Վարդանանք

Այս օրերին Հայաստանը տոնում է Վարդանանց պատերազմի 1565-ամյակը։ Ցավոք, երկար տարիներ մեր պատմության այս մեծ հաղթանակը մեզ ներկայացվել է իբրև զուտ բարոյական հաղթանակ, որի քողի տակ փորձում էին խամրեցնել հիրավի մի մեծ և հիշատակման արժանի հաղթանակ։ Ուրախալի է, որ այսօր արդեն հիշատակվում ու նշվում է այն՝ որպես հաղթանակի ու հերոսացման տոն, սակայն դեռևս, ցավալիորեն, չի վերածվել համաժողովրդական տոնի։ Հուսով ենք, որ անպայման ամեն բան արժանի գնահատանք կունենա, իսկ պատմական հերոսական իրադարձությունների և փաստերի լիարժեք ու ճիշտ վերաարժևորման հարցում մեծ գործ ունեն կատարելու մեր պատմաբանների մեծ բանակը (խմբագիր)։ Տասնհինգ դարեր անցած են Վարդանանց պատերազմին վրայէն: Եւ այս երկար ժամանակաշրջանի ընթացքին` ի՜նչ…

Պարույր Սևակ․Անցյալը ներկայացրած

Ինքնակենսագրություն (հատված) Պիտի ջարդոտեմ ամեն մի կապանք, Ամեն մի շղթա՝ հոգիս կաշկանդող, Որ կյանքը երգիս մեջ էլ մնա կյանք, Որ չլինեն տողեր՝ խոհերըս բանտող... ...Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. «Քառասուն ձոր, ամեն ձորում էլ՝ քառասուն ձոր»: Այն տունը որտեղ ես ծնվել եմ...Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով... Եվ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացել էր միայն Նարեկը` հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած` զրկված ընթերցողից, ապա նրանց երկհարկանի տնից էլ լոկ այն, ինչ չի վառվում` գետնափոր նկուղը: ...Գյուղից գյուղ էինք գնում՝ գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողությունել եմ արել, երեք-չորս հոգով «կտրեցինք»…

Պարո՜ւյրը․․․

Ա՜խ ուր էր, թե ես միշտ գի՛ժ լինեի Եվ ի՞նչ միայն չէր սիրում նա, կամ ի՞նչն էր սիրում չափավոր: Պարույրը գիտության քուրմ էր, մի մաքուր կուսակրոն, բոլորովին տրված գիտությանը, պոետական արվեստին: Միանգամյան ճիշտ պատկերացում: Բայց և ոչինչ չի լինի ավելի անճիշտ, քան նրան միայն այդպես պատկերացնելը: Իր միջավայրում ոչ ոք նրանից ավելի կնամեծար, ավելի խաղամոլ, անպայման հաղթելու կամքով, ավելի անօգնական՝ աշխարհիկ հաճույքների, մոլորությունների հանդեպ: Եթե ծիծաղ է՝ այնպես սրտալի, որ չէիր կարող հետը չքրքջալ, եթե լաց է՝ սրտակեղեք հեծկլտանքով, երեխայի պես: Մնում էի զարմացած․ ինչքա՜ն հուզմունքներ կարող է արտադրել այս նիհար մարմինը, ինչքա՜ն էներգիա կարող է խտացնել մարդկային կերպ առած…

Պարույր Սևակ

Պարույր Ղազարյանը ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Վեդու շրջանի (ներկայումս Արարատի մարզ) Չանախչի (ներկայումս Զանգակատուն) գյուղում: Հայրը՝Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը, (1892-1975), ով գրաճանաչ էր և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1897-1982), ով տառերն անգամ չէր զանազանում, աստվածավախ ու բարեպաշտ մարդիկ էին, զբաղմունքով՝ հողագործ ու անասնապահ: Նրանց նախնիները 1928 թ․-ին գաղթել էին Պարսկահայաստանի Հավթվան գյուղից: Վեց տարեկանից հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը և գերազանց առաջադիմությամբ ավարտել այն (1930-40թթ.): Այդ տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին և մինչև անգամ համոզված էր, որ կդառնա «էն «Գիքորը» գրողի պես մարդ»: 1940 թ. Պ. Ղազարյանը Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի ուսանող էր և 1945…
Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենն այսօր լրագրողներին ներկայացրել է իր նոր ծրագրերը։ Դրանք միտված են մեր հոգսաշատ հասարակությանը մերձեցնելու վաղուց երկրորդ պլան մղված սեփական և համաշխարհային մշակույթին, մյուս կողմից՝ պատկերասրահը այցելուներով աշխուժացնելուն։ Արման Ծատուրյանի ծրագրերից է պատկերասրահում գիտակրթական դասընթացներ անցկացնելը։ Նա ցանկանում է Հայաստանի դպրոցականներին վաղ տարիքից հասու դարձնել արվեստի, մշակույթի գանձերին։ Դրա համար տնօրենը մտահղացել է պատկերասրահում գիտակրթական դասընթացներ կազմակերպել դպրոցականների համար, որոնց ընթացքում երեխաները կարող են կրթվել պատկերասրահի ավելի քան 50 ցուցասրահում: Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղարը, գլխավոր ֆոնդապահը։ Նրանք խոսեցին 2015-ին պատկերասրահում և նրա մասնաճյուղերում բացված ավելի քան 60 նոր ցուցահանդեսների մասին,…
Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հրաշակերտ ստեղծագործությունը՝ մեկ գրքում զետեղված բնագրային գրաբար և թարգմանված աշխարհաբար տարբերակներով։ Գրքի լավագույն հրատարակությունը համարվում է 1774 թ․ Կոստանդնուպոլսում լույս տեսած գիրքը, որը տպագրված է Նարեկացու գրչով գրածից։ Հենց այս հրատարակությունն էլ գրաբարից աշխարհաբար է թարգմանել հայագետ Աշոտ Պետրոսյանը։ «Նարեկի» այն հատվածները, բառերը, հասկացությունները, որոնք այսօրվա ընթերցողին հասկանալի են, թողնված է գրաբարով։ Այս հրատարակությունը կարող է դառնալ դպրոցներում գրաբարի ուսուցանմանն օժանդակող լավագույն միջոց։
Զրույց` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի հետ - Տիկին Գոհար, որքան ինձ հայտնի է, երկու տարի առաջ Դուք մտադիր էիք Ձեր ներկայիս բնակարանը փոխանակել Երևանի կենտրոնում առաջին հարկի համանման տարածքով, որը պետք է վերածեիք տուն-թանգարանի. «Վերնատան» օրինակով ստեղծագործող մտավորականության համար դարձնեիք հավաքատեղի, որը երևի կկոչվեր «Գոհարի մոտ»: - Այո, դիմել էի քաղաքապետարան: Ցավոք, առաջարկությունս՝ բնակարանն իր ողջ պարունակությամբ նվիրել քաղաքին, մերժվեց: Թանգարանի ստեղծման համար բոլոր նախադրյալները կան՝ մեծ արխիվ, արժեքավոր գեղանկարներ, ձեռակերտ տիկնիկներ՝ աշխարհի բազմաթիվ երկրներից և այլն: Դժվարանում եմ երրորդ հարկ բարձրանալ-իջնել: Երազում էի ունենալ փոքրիկ բակ, պարտեզ, որն ինձ կհիշեցներ Եգիպտոսի իմ հայրական տունը... - Ո՞վ էր առաջինը…

Հակոբ Կոջոյան

Հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 13-ին, Ախալցխայում: 1900 թվականին ավարտել է Վլադիկավկազի քաղաքային վարժարանը, 1900-1901թթ. աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին: 1905-1907 թթ. սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում: 1909 թվականին զորակոչվել է բանակ: 1912-1914 թթ. աշխատել է Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրկին զորակոչվել է բանակ: 1918 թվականին հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին։ Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում: 1921 թվականին փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում: 1922 թվականին Խորհրդային Հայաստանի…

Առինջեցի Նավասարդ ճարտարապետը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը ողջունել է դեսպանին, մաղթել հաջողություններ և արդյունավետ համագործակցություն և հույս հայտնել, որ պարոն Սաջադիի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը սպորտի և երիտասարդության ոլորտներում շարունակվելու է լինել արդյունավետ: «Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների պատմություն և մշակութային լուրջ ավանդույթներ ունեցող երկրներ են, որոնք պատմականորեն գոյատևել են կողք կողքի և համագործակցել բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Գ. Ղազարյանը և ավելացրել, որ ինքը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը շատ արդյունավետ է գնահատում նաև սպորտի զարգացման և…
Ամերիկահայ լուսանկարիչներ Արա Օշականը, Լևոն Փարյանը և ճարտարապետ Վահագն Թովմասյանն արժանացել են Foreign Policy հեղինակավոր պարբերականի Global Thinkers-2015 հատուկ մրցանակին: Այս մասին գրել է Foreign Policy պարբերականը։ Արվեստագետները մրցանակը ստացել են Լոս Անջելեսում տեղադրված I Witness («Վկայում եմ») նախագծի համար, որի նպատակն է «Պահպանել ցեղասպանության պատմությունը»: Պարբերականը նշում է նաև, որ Օշականն ու Փարյանը 20 տարի շարունակ լուսանկարել են Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հարյուրավոր դեմքեր` փորձելով այդ կերպ փրկել Հայոց ցեղասպանության պատմությունը: Մրցանակի արժանացած երրորդ արվեստագետի`ճարտարապետ Վահագն Թովմասյանի նախագծով է Լոս Անջելեսում տեղադրվել I Witness-ը:
Էջ 4, 8-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: