Հայկական մշակույթին նվիրված երեկո Թեհրանի «Րաֆֆի» համալիրում

14 Նոյեմբերի 2017

Հոկտեմբերի 27-ին Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ Հայ մշակույթի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է դոկտոր Ռուբիկ Սարդարյանը, միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Մշակույթի բաժանմունքի աշխատակից Լիլիթ Սարդարյանը: Նա իր խոսքում անդրադարձավ հայ մշակույթի պատմությանը, մշակույթի հայտնի դեմքերից մի քանիսին ու ներկա մարտահրավերներին:

Ասմունքեցին Մեղեդի Հայրապետյանը, Զեփյուռ Նազարյանցը («Ինքնաճանաչում»), Ամարաս Նազարյանցը («Ես հայ եմ»), Մագդինե Մինասյանը (Սայաթ Նովայի ստեղծագործություններից): Այնուհետև երկու երգ հնչեց համալիրի «Պարիսպ» երիտասարդական խմբի կատարմամբ: Ելույթ ունեցավ նաև Համալիրի նորաստեղծ պարախումբը, որը ներկայացրեց հայկական «Շալախո» և «Հոյ Նազան» գեղեցիկ պարերը, որոնք ընդունվեցին բուռն ծափահարություններով: Ծրագրի ընթացքում հանդես եկավ նաև ջութակահար Նոարա Շահիջանյանը:

Համալիրի  «Մեղեդի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Համլետ Խաչատրյանի գլխավորությամբ, ներկայացրեց երեք երգ: Երգչախմբի կատարմամբ հնչեց նաև Համլետ Խաչատրյանի հեղինակած «Կյանքի Փարոս» երգը:

Իրանի հայ կաթողիկե առաջնորդ Արհիապատիվ Տեր Սարգիս եպիսկոպոս Դավթյանն իր նկատառումները ասաց ծրագրի վերաբերյալ, Մեսրոպ Մաշտոցի մասին որոշ դրվագներ պատմեց և անդրադարձավ իրանահայ մշակույթին: Ծրագրի վերջում Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն օրվա խոսքն ասաց և անդրադարձավ մի շարք մշակութային մտահոգություններին, որոնց հետ առնչվում է իրանահայ համայնքը:

 Աղբյուրը՝ "Հայերն այսօր" պարբերական

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: