Ցեղասպանության մասին առաջին արաբերեն ֆիլմը

08 Նոյեմբերի 2015

Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցադրվել է եգիպտական  «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի առաջին ցուցադրությունը, գրում է Al balad թերթը։ Այն 1915  թ․ Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն  ֆիլմն է:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, երկրի պաշտոնյաներ, դիվանագետներ:   «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի պրոդյուսերներն են Մարիամ  Զաքին եւ  Մուհամեդ Հանաֆին,  նկարահանումները կատարվել են Հայաստանում, Լիբանանում, Եգիպտոսում: Թերթը գրում է, որ ռեժիսորին հաջողվել է հայերի ցեղասպանության մասին ձեռք բերել  վավերագրական նյութեր, որոնք ցուցադրվում են առաջին անգամ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: