Գաբրիել Ղազարյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

03 Դեկտեմբերի 2015

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: 

Նախարարը ողջունել է դեսպանին, մաղթել հաջողություններ և արդյունավետ համագործակցություն և հույս հայտնել, որ պարոն Սաջադիի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը սպորտի և երիտասարդության ոլորտներում շարունակվելու է լինել արդյունավետ: «Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների պատմություն և մշակութային լուրջ ավանդույթներ ունեցող երկրներ են, որոնք պատմականորեն գոյատևել են կողք կողքի և համագործակցել բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Գ. Ղազարյանը և ավելացրել, որ ինքը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը շատ արդյունավետ է գնահատում նաև սպորտի զարգացման և երիտասարդության համար նախատեսված ծրագրերի իրականացման դաշտում: «Դրա վառ ապացույցն է նաև 2007 թվականի օգոստոսի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ֆիզիկական դաստիարակության կազմակերպության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Վստահ եմ, որ երկու երկրների գերատեսչությունների մասնագետների իրականացրած աշխատանքները հուշագրի նոր տարբերակի վրա այն դարձնելու են առավել արդյունավետ և կիրառելի համագործակցությունն ակտիվացնելու համար»»,- նշել է նախարարը:

ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ անելու է առավելագույնը՝ իր պաշտոնավարման ընթացքում նույնպես երկու երկրների միջև համագործակցությունը թե՛ տնտեսական և թե՛ մարզամշակութային ոլորտներում  փոխշահավետության բարձր մակարդակով ապահովելու համար:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

բաժնի պետ Անուշ Չիթչյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: