Խոսե Անտոնիո Գուրիարանին շնորհվել է «Կարպիս Փափազյան» մրցանակ

14 Նոյեմբերի 2015

Իսպանացի գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը արժանացել է ՀԲԸՄ-ի «Կարպիս Փափազյան» մրցանակին։

Այդ մրցանակը հիմնվել է 1986 թ․-ին՝ Հայոց պատմության ու մշակույթի տարածմանը նպաստող ծագումով ոչ հայ մտավորականներին գնահատելու և խրախուսելու նպատակով:

Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի կյանքում իր հետքն է թողել ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) ծավալած գործունեությունը: 1980 թվականի դեկտեմբերի 29-ին Մադրիդի կենտրոնական «Իսպանիա» հրապարակի անկյունում գտնվող Գրան Վիա պողոտայում ռումբ պայթեց, ինչի հետևանքով ծանր վիրավորվեց Գուրիարանը, որից հետո սկսեց հետաքրքրվել հայոց հարցով և պայթյունի դրդապատճառներով: Տեղեկանալով 1915-ի ցեղասպանության մասին` իսպանացի մտավորականը դարձավ Հայ դատի ջերմեռանդ պաշտպաններից մեկը:

Միջադեպից երկու տարի անց հրատարակեց «Ռումբը» (La Bomba) գիրքը, որը ներշնչել է Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանին՝ նկարահանելու «Մի խենթ պատմություն» (Une histoire de fou) ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին:

1915-ի դեպքերից մազապուրծ հայերի ժառանգների հետ հանդիպելով` 2007-ին Գուրիարանը հրատարակել է նաև «Հայեր, մոռացված ցեղասպանություն» (Armenios, el genocidio olvidado) գիրքը, գրում է The Armenian Mirror-Spectator-ը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: