Այսօր Աշխատանքի օրն է

01 Մայիսի 2016

Մայիսի 1-ը Աշխատանքի օրն է: Այն տոնում են ավելի քան 140 երկրներում: 80 երկրներում այդպիսի տոն ընդհանրապես չկա, իսկ մի շարք պետություններում, օրինակ` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, Աշխատանքի օրը նշվում է ոչ մայիսի 1-ին: 
Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր նշանակություններ են հաղորդվել մայիսի 1-ին՝ Գարնան եւ աշխատանքի օր, Գարնան օր, Աշխատավորների համերաշխության միջազգային օր: 
19-րդ դարում բանվորական շարժման տարիներին մայիսի 1-ի տոնը վերականգնվել է: Շարժման հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրն էր: 1886 թվականի մայիսի 1-ին Միացյալ Նահանգներում եւ Կանադայում կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների նախաձեռնությամբ տեղի են ունեցել բողոքի ցույցեր եւ երթեր: Չիկագոյում երթը ցրելու ժամանակ սպանվել է 6 ցուցարար: Դրան հաջորդել են բողոքի լայնածավալ ակցիաներ, պայթյունի հետեւանքով սպանվել է 8 ոստիկան: Դատարանի վճռով ցույցի մասնակից 4 բանվորներ մահապատժի են ենթարկվել: 1889 թվականին Երկրորդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ այդ բանվորների մայիսի 1-ը հռչակել է Աշխատավորների համերաշխության միջազգային օր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: