Գերմանիայի խոշորագույն՝ Դորտմունդի Ռոմբերգփարքում հայ-գերմանական բարեկամության այգի է բացվելու

11 Նոյեմբերի 2015

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նոբերթ Լամմերթի նախաձեռնությամբ հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող բուսաբանական այգի է ստեղծվում։ Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգում պատրաստվող պարտեզի մասին ոչ մի բացատրություն չի արվել՝ խուսափելով Գերմանիայի թուրքերի արձագանքից։ 

Գերմանիայի «Հայ գիտնականների ասոցիացիա»-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ով ակտիվորեն մասնակցում է պարտեզի ստեղծման նախագծին, նշել է․ «Հայաստանի և Գերմանիայի մի շարք կազմակերպություններ են նպաստում այս նախագծի իրականացմանը, սա էլ ավելացնելու է այս կազմակերպությունների համագործակցությունը։ Սա նշանակում է, որ Եվրոպային գիտական և մշակութային ինտեգրումն ավելի սերտ է լինելու»։

Հայ-գերմանական բարեկամության այգին կկոչվի կայսրուհի Թեոֆանուի անունով, ով, ըստ որոշ պատմաբանների, ծագումով Հայաստանից էր։

Օրդուխանյանը նշել է, որ պարտեզում դեռ տեղեկատվական ցուցանակներ չեն փակցվել։ Սպասելու են ծառերի մեծանալուն, որովհետև Գերմանիայի թուրքերը կարող են վնաս հասցնել ծառերին։ Գիտնականն ասել է․ «Գերմանիայի թուրքական լոբբին անընդհատ խոչընդոտներ է ստեղծում՝ տապալելու Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր ծրագրերը»։ Օրդուխանյանը խոսել է նաև Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության օրինագծի մասին․ «Բունդեսթագը երկմտանքներ ունի։ Նոբերթ Լամմերթը դրական է վերաբերվում հայերին, նա նաև ելույթ ունեցավ ապրիլի 24-ի միջոցառմանը։ Մեր մտքերը Բունդեսթագին հաղորդելու նոր մոտեցումներ են անհրաժեշտ»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: