Նոյեմբերի 27-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչ-ների «Ապագա» խորագիրը կրող համահայկական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երիտասարդների շրջանում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ միտված երիտասարդների ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացմանը, պետական և հայանպաստ բազմաթիվ այլ գործընթացների մեջ երիտասարդների ընդգրկմանը: «Ես՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու, հորդորում եմ բոլորիդ լինել ակտիվ նաև մարզական բնագավառում, զբաղվել ֆիզկուլտուրայով, վարել առողջ ապրելակերպ, քանի որ դուք եք մեր երկրի ապագայի տերը, և դուք՝ որպես առողջ սերունդ, պատասխանատու…
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 29-ին ելույթ կունենա Վարշավայի «SALA KONCERTOWA», իսկ դեկտեմբերի 2-ին և 3-ին Լյուդվիգսհաֆենի «BASF Feierabendhaus» համերգասրահներում: Լեհաստանում կայանալիք համերգի ծրագրում. Ն. Ռիմսկի-Կորսակով՝ «Իսպանական Կապրիչիո», Ա. Խաչատրյան՝ Ջութակի կոնցերտ, Պ. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 1, մենակատար՝ Անուշ Նիկողոսյան (ջութակ): Գերմանիայում կայանալիք համերգի ծրագրում. Ֆ. Շոպեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Պ. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6 «Պաթետիկական», մենակատար՝ Սոֆիա Պաչինի (դաշնամուր): Համերգները նվիրվում են նվագախմբի հիմնադրման 90-ամյակին, գրում է մշակույթի նախարարության կայքը:

Հուշեր Մոնթեի մասին

Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ -Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։ - Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։ - Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Էս անգամ պետք է խմենք վերջում ազգովին, ես էլ ձեզ հետ միասին, - ասում է Ավոն: * * * Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք է…

Հայաստանում ցուցադրվում է բնապահպանական 70 ֆիլմ

Բնապահպանական մարդածին աղետներն օրեցօր ավելի մեծ սպառնալիք են դառնում Երկիր մոլորակի համար: Վերջին մի քանի տարում այս թեման գիտահանրամատչելի, նեղ մասնագիտական ու առհասարակ կինոարվեստի ամենաշատ արծարծվող խնդիրներից մեկն է: Աշխարհում ամեն տարի հարյուրավոր ֆիլմեր են նկարահանվում, որոնք մասնակցում են բնապահպանական փառատոների և բարձր կրթամակարդակ ունեցող հանրությանը, բնապահպանական խնդիրներով մտահոգ կազմակերպություններին ստիպում են զգոն լինել, պայքարել մոլորակի ապագան վտանգող խոշոր տնտեսվարողների ու արդյունաբերողների գործունեության դեմ: Տարբեր երկրներում իրականացվող բնապահպանական թեմաներով ֆիլմերի փառատոների հետ հայաստանյան «Արևորդի» միջազգային փառատոնը տարիներ շարունակ համագործակցում է: Արդյունքում մեր փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացնում մի քանի տասնյակ ֆիլմեր: Նոյեմբերի 12-ին մեկնարկած «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի կինոծրագրին…

Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

Խորապես ցավում ենք ՀՀ ամենապայծառ անհատականության, իսկապես բեմի փայլող աստղ, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի կորստի համար։ Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Եղել է դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինը: 1946 թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947 թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ․ տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Հանդիսատեսը երբեք չի մոռանա նրա կերտած կերպարները թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համարում»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»-ում` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում» պիեսում` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»-ում` Իշխանուհի, Հակոբ…

Կազմվելու է Վանի պատմամշակութային գույքացուցակը

«Դիջլե» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Վան քաղաքի քաղաքապետարանը քաղաքի մշակութային գույքացուցակը կազմելու ուղղությամբ աշխատանքներ է սկսել։ Այդ աշխատանքների ծիրում արձանագրվել է Շախուրփ մատուռը, Աղընի դիտաշտարակը և այլ հուշարձաններ, որոնք մինչև այժմ արձանագրված չեն։ Վանի քաղաքապետարանի հետազոտությունների և նախագծերի վարչությունը քաղաքի մշակութային գույքացուցակը հայտնաբերելու և ապագա սերունդներին փոխանցելու համար կարևոր աշխատանքներ է սկսել։ Հիմք ունենալով արխիվային և աղբյուրագիտական հետազոտություններից ձեռքբերված տեղեկություններն ու Վանի շրջանի պաշտպանության խորհրդի գրանցամատյանը, կատարված աշխատանքների մասին ընթերցումներ են կազմակերպվել։ Մասնագետները քաղաքի պատմության համար կարևոր նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ աշխատանքներ են կատարել, որի շրջանակներում կազմվել է քաղաքի «Անշարժ գույքացուցակի արձանագրության քարտ»։ Մշակութային ժառանգության GPS համակարգերը վերցնելով, կատարել…
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Առնե Հանսենին և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցին: Կողմերը խոսել են Հայաստանում աթլետիկայի զարգացման հնարավորությունների և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մասին: Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել աթլետիկայի միջազգային ֆեդերացիային և մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիային՝ մարզաձևի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համար: «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ, միջազգային մրցաշարերի և սեմինարների կազմակերպման մեծ փորձ ունի: Ուրախությամբ պետք է նշեմ այս ուղղությամբ միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ցուցաբերած մեթոդական և կազմակերպչական օգնությունների մասին»,- նշել է նախարար Գ. Ղազարյանը: Սվեին Արնե Հանսեն նախարարին շնորհակալություն է…
Իսպանացի գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը արժանացել է ՀԲԸՄ-ի «Կարպիս Փափազյան» մրցանակին։ Այդ մրցանակը հիմնվել է 1986 թ․-ին՝ Հայոց պատմության ու մշակույթի տարածմանը նպաստող ծագումով ոչ հայ մտավորականներին գնահատելու և խրախուսելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի կյանքում իր հետքն է թողել ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) ծավալած գործունեությունը: 1980 թվականի դեկտեմբերի 29-ին Մադրիդի կենտրոնական «Իսպանիա» հրապարակի անկյունում գտնվող Գրան Վիա պողոտայում ռումբ պայթեց, ինչի հետևանքով ծանր վիրավորվեց Գուրիարանը, որից հետո սկսեց հետաքրքրվել հայոց հարցով և պայթյունի դրդապատճառներով: Տեղեկանալով 1915-ի ցեղասպանության մասին` իսպանացի մտավորականը դարձավ Հայ դատի ջերմեռանդ պաշտպաններից մեկը: Միջադեպից երկու տարի անց…
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նոբերթ Լամմերթի նախաձեռնությամբ հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող բուսաբանական այգի է ստեղծվում։ Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգում պատրաստվող պարտեզի մասին ոչ մի բացատրություն չի արվել՝ խուսափելով Գերմանիայի թուրքերի արձագանքից։ Գերմանիայի «Հայ գիտնականների ասոցիացիա»-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ով ակտիվորեն մասնակցում է պարտեզի ստեղծման նախագծին, նշել է․ «Հայաստանի և Գերմանիայի մի շարք կազմակերպություններ են նպաստում այս նախագծի իրականացմանը, սա էլ ավելացնելու է այս կազմակերպությունների համագործակցությունը։ Սա նշանակում է, որ Եվրոպային գիտական և մշակութային ինտեգրումն ավելի սերտ է լինելու»։ Հայ-գերմանական բարեկամության այգին կկոչվի կայսրուհի Թեոֆանուի անունով, ով, ըստ որոշ պատմաբանների, ծագումով Հայաստանից էր։ Օրդուխանյանը նշել է, որ պարտեզում դեռ տեղեկատվական ցուցանակներ չեն փակցվել։…

Ցեղասպանության մասին առաջին արաբերեն ֆիլմը

Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցադրվել է եգիպտական «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի առաջին ցուցադրությունը, գրում է Al balad թերթը։ Այն 1915 թ․ Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն ֆիլմն է: Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, երկրի պաշտոնյաներ, դիվանագետներ: «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի պրոդյուսերներն են Մարիամ Զաքին եւ Մուհամեդ Հանաֆին, նկարահանումները կատարվել են Հայաստանում, Լիբանանում, Եգիպտոսում: Թերթը գրում է, որ ռեժիսորին հաջողվել է հայերի ցեղասպանության մասին ձեռք բերել վավերագրական նյութեր, որոնք ցուցադրվում են առաջին անգամ:
Հոկտեմբերի 28-ին, Վիեննայում տեղի ունեցավ Ավստրիայի էքս-կանցլեր Վոլֆգանգ Շուսսելի «Արտաքին քաղաքականություն և միավորված ազգերի կազմակերպություն ավստրիական միավորում» ակումբի հերթական նիստը: Այս ակումբի անդամներ են մի շարք միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ, տարբեր երկրների վարչապետներ, նախարարներ և այլ հայտնի քաղաքական գործիչներ: Ակումբին անդամակցում են նաև «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ և «Քաղաքական և տնտեսական վերլուծությունների համաեվրոպական կենտրոնի» համանախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը և ԵՀՄՖ-ի փոխնախագահ Հարություն Առաքելյանը: Հերթական նիստը նվիրված էր «Ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը պատմամշակութային արժեքների վաճառքի միջոցով» արդիական խնդրին: Այս թեմայի շուրջ ելույթ ունեցավ Հռոմեա-գերմանական կենտրոնական թանգարանի տնօրեն Միխայել Մյուլլեր-Կարպեն: Վերջինս հանգամանորեն ներկայացրեց հազվագյուտ արժեք ունեցող, Միջագետքի և հարակից տարածքների անտիկ…
Էջ 5, 8-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: