Հին կոշիկ, հոգնած ոտք… Աղբի կողմնացույց

12 Հուլիսի 2017

Բարի լո~ւյս, Երևան դարձած իմ Էրեբունի...
 Քո սեպագիր չխամրող փառքի բարձունքի “ցուցամատից” կարելի է կռահել Մաշտոցյան գրողների սևագիրը, որ մատնացույց է անում քո պատվանդանի ներքևում անիմաստ թռվռացող կամակոր տրնգին կամրջից սկսվող, կամ միջին խավից էլ ցած գլորվողի պես, քաղաքակրթության եզրին ապրող մարդու նման ձեռքի եղածը ուր պատահի շպրտող:
  Քիչ այն կողմ “գերաշնորհ” աղբամանները անտեսած, “ակռահատիկի” բազմազանություն հիշեցնող աղբի մնացորդները կարծես կոալիցիոն թերարժեքության աճուրդի մեկնածների հուշագիր լինի:
  Շենքի բակի նեղուցը երկար ավելով խզբզող –մաքրող մարդը բողոքում էր պատուհանից նայող մարդուն.
-Էնքան զիբիլ են շաղ տալիս ամեն տեղ, դարձրել են քաղաքը աղբամանից-աղբաման ու…
-Թող օրենքով տուգանք սահմանեն նետողների համար,-ասաց մի կին:
-Է~, տկին ջան, մի ավել եմ բռնում, դրա օրենսգիրքն ու օրենքը որս է, ամեն առավոտ ավելը ձեռքիս “Քյամանչա” է դառնում, որ մեկին ասես…         Թող ամրագոտի կապեն ուղեղներին, որ չարգելակվեն աղբը նետելուց…
  Նայեցի շուրջս. Առավոտի արտաշնչի ամպանման գոլորշին օշարակի պես ծորացել և ցողել էր քաղաքի կանաչների կիսաարթուն երեսներին:
  Եղյամ վանկերով, սառը քամու շեղբերը ճոճելով, աշնան առավոտի հարբած անձրևը պորթկում էր վաղորդյան մշուշի մտերմության մեջ նիրհող շաղերին:
Առավոտը թարմությամբ նեշնչված կարծես զրուցում էր “թզբեխի” պես վերև ներքև քայլող մարդկանց հետ և ուղեկցում նոր օրվա “ռաստգալիքով”:
  Մոտակա կանգառում սպասում էի երթուղայինի. Եկան-եկան հարալո համարները: Էլ 15-ի համաշխարհայինը, , էլ 41-ի հայրենականը, էլ 36-ի ստալինյանը, բոլորը բեռնված և կնքված կարծես “Չիլիկ-դաստա” և “Հավալա” խաղերի մեկնարկի գնացողներ:
Որոշեցինք աշխարհազորայինների պես քայլելով մի քանի կանգառ հասնել տրոլեյբուսի կանգառին, մտածելով գոնե տրոլեյբուսում ազատագրված տեղեր կլինեն:
  Յուրօրինակ առավոտը մատնացույց էր անում շքեղ առևտրի տունը և դեմ ու դեմ կանգնած “Բազմափեթակ” հանրակացարանի դժգունությունը:
Ասում են այստեղ ապրողների ճկված հույսերը անհաղորդ են մնացել, քանի որ ոչ մեկը իրենց հուսո ջրաղացին ջուր չլցրեց, ավելին` իրենք են դեռ ծորակի ջուր լցնում “համայնական” զուգարանակոնքին: Մոնտաժված ջրի խողովակների հեռադիտակ հիշեցնող շուբը-դուբը, իր “քարե արձագանքն” է տալիս փողոցի սյուների “պլանշետ” հիշեցնող հայտարարությունների լեգենդին… կծախեմ, կգնեմ, կփախնեմ…, նույնիսկ այսպիսիններ` կգնեմ`-ով այսպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, կգնեմ` գործ տվող աքաղաղ` մատաղի համար, վաճառվում է շանտաժիստ թութակ բոլոր լեզուների իմացությամբ, կվարձեմ սենյակ տան տիկնոջ հետ միասին կամ վաճառվում է կորած շուն, պռճկված մազեր…
Առավոտը ինձ թողեց օրվա խայթոցի մեջ ու լքեց տրոլեյբուսի պատուհանից ներս:
Առավոտի հոռետես երանգներից ազատվելու համար մտաբերեցի Եհովայի վկա կնոջ ասածը. “աղոթել սովորիր”:
  Դե եթե աղոթելու համար եկամտահարկ չի գանձվում, ուղղեցի քայլերս մոտակա եկեղեցի, ըստ Մաքիավելիի` գրկեցի թշնամուս: Երբ դուրս եկա եկեղեցուց, երկինքը մաքուր էր ինչպես բեղմնավորված երազ, իսկ օրը ընդհատվում էր հուսահատ մտածողության: Միթե պայքարն այրերի լոկ առասպել է լողացող բերանքսիվայր:
  Իսկ նա ինչու խոժոռվեց, այդպես չէ:
  Եթե միջին խավից էլ ցած են գլորում “ոչնչության օվկիանոսում” ցավը հոգնում է “վայրենու” մեջ, իսկ լաց լինողը գուցե բախտավոր է, երբ մի թիմից են լինում հին կոշիկը և հոգնած ոտքը:
   Իսկ խաղի կանոններում, դիտապետերը որ կենդանիներին են շփոթել…
  Գուցե փահլևանները դեռ երկար պիտի նայեն ետ թեքված պարանոցներին, որոնք “ջունգլիացած” չունեն աղբի կողմնացույց և անտարբերության համույթի նմանված ձգվում են դեպի “վերամշակված աղբերի” դասակարգի վերարտադրմանը:


Մշակութաբան՝ Նաիրա Հայրապետյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: