Ստրադիվարիուսի գողացված ջութակը գտել են ԱՄՆ-ում

07 Օգոստոսի 2015

Ստրադիվարիուսի ջութակը գողացել էին լեհական ծագում ունեցող հայտնի ջութակահար Ռոման Տոտենբերգի մոտից 1980 թ․, համերգային ելույթից հետո։ Այդ ջութակը ավելի քան  280 տարեկան է։  Տոտենբերգն այն ձեռք էր բերել  1943 թ․ և մինչև գողանալը նվագում էր միայն դրանով։

ԱՄՆ իրավապահները 35 տարի առաջ գողացված ջութակը հայտնաբերել են հունիսին և հայտնել  են այդ մասին Տոտենբերգի դստերը՝ Նինա Տոտենբերգին։ Շուտով ջութակը վերադարձվելու է երաժշտի ընտանիքին։

«Իրավապահ գործակալն ասել է, որ շատ է ափսոսում այն բանի համար, որ չի հասցրել ջութակը ժամանակին գտնել ու վերադարձնել, որպեսզի հայտնի ջութակահարը կրկին նվագեր դրանով», պատմել է Նինա Տոտենբերգը։

Ջութակի գողության առիթով հայց չի ներկայացվի, քանի որ գլխավոր կասկածյալն արդեն մահացել է։

Ջութակահար Ռոման Տոտենբերգը մահացել է 2012 թ․, 101 տարեկանում, գրում է Washington Post-ը։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: