«Մաշտոց» հիմնադրամ

06 Օգոստոսի 2015

Բոստոնաբնակ հայուհիներ Մարիա և Բեաթրիս Ղրտյանների  միջոցներով  ստեղծվել է հայ մշակույթի պահպանման և զարգացման «Մաշտոց» հիմնադրամը։

Այս տարի, ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հիմնադրամի համանախագահներ Մարիա և Բեաթրիս Ղրտյանների միջև ստորագրվել է հայ մշակույթի պահպանման և զարգացման «Մաշտոց» հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիր։ Այդ հիմնադրամի խնդիրներն են՝ Մատենադարանում գործունեություն ծավալող երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, հայցորդների գիտական, ստեղծագործական, կրթական գործընթացի արդյունավետ ապահովումը, խթանումը, երիտասարդ գիտնականների ներգրավումը գիտաուսումնական, գիտահետազոտական աշխատանքներում։  

Մեկ տարի առաջ հայրենիք ժամանած Մարիա և Բեաթրիս Ղրտյանները Մատենադարանին  էին նվիրաբերել իրենց ընտանիքին պատկանող տպագիր և ձեռագիր գրքերի հրաշալի հավաքածու, որն  ընդգրկում էր 5 ձեռագիր և շուրջ 144 կտոր հնատիպ գրքեր՝ մեծ մասամբ 17-18-րդ դդ․ հայ գրքարվեստի երախայրիքներ։ Բացի գրքերից, Ղրտյան քույրերը վերջերս Մատենադարանին են նվիրել նաև պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական երկու թանկարժեք գորգ։

Մատենադարանում այսօր իրականանում են բազմաթիվ գիտամշակութային և կրթական ծրագրեր, որոնց մեծ մասը կատարում են երիտասարդ մասնագետները, ում հետ Մատենադարանը մեծ հույսեր է կապում։ Նրանց աշխատանքները խթանելու համար շատ կարևոր են նյութական միջոցները, ինչով կարող է ապահովել հիմնադրամը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: