«Գոհար» սիմֆոնիկ երաժշտախմբի համերգը Լիբանանում

29 Հոկտեմբերի 2015

Այսօր Լիբանանում տեղի է ունեցել հայկական ամենամեծ՝ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համերգը։ Մինչև նոյեմբերի 1-ը «Գոհարը» տալու է չորս համերգ, որոնց ընթացքում հնչելու է հարյուր երգ։ Խորհրդանշական համերգներով երաժշտախումբն այս տարի ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Խմբի տնօրեն Սևակ Սերոբյանն ասել է, որ հատկապես այս տարի երաժշտական բեմադրությունների, երգերի ընտրության ժամանակ մեծ տեղ է տրվել վերածննդի գաղափարին, և այս տարվա համերգները  խումբը  նվիրում    է Ցեղասպանությունից հետո վերածնված հայ ժողովրդին:  «Գոհարի» համերգներն ունկնդրելու համար Բեյրութ են ժամանել  բազմաթիվ հայեր` տարբեր երկրներից: «Սա ապացույց է, որ հանդիսատեսը սպասում է  «Գոհարի» համերգներին եւ աշխարհագրական տարածքը կապ չունի, մարդիկ երկրից երկիր են գնում` սիրված խմբի սիրված կատարումները լսելու»,-հայտնել է Սևակ Սերոբյանը:

1997-ին հիմնված խումբն այս տարի  առաջին անգամ ելույթ է ունենալու նոր դիրիժորի ղեկավարությամբ: Երաժշտախմբի նորանշանակ դիրիժորը Հայաստանի քչաթիվ կին դիրիժորներից Նաթալի Գալստյանն է:  Խմբի  հաջողության գործում մեծ է  2014-ին կյանքից հեռացած  նախկին դիրիժոր Սեպուհ Աբգարյանի դերը:

 «Գոհարը» համահայկական փառքի և հռչակման է հասել  բեյրութահայ Խաչատուրյան ընտանիքի շնորհիվ,  որոնք էլ հիմնել և մինչև այսօր հովանավորում են Գյումրիում գործող երաժշտախումբը` հարյուրավոր աշխատատեղեր ապահովելով հայ երաժիշտների համար: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: