Ցեղասպանության մասին առաջին արաբերեն ֆիլմը

Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցադրվել է եգիպտական «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի առաջին ցուցադրությունը, գրում է Al balad թերթը։ Այն 1915 թ․ Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն ֆիլմն է: Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, երկրի պաշտոնյաներ, դիվանագետներ: «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի պրոդյուսերներն են Մարիամ Զաքին եւ Մուհամեդ Հանաֆին, նկարահանումները կատարվել են Հայաստանում, Լիբանանում, Եգիպտոսում: Թերթը գրում է, որ ռեժիսորին հաջողվել է հայերի ցեղասպանության մասին ձեռք բերել վավերագրական նյութեր, որոնք ցուցադրվում են առաջին անգամ:
Հոկտեմբերի 28-ին, Վիեննայում տեղի ունեցավ Ավստրիայի էքս-կանցլեր Վոլֆգանգ Շուսսելի «Արտաքին քաղաքականություն և միավորված ազգերի կազմակերպություն ավստրիական միավորում» ակումբի հերթական նիստը: Այս ակումբի անդամներ են մի շարք միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ, տարբեր երկրների վարչապետներ, նախարարներ և այլ հայտնի քաղաքական գործիչներ: Ակումբին անդամակցում են նաև «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ և «Քաղաքական և տնտեսական վերլուծությունների համաեվրոպական կենտրոնի» համանախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը և ԵՀՄՖ-ի փոխնախագահ Հարություն Առաքելյանը: Հերթական նիստը նվիրված էր «Ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը պատմամշակութային արժեքների վաճառքի միջոցով» արդիական խնդրին: Այս թեմայի շուրջ ելույթ ունեցավ Հռոմեա-գերմանական կենտրոնական թանգարանի տնօրեն Միխայել Մյուլլեր-Կարպեն: Վերջինս հանգամանորեն ներկայացրեց հազվագյուտ արժեք ունեցող, Միջագետքի և հարակից տարածքների անտիկ…

«Գոհար» սիմֆոնիկ երաժշտախմբի համերգը Լիբանանում

Այսօր Լիբանանում տեղի է ունեցել հայկական ամենամեծ՝ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համերգը։ Մինչև նոյեմբերի 1-ը «Գոհարը» տալու է չորս համերգ, որոնց ընթացքում հնչելու է հարյուր երգ։ Խորհրդանշական համերգներով երաժշտախումբն այս տարի ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Խմբի տնօրեն Սևակ Սերոբյանն ասել է, որ հատկապես այս տարի երաժշտական բեմադրությունների, երգերի ընտրության ժամանակ մեծ տեղ է տրվել վերածննդի գաղափարին, և այս տարվա համերգները խումբը նվիրում է Ցեղասպանությունից հետո վերածնված հայ ժողովրդին: «Գոհարի» համերգներն ունկնդրելու համար Բեյրութ են ժամանել բազմաթիվ հայեր` տարբեր երկրներից: «Սա ապացույց է, որ հանդիսատեսը սպասում է «Գոհարի» համերգներին եւ աշխարհագրական տարածքը կապ չունի, մարդիկ երկրից երկիր են գնում`…

Ծուռ նստենք, շիտակ խոսենք

Լեզուն որով գրեցի՝ երկրի երեսը քիչեր կը կարդային զայն արդէն ու պակսեցան անոնք ալ․․․ Վահան Թէքէեան Ընդվզում եմ, երբ մամուլում հաճախ կարդում եմ բիլիոն և ամյակ «բառերը»։ Առաջինը հայերեն չէ, երկրորդը նույնիսկ բառ չէ։ Հայերենում բիլիոնին համապատասխանող եզրերը երկմիլիոնն է կամ միլիարդը։ Ճիշտ է, երկրորդը, որն ավելի հաճախ է գործածվում, ունի օտար ծագում (ֆրանսերեն՝ milliard), սակայն արդի հայերենում հազար միլիոնն արտահայտելու ընդունված ու հաստատված ձև է։ Եթե մտավախություն ունենք, թե ընթերցողին անծանոթ է միլիարդը, կարող ենք փակագծում լատինատառ billion գրել։ Անդրադառնալով «ամյակ»-ին, ապա այդպիսի առանձին բառ գոյություն չունի մեր լեզվում։ Այն բարդ բառի երկրորդ բաղադրիչն է, որ թվին ավելանալով տարեդարձ…
Հոկտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի օրը, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը: Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-21:00-ը կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը: 2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ Զվարթնոց տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։…
Մելգոնեանի երդիքին տակ ապրող որբերս պիտի լուծեն իմ ազգիս վրէժը… Աղա Կարապետ Մելգոնեան Մելգոնեան եղբայրներու կատարած ազնուական նուիրատուութեան ու կտակին իրագործումով, երիտասարդ տրոփող սիրտեր կեանքի կը կոչուին Հաստատութենէն ներս եւ այդպիսով վերածնունդ կը սկսի ապրիլ Ցեղասպանութենէն վերապրող նորահաս սերունդ մը Մելգոնեանէն ներս։ Յունուար 26, 1926ին որբահաւաքի աշխատանքին շնորհիւ, հայ որբեր կը ժամանեն Ֆամակուսթա, ուրկէ ինքնաշարժերով Նիկոսիա կը փոխադրուին, առաջնորդութեամբ ուսուցիչ Յովհաննէս Արուսեանի։ ՀԲԸՄի Երուսաղէմի եւ Պէյրութի որբանոցներէն 74 սաներ, որոնք իրենց դժնդակ ծովագնացութենէն անհանգիստ վիճակով կը հասնին Հաստատութիւն, ուր առաջին իսկ ռոպէէն կը յանձնուին հոգատար մայրիկներու խնամատարութեան ու սննդարար ճաշերէ ետք տաքուկ անկողին մը կը գտնեն։ Ահա´ այսպէս սկսիզբ առաւ…
Սա սոսկ զրույց չէ ՀՀ վաստակավոր նկարիչ, «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Արմինե Կալենցի հետ: Սա աննախադեպ անկեղծ խոսք ու հանդուգն գնահատական է թե՛ նրա անցած ուղու և ստեղծագործության, թե՛ նրա կենսափիլիսոփայության, թե՛ Արմինե և Հարություն Կալենց ամուսինների մարդկային ու հոգևոր կերտվածքների և բարոյական չափանիշների մասին: 1946 թվականին հայրենադարձների երկրորդ քարավանը նրանց հայրենիք բերեց: Հարություն Կալենցն արտերկրում արդեն ճանաչված անուն էր, իսկ մեզ մո՞տ... Կալենցների ժամանակը դեռ չի եկել... - Տիկին Արմինե, ձեր կյանքը մաքառում է եղել: Պայքարել եք, էական չէ, թե ում կամ ինչի դեմ: Այն ներառում է և՛ ձեր անձնական կյանքը, և՛ այն հասարակությունը, որտեղ հայտնվել էիք ամուսիններով` հայրենիք վերադառնալուց…

Ազգի գոյատևման երաշխիքն իր մշակույթն է

Խորհրդածություններ Մշակույթի ամսվա առիթով Նոր բան չենք ասի, պարզապես հիշելով կրկնենք, որ մեր ժողովուրդը հին օրերից պաշտել է իր ստեղծած հոգևոր և նյութական արժեքները։ Այդ էլ այն պատճառով, որ եթե տեսել է իրական պահապան հրեշտակին, ապա դա իր մշակույթն է եղել, այլապես ո՞ր ազգն է, որ իր տառերի համար հազարավոր կոթողներ է կանգնեցրել Նայիրի երկրի տարբեր շերտերի վրա, այդ ո՞ր ազգն է, որ «Լեռնային կղզի» կոչված իր բարձրադիր լեռնագագաթների և նրա լանջերի վրա կառուցել է հուշարձաններ, քաղաքներ, մեկը մյուսից հիանալի, գեղակերտ տաճարներ՝ սբ Էջմիածին, Հռիփսիմե, Զվարթնոց, Գեղարդ, ապա տասնյակ հազարավոր խաչքարեր, որոնք, ինչպես գրել է հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեծ…

Երևանի դիմանկարը

Երևանի հիմնադրման 2797-ամյակին ընդառաջ առաջին անգամ երիտասարդների մասնակցությամբ, կաթեցման տեխնոլոգիայով ստեղծվեց քաղաքամայր Երևանի դիմանկարը, որը Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովի մասնակիցներն անվանեցին «Երևան՝ արևի քաղաք»: Հոկտեմբերի 2-4-ը Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպեց Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից և Արցախից ընտրված ավելի քան 100 կազմակերպության ու երիտասարդական ակումբի ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն է զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը Հայաստանում՝ նպաստելով երիտասարդական ակումբների ու կենտրոնների համախմբմանն ու տարածմանը: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորելով եռօրյա համաժողովը նշեց, որ այն եզակի հարթակներից է, որտեղ պարբերաբար երիտասարդական հիմնախնդիրները վեր են հանվում, առաջարկվում են լուծումներ,…

Մահացել է Ժան Տեր-Մերկերյանը

Սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Մերկերյանը ծնվել է Մարսելում: 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց Մարսելում հանդես է եկել առաջին մենահամերգով` կատարելով Մենդելսոնի և Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ: 1948թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով, որից հետո նրան անվանել են «փոքրիկ հրաշք»: 1956թ. Պրագայում և 1961թ. Փարիզում արժանացել է առաջին մրցանակների: Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ…
Մեր կայքի համակիր և բովանդակալից հոդվածների հեղինակ Գեղամ Գալստյանին խիստ վրդովեցրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում հայտնի մասնագետ, մեծ հարգանք վայելող Սամվել Մարտիրոսյանի անզգույշ, կարծում ենք, պատեհապաշտորեն գրած մի միտք, որն արհամարհանքի արտահայտություն կարելի է անվանել մեծագույն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ազնիվ հիշատակի, նաև նրա ամբողջ գրական, հասարակական-քաղաքական գործունեության հանդեպ։ Սիլվա Կապուտիկյանն իսկապես հայրենապաշտ հայուհի էր և իրապես հայ գրականության մեջ իր խոսքը հաստատած քնարերգու բանաստեղծուհի։ Գեղամ Գալստյանի վրդովմունքը մենք կիսում ենք։ Առավել վրդովեցնողն այն է, որ գրականագետ Աբգար Ափինյանն է աններելի սխալ թույլ տվել՝ պատահականորեն գրված ինչ-որ մի անհեթեթ միտք կարդալով, այն դարձրել է քննարկման նյութ։ Կարծում ենք, այլ պետք է…
Էջ 6, 8-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: