Արխիվ Նոյեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար կուսակցություններն ու դաշինքներն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Դրանցում ներառված են նաև Հայաստանի տնտեսության զարգացման իրենց մոդելներն ու առաջարկները:

«Արմենպրես»-ն առանձնացրել է նախընտրական ծրագրերի տնտեսական բաղադրիչները:

Ներառական տնտեսություն

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր մեծ կարևորություն են տվել ներառական տնտեսության ապահովմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կարևորում է ոչ միայն տնտեսական թվային աճը, այլ իրական տնտեսական զարգացումն ապահովելը` աճի որակական և ներառական մասով: Տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ ապահովելով, որ այդ աճից օգտվեն հանրության բոլոր հատվածները:

Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ևս կարևորել է, որ տնտեսական աճը լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ  հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն են համարել:

«Իմ քայլը» ևս առանցքային նշանակություն է տվել տնտեսության ներառական աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության հաղթահարմանը: 

ՀՅԴ-ն կարևորել է տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի՝ հասարակության բոլոր անդամների միջև արդար բաշխումն ապահովելը:

Հարկերի կրճատում

Քաղաքական ուժերն առաջարկում են հարկերի կրճատում տարբեր ոլորտներում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է տեխնոլոգիապես նոր սերնդի մեքենասարքավորումների ձեռք բերմանն ուղղված ներդրումներն ընդհանրապես ազատել հարկերից՝ ապահովելով մրցունակ արտադրանք և ծառայություններ, աշխատանքի բարձր արտադրողականություն:

«Սասնա ծռեր» կուսակցությունը ժամանակն է համարում, որ սկսեն դիտարկել փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարցը, ՏՏ ոլորտում արտոնյալ հարկային քաղաքականություն կիրառելը՝ հնարավոր համարելով նաև ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը:

 Իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջարկում է հարկատեսակներն ու հարկայինբեռը մի քանի անգամ կրճատել հատկապես միջին խավի և մանր ու միջին ձեռնարկատիրության համար, այդ թվում՝     պարզեցնել  հարկային  օրենսդրությունը՝ միաժամանակ հարկային բեռը բարձրացնելով միայն հանքարդյունաբերության   ոլորտում, քանի որ այն չի համարվելու գերակա ճյուղ։

ՀՅԴ-ի կարծիքով՝ պետք է ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է լինի «շատից՝ շատ, քչից՝ քիչ» քաղաքականությունը: Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով է հնարավոր վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը: Պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագայում:

Արդյունաբերության զարգացում

Շատ քաղաքական ուժեր մեծ կարևորություն են տվել նաև արդյունաբերության զարգացմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում կարևորվում է, որ հանրապետությունում պետք է ձևավորվեն արդյունաբերական և տեխնոլոգիական խելացի քաղաքներ, որոնք կգործեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ հարկային հատուկ ընթացակարգերի պայմաններում: Նշյալ տեխնոլոգիական գոտիները կդառնան գիտական, արտադրական նորարարությունների կենտրոններ:

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը կարևորում է Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելը: Նրա կարծիքով՝ եթե Հայաստանն արդյունաբերական երկիր չդառնա, ապա շատ հարցերի լուծումներ պետք է մոռանալ: Եթե արդյունաբերական Հայաստան չունենանք, ներգաղթ ևս չի լինի:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մասնավոր արդյունաբերությունը՝ բացառությամբ հանքարդյունաբերության, դիտարկում է որպես տնտեսական զարգացման հեռանկարային ոլորտ:

«Իմ քայլը» դաշինքը կարևորել է առաջնորդվել հանքաարդյունաբերության ոլորտում բնական պաշարների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքով: Ներդրվելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր:

 

Արդյունաբերության զարգացման համար «Օրինաց երկիր» կուսակցությունը կարևորել է 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, արդիականացումը կամ վերագործարկումը:

Տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովում

«Իմ քայլը» դաշինքը տնտեսական մրցակցության ապահովման կարևորագույն գործոններից մեկը համարում է տնտեսավարողների համար հավասար պայմանների և խաղի միևնույն կանոնների ապահոովումը։ Կարևոր են համարել հնարավոր քննելի (հետադարձ) ժամանակահատվածում պետության նկատմամբ խոշոր բիզնեսի չկատարած հարկային պարտավորությունների վերլուծությունը և այդ պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը տվյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այսպիսի առավել ճկուն մեխանիզմի ստեղծմանը նպաստող օրենսդրական փոփոխություններ։

Այս համատեքստում երաշխավորում են քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը՝ միևնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման և պետության շահերը պաշտպանելու գործում։

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարևորել է տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմանների և խաղի արդար կանոնների հստակ ապահովումը: Ապրանքների ներկրման անօրինական մենաշնորհների վերացմանը պետք է հաջորդի առևտրային ցանցերի ազատականացումը՝ ապահովելով ներկրվող ապրանքների իրացման հավասար հնարավորություններ և պայմաններ: Արմատապես պետք է վերանայել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը՝ շրջանառության մեջ դնելով նաև նոր հակամենաշնորհային օրենք:

ՀՅԴ- ի կարծիքով՝ պետք է ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա: Մենաշնորհները և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պետք է լրացուցիչ հարկվեն։ Կարևորել են նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար հավասար պայմանների ապահովումը։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշել է՝ տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության:

Բաժին՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արմեն Հարությունյաը նշել է, որ պատմական և մշակութային բազմադարյա խորը կապեր ունեցող բարեկամ երկու երկրների միջև վերջին շրջանում, ի թիվս այլ ոլորտների, դինամիկ զարգանում է նաև փոխգործակցությունն իրավական ոլորտում, որին նոր խթան հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազի՝ օրեր առաջ ԻԻՀ կատարած աշխատանքային այցը, դրա շրջանակներում ստորագրված երկու երկրներ դատախազությունների միջև համագործակցության 2019-2020թթ. ծրագիրը և գլխավոր դատախազների միջև մի քանի ակտուալ հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԻԻՀ ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելու կապակցությամբ և գոհունակությամբ նշել, որ ինչպես փոխադարձ հարգանքի բարձր մակարդակը, այնպես էլ երկու երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային բազան թույլ են տալիս առավել սերտացնել հարաբերությունները և հեշտացնել քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում առաջացող աշխատանքային բնույթի խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Իրանում քննվող քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող՝ միմյանց երկրների քաղաքացիների արտահանձնման պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն, թմրանյութերի ապօրինի շրջանառության և տարանցման դեմ պայքարում գործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները կրճատելու, ինչպես նաև Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրի տարածքում տեսաձայնային և տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների կիրառմանն առնչվող հարցերի:  

Կողմերը հավաստիացրել են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն արծարծված հարցերին, երկու երկրների միջև հարաբերությունների ոգուն համապատասխան, օպերատիվ լուծումներ ապահովելու, իրավապահ համակարգերի համագործակցությունն առավել սերտացնելու ուղղությամբ:       

Բաժին՝ Հայաստանում

Թուրքիայի իշխանությունների արշավը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների նկատմամբ նոր դրսևորումներ է ստանում: Եթե վերջին մի քանի տարիների ընթացքում հետապնդումները հիմնականում կապված էին 2016թ. հեղաշրջման փորձի և գյուլենականների հետ առնչությունների մասին մեղադրանքներով, ապա այժմ սկսել են ձերբակալվել ավելի վաղ շրջանում ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձինք: Այս անգամ թիրախում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից հիմնադրված «Բաց հասարակություն հիմնադրամն» է, որն արդեն իսկ հայտարարել է Թուրքիայում իր գործունեության դադարեցման մասին: Նման որոշման պատճառ դարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, որում նա մեղադրեց Սորոսին Թուրքիայում պառակտում մտցնելու փորձի մեջ՝ նշելով, որ 2013 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ցույցերը ֆինանսավորվել են վերջինիս հիմնադրամի կողմից։ Հատկանշական է, որ նման մեղադրանքները թուրքական մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվում են արդեն մի քանի ամիս:  

Նշենք, որ Թուրքիայում այս տարվա հուլիսին արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից հետո սա առաջին դեպքը չէ, որ երկրի իշխանությունները ճնշումներ են գործադրում քաղհասարակության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների նկատմամբ: Ինչպես և կանխատեսվում էր, Էրդողանը շարունակում է իր իշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ փորձելով «ազատվել» բոլոր հնարավոր խոչընդոտներից: Օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ձերբակալվել է 13 ակադեմիկոս, լրագրող և ակտիվիստ (որոնցից 8-ն այնուհետև ազատ են արձակվել՝ երկրից դուրս չգալու պայմանով), ովքեր կրկին մեղադրվում են 2013 թվականի Գեզիի դեպքերին աջակցելու մեջ: Հատկանշական է, որ ձերբակալված ակադեմիկոսները «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության անդամներն են, որի ղեկավարը՝ իրավապաշտպան Օսման Քավալանը, ձերբակալվել էր ավելի վաղ՝ 2017թ.: Նա հայտնի է հայերի նկատմամբ իր դրական վերաբերմունքով, եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Թուրքիայում շարունակվում է նաև գյուլենականների գործով ձերբակալությունները: Այս տարվա սեպտեմբերին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է օդուժի 100 աշխատակիցների՝ վերջիններիս մեղադրելով գյուլենականների հետ կապերի մեջ:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ 2019թ-ի մարտի 31-ին Թուրքիայում սպասվող տեղական ընտրություններին ընդառաջ՝ բավական լայմամասշտաբ արշավ է սկսվել նաև Թուրքիայի տարբեր շրջաններում գտնվող քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամների և մի շարք լրագրողների, ակտիվիստների նկատմամբ: Արդյունքում ձերբակալվել է 150 մարդ, ովքեր մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Էրդողանը, չնայած միջազգային հանրության քննադատություններին և Թուրքիայի՝ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվելուն, շարունակելու է որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված բացառելու ցանկացած ցնցում, որը կարող է սպառնալ սեփական իշխանությանը: Նման «անկաշկանդ» գործելաոճն առավելապես պայմանավորված է Թուրքիայի տարածաշրջանային դերակատարման մեծացմամբ, ինչը թույլ է տալիս Էրդողանին վստահ լինել, որ առնվազն ներկա փուլում միջազգային հանրության քաննադատությունները չեն վերածվի գործողությունների: Նշենք նաև, որ հաջորդ տարվա մարտին կայանալիք տեղական ընտրություններն Էրդողանի համար լինելու են յուրահատուկ թեստ՝ հասկանալու, թե որքան արդյունավետ են աշխատում կիրառվող գործիքները և ինչ «թերացումներ» կան, որոնք անհրաժեշտ է «շտկել»՝ հաջորդ նախագահական ընտրություններին հաղթանակ ապահովելու համար:

Գրետա Ավետիսյան

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Աշխարհում

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանը, ով հորդորել է մոնթեականներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ.ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։  

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանա-իրաքյան սահմանում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 634-ի: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Քերմանշահի նահանգի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Ռըզա Մորադիին:

«Նոյեմբերի 26-ի առավոտվա դրությամբ հաստատվել Է, որ երեկվա երկրաշարժի հետեւանքով տուժել Է 634 մարդ : Այդ մարդիկ տեղափոխվել են բժշկական կենտրոններ»,- ասել Է Մորադին: Նրա խոսքով՝ վնասվածք ստացածների մեծ մասին ընդունել են նահանգի յոթ քաղաքների հիվանդանոցներ:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում Էր Բաղդադից 150 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, Սերեպոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժին՝ Աշխարհում

Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:

Հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով: 

Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: 

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում:
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:

21-րդ ամենամյա հեռուստամարաթոնի հանգանակված միջոցները, ինչպես միշտ, նպատակաուղղվելու են թե՛ Հայաստան, թե՛ Արցախ:

 

Բաժին՝ Հայաստանում
Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2018 14:41

ЧТО ВПЕРЕДИ?

"Высокоскоростное проведение выборов ставит определенные политические силы в неодинаковые условия", - заявил в интервью "ГА" председатель Союза отечественных товаропроизводителей Вазген САФАРЯН.

- Вазген Мехакович, нынешняя власть, будучи тогда еще оппозицией, критиковала, в частности, РПА за давление на избирателей,  использование административного ресурса в период перед выборами и т.д. А разве сегодня Пашинян не давит на политические силы и электорат? Одна только скоропалительная дата внеочередных парламентских выборов - это не давление?

- Так или иначе, любая власть, правящая партия, конечно, используют административный ресурс, и его использование в европейских странах, на Западе составляет порядка 25%. Но в Армении использование этого же ресурса доходит до 40%, иной раз и больше. Что, конечно, не есть хорошо. Очевидно, что нынешняя власть, пришедшая к руководству страной путем уличного давления на парламент, стремится закрепиться в качестве, скажем так, полноценной власти. Потому что нигде в мире нет такой ситуации, чтобы парламентское меньшинство формировало правительство, что, собственно, мы имели возможность наблюдать в Армении. Ясно, что правительство теперь уже нацелено на то, чтобы иметь в парламенте большинство.

Между тем высокоскоростное проведение выборов ставит определенные политические силы в неодинаковые условия, потому что они просто не могут так быстро развернуться и пойти на выборы. Правительство может использовать свою власть, использовать эйфорическое настроение народа, чтобы идти сейчас на выборы. В Армении накопилось очень много социально-экономических проблем, в лице нового правительства люди хотят видеть быстрые перемены, в первую очередь в социально-экономической политике. Удастся ли новым властям модернизировать экономику, изменить экономическую политику  так, чтобы надолго обеспечить своими действиями поддержку народа, покажет время. Но тот факт, что многие политические силы заявили о своем неучастии в выборах, не слишком обнадеживающий знак. Равно как и действующая рейтинговая система, которая изначально была порочной и, увы, осталась неизменной.

- Какие перспективы? Будем иметь этакий однобокий парламент?

- Учитывая то обстоятельство, что коммунисты не участвуют в выборах, демократы не участвуют, другие партии социалистического толка не участвуют, можно сказать, что да: парламент будет однобоким, в нем соберутся приверженцы либерально-экономических реформ, пресловутой рыночной экономики, о чем они неоднократно заявляли. Какую политику они будут реализовывать в этом контексте после выборов, опять же покажет время. Но уже сегодня можно сказать, что в парламенте не будет идеологической борьбы, партии не будут отстаивать ту или иную экономическую парадигму развития страны, целесообразность проведения той или иной социально-экономической политики, точнее, проведения социально направленной политики. Будущий парламент станет местом дебатов не вокруг экономической политики или идеологических подходов к социально-экономической жизни, а местом борьбы за свои позиции, включая личные, и их укрепление.

- РПА утверждает, что станет единственной реальной оппозицией Пашиняну. Вы согласны?

- Конечно, РПА будет оппозицией. Бывшая правящая партия переходит в оппозицию - это ясно. А вот какая это будет оппозиция - системная, идеологическая? Вот в чем вопрос. У РПА есть свои подходы к карабахской проблематике, к национальным вопросам, но не сказал бы, что у республиканцев есть различие в идеологии в плане видения экономической перспективы. Они тоже приверженцы рыночной экономики. Поэтому опять же парламент будет однобоким.

- Вы сказали, что после выборов многое станет понятно. Народ проголосует за свое эйфорическое настроение, Никол Пашинян получит кредит доверия на ближайшие годы. Но ведь 7 месяцев новое правительство работало, что-то делало. Есть хоть какой-то результат? Заложены ли хотя бы основы будущего экономического развития?

- Лозунги, на которых новое правительство пришло к власти,  борьба с коррупцией. Эта борьба продолжается. Мы часто слышим, что кого-то арестовали, выпустили, потом снова арестовали. Идет борьба против коррупции, народ пока этой борьбой доволен. А вот что касается экономической жизни в стране, то она протекает инерционно. У нас есть работающие организации, и они обеспечивают нашу повседневную жизнь. Сказать, что за эти 7 месяцев были заложены основы для существенных подвижек, - такого мы пока не замечаем. На словах что-то говорится, конечно.

Скажем, премьер ставит вопрос: почему мы вывозим сырье? Это далеко идущее заявление. Надо за него зацепиться, осуществлять планомерную политику в этом направлении, чтобы не сделать Армению сырьевым придатком других стран, в частности, Запада. Если правительство действительно возьмется за решение вопроса, предпримет действия, чтобы сырье перерабатывалось, чтобы развивалась внутренняя кооперация, это будет большой шаг вперед. С другой стороны, говорится о том, что нужно использовать сырье для собственного производства, а при этом мы видим, как бастуют сотрудники медеплавильного комбината в Алаверди, потому что его закрыли. А ведь даже в самые тяжелые годы этот комбинат работал. Сегодня не работает. Возникает резонный вопрос: надо ведь сначала способствовать тому, чтобы уже действующие заводы работали, обеспечивая продукцию, рабочие места, а потом уже начинать преобразования, модернизацию. Все это очень многопластовые и сложные проблемы. Мы написали 11 вопросов правительству, предложили решения по многим острым экономическим проблемам.

- Ответили?

- Пока ответа нет. Но мы ожидаем, что нас выслушают, ведь за каждым из этих вопросов стоят специалисты, готовые доказать свою правоту. Понятно, правительство занято: то Астана, то Париж, то Франкофония. Но в правительстве должны быть люди, непосредственно, ежедневно занимающиеся экономикой, реальным сектором экономики. У нашей организации, у многих других есть предложения и подходы к решению актуальных экономических проблем, с ними нужно встречаться, брать на вооружение идеи. Потому что речь идет о коллективном труде профессионалов, непосредственно имеющих отношение к производству, и они готовы предложить правительству решения, как можно задействовать их предприятия таким образом, чтобы они эффективно работали.

Надо собирать все эти идеи, создать банк данных, найти средства для реализации проектов - работы очень много. Сегодня избиратель находится в эйфории, нынешние власти, ясное дело, этот момент хотят использовать. А что дальше будет? Это самое главное. Мы видели много раз, как народ воодушевлялся, потом разочаровывался. Сегодня мы все ждем, что будут коренные изменения в экономической политике, социальной политике. Для меня как человека, имеющего конструктивно оппозиционный взгляд на происходящее, важно помогать делом. И таких много. Потому что если в стране, в обществе произойдут позитивные перемены, будет хорошо всем. А если будет плохо, это отразится на каждом. В конце концов, все мы находимся в одной лодке…

Зара Геворкян - "Голос Армении"

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։ Վերջինս իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես արդյունաբերության ոլորտի խնդիրներին, էներգետիկ ոլորտին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղավիացիայի խնդիրներին, հարկային համակարգին, պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման անհրաժեշտությանը և այլն։ Սաֆարյանը կարևորել է ՀՀ կառավարության և պետական կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակները և հույս հայտնել, որ ապագայում այդ համագործակվությունն առավել արդյունավետ կլինի։


Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը, որը եղել է խորհրդի ամենաակտիվ և գործուն հանձնաժողովներից մեկը, իր մեջ ներառել է նեղ ոլորտային 15 ենթահանձնաժողով։ Հանձնաժողովի այսօրվա նիստը նախագահել է Վազգեն Մանուկյանը, որը նույնպես բարձր է գնահատել ՀԽ ֆինանսատնտեսական և բուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը։ Մանուկյանը հանձնաժողովում ընդգրկված նոր անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հանրային խորհրդի գործունեությանը, լիազորություններին, պետության կյանքում Հանրային խորհրդի դերին ու նշանակությանը։ ՀՀ կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ նշանակված 15 անդամներից Աշոտ Հակոբյանն ու Բաբկեն Պիպոյանը նույնպես ներկա են գտնվել և մասնակցել նիստի վարմանը։ Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր): Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։


Աղբյուրը՝  ankakh.com

Բաժին՝ Հայաստանում
Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018 13:52

Սոցիալ դեմոկրատիայի ճգնաժամը

Աշխարհում, կենտրոնական-ձախ կառավարությունները եւ աշխատանքային կարգի ավանդական կուսակցությունները ճգնաժամի մեջ են: Ռեֆորմիզմը հարվածել է իրականության ժայռերին, չկարողանալով աշխատողներին եւ երիտասարդներին ոչինչ առաջարկել այս խնայողական տարիքում: Դանիել Մորլին ուսումնասիրում է սոցիալական ժողովրդավարության ճգնաժամը եւ անցյալի ձեռքբերումները պաշտպանելու պայքարում նշում է առաջատարներին, օրինակ, Կորբինը:

Երբ մեկը կապիտալիզմի պատմության մասին առավել լայն հնարավոր հեռանկար է տեսնում, հստակ քաղաքական եւ տնտեսական դարաշրջանները հայտնաբերելի են, ինչպիսիք են 19-րդ դարի վերջի բարձրացումը, խորքային ճգնաժամը եւ երկու համաշխարհային պատերազմների եւ երկրաշարժերի իմպերիալիստական բաժանումը, եւ հետո Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մի միտում, որ առանձնանում է, այն է, որ աճը հակված է ուղեկցել բարեփոխումների կամ սոցիալ-դեմոկրատիայի ամրապնդմանն ու դրա թուլացման եւ բեւեռացման միջոցով անկումը: Այս գործընթացը ոչ գծային, ոչ էլ մեխանիկական է, եւ ցանկացած ընդհանրացում պետք է լինի չափազանց պայմանական եւ բացառիկ: Այնուամենայնիվ, նման օրինակները կարծես իրական են:

Այսօրվա դարաշրջանը շատ յուրահատուկ հատկանիշներ ունի: Բայց պարզ է, որ մենք ապրում ենք ծանր կապիտալիստական անկման դարաշրջանում, մեկը, որը 2008 թվականից ի վեր արագացել է, բայց ճշմարտության մեջ է եղել մեզ հետ 1970-ականների կեսերից: Այս համատեքստում մենք պետք է հասկանանք շատ երկրների, հատկապես եվրոպական երկրների ավանդական սոցիալական ժողովրդավարության աննախադեպ անհանդուրժողականության, անկման եւ նույնիսկ ոչնչացման մասին:

The Economist- ը (2-րդ, 2016 թ.) Հաղորդում է, որ Եվրոպայում սոցիալ-դեմոկրատները 70 տարվա ընթացքում ամենացածր ընտրական աջակցությունն են ունեցել, վերջին մի քանի տարիների ընթացքում նվազում են: «Եվրամիության հինգ երկրներում նշվում է, որ անցյալ տարի տեղի ունեցած ազգային ընտրություններում, սոցիալիստները դեմոկրատիան կորցրել էին Դանիայում, ընկել են Ֆինլանդիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի ամենավատ արդյունքները եւ մտնել այդ մազի լայնությամբ Մեծ Բրիտանիայում:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք հետևյալ հղումով՝ http://www.marxist.com/the-crisis-of-social-democracy.htm?fbclid=IwAR1gaCSiA2Hb_mk-zK4TsBXxMsynqBk-sOpkyMsDskCXhz0RmB_NgcJK8d0

Աղբյուրը՝  www.marxist.com

  ՀՀ կառավարությունը թույլատրելի սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի ընտրական նոր օրենսգիրքն ընդունվի: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հեղափոխությունից հետո կատարած պարտավորությունների մասին:

«Մենք Հանրապետության հրապարակում չենք քննարկել, թե արտահերթ ընտրություններն ինչ տարբերակով պետք է տեղի ունենան: Եթե նույնիսկ քննարկած լինեինք, միևնույն է, խորհրդարանական ուժերի քվեարկությամբ պետք է որևէ օրենք անցնի կամ չանցնի: Ամեն դեպքում, ամեն ինչ տեղի է ունեցել հանրության աչքի առաջ: Կառավարությունը, թույլատրելիի սահմաններում ամեն ինչ արել է, որ օրենսգիրքն ընդունվի: Հույս ունեմ՝ որևէ մեկը մեզնից չէր ակնկալում, որ անթույլատրելի բան անեինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Անդրադառնալով սոցիալական հարցերին՝ նա նշեց, որ սոցիալական վիճակի փոփոխությունն իրենք պատկերացնում են այն նույն բանաձևի շրջանակում, ինչի շրջանակում կատարել են հեղափոխություն: Այն է՝ չկա մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետն առանձին լուծեն: Նա ընդգծեց, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն միմյանց հետ համագործակցության, երկխոսության միջոցով:

«Բյուջետային քաղաքականության համատեքստում մենք շատ քիչ չափով աշխատավարձերի որոշակի բարձրացումներ արել ենք: Մենք գնում ենք հարկային օրենսգրքի էական փոփոխությունների, որոնք սոցիալական հսկայական նշանակություն են ունենալու: Ես ուզում եմ ընդգծել, որ այդ սոցիալական փոփոխությունը տեղի է ունենալու աշխատանքի խրախուսման և հնարավորությունների ստեղծման շրջանակում: Մենք խոսում ենք միկրո բիզնեսը հարկերից ազատելու մասին, որով հավելյալ գումար ենք թողնում այդ մարդկանց մոտ: Դրանից բացի, քննարկում ենք անհատ տաքսու վարորդների հետ կապված շատ ռադիկալ մոտեցումը: Անհատ տաքսիստներից չենք պահանջելու վճար, ազատում ենք պարտավորությունից: Սոցիալապես անապահով խմբերի համար նվազեցրել ենք գազի էլեկտրաէներգիայի սակագները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նախատեսում են բյուջեով պարգևատրումների ֆոնդերն առավել կոնկրետացնել, բաշխումը կատարել աշխատանքի արդյունավետության սկզբունքով: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարության ամենակարևոր սոցիալական պատասխանատվությունն այն է, որ պետական միջոցները չթալանվեն, չգողացվեն, այլ ծախսվեն արդյունավետ, պայմաններ ստեղծվեն, որ բիզնես գործունեությունը զարգանա, հարկ վճարողների թիվն ավելանա:

«Պաշտոնական տվյալներով Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Բայց ես հասկանում եմ, որ դրանք բոլորը զրոյից չեն ստեղծվել, մի մասն այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել, նոր իրավիճակում ընկերությունները որոշել են ստվերից դուրս բերել: Աշխատանքի խրախուսումը մեր քաղաքականության առանցքն է, բոլոր նրանք, ովքեր աշխատունակ են, պետք է ոչ թե ակնկալեն ինչ-որ բան ստանալ կառավարությունից, այլ ակնկալեն աշխատելու հնարավորություն: Մարդու երջանկության կարևոր բաղադրիչն այն է, երբ նա աշխատում է, պատշաճ վաստակում է, հաճույք է ստանում: Մենք այդ քաղաքականությունը շարունակելու ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր խնդիրը երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է, և պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման համար:

Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: