Գաբրիել Ղազարյանն ընդունել է Սվեին Առնե Հանսենին և Քրիստիան Միլցին

16 Նոյեմբերի 2015

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Առնե Հանսենին և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցին:

Կողմերը խոսել են Հայաստանում աթլետիկայի զարգացման հնարավորությունների և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մասին: Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել աթլետիկայի միջազգային ֆեդերացիային և մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիային՝ մարզաձևի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համար: «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ, միջազգային մրցաշարերի և սեմինարների կազմակերպման մեծ փորձ ունի: Ուրախությամբ պետք է նշեմ այս ուղղությամբ միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ցուցաբերած մեթոդական և կազմակերպչական օգնությունների մասին»,- նշել է նախարար Գ. Ղազարյանը:

Սվեին Արնե Հանսեն նախարարին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր գոհունակությունը հայտնել ընթացիկ տարում Երևանում կազմակերպված  կիսամարաթոնի առիթով: «Մարաթոնն ամենամասսայական մարզական միջոցառումներից մեկն է: Դուք արդեն դրա կազմակերպման փորձն ունենք և թույլ տվեք Ձեզ փոխանցել նաև  2016 թվականի հոկտեմբերի 12-ին հաջորդ կիսամարաթոնը Երևանում կազմակերպելու պաշտոնական հրավերքը»,- ասել է եվրոպական կառույցի ղեկավարը  և ավելացրել, որ Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիան կարևորում է  հնարավորինս շատ մարդկանց սպորտում ներգրավվածությունը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

բաժնի պետ Անուշ Չիթչյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: