Գյուղի Ամանորն Արագածոտնի մարզի բարբառով - Բարբառային հովվերգություն

22 Դեկտեմբերի 2017

Աքլորականչին  է՛ն բաշտեն ելնող` հ~եյ դունյա ասող,

Քոփողլիներին` դրբով քոթակող,

Անաբուռ խալխի բլթակից քաշող,

Դիլդիլիին` չափալախող,

Հարաքյաթով, քեֆ ու հալով, սաղ սալամաթ,

Քոմակ կանգնող իմ հայ մշակ:

 

Նհար անող, նաֆաս քաշող շինականներ,

Է՛ն բաշտեն ելնող ազգի եգաններ և ամողլիներ:

Հնուց ամանաթ սրբորեն պահող,

Ձեր խաչը հարգող, գեղական բարքին տեր ու հնազանդ

Նաֆարդ պահող` թասիբով դու հայ:

Օջախդ մտնող, օթախից ելնող, ղոնաղներն անգամ

Թամաշի են, հիացական`

Երբ հայ գեղջկուհին բուռնութին քաշում,

Հին մեծ ջվալի պռունկն է բացում,

Որ լիքն է բաղչի տռուզ պոպոքով,

Մեկ այլ տոպրակն էլ չամիչ պնդուկով:

 

Ղրաղ  մեշոկն էլ  թեքին է ընկել,

Ու միջի չրերն տարբեր, շողշողուն,

Նայում են կախան սուջուխ, ալանուն:

Մրգերը յաշիկի քաղցր ու հյութեղ,

Թարեքին շարված կոմպոտ ու հյութեր,

Գինու բաչոնկան ու թթի օղին,

Շարքով հենված են

Խաղողի թփով  կճուճի մեջքին.

Բոչկայի միջի այն խառը թթուն`

Քրչիկ, շորվայի մեծ ավանդատուն:

 

Չոր բանջարներից` ավելուկ, սիբեխ,

Լագլագի փաչա, եղինջ ու փիփերթ,

Պարոն բանջար, կոտորան լոբի,

Այս Ամանորը պիտի բոլորի:

 

Մեկտեղ կլինեն թոնրի գաթան,

Մեղրով` փախլավան,

Կորնգան աղաձն, փոխինձն ու հալվան,

Չորթան-քյալագոշ, սպաս, կոլոլակ,

Ղաուրմա, քյուֆթա

Եվ պասուց տոլմա,

Դդմի ղափաման ու լոբախաշուն.

Բա՛ կաթով խաշիլը` փթփթան, համեղ.

Շիրախանան էլ`  դոշաբ,  մեղրի տեղ.

Ջա~ն իմ  գյուղացի,

Դու զառդ գցի՛

Թեկուզ իքիբիր,

Շան հետ հաշտ եղիր:

Եթե դորդ-ջհար, կամ էլ փանջ ու եկ,

Քո չարփությունով

Զոռբին խելքի բեր:

 

Խաղա~ղ տարի ու առատ բերք,

Ջա~ն  իմ Նոր Տարի` քո գալը բարի…

 

Հաճախ մեր մեծերը` տատիկներն ու մայրերը,  Ամանորյա մաղթանքները կապել են բնության ներդաշնակության հետ և տարվա գալուստի հետ կապել են մեծ հույսեր: Նրանց խոսքերում հաճախ է կրկնվել` երկրին խաղաղություն  լինի,  հացին առատություն լինի, ամենակարևորը` առղջություն լինի և այլ բոլորը հիմք են կազմել խաղաղ ու բարեբեր տարի սկսելու:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ !!!

 

Հեղինակ` Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: