Հանրային դիվանագիտության դասական Ամանորի "գղկոց"

15 Դեկտեմբերի 2017

Տոմարի տոմսակը գնաց, մեկնող տարին պատրաստել է ճամպրուկները:

   Տարին շուտով ուղևորվելու է դարերի պահոցին միանալու` իր հետ տանելով էլի՛ հայի հետին խելքը:

   Մուտքի պատի հին լուսամփոփի խորհրդային  հույզերը աննկատ չմնացին ևս մեկ անգամ էլ առերեսելու “բեմուրազ փորսողի” պես փախչող հին տարվա հոբելյանական թռիչքի, և նոր տարվա հափշտակիչ րոպեներն հաշվողների գղկոցա-նախերգանքների լուսանկարները:

  Սովետական ժամացույցի ամենափրկիչ զանգերը րոպե առ րոպե մտածում են, որ մեր մշակույթի հոգատար ձեռքը դատողությունների մեջ երբեմն ազնիվ, երբենմ առձեռն, բավականաչափ ուշադրություն կդարձնի Ամանորի ավանդական բաղադրիչների սև մոգությանը և խավիարասեր տարբերակիչների որկրամոլությանը:

       Ակներև է, որ այսօր վազանց ուտեսետները վրաերթի են ենթարկում հայկական տոնական սեղանին բնորոշ ուտեսետների հոծ նկարագիրը:

  Ճաշացանկերի տարբերանշանները շրջանցելով, արագաչափ ջեռեփուկները իրենց տաք քյալլա-ուղեղով երրորդ հանրապետության մակետով տորթի երեսին են լղոզում, ասես երրորդ գծի տժվժիկացողներ: Գերկույտեր պարունակող սեղանների ողջ տեսքն ու տեսականին և դատարկ տարածությունների և դատարկ սեղանների զարմանքը հավասարապես չի բախշված, ուստի եզրակացության հատվածակողմի նորմում զարմանքը դարձյալ  պատահական է գտնում թոնրի կլոր գաթային ու փախլավային ու դրանով պոպոք ջարդում մշակույթի գլխին:

   Այս հարցերում մայր բնությունը ճշգրտությամբ գիտակցել և կարգավորել է տվյալ ազգի մշակութային  արժեքների դրսևորումները: Որպեսզի մենք գոյություն ունենանք և աշխատենք չափավոր մարդկային ռիթմով և տևականությամբ, մեր մշակույթը մեզ հուշում է բնության փոխազդեցությունի տարբերակները, ունենալով ածխածինը, թթվածինը և երկաթը, որոնք կենսական նշանակություն ունեն և պատկերացնենք, եթե ջրածինը որոշ հայերի նման շատ ջերմ լիներ և այրվող փառասիրությամբ իր չափը կորցրած. անշու՛շտ մոխրի կվերածվեր երկիրը:

    Վերցնենք ատոմի միջուկի ներսում պրոտոններն ու նեյտրոնները դեպի իրար ձգող ուժեղ փոխազդեցության շնորհիվ զանազան քիմիական տարրեր չստեղծեին, ինչպես հայերը իրենց գեները չեն հիշում: Եվ ինչպես թեթև, այնպես էլ ծանր կամ այդ կապող ուժը գեթ 2% ավելի թույլ լինել և ընդհակառակը` թեթևակի ավելի հզոր լիներ, հավատացե՛ք էլի գոյություն կունենար Զամբախով հայի ջրածին տեսակը` “ջրի տարած, ջրի բերած…” և ծանր տարրերը` “բոշից` փաշա”:  Եվ ինչ խոսք չէինք ունենա գերնոր աստղերի բռնկումներ, որոնցով լի է օլիգարխ հայերի աստղային համաստեղությունը, իսկ վերջիններս քիմիական տարրերի մեծամասնություն են առաջացնում ներքին խոհանոցում և բաշխման մեխանիզմն են հանդիսանում:

   Ժամանակն է ժամացույցին և ժամանակին ճիշտ դիրքերից նայելու, քանի որ գալիք տարին շան տարի է, լինենք զգոն և հավատարիմ…

   Չափի ու մեծահոգության պատիվ նրանց, ովքեր դեռ պահպանում են և վստահում նախնիների թողած մշակույթը և պատգամները:

   Խաղաղություն մե՛ր երկրին, մե՛ր ընտանիքներին, մե՛ր սրտերին:  

   Առողջություն մե՛ր ազգին, մե՛ր գեներին, մե՛ր մտքերին:

   Մարդկայնությամբ ու պարկեշտությամբ բռնենք տարվա խորհրդանիշ` շան մեկնած թաթը և չշփոթենք այլ բաներ…

 

Հեղինակ` Նաիրա Հայրապետյան

լրագրող, մշակութաբան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: