Սոցիալիզմը դասավանդում է… (օրերի ներկան)

05 Ապրիլի 2019

 Գրեթե չեմ սխալվի, եթե ասեմ, որ Սոցիալիզմի և Կոմունիզմի անցյալի թղթերի միջև դեռևս քնած է անցած մի սեր.

    Հաճախ Սոցիալիզմի թաքնված ներկայությունն եմ զգում անդառնալի բացակայություն թվացող ներկա ժամանակների մեջ:

    Պատահական չէ մերօրյա սոցիալիստների հորդորների “հուշատետրերի մենյուն”, որը ծրագրերի հոմաիշներով սնված, դեռևս անելիքների սկուտեղում, երջանիկ պահատականությամբ հանդիպում է ներկայիս խաղացողների սոցիալական խնդիրների լուծման գաղափարական վերջածանցներին:

  Ասում են՝ տան դեմի ծառը միշտ թեքվում է տան կողմը…

    Քանի դեռ օրերի կրկեսում կյանքը պտտվում  ու պտտվում է, գիշերը գալիս է և քնում է օրը լուռ, անշուշտ մի ճռռիկ երգում է մեր երկրի անցյալից, իսկ ձայնակցողների մտքերը խոսում են անվերջ շրջադարձեր…

    Շատ հարցեր և խնդիրների լուծումներ թեքվում են անկյունը նբանցքի: Գուցե կեսօրից հետո քնած մի միտք ջրափոսում ալեկոծում է ջուրը:

  Արդյո՞ք այդպիսին էր Սոցիալիզմի լռությունը…

   Այսօրվա անկախության հայացքում չկա ոչ մի բան, որ ասի՝ լռում է:   Գիսաստղ մտքերի, տնտեսական հեղափոխություններին պոչից բռնած հաջորդները, քաջ պիտի գիտակցեն, որ ժողովուրդը զբոսնում է բացակայության գիշերներում, գունատ մտորում, թե երբ է կյանքը քիվի վրայից տուն մտնելու, հետևաբար իր ցավը նկարելով՝ վերջին շորերն է դնում իշխանափոխության նկարներում…

       Հոգատար Սոցիալիզմի սկուտեղից սնված՝ կխնդրեի նոր դաշտի խաղացողներին, որ հին փողոցի թեքություններում չխաղան: Ամեն բան համեմատեք սովետական տարածության աչքերով: Ներկայիս փաստաթղթերով թղթապանակը ցույց է տալիս, որ ժամանակը շտապեցնում է, բայց “Մարոյի բաղջից չէ” … ծաղկում է էլ՜ի…

 Աղքատ մարդու տարիների ձայնը տառապում է նույնիսկ խաղաղության մեջ:

      Ծովից մի կաթիլ ջուր պակասեցնելով չի ծաղկի “Մարոյի բաղջեն”…

      Որքանո՞վ  է ճիշտ, երբ ժողովուրդն ասում է,- իմ ազգի բացասական հերոսը իմ բախտն է: Ամենևին դա չէ: Հերթափոխման ժամանակ. Սիրելի գործադիր և օրենսդիր, աշխատեք՝ բոլորը հերթի մեջ լինեն որպես գիտակից, բայց ոչ տոհմային հարաբերություն հանգեցնող:

  Այս նախանյութով՝ բարի կառավարում Ձեզ բոլորիդ…

 

 Նաիրա Հայրապետյան

 Լրագրող, մակութաբան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: