Ամերիկահայ արվեստագետներն արժանացել են Foreign Policy մրցանակին

02 Դեկտեմբերի 2015

Ամերիկահայ լուսանկարիչներ Արա Օշականը, Լևոն Փարյանը և ճարտարապետ Վահագն Թովմասյանն արժանացել են Foreign Policy  հեղինակավոր պարբերականի Global Thinkers-2015 հատուկ մրցանակին:   Այս մասին գրել  է Foreign  Policy  պարբերականը։

Արվեստագետները մրցանակը  ստացել են Լոս Անջելեսում տեղադրված I Witness («Վկայում եմ») նախագծի համար, որի նպատակն է  «Պահպանել ցեղասպանության  պատմությունը»:

Պարբերականը նշում է նաև, որ Օշականն ու Փարյանը 20 տարի շարունակ լուսանկարել են Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հարյուրավոր դեմքեր` փորձելով այդ կերպ փրկել Հայոց ցեղասպանության պատմությունը: 

Մրցանակի արժանացած երրորդ արվեստագետի`ճարտարապետ Վահագն Թովմասյանի նախագծով է Լոս Անջելեսում տեղադրվել   I Witness-ը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: