման համար անհրաժեշտ է ազատություն, դեմոկրատիայի հաստատում, աղքատության ու գործազրկության հաղթահարում և դասակարգերի միջև  տարածության նվազում: Վերոհիշյալ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է սոցիալիստական ու ձախ դեմոկրատական ուժերի համախմբման և կոալիցիայի ձևավորման հիմք դնել:
Այդ միավորման ծրագրի հիմնական սկզբունքները և արժեքները լինելու են ըստ հետևյալի՝ խաղաղություն, ազատություն, հավասարություն, հասարակական արդարություն, համերաշխություն, դեմոկրատիա, տղամարդու և կնոջ իրավունքների հավասարություն, ապրելակերպի բազմազանություն, կրոնական, ցեղային, ազգային ու դասակարգային խտրականությունների վերացում և կենսամթնոլորտի պահպանում: Այդ միավորը պետք է պաշտպանի բանվորների, ամսական աշխատավարձ ստացողների ու աղքատների իրավունքները՝ կապիտալի ոտնձգությունների դիմաց:
Միավորը կողմնակից է լինելու դեմոկրատիային և դեմ է լինելու որևէ տոտալիտարիզմի ու դիկտատորիայի: Իշխանությունը պետք է բխի ժողովրդի կամքից ու արդար ընտրության հետևանքով: Պետք է հարգել օրենքը և աշխատել կատարելագործել այն: Պետք է հավատարիմ մնալ ուժի կամ իշխանության սահմանափակումին և քաղաքական պլուրալիզմին:
Մենք գերադասում ենք ու խորացնելու ենք ուղղակի և գործընկերության (Partnership) դեմոկրատիան ու ձգտելու ենք դա փոխարինելու ընտրությունների դեմոկրատիային: Հատկապես ինքնակառավարման, կոլեկտիվ ու այլ տեսքերով:
Միավորը հավատացած է, որ մի մասնիկն է ձախ շարժումից և բարձր է գնահատում նրա ձեռքբերումները անցյալում, միևնույն ժամանակ քննադատելով նրա տեսական ու գործնական անցյալը այն հավատքին է հասել, որ սոցիալիզմը և դեմոկրատիան իրար հետ կապված են: Մեր պատկերացրած սոցիալիզմը գիտակցաբար մի պրոցեսի արդյունք է մարդկային ու առողջ հասարակություն ունենալու ուղղությամբ, որը առաջացնելով սոցիալիստական արժեքներ ու տարածելով այն կձևավորվի այդ արժեքներին հավատարիմ ուժերի համախմբումը և ձևավորումը:

 

Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018 15:04

Սոցիալիզմի սկզբունքները. Չարլս Մըկելվեյ

Սոցիալիզմի սկզբունքները
Չարլս Մըկելվեյ
29 Նոյեմբեր, 2018 թ


Ամերիկայի քաղաքական դեմոկրատների, Բեռնի Սանդերսի, Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսի եւ Ռաշիդա Թլէյբի, ինչպես նաեւ Ամերիկայի դեմոկրատական ​​սոցիալիստների անդամակցության հետ կապված, Սոցիալիզմը, կարծես, վերադարձվում է Միացյալ Նահանգներում: Քանի որ 1980-ականներին ես ակտիվորեն աշխատում էի Ամերիկայի
Դեմոկրատական Սոցիալիստների հետ ​​, եւ ես ապրում էի Կուբայում 2011 թվականից, ես դա գտնում եմ շատ լավ նորություններ: Այնուամենայնիվ, ես մտահոգված եմ, որ սոցիալիզմ բառը, թերեւս, դատարկվում է առանց դրա իմաստի կամ նրա պատմության շատ խորն ընկալման:
Սոցիալիզմը ստեղծվել է տեսական եւ գործնականում մեծ պատմական նշանակության մտավորականների եւ առաջնորդների կողմից. Մարքս, Լենին, Մաո, Հո եւ Ֆիդել, ի թիվս այլոց: Ավելին, սոցիալիզմը Լատինական Ամերիկայում քաղաքականապես նշանակալի վերածնունդ է ապրել. Վենեսուելայում տեղի ունեցած «Չավիցյան հեղափոխություն». Նիկարագուայի Սանդինիստական հեղափոխությունը; Բոլիվիայում Էվո Մորալեսի ղեկավարած սոցիալիզմի շարժումը եւ քաղաքացիական հեղափոխությունը, Էկվադորի Ռաֆայել Կորեայի գլխավորությամբ: ԱՄՆ պատմության մեջ, Սոցիալիստական ​​աշխատավորների կուսակցության հիմնադիրներից Ջեյմս Փ. Քաննոնի վերլուծությունները. եւ աֆրիկյան-ամերիկացի շարժումը, հատկապես, դոկտոր Մարտին Լյութեր Քինգի եւ Մալքոլմ X- ի ելույթներն ու գրքերը կարեւոր են մեր հասկացողության համար: Ես պիտի շեշտեմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց սոցիալիստ են համարում, պետք է գոնե հիմնական պատկերացում ունենան այդ պատմական եւ ժամանակակից շարժումների եւ բացառիկ առաջնորդների մասին: Նրանք սնուցում են մեր պատկերացումներն արդար հասարակության բաղադրիչներին եւ ժողովրդին առաջնորդելու սոցիալիստական ​​հասարակության կառուցման քաղաքական դինամիկան:
Գրեթե բոլորս, ովքեր այսօր հայտարարում ենք մեզ սոցիալիստներ, ցանկանում ենք խուսափել սոցիալիզմի պատմական սխալներից: Հետեւաբար, մենք համաձայն ենք, որ դա նախագծի մշակման եւ իրականացման խնդիր չէ, այլ ոչ թե այն ամենի մասին, ինչին կհետեւի մոդելի մշակման հարցը: Մենք սովորել ենք ավելի լուրջ վերաբերվել Մարքսի հասկացությանը, որ սոցիալիզմի իմաստը առաջանում է պրակտիկայում եւ նրա տեսական հասկացությունը տարբերվում է յուրաքանչյուր կոնկրետ սոցիալական, պատմական եւ ազգային համատեքստում:
Այնուամենայնիվ, կան սոցիալիզմի հիմնական սկզբունքները եւ հիմնական հասկացությունները, որոնց մենք պետք է կատարենք: Սա ենթադրում է, որ մենք չենք կարող լինել սոցիալիստներ, եթե մենք գործնականում ձեւակերպված սկզբունքների եւ հասկացությունների նկատմամբ անտեղյակության պայմաններում ենք ապրում և անտեղյակ ենք սոցիալիստական ​​շարժումների մեծ պատմական եւ ժամանակակից առաջնորդների կողմից կատառված աշխատանքներից:
Որոնք են սոցիալիզմի հիմնարար սկզբունքները եւ հասկացությունները: Հաշվի առնելով վերը նշված
սոցիալիստական ​​հեղափոխությունների տեսական պատկերացումները եւ քաղաքական պրակտիկանները, ես կխնդրեի քննարկել ութ հիմունքներ:
(1) քաղաքական իշխանության վերցնելը: Մեր նպատակն այն է, որ ԱՄՆ-ում սոցիալիստները պետք է լինեն դաշնային կառավարության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի վերահսկողությունը, որպես կառուցվածքային վերափոխումների համար անհրաժեշտ առաջին քայլ: Վերոնշյալ բոլոր սոցիալիստական ​​շարժումներում, չնայած նրանց հատուկ ռազմավարությունները տարբերվում էին, նրանք ձեւավորեցին այլընտրանքային քաղաքական կուսակցություն կամ հասարակական շարժում, քաղաքական իշխանությունից դուրս, որը ձգտում էր քաղաքական իշխանություն վերցնել: ԱՄՆ-ում գործընթացը կարող էր ներառել Դեմոկրատական ​​կուսակցության ժողովրդական վերահսկողության ռազմավարությունը, բայց ոչ պարտադիր; առանցքային գործոնն այն է, որ քաղաքական իշխանությունը պետք է ունենա քաղաքականապես խելամիտ պլան: Բացի դրանից, պետք է շարունակական քննադատական ​​մոտեցում ցուցաբերել քաղաքական գործընթացների նորմերի եւ կանոնների նկատմամբ, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում հնարավոր լինի զարգացնել հանրային քաղաքական ուժի համախմբման այլընտրանքային ինստիտուտներ:
(2) Ժողովրդի անունով: Ժողովրդի բոլոր բազմազան հատվածները ներկա են եղել որպես պատմական
սոցիալիստական ​​հեղափոխությունների առաջնորդներ եւ մասնակիցներ, եւ, հետեւաբար, առավել քաղաքականապես արդյունավետ ռազմավարությունը կլինի ժողովրդի բոլոր բազմազան հատվածները հանուն ժողովրդավարական սոցիալիստական ​​հեղափոխության: Այստեղ Օկուպացիոն շարժման 99% -ի հայեցակարգը լավ սկիզբ է: ԱՄՆ-ի երրորդ կողմերի եւ հասարակական շարժումների պատմական սխալներից մեկն այն է, որ դրանք չափազանց բնորոշվել են ժողովրդի մեկ հատվածի հետ, լինի դա աշխատող, սեւ, կանայք կամ էկոլոգներ: Աշխարհի պատմական սոցիալիստական ​հեղափոխությունների մեջ ժողովրդի մեջ առաջացել է ավանգարդ, եւ նրա անդամները եկել են բոլոր հայտնի ոլորտներից, այդ թվում `արական մասնագետների եւ միջին չափի աշակերտների կողմից, որոնք որոշ դեպքերում կարեւոր դեր խաղացին առաջատար դերին: Սոցիալիստական ​​հեղափոխությանը ժողովրդին կոչելով `քաղաքականապես խելացի ռազմավարությունը այն կոչել բոլոր մարդկանց, առանց որեւէ նախապայմանի, հիմնվելով գենդերի, գույնի կամ դասի վրա` կապված անհատի կարողությունների եւ պայքարին նպաստելու պարտավորության հետ:
3) Ազգի պաշտպանության համար: Այլ երկրներում հաջող սոցիալիստական ​​հեղափոխությունները ներկայացրեցին որպես ազգի արժանապատվության պաշտպաններ `ներկայացնելով ազգային քաղաքական մշակույթի լավագույն միտումները: Նրանք նկարել են իշխող իշխանի դասը, որպես ազգի ոչ-հայրենասեր դավաճան: Սոցիալիստական ​​շարժումը չի կարող թույլ տալ, որ աջակողմյան հոսանքները սահմանեն հայրենասիրությունը: Այն պետք է նկարագրվի Միացյալ Նահանգների պատմական ժողովրդական շարժումների վրա, որպեսզի ձեւավորի Ամերիկայի իմաստն ու ճակատագիրը: Ազգը իրենից ներկայացնում է միավորող հասկացություն, որը հնարավորություն է տալիս շարժումը զարգացնել անբաժանելի հասկացողությունը ժողովրդի բազմազան հատվածներին կոչելու մեջ:
4) Ազգային տնտեսության պաշտպանության համար: Պետք է ձեւակերպել տնտեսական եւ սոցիալական զարգացման ազգային ծրագիր, որի մեջ ամրագրված եւ բացատրված է տնտեսության մեջ կարգավորող եւ խոշոր դերակատար պետության դերը: Սոցիալիզմի էական, որոշիչ բնույթը արտադրության միջոցների պետական ​​սեփականություն չէ, չնայած ռազմավարական ոլորտներում պետականացումը տեղի է ունեցել սոցիալիստական ​​հեղափոխությունների ժամանակ: Փաստորեն, սոցիալիզմի կառուցած ազգերը բոլորովին էլ զարգացել են սեփականության, ինչպես նաեւ կոոպերատիվների, համատեղ ձեռնարկությունների եւ մասնավոր սեփականության, ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան տարբեր ձեւերով: Էվոլյուցիայի այս գործընթացը դիտարկելով, մենք կարողանում ենք հասկանալ, որ սոցիալիստական ​​տնտեսությունների որոշիչ բնորոշումը կայանում է նրանում, որ պետությունը ձեւավորում է ազգի տնտեսական եւ սոցիալական զարգացման ծրագիր, եւ պետությունն ինքն է տնտեսության առանցքային դերակատարը: Հետեւաբար, սոցիալիստական ​​պլատֆորմը պետք է ներկայացվի ժողովրդին, բացատրելով ազգային-տնտեսական եւ սոցիալական զարգացման պետական ​​ուղղվածության պլանի տրամաբանությունը, որը հակասում է կորպորացիաների շահույթին գերակայող կապիտալիստական ​​տրամաբանությանը:
5) Պաշտպանելու ժողովրդի սոցիալական եւ տնտեսական իրավունքները, ներառյալ զբաղվածությունը, առողջապահությունը, կրթությունը, բնակարանային ապահովումը, տրանսպորտը եւ ֆիզիկական անվտանգությունը ` որպես մարդու հիմնարար իրավունքներ եւ կարիքներ, անկախ եկամտի, սեռի, ռասայի, էթնիկական պատկանելության, կրոնի, քաղաքական պատկանելության կամ սեռական կողմնորոշման եւ ինքնության:
Սոցիալիստական ​​նախագծերը ունեն մարդու իրավունքների ամբողջական պատկերացում, որտեղ ոչ միայն հաստատվում են քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները, այլեւ սոցիալական եւ տնտեսական իրավունքները, որոնք կազմում են արժանապատիվ կենսամակարդակի հիմքը: Այս իրավունքները համընդհանուր եւ անվերապահ են, այսինքն` պայմանավորված չէ վճարելու ունակության վրա: Սոցիալիզմի մեջ պետությունը պարտավոր է մոբիլիզացնել ռեսուրսները `ապահովելու համար, որ ժողովրդի սոցիալական եւ տնտեսական իրավունքները պաշտպանված լինեն:
6) Մարդկության պաշտպանության համար, դիմակայել կայսերական քաղաքականության դեմ, որը թույլ է տալիս միջամտել այլ երկրների քաղաքական գործերին եւ տնտեսություններին: Կենտրոնական սոցիալիստական ​​ուղերձը պետք է լինի այն, որ կայսերական քաղաքականությունը կարճատես է, քանի որ նրանք փնտրում են տնտեսական օգուտ, առանց հաշվի առնելու այլ ազգերի կամ ամբողջ աշխարհի համակարգերի հետեւանքները: Միջազգային գործերին նման հզոր ազգերի կողմից նման մոտեցումը երկարաժամկետ հեռանկարում մարդկության համար կայուն չէ: Այստեղ պատմական եւ գլոբալ հասկացությունն անխուսափելի է: Սոցիալիստները պետք է հասկանան եւ արդյունավետ ուսուցանեն ժողովրդին, որ նորգաղութային աշխարհակարգը կառուցվել է գաղութային հիմքի վրա, եւ դա այլեւս կայուն չէ, եւ որ մեր սեփական ազգի դիտարժան վերելքը հասել է ռազմավարական իմպերիալիստական ներդաշնակության միջոցով զարգացող գաղութային / նորգաղութային աշխարհակարգի, աշխարհի մոտեցումների մոտեցում, որը այլեւս քաղաքական, էկոլոգիապես կամ տնտեսական առումով կենսունակ չէ: Սոցիալիստները պետք է բարձրացնեն հակասեմականիզմի դրսեւորումը եւ ընդդիմանան նորգաղութային դրսեւորմանը, ժողովրդին ներկայացնեն հայրենասիրության իսկական եւ ճշմարիտ ձեւը, որը հանդիսանում է ինտերնացիոնալիզմ եւ համագործակցում այլ ազգերի հետ `ձգտելով զարգացնել արդար եւ կայուն համաշխարհային համակարգ:
7) Մարդու տեսակների կայունությունը եւ բնական բազմազանության պահպանումը երաշխավորելու համար բնության պաշտպանությունը մյուս ազգերի հետ համագործակցությամբ: Այս հարցի կապակցությամբ, շահույթի առաջնահերթություն տալու կապիտալիստական ​​տրամաբանության ձախողումը դրսեւորվում է եւ այն պետք է արդյունավետորեն բացատրվի ժողովրդի համար:
8) Գիտելիքների պաշտպանության նպատակով, ձգտելով ընդլայնել այլընտրանքային եւ հանրային լրատվամիջոցները եւ նորմերի փոխանակումը նորությունների եւ գիտելիքների տարածման համար: Այն ձեւերը, որոնց կապիտալիստական ​​տրամաբանությունը խեղաթյուրում է տեղեկատվության մեդիան եւ գիտական ​​գիտելիքների տարածումը, պետք է լավ հասկանալ սոցիալիստների կողմից եւ արդյունավետ կերպով բացատրել ժողովրդին: Այն մարդիկ, ովքեր մեզ համարում են սոցիալիստներ, դա անում են այն պատճառով, որ ազգի եւ աշխարհի հանդեպ խորը եւ կայուն ճգնաժամի պայմաններում են: Մեր փորձը եւ ուսումնասիրությունը հանգեցրել են այն եզրակացության, որ գաղափարների եւ գործողությունների հոսանքներից ոչ մեկը, որպես դրանց մեկնարկը, կապիտալիզմի ենթադրությունները, հասկացությունները եւ կառույցները չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք ազգը եւ մարդկությունը դիմագրավում են:
Մենք առաջինը չենք այս եզրակացությանը եկել, մեր ազգին կամ այլ ազգերին հասնելու համար, ուստի մեր հանձնառությունը սոցիալիզմի մեջ պետք է ներառի ուսումնասիրություն եւ արտացոլում պատմական եւհամաշխարհային ժառանգության վրա, որի մաս ենք կազմում: Եվ այն պետք է ներառի այդ ուսումնասիրության եւ արտացոլման միջոցով ձեռք բերված հասկացությունների ստեղծագործական քաղաքական իրականացումը: Հաշվի առնելով բոլորի շատ պահանջները, դա հեշտ կարելի չի լինի, քանզի դա կպահանջի զոհաբերություն: Այնուամենայնիվ, դա մեր պարտքն է `մեր, մեր ժողովրդի եւ մարդկության համար: Մենք իրավունք չունենք ասել, որ ԱՄՆ-ում պատմականորեն եւ գիտականորեն տեղեկացված եւ քաղաքականապես արդյունավետ սոցիալիստական ​​շարժումը անհնար է: Մենք պարտավոր ենք գտնել այն ճանապարհը, որ հաղթահարենք խառնաշփոթությունները եւ բաժանումները, որոնք այսօր մեզ են ծանրաբերնում: Միացեք ֆեյսբուքյան բանավեճին:


Լրացուցիչ հոդվածներ, ըստ CHARLES MCKELVEY- ի Չարլս Մըկելվեյը (Charles McKelvey)- ը պրոֆեսոր Emeritus, Presbyterian College, Քլինթոն, Հարավային Կարոլինա: Նա հրատարակել է երեք գիրք `« Էթնոցենտրից դուրս ».« Մարքսի գիտության հասկացության վերակառուցում »(Greenwood Press, 1991); Աֆրիկյան-Ամերիկյան Շարժում. Համաաֆռիկյանիզմից մինչեւ Ծիածանային կոալիցիա (General Hall, 1994); եւ Կուբայի հեղափոխության էվոլյուցիան եւ նշանակությունը. Լույսի մթության մեջ (Palgrave Macmillan, 2018): Նա բլոգում՝ «Հարավային տեսք. Համաշխարհային իրադարձությունների մեկնաբանությունները երրորդ աշխարհի տեսանկյունից» կարելի է գտնել այստեղ՝ (http://www.globallearning-cuba.com/blog-umlthe-view-from-the-southuml)


Թարգմանեց Էդիկ Բաղդասարյանը

Անկախի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ նախարարությունների թիվը 17-ից դառնում է 12։ - Պարո՛ն Մանուկյան, վերջին օրերին հանրության շրջանում բուռն քննարկումների թեմա է դարձել նախարարությունների միացման և կրճատման հարցը։ Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այս փոփոխությունների վերաբերյալ։ - Ես կարծում եմ, որ այս պայմաններում նախարարությունների միացումները և կրճատումը մեծ խառնաշփոթ է առաջացնելու։ Սրանից առաջ Հայաստանում փոխվեց Սահմանադրությունը, ինչը բերեց նոր օրենքների ընդունման, և հիմա շատ օրենքներում ունենք հակասություններ, և դեռ երկար ժամանակ է պետք դա շտկելու համար։ Հետո եղավ հեղափոխական իշխանափոխություն, որը նույնպես մեծ սթրես էր ամբողջ տնտեսության և կառավարման համակարգի համար։ Դրանից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանը մեծապես կազմված է լինելու նոր, հիմնականում անփորձ մարդկանցից։ Եվ այս պայմաններում հիմա էլ կառավարության կառուցվածքի նման փոփոխությունը, կարծում եմ, շատ վտանգավոր է։ Պետք էր մեկ տարի սպասել, այդ նախարարությունների առաջ խնդիրներ դնել, հետո նախարարությունների արդյունավետության հարցը լուծել, որից հետո, եթե արդյունքը չէր բավարարի, կարելի էր անցնել վերափոխումների։ - Հատկապես դժգոհության ալիք է բարձրացել՝ կապված մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերակազմավորման հետ։ Ի՞նչ եք կարծում, մեզ առանձին մշակույթի և սփյուռքի նախարարություններ պետք չե՞ն։ - Նախարարությունները պետական կառավարման ամենակարևոր օղակներն են, և որոշելու համար, թե որոնք է պետք թողնել առանձին, որոնք միացնել, կրկնում եմ՝ պետք է նախևառաջ հասկանալ, թե պետությունն ինչ խնդիրներ է իր առջև դրել։ Մյուս երկրների փորձը շատ տարբեր է։ Օրինակ՝ ԱՄՆ-ն ունի 15 նախարարություն, Անգլիան՝ 19, Իսրայելը՝ 29, Ֆրանսիան՝ 16, Հունաստանը՝ 19 և այլն։ Կան նախարարություններ, որոնք երկրների մեծ մասում նույնն են, կան նախարարություններ, որոնք էապես տարբերվում են իրարից, քանի որ երկրները տարբեր խնդիրներ ու առաջնահերթություններ ունեն, բայց բոլոր երկրներում մշակույթի և կրթության նախարարություններն առանձին են։ ԱՄՆ-ում չկա մշակույթի նախարարություն, քանի որ այն ոչ ազգային, բազմազգ պետություն է, և մշակույթը դրված է բիզնեսի հիմքերի վրա։ Եթե նայենք, թե միջազգային փորձից ո՛ր երկրի հետ կարելի է համեմատվել, ապա մեզ պես փոքր պետություն է Իսրայելը, որը կրկին շրջապատված է թշնամիներով, ունի չավարտված պատերազմ և ունի հսկայական Սփյուռք։ Բնական է, որ քննարկելիս պետք է հաշվի առնել Իսրայելի օրինակը, որտեղ կա առանձին կրթության նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, մշակույթի և սպորտի նախարարություն, գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքի նախարարություն և այլն։ Մենք պետություն ենք, որը զարգացման փուլում է, և կան ուղղություններ, որոնց զարգացումը մեզ համար շատ կարևոր է։ Օրինակ՝ գյուղատնտեսությունը զարգացման ամենակարևոր ուղղություններից է, և գտնում եմ, որ այս ոլորտը պետք է ունենա առանձին նախարարություն (բոլոր երկրներում դա կարևոր նախարարություններից է)։ Ամենագլխավոր ուղղությունը, անկասկած, մեզ համար կրթությունն է, առանց որի ո՛չ տնտեսությունը կարող է զարգանալ, ո՛չ էլ մենք կարող ենք առաջ գնալ։ Ընդհակառակը, ես խորհուրդ կտայի ոչ թե միացնել, այլ դեռ մի բան էլ կրթությունն ու գիտությունն իրարից անջատել՝ հանրակրությունը առանձին, գիտությունն ու բուհական համակարգը՝ առանձին։ Ինչ վերաբերում է մշակույթին, ապա գլոբալիզացիայի այս պայմաններում, երբ հարվածի տակ են ազգային, մշակութային արժեքները, պետք է մշակույթը կառավարության հատուկ հոգածության տակ լինի, առանձին նախարարությամբ։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա մեր ժողովրդի մեծ մասն ապրում է դրսում։ Մեծ սփյուռք ունեցող գրեթե բոլոր պետություններն ունեն սփյուռքի հարցերով զբաղվող առանձին նախարարություններ, միգուցե տարբեր անվանումներով։ Ես կարծում եմ, որ պետք էր պահել սփյուռքի նախարարությունը և դնել խնդիրներ՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը։ Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ այդ փոփոխություններն օգտակար չեն։ Ուրիշ հարց, որ նախարարությունները միգուցե ուռճացված ապարատ ունեն, արդյունավետ չեն աշխատում։ Ես խորհուրդ կտայի առնվազն մեկ տարի նախարարությունների միացման, անջատման հարց չդնել, այլ նախևառաջ նախարարությունների առաջ դնել համապատասխան խնդիրներ, քննարկել դրանց արդյունավետության բարձրացման հարցը, ուռճացված ապարատի կրճատման հարցը, բայց դա անել աստիճանաբար՝ նախ լուծելով պետական աշխատողներին աշխատանքով ապահովելու հարցը, քանի որ չես կարող հազարավոր մարդկանց մի որոշմամբ շպրտել փողոց։ Նախարարությունների առաջ խնդիրները դնելուց, արդյունավետությունը բարձրացնելուց հետո նոր միայն, մեկ տարի հետո կարելի էր հանրային և մասնագիտական շրջանակների հետ միասին քննարկել նախարարությունները միացնելու, կրճատելու կամ նոր նախարարություններ ստեղծելու հարցը։

Աղբյուրը՝  Ankakh.com

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական դաշտի սինուսոիդը մոտեցել է զրոյական վիճակի՝ ակտիվացել են քաղաքական դաշտի լուսանցքում գտնվող հիվանդ, հոգեխախտ ազգայնամոլները: Նրանց գիտակցությունը ձևավորվել է կրքերի, զգացմունքների և այդօրինակ հատկանիշներից և նրանք ի վիճակի չեն ըմբռնելու իրենց բաժին հասած դժբախտությունների պատճառները և զոհվում են ու ոչնչանում իրենց կողմից չգիտակցված չարիքների պատճառով, աճուրդի հանելով դարերով խաչքարերի վրա լերդացած հայ ժողովրդի արյունը: Խորհրդային տարիներին կոմունիստների կառուցած հուշարձանները պղծելու նպատակով, Տիգրան Խզմալյանը իր հորինած Եվրոպական կուսակցության անդամների հետ ոչ կոմունիստական Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց է կազմակերպում: Ո՞րն է տրամաբանությունը. դա ընդամենը լուրջ առողջական խնդիր ունեցող, հոգեխախտ Խզմալյանի մանկապարտեզային մակարդակից ցածր, հիվանդ ու պարզունակ մտածելակերպ է, որը նոյեմբերի 29-ին Սովետական Հայաստանի կազմավորման օրը ավարտվեց կոմունիստների բարոյական շառաչուն ապտակով Տիգրան Խզմալյանի վզակոթին: Նոր ԱԺ-ի առաջնահերթ խնդիրը պետք է լինի մշակել մի օրենք՝ Տիգրան Խզմալյանի նմաններին ականջներից ախտահանած թղթով բռնել և նետել քաղաքական աղբանոց: Խոսքս քեզ եմ ուղղում բնության սխալ, թշվառ արարած, եթե այդքան համարձակ ազգայնական ես, ինչո՞ւ չես գնում ԱՄՆ դեսպանատան առջև նման ակցիա կազմակերպելու: Հիշեցնեմ, ամերիկացիները երեք բիոլաբորատորիաներ են կազմակերպել մեզ մոտ: Հայաստանը նստած է պայթյունավտանգ ռումբի վրա: Չէ՞ որ այդ ամերիկացիներն էին, որ գեներալ Հարբուրդի պահանջով՝ 1919թ-ի նոյեմբերին ստիպեցին Հայաստանի վարչապետ Խատիսյանին և Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովին ստորագրել պայմանագիր և Ղարաբաղը ժամանակավոր թողնել Ադրբեջանի կազմում: Վախենում ե՞ս թշվառ ազգայնամոլ, որ ամերիկացիները քեզ քո հայրենի հողի վրա այնպիսի ցցի վրա կնստեցնեն, որ անուննդ էլ կմոռանաս:

Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

ԵՐԵՎԱՆ,21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Առավոտ» օրաթերթը, նա ազատ է արձակվել  25 միլիոն դրամի գրավի դիմաց:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

 

Բաժին՝ Հայաստանում

Արդեն երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ ձայներ ահազանգում են հետևյալ փաստը. կապիտալիզմն իր նեոլիբերալ տարբերակով առաջ է բերում անհավասարությունների սարսափելի աճ, որն այս պահին հասնում է սոցիալական խզման կետին և ժողովրդավարական օտարման զգացում է առաջացնում՝ կործանելով ներկայացուցչական ինստիտուտների հանդեպ վստահությունը։

Դեղին բաճկոնները երևան հանեցին խզման երկակիությունը. շատ մարդիկ, գուցե մեծամասնությունը, այսօր պարզապես չի կարող ապրել այս տնտեսական համակարգում:

Վարձու աշխատողներն ու միջին դասի պաշտոնյաները, ծառայողները և աղքատ աշխատավորները, միայնակ ծնողների կամ «խառնածին» ընտանիքները բավարար չեն վաստակում՝ վարձավճարները կամ դրամական փոխառությունները տալու, իրենց և իրենց երեխաների առօրյան ապահովելու, ուղղակի և անուղակի հարկերը վճարելու համար:

Համաձայն գերմանացի սոցիոլոգ Կլաուս Օֆֆի մի դասական վերլուծության (Herausforderungen der Demokratie : zur Integrations – und Leistungsfähigket politischer Institutionen, Campus Verlag, 2003)՝ զարգացած կապիտալիզմի շրջանակներում պետությունը ուն(եր)ի երկակի գործառույթ. մի կողմից՝ այն ծառայում է իշխողների շահերին՝ պահպանելով կարգը և աշխատուժի տրամադրումը, բայց մյուս կողմից այն փոխհատուցում է անհավասարությունների դիմաց և վերաբաշխում արտադրված հարստությունն այնպես, որ կայուն կենսապայմաններ ստեղծի աշխատավորների, ծառայողների և մյուսների համար:

Քեյնսական փոխզիջման կամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «սոցիալ-դեմոկրատական տասնամյակների» այս հավասարակշռությունը խախտվեց  նեոլիբերալիզմի տասնամյակներով: «Պետության կառավարչացումը» («gouvernementalisation de l’Etat»), որ վերլուծել է Ֆուկոն նեոլիբերալիզմի շուրջ իր դասընթացներում, այնքան զգալիորեն է ծառայել մասնավոր շահին, խոշոր արդյունաբերական ընկերություններին, ֆինանսիստներին, բանկիրներին և ամենահարուստ մարդկանց՝ ի վնաս սոցիալական ծառայությունների, ծայրահեղ աղքատների և միջին խավի, որ բնակչության գնալով ավելի մեծ մասն աղքատանում է, սոցիալական նպաստները և գնողունակությունը նվազում են, և հարկային բաժիններն ավելանում:

Իշխանության վերայուրացումը ժողովրդի կողմից

Նախքան դեղին բաճկոնները, ըստ էության, Մակրոնն ինքն էր, որ ցույց տվեց այս՝ նրան որպես բումերանգ վերադարձած «հակադրությունը». «Հարստության հարկի»[2] (մասնակի) վերացումը, կապիտալից ստացված եկամուտների և բոնուսների հարկի թեթևացումը, ձեռնարկություններին տրվող անպայմանական դրամանպաստները, «միաժամանակ» նվազող «Անհատական կացարանային օժանդակությունը»[3], սոցիալական կացարանային օժանդակությունը և սոցիալական ծախսերը, որ ներկայացվում են իբրև «խելահեղ ծախսեր»։

Նրա քարոզարշավի «միաժամանակ»-ը ավելի շուտ իր ծրագրի լիբերալ ոգևորությունը ձախ ճկումներով հավասարակշռելու մտահոգություն առաջացրեց, բայց գործնականում տեղ բացեց կառավարության տնտեսական և սոցիալական գործարքները ծայրահեղ լիբերալ աջականներին հանձնելուն, անհավասարությունների դեմ պայքարը թողնելուն՝ բացառությամբ ծերության նվազագույն թոշակի բարձրացումը ու «Առաջնահերթ կրթության գոտու»[4] դասարանները կիսելը: Մնում է միայն ընդունել գործող նեոլիբերալ բարեփոխումների օրակարգը, ինչպես օրինակ աշխատանքային օրենսգիրքը, որ կարողացավ մասամբ արդարացիորեն բարձրաձայնել «ավտորիտար լիբերալիզմի» մասին։

Դե՜հ ոչ, սա այլևս չի գործում, արդեն բավական է։ Ինչպես կրկին նշում է Կլաուս Օֆֆը, քանի որ կառավարությունները, ընկնելով կանխորոշված օրակարգի հետևից (պարտքի հատուցում, 3%-ից ավելի պակասորդի արգելք, աշխատավորների պաշտպանության կրճատում հանուն մրցակցության, պետության ծախսերի կրճատում, խստացում…), կորցրել են տնտեսական քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը, քաղաքացիները կորցրել են վստահությունը կառավարության քաղաքականությունների հանդեպ ժողովրդավարական վերահսկողության արժանահավատության գաղափարի նկատմամբ։

Եթե նեոլիբերալիզմը ծնվել է «բարեկեցիկ պետության ճգնաժամից», ինչպես ինքն է իրեն ախտորոշել, այն կարող է մեռնել «նեոլիբերալ պետության ճգնաժամից», երբ դադարի արտադրել այն, ինչից ցանկանում էին խուսափել նրա՝ 1930-ականների առաջին տեսաբանները (գերմանացի «օրդոլիբերալները»[5]). աղքատ աշխատավորների, միջին խավի և գործազուրկների դուրսմղում, որոնք, այլևս «չգտնելով իրենց», երես կթեքեն լիբերալ ժողովրդավարությունից և կգայթակղվեն մշտապես բացահայտ զանազան տարբերակներով՝  սոցիալական շարժում ապստամբական շեշտադրումներով, «հակաքաղաքական» անարխիզմ, ֆաշիզմ (այժմ կերպարանափոխված), «աջական պոպուլիզմ» կամ կոմունիզմի տարատեսակներ (որ այսօր ավելի շուտ լիբերալիստական են):

Հատելով հակադիր հոսանքները՝ այս անառաջնորդ շարժման առավելություններն ունեն թերություններ. պահանջների ցրվածություն, քաղաքական հորիզոնի անորոշություն, երբեմն մտահոգիչ ատելություն դեպի ներկայացուցչականությունն ու ներկայացուցիչները:

Բայց դեղին բաճկոններն ուրվագծում են այլ խոստումնալից ուղիներ. սոցիալ-դեմոկրատիայի պահանջ, իշխանության վերայուրացումը ժողովրդի կողմից առավել ուղիղ ժողովրդավարության եղանակով՝ քաղաքացիների համաժողով (Սենատի փոխարեն), ժողովրդական նախաձեռնության հանրաքվե՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության փոփոխություն՝ ի նպաստ նվազ բարեկեցիկների և միջին խավի:

Պետության ղեկավարի երկչոտ արձագանքը ճշգրիտ պահանջներին ամբողջությամբ բաց է թողնում ժողովրդավարական վերահաստատման և ավելի արդար տնտեսական համակարգի հիմնադրման այս նախագիծը:

*Հոդվածն առաջին անգամ թարգմանվում է հայերեն ըստ Les gilets jaunes, ou l’Etat néolibéral à bout de souffle. 18.12.2018 դրությամբ հասանելի է՝ https://www.liberation.fr/debats/2018/12/14/les-gilets-jaunes-ou-l-etat-neoliberal-a-bout-de-souffle_1697846։ 

Հեղինակ՝ Ժան-Կլոդ Մոնո[1]

Հրապարակվել է socioscope.am-ում 

[1]Ժան-Կլոդ Մոնոն Գիտական հետազոտության ազգային կենտրոնի (Centre National de la Recherche Scientifique) տնօրենն է, ինչպես նաև l’Ecole normale supérieure-ում՝ պրոֆեսոր։

[2]Ա.Մ.՝ 2011-ից ի վեր Impôt de solidarité sur la fortune -ը հարստության ուղղակի տարեկան հարկ է, որ գործադրվում է Ֆրանսիայում նրանց վրա, ում ունեցվածքը գերազանցում է 1,300,000 եվրոն: Ի սկզբանե անվանվելով IGF (Impôt sur les Grandes Fortunes) կամ խոշոր ունեցվածքի հարկ, այն չեղարկվեց 1986-ին Ժակ Շիրակի աջական կառավարության կողմից, սակայն վերահաստատվեց 1988-ին՝ իբրև ISF (հարստության հարկ) Ֆղանսուա Միտեղանի վերաընտրվելուց հետո:

 3]Ա.Մ.՝ APL կամ Aide personnalisée au logement:

 [4]Ա.Մ.՝ ZEP կամ Zone d’éducation prioritaire: Է.Մակրոնի՝ կրթության ոլորտին վերաբերող  նախընտրական խոստման համաձայն բազմաթիվ տարրական դպրոցների դասարաններում աշակերտների թիվը կրճատվեց: Սկզբում այս նախագիծն իրագործվեց Ֆրանսիայի բարձր առաջնահերթություն ներկայացնող հատվածներում՝  ծավալվելով դեպի ծայրամասեր: Համաձայն այս ռեֆորմի, բարձր առաջնահերթություն ներկայացնող դպրոցներում նախկին առավելագույն 24 աշակերտից բաղկացած դասարաններում աշակերտների թիվը նվազում էր մինչև 12 աշակերտ:

 [5]Ա.Մ.՝ Օրդոլիբերալիզմը սոցիալ-լիբերալիզմի գերմանական տարատեսակն է, որի իդեալները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձան Գերմանիայի սոցիալական շուկայական տնտեսության ստեղծման հիմքը՝ առաջ քաշելով պետության մի այնպիսի դեր, որով այն կապահովեր պայմաններ ազատ շուկայի՝ իր տեսական ներուժին համարժեք արդյունքներ գրանցելու համար:

 

 
Բաժին՝ Աշխարհում

«Արեւելք»ի  հարցերուն կը պատասխանէ   ֆրանսահայ  լրագրող  եւ վերլուծաբան  Վան Մկրտիչեանը։

 -Ինչ է երկիրն ընդհանուր իրավիճակը:

Երկրին իրավիճակը տնտեսական առումով լաւ չէ, հակառակ անոր որ այս տարեսկիզբին լաւ ըլլալու նախանշաններ կային, սակայն հիմա տարին կը փակենք վատ կերպով, ոչ միայն ցոյցերուն, այլ ընդհանրապէս տնտեսական վիճակի պատճառով:  Տնտեսական վերելքի խոստումը դանդաղեցաւ,  նախագահ Մաքրոնի   համակարգային բարեփոխումներուն   վերաբերեալ տուած  խոստումները չիրականացան   եւ ասոնց եկան աւենալու ցոյցերը:

Այստեղ կ'ուզեմ նկատել տալ, որ այս եղածը միայն ցոյցեր չեն։ Ֆրանսայի  մէջ   այսօր  տեղի  ունեցածը  ժողովրդական շարժում  է, որուն նմանը Հայաստանի մէջ տեսանք, երբ ժողովուրդը ինքնակամ ուզեց փողոց իջնել: Այսօր  տասնեակ տարիներէ ի վեր, առաջին անգամն է, որ Ֆրանսայի մէջ նման ցոյցեր կ'ըլլան, որ սենտիքաներու կողմէ չեն կազմակերպուած եւ    այս մէկը շատ կարեւոր    է հաշուի  առնել։

 -Արդեօք նախագահ Մաքրոնի վերջին յայտարարութիւնները պիտի օգնեն, որ երկրին մէջ լարուածութիւը նուազի:

 Անցեալ  շաբթուան սկիզբը Մաքրոնի   խօսքը շատ մարդոց չհամոզեց, խօսքէն անմիջապէս ետք, առաջին վայրկեաններուն մարդիկ ըսին լաւ բաներ խոստացաւ, աշխատավարձի յաւելում, գործի բարելաւում եւայլն, բայց քանի մը ժամ յետոյ, յաջորդ օրը բոլորս ալ տեսանք, որ իր յայտարարած որոշումները պարզապէս «կէս իրաւ կէս սուտ» են։

Հետեւաբար չեմ կրնար ըսել, որ Մաքրոնի խօսքէն ետք փողոցը պիտի հանդարտի, ճիշդ է այս շաբաթ քիչ մը աւելի հանդարտ էր երկիրը, բայց դեռ հազարաւոր   մարդիկ կան, որ կը սպասեն շաբաթ օրուան, որպէսզի փողոց իջնեն եւ ցոյցերը շարունակեն Փարիզի, Պորտոյի, Լիոնի, Մարսէյլի մէջ: Այսինքն ժողովուրդին  մօտ տրամադրութիւնները չեն փոխուած։ Մաքրոնի եւ ժողովուրդին միջեւ լարուածութիւնը դեռ կայ եւ  երկու   կողմերն ալ    կը շարունակեն ցեխարձակումները։ Օրինակ Մաքրոնի կողմակիցները, այսինքն «Ան Մարշ»ը (Դէպի յառաջ) ցոյց ընողներուն ահաբեկիչ կ'անուանեն, կ'ըսեն, որ ասոնք հարուստ դասակարգը ատող մարդիկ են եւ  երկրին համար վտանգ են։Միւս կողմէ, երբ երկու օր առաջ Սթրազպուրկի ահաբեկչական յարձակումը եղաւ եւ զոհեր գանցուեեցան, ցուցարարները եւ ազատ մարդիկ սկսան ըսել, որ   եղածը  կառավարութեան կողմէ կազմակերպուած գործողութին էր, որպէսզի փորձեն ճամբաներ փակել եւ ցոյցերը արգիլել, առաջին անգամ ըլլալով ֆրանսացիները կասկած ունեցան, որ այս ահաբեկչական  յարձակման մէջ կառավարութիւը ձեռք ունի:

 -Կը խօսուի, որ այս «դեղին բաճկոնաւորներու» ետին կան արտաքին կողմեր, ինչքանո՞վ ճիշդ է այդ մօտեցումը ձեր կարծիքով:

Մաքրոնի  շրջանակին    կարծիքով  ցուցարաները ռուսական եւ ամերիկեան «տարրեր» են,որոնց նպատակն է  Ֆրանսան տկարացնել: Իրականութեան մէջ Ֆրանսան այսօր արդէն տկարացած է  եւ Եւրոպայի  ամէնէն շատ խնդիր ունեցող երկիրներէն մէկն է։ Այս երկրին մէջ անգործութեան մակարդակը ամենաբարձրներէն մէկն է, մօտ 10 տոկոս, իսլամական ահաբեկիչներու կողմէ՝ Սթրապզպուրկի ահաբեկիչ Շերիֆի նման հազարաւոր երիտասարդներ կան, որոնք   կը հետապնդուին, սակայն   անկարելի դարձած է  անոնց ներկայացուցած  վտանգին  չէզոքացումը։

Միւս կողմէն, կը տեսնենք, որ ֆրանսական տարբեր գիւղերէ ու քաղաքներէ մեծ թիւով ուսանողներ, երիտասարդներ Փարիզ կը հասնին ցոյցերուն մասնակցելու  նպատակով։

Հետեւաբար, ես չեմ հաւատար, որ այս եղածը դուրսէն մշակուած ծրագրին մըն է, այս ցոյցերուն  մասնակիցները միայն մէկ գաղափարի  հաւատացող մարդիկ չեն։  Անոնք տարբեր տեղերէ եկած են անոնք եւ կ'ըսեն, որ նախագահ Մաքրոնը եւ Ֆրանսայի կառավարութիւնը Ֆրանսայի մասին չի մտածեր եւ ուրիշ  օրակարգեր ունի եւ այդ պատճառով երկիրն մէջ գիւղերուն ու քաղաքներուն վիճակը հետզհետէ  կը վատթարանայ։

 -Շատեր կը խօսին, որ երկրին մէջ իրավիճակ փոխուած է եւ քաղաքական նոր հանգրուան սկիզբ կ'առնէ: Ինչքանո՞վ ճիշդ է ատիկա ձեր կարծիքով:

Այո, երկրին մէջ նոր իրականութիւն մը կայ: Երկու տարի  առաջ, երբ ո Մաքրոն յայտարարեց որ ինք նախագահական ընտրութեան պիտի մասնակցի նոր կուսակցութեամբ մը, յայտնի դարձաւ, որ անոր «Անմահ» անունով հրապարակ  ելած   կուսակցութիւնը    պիտի «ոչնչացնէ»    տիրող ձախ-ընկերվար  կուսակցութիւնը։ Այդ ժամանակ ժողովուրդը պարզի առաւ, ըսաւ որ, վնաս չունի, ձախակողմեան ուժը գնաց, բայց այսօր նոր իրականութիւն մը կայ, որուն    առաջնորդ  Մաքրոնը եւրոպական յառաջդիմական գաղափարներ ունի։ Այդպիսով Մաքրոն     յաջողեցաւ իշխանութեան գալ։ Սակայն Մաքրոնի առաջ տարած ազգային շարժումը շատ բաներ նկատի չառաւ։

Իմ կարծիքով, նախագահ Մաքրոն երբ ստանձնեց երկրին ղեկը, կը հաւատար, որ իր նախագահութեան ամենակարեւոր նախադրեալներէն մէկն է եւրոպական շահերուն պաշտպանումը եւ ան կը հաւատար, որ Ֆրանսան նեցուկ պիտի կանգնի իրեն, բայց այսօր ըստ երեւոյթին, նոր իրավիճակ կը տիրէ Ֆրանսայի մէջ եւ  նախագահ Մաքրոն կարծես թէ սխալած է իր հաշիւներուն մէջ:

 -Հայկական շրջանակներ ի՞նչ կը մտածեն այս ցոյցերուն մասին:

Ֆրանսահայեր  այսօր բոլոր կուսակցութիւններուն մաս կը կազմեն  եւ   բոլոր  կուսակցութիւններուն մէջ հայեր կան։ Այսօր հայ երեսփոխաններ կան ե՛ւ Մաքրոնի կուսակցութեան, ե՛ւ Սարքուզիի կուսակցութեան մէջ։  «Դեղին բաճկոնաւորներ»ուն մէջ ալ հայեր կան, այսինքն բոլոր ֆրանսացիներուն   նման հայութիւնն ալ բաժնուած է տարբեր   խաւերու եւ հատուածներու   մէջ։ բաժնուած է:

 

Աղբյուրը՝  arevelk.am

Բաժին՝ Աշխարհում

Վերջին 10 տարվա ընթացքում ավելացել է և անգամ առավելագույնի հասել Խորհրդային Միության անկման համար ափսոսող ռուսաստանցիների թիվը: Այսպես, ԽՍՀՄ-ին կարոտում է Լևադա կենտրոնի կողմից հարցվածների 66 տոկոսը: Հիմնականում դրանք 55 տարեկանից սկսած մարդիկ են՝ չնայած վերջին երկու տարում այդպիսի տրամադրություններ են նկատելի նաև երիտասարդության շրջանում:

2017-ին այդպիսի քաղաքացիների թիվը 58 տոկոս է կազմել, իսկ մինչ այդ տասը տարվա ընթացքում ցուցանիշը 61 տոկոսից ավելի չի բարձրացել:

Փորձագետների կարծիքով՝ ռուսաստանցիները կարոտում են ԽՍՀՄ-ին միասնական տնտեսական համակարգի քայքայման, մեծն գերտերության պատկանելության զգացումի կորստի, ինչպես նաև փոխադարձ անվստահության և դաժանության ավելացման պատճառով:

 

Բաժին՝ Անցուդարձ
Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: