«ՐԱՖՖԻ» Համալիրը նշեց Ամանորն ու Սուրբ Ծնունդը

04 Հունվարի 2019

ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրը Դեկտեմբերի 31-ին և Հունվարի 1-ի առավոտյան նշեց ամանորը: Ամանորի գիշերվան մասնակցում էին ավելի քան 500 հոգի, որոնք միասին դիմավորեցին Նոր Տարին գեղեցիկ զարդարված համալիրի բասկետբոլի սրահում: Հունվարի մեկին ուրախ երաժշտության ներքո ավելի քան 1000 հոգի մասնակցեցին կազմակերպված ուրախ ժամանցին:

Իսկ դեկտեմբերի 28-ի երեկոյան, համալիրի մշակութային, մարզական, երեցների ու կանանց բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ձմեռ Պապի դիմավորման ծրագիրը փոքրիկների համար: Միջոցառման հաղորդավարներն էին Մագդինե Մինասյանը, Անի և Մելանիա Փանոսյանները: Հավաքվել էին ավելի քան 400 մանուկներ իրենց ծնողների կամ տատիկ պապիկների հետ: Համալիրի փոքրիկների պարախումբը ունեցավ իր պարային ելույթը Հայաստանցի պարուսույց պրն. Արտյոմ Նալբանդյանի ղեկավարությամբ, եղան տարբեր խաղեր ու մրցույթներ, երեխաները փորձում էին ժայռամագլցման պատը բարձրանալ: Այնուհետև եկան երկու մեծ ու փոքր ձմեռ պապիները մոտոր սիկլետներով իրենց ձյուն անուշիկների հետ՝ մոտոր սիկլետների ետևում նստած: Ձմեռ պապին ողջույնի խոսքեր ասաց երեխաներին ու երեխաները ներկայացրեցին իրենց ասմունքները և երգերը ձմեռ պաիպիկներին: Երաժտության ներքո պարում էին մանուկները ծնողների հետ միասին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: