Առաջնորդվելով համազգային և համամարդկային չափանիշներով՝ Հովհաննես Թումանյանը դարասկզբի մեր գրողների շարքում անհասանելի էր խոր ընդհանրացումների և հրապարակախոսության ոլորտում: Ազգային կյանքի սուր, ամենացավոտ ու ճակատագրական հարցերը դիտում էր բանաստեղծի և մտածողի ի՛ր տեսանկյունից, գնահատում և մեկնաբանում օժտվածի ի՛ր տաղանդով, արտահայտում ժողովրդի ոգին ու ձգտումները՝ ելնելով մայր ժողովրդի դարավոր կենսափորձից, պաշտպանելով նրա արմատական շահերը: Ի՞նչ էր քարոզում Ամենայն հայոց բանաստեղծի «Ավետարանը»: Դարասկզբին գրական ուժերի կազմակերպչի և ղեկավարի պարտականությունները նա ստանձնեց՝ ակամա դառնալով արևելահայ գրականության կենտրոնական դեմքը «Վերնատան» շրջանում: Թումանյանը դավանում էր այն գաղափարը, որ, անկախ մարդու համար ստեղծված ծանր կենսապայմաններից, չի կարելի հրաժարվել հոգևոր բարձր հետաքրքրություններից, մշտապես պետք է հաղորդակից լինել համամարդկային…
Հայ-վրացական հարաբերություններն ավանդաբար բնութագրվել են որպես բարեկամական: Ոչ միայն հնագույն ժողովուրդներ ենք, այլև դավանակից, իսկ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերն է՛լ ավելի են մերձեցել: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դառն ճակատագրի բերումով Թբիլիսին հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային կենտրոններից էր, քիչ բան ասած չենք լինի: Հենց այս մայրաքաղաքում են մեր մշակութային և հոգևոր առնչություններն ավելի սերտացել: Հարյուրամյակներ շարունակ Թբիլիսիի բնակչության մեծ մասը հայեր են եղել, իսկ քաղաքը, մինչև սոցիալիստական հեղափոխությունը, շենացել ու բարգավաճել է բացառապես հայազգի քաղաքագլուխների ջանքերով: Ժամանակի ընթացքում եղել են նաև տարաձայնություններ, որոնք, բարեբախտաբար, անցողիկ են եղել, հաղթահարվել, հարթվել են գրեթե…
Սեպտեմբերին իրականացվելիք Վան քաղաքին նվիրված երեք շրջայցի ժամանակ Կանադայում ցուցադրվելու է Մեթյու Քարանյանի «Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գիրքը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին, Թեքեյան մշակութային կենտրոնում, Կանադայում Հայաստանի դեսպանատան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախմբի հովանավորությամբ։ Գիրքն առաջին ճանապարհորդական ժողովածուն է, որ ներկայացնում է պատմական Հայաստանը։ Այն ներառում է 123 լուսանկար և քարտեզներ։ Շնորհանդեսի հաջորդ օրը Հայաստանի դեսպանատանը կազմակերպվելու է միջոցառում, որտեղ ելույթ են ունենալու գրքի հեղինակը և ՀՀ դեսպան Արմեն Եկանյանը, հաղորդում է Armenianweekly-ն։
ՅՈՒՆԵՍԿՕ մշակութային կազմակերպությունը խստիվ դատապարտում է Սիրիայի Թտմոր քաղաքում Տաեշ ահաբեկչական խմբավորման բարբարոսությունը՝ Պալմիրայի Փաալ տաճարի ռմբահարումն ու բարբարոսաբար ոչնչացումը։ ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ մշակութապահպան կազմակերպությունն այդ արարքը որակել է պատերազմական ոճիր։
Այսօր Խոր Վիրապում Լավաշի փառատոն է կազմակերպված։ Հացթուխները մասնակիցներին ցույց են տալիս լավաշի պատրաստման ընթացքը, ցանկացողներին սովորեցնում են թխման ճիշտ ձևը։ Միաժամանակ կազմակերպվել է նաև ավանդական լավաշով և պանրով հյուրասիրություն։ Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ այսպիսի փառատոն Հայաստանում երկրորդ անգամ է կազմակերպվում, առաջին անգամ Գյումրիում է անցկացվել, սակայն ոչ այս ձևաչափով։ Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք զբոսաշրջային ընկերություններ՝ օտարերկրացի և հայ զբոսաշրջիկների ներկայությունն ապահովելու համար։ Ներկա էին նաև շատ քաղաքացիներ Հայաստանի տարբեր մարզերից։
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին, 88 տարեկանում, կյանքից հեռացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Վարդուհի Խաչատրյանը: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարություն
Ջոն Ռ. Ռ. Թոլքիենի գրքերից մէկում կարդում ենք, թէ «Դէպի հեռուն տանող ուղին սկիզբ է առնում տան շեմից»։ Ահա եկէք մենք էլ ուղի բռնենք դէպի առեղծուածային աշխարհներ, ուր քաջք ու վիշապք կը բնակին, ուր առասպել ու գաղտնիք կը տեսնենք, ուր ուղիներ կը ձգուեն՝ անվերջ-անսկիզբ։ «Տան շեմը», ուրկէ սկիզբ կ՚առնի մեր ուղին, Մշոյ Սուրբ Կարապետ վանքն է։ Ահա տարիներ ու դարեր առաջ այդ նոյն վայրում, ուր յետագայում պիտի վեր խոյանար Մշոյ Ս. Կարապետ վանքը, երկու հսկայ եղբայրներ՝ հնդիկներու երկրէն, գալիս-հաստատւում են Հայոց աշխարհում։ Սրանց անուններն էին Գիսանէ, զի գիսաւոր էր, եւ Դեմետրէ՝ կրտսեր եղբայրը։ Հայոց Վաղարշակ արքան նրանց է տալիս «զերկիրն…
Մեր ժամանկներու կարեւորագոյն երգահաններէն Արթուր Մեսճեանի այնքան մեծ ընդունելութիւն գտած այս երգը անիրաւութեան ենթարկուածներու պոռթկումը կ՚արտայայտէ։ Նիւթ կ՚ունենայ Հայոց ցեղասպանութիւնը եւ յիշելով բիւրաւոր անմեղ զոհերու մատնուած տառապանքը, ճարահատ ճիչի մը նման կ՚ըմբոստանայ դէպի երկինք։ Ափսոս որ աշխարհի այս հատուածին վրայ ապրողներուս համար անարդարութիւը, անիրաւութիւնը հարիւր տարի առաջ ապրուած ու աւարտած խնդիր մը չէ։ Այդ է պատճառը որ ակամայ կը մտաբերենք Մեսճեանի հարցումը՝ «Ո՞ւր էիր Աստուած»։ Հազիւ ապականած, մգլոտած միտք մը այդ արտայայտութեան մէջ կը գտնէ անաստուածութեան քարոզչութիւն։ Կը գտնէ եւ իր վրայ ալ պարտականութիւն կը համարէ Աստուծոյ փաստաբանութիւնը։ Գրութեան խորագիրը կազմող այս վերտառութիւնը գրուած է Քամփ Արմէնի պատերէն մէկուն վրայ։…
Վատիկանը հայ կրոնավորներին նվիրված դրոշմանիշներ է հրապարակելու, հաղորդում է Վատիկանի դրոշմանիշների հատուկ բաժանմունքը։ Պատրաստվում են հրապարակման երանելի Իգնատիոս արք․ Մալոյանին և Ս․ Գրիգոր Նարեկացուն նվիրված դրոշմանիշները։ Իգնատիոս արք․ Մալոյանը նահատակվել է Հայոց ցեղասպանության դաժան օրերին։ Այս տարի ապրիլին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակեց Ս․Գրիգոր Նարեկացուն՝ Վատիկանի Ս․Պետրոս տաճարում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պատարագի ընթացքում։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանը «Հայաստանի բաժանումը 1920 թվականին» աշխատությունը գրել է 1989-92 թվականներին, շարադրանքը հասցնելով մինչև 1920-ի դեկտեմբեր՝ Հայաստանի սովետականացումը ներառյալ: Այդ առումով այն ավարտուն է և խիստ համապատասխանում է վերնագրին: Ցավոք, վաղաժամ մահը թույլ չտվեց ավարտել 1920 թ. Ալեքսանդրապոլի պայմանագրի վերլուծությունը, 1921-ի մի շարք կարևոր իրադարձությունների լուսաբանումը, գրել աշխատության առաջաբանն ու վերջաբանը: Գիրքը լույս տեսավ հետմահու՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոսներ Յուրի Հովսեփյանի և Հովիկ Գրիգորյանի խմբագրությամբ: Առաջաբանը գրել է ակադեմիկոսի որդին՝ պատմ. գիտ. թեկնածու Ռուբեն Խուրշուդյանը: Նա էականորեն նպաստել է նաև խմբագրման աշխատանքներին. շտկել է վրիպակները, համեմատել բնագրերն ու թարգմանված նյութը: Թեմայի բազմակողմանի լուսաբանմանն առաջին հերթին նպաստել…
Հայաստանում տարածված սովորություն կար` ամեն տոնի համապատասխան մթերք զոհաբերել աստվածներին: Ուխտավայրերում տարբեր տոների ժամանակ զոհաբերել են ձու, կաթնապուր, խնձոր, հասկեր, փոխինձ… Այս տոնին էլ զոհաբերվել է խաղողը: Քրիստոնեության օրոք խաղողի առաջին բերքը տանում էին եկեղեցի, կամ քահանան էր գնում խաղողի այգի և այնտեղ կատարում խաղողօրհնեքի կարգը: Տոնի ժամանակ շատ տարածված են եղել ազգային խաղերը, երգ ու պարը: Տոնի ժամանակ խաղում էին գոտեմարտ, լախտի, ըմբշամարտ: Քրիստոնեությունն այս տոնը վերափոխեց և նշում է որպես Մարիամ Աստվածածնի վերափոխման օր: Ողջ քրիստոնյա աշխարհն այս տոնը նշում է օգոստոսի 15-ին, հայ եկեղեցում այն շարժական է և նշվում է տվյալ շաբաթվա կիրակի օրը: Հայոց մեջ խաղողօրհնեքը…