Ծխելու արգելք և տուգանք, թութունբազության մաթեմատիկա

28 Փետրվարի 2018

   Ինչպես պահել ներկան, երբ մեր բևեռացված իրականության կիսաբևեռում գտնվողները մշտապես կիսալուսնի փուլերում են։ Կարճ ասաց՝ կիսատ-պռատ, կիսաքանդ, կիսավեր, կես դրույքև էլի ու էլի կեռիկանման կքված պայմաններում։

     Մյուս բևեռում բազմածները լիալուսնի պես լրումն ավարտած ամենից-ամենա։ Ծխելու արգելքի և տուգանքի սահմանումներով այսօր չախմախչիները փորձում են առանց ծխի կրակ վառել, սակայն  ժողովուրդն ասում է. «Առանց կրակ՝ ծուխ չի լինում»։

 Այնքան բարձր են կեղծված տուգանքների հեռանկարները և արգելքների ոսկե սյուժեները, որ ժողովրդի մուխը քիչ է մնում մարի։

      Կարծես այս օրենքի նախաձեռնողները «ասենթեզոլոգների» դասընթացներ են անցել կամ էլ օրենքի «րեանիմացիայում» նոպայակերտ ուղղումների սեմինարներ են անցել։

         Այս գթասիրտ տուգանքների տեսլականի խորհրդանիշով արժեր վերհիշել սովետական ծխախոտներից՝ «Չիբուխը, Պրիման, Ավրորան...», որոնց ծուխը մուշտուկի տակ նոր հաշվեհամարներ չէր բացում և չէր տուգանվում և երբեք էլ չազդեց այն ժամանակվա ծխական հանրակրթության, ծխացուցակների առանձին ծուխ կազմելու գործընթացների վրա։ Ուստի կարծում եմ այս տուգանքներն ու արգելքները ևս մեկ թութունբազության վառ օրինակ են, ուրիշ ոչինչ...

 

Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: