Արխիվ Օգոստոսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ինչպե՞ս ստեղծել արհմիություններ։ Ինչպե՞ս ազատվել անգործներից և իրապես պաշտպանել աշխատավորների իրավունքները։  Հյուր՝ Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի ղեկավար Միքայել Փիլիպոսյան:

Տարբեր երկրներում հնարավոր է տեսնել նեոլիբերալական արժեքները հետազոտական, գիտական և ակադեմիկ կենտրոններում, հասարակական շրջանակներում, խորհրդարաններում և քաղաքականություն մշակող հիմնարկներում: Նույնն է տեղի ունենում նաև Հայաստանի որոշ պետական բաժանմունքներում: Նրանք հասարակությանը ներկայացնում են նեոլիբերալիզմը որպես անխուսափելի իրականություն ու հաճախ երկրների գործադիր և օրենսդիր մարմինները այս ուղղությամբ են քայլում:
Նեոլիբերալիզմի ըմբռնման համար անհրաժեշտ է ինչ որ չափով ծանոթ լինել Կարլ Մարքսի տեսակետներին, որպես հայտնի տեսաբան, և Ջան Մինարդ Կինզի տնտեսական մտածելակերպի հետ, որպես 20-րդ դարի ամենահայտնի մտավորականներից մեկը: Մարքսը հիմնականում բացատրում է կապիտալիստական համակարգը և դրա հիման վրա մասնավոր սեփականությունը արտադրամիջոցների հանդեպ և շահագործումը դիալեկտիկական վերլուծությունների հիման վրա, ցույց տալով աշխատանքի և կապիտալի հակասությունը, որի արդյունքում առաջանալու է մի նոր հասարակական համակարգ՝ հենվելով մարդու զարգացման վրա, և որը կոչվում է սոցիալիստական համակարգ:
.
Արծարծվեցին նաև Կինզի տեսակետները, որտեղ անհրաժեշտություն էր նկատվում պետության միջամտությունը տնտեսության և քաղաքականությունների ճշտման մեջ աշխատատեղերի պահպանման, և պահանջի ստեղծումը անհսկելի կապիտալիստական համակարգում, պահանջի և մատակարարման կարգավորման հարցում, որոնք ճգնաժամերի դեմն են առնում և որոնք որոշ միավորներ են տալիս բանվորներին, ու ինչպես ցույց տրվեց որոշ Եվրոպական երկրներում, առաջացան «Բարեկեցիկ Պետություններ»: Իհարկե նման պետությունների առաջացումը չի կարելի կապել միայն Կինեզի մոտեցումների հետ:

«Բարեկեցիկ Պետությունների» առաջացումը նաև հետևանք է դասակարգային պայքարի զարգացման հետ, որտեղ կապիտալիստական դասակարգը փլուզվելու վտանգից խուսափելու համար զիճումների է գնում բանվոր դասակարգի օգտին: Սակայն դա չի նշանակում, որ նույնը տեղի կունենա նեոլիբերալիստական դարաշրջանում: Չնայած նեոլիբեարլիստական տեսաբանները այն կարծիքին են, որ այս համակարգը ինքնակարգավորման հատկություն ունի և միշտ գտնում է ամենահարմար պատասխանը կամ ռիակցիան տարբեր հարցերի ու դժվարությունների հանդեպ, սակայն աշխարհի տնտեսական վիճակի բարդացումը նրա հասարակական ու կենսամթնոլորտային վնասակար հետևանքները և անընդհատ ճգնաժամերը ցույց են տալիս, որ այդ տեսությունը անհիմն է ու իրողությունից հեռու է: Նեոլիբերալիզմը կարելի է համարել կապիտալիստական համակարգի կողմից մի հարձակում՝ նպատակ ունենալով վերադարձնելու անհսկելի կապիտալիզմը և վերադառնալ դեպի այն հասարակական հարաբերությունների, որոնք գոյություն ունեին նախքան բանվորական շարժումների ձեռքբերումների և սոցիալիստական գաղափարների, «Բարեկեցիկ Պետությունների» բանվորական դասակարգի ու աշխատավորների ձեռքբերումների և հասարակական ծառայությունների վերացում: Նեոլիբերալիզմը աշխատում է բնակչության մեկ տոկոսի մարդու իրավուքները ներկայացնի որպես մարդու ազատություն:

Համեմատենք լիբերալիզմը նեոլիբերալիզմի հետ:

Լիբերալիզմ                                  

Քաղաքական փիլիսոփայություն է  

Առաջադիմական արդյունաբերության ներկայացուցիչն է ֆեոդալական էլիտարի դիմաց Բազմազգային ընկերությունների ու ֆինանսական տնտեսության 1 տոկոսի ներկայացուցիչն է

Ունեցել է հայտնի տեսաբաններ, օրինակ Մոնտեսկիո, Թումաս Հաբեզ, Ջան Ստուրատ Միլ, Ջան Լակ, Ժան Ժանկ Ռուսո, Ջան Ռավերզ և այլը Ունեցել է հայտնի տեսաբաններ, օրինակ Ֆրեդրիկ Ֆան Հայկ, Միլտոն Ֆրիդման, Կարլ Փուպեր և այլը 

Ձևավորվել է մարդու իրավունքների հիման վրա, կրոնում, մտածելակերպում կամ գաղափարախոսության մեջ, սեփականության ու քաղաքացիական իրավունք, ֆեոդալական և թագավորական տոտալիտար իշխանության դիմաց: Կենտրոնացել է ազատ առևտրի, մասնավորեցման, օրենքներից ձեռքազատման և այլի վրա: Պաշտպանում է կապիտալի բացարձակ գործողության ազատությունը ամբողջ աշխարհում: 

Արդյունք է բողոքի ու պայքարի ընդեմ արիստոկրատիզմի և բռնապետությանը լուսավորության դարաշրջանում: Արդյունք է կապիտալիզմի հարձակմանը 20-րդ դարում տնտեսական ճգնաժամերի ընթացքում բանվոր դասակարգի պայքարի ձեռքբերումները հետ վերցնելու համար: 

Պատմական առաջադիմական քաղաքական մի հակում է, որին հնարավոր է պաշտպանել և նույնիսկ այսօր նաև հնարավոր է առաջադիմական հակումներ իր մեջ պարունակել: Հետադիմական տնտեսական մի հակում է, դրա համակրողները նաև չեն հավանում այդ տերմինը: 

 

Նեոլիբերալիզմ

Գաղափարախոսություն է կենտրոնացած տնտեսական կողմնորոշումների հիման վրա

Բազմազգային ընկերությունների ու ֆինանսական տնտեսության 1 տոկոսի ներկայացուցիչն է

Ունեցել է հայտնի տեսաբաններ, օրինակ Ֆրեդրիկ Ֆան Հայկ, Միլտոն Ֆրիդման, Կարլ Փուպեր և այլը 

Կենտրոնացել է ազատ առևտրի, մասնավորեցման, օրենքներից ձեռքազատման և այլի վրա: Պաշտպանում է կապիտալի բացարձակ գործողության ազատությունը ամբողջ աշխարհում: 

Արդյունք է կապիտալիզմի հարձակմանը 20-րդ դարում տնտեսական ճգնաժամերի ընթացքում բանվոր դասակարգի պայքարի ձեռքբերումները հետ վերցնելու համար: 

Հետադիմական տնտեսական մի հակում է, դրա համակրողները նաև չեն հավանում այդ տերմինը: 


    Քաղաքական ու հասարակական ակտիվիստները, որոնք ամբողջ աշխարհում անկեղծորեն աշխատում են քաղաքացիական իրավունքների պաշտպանման ուղղությամբ, պետք է իմանան, որ ներկայիս տնտեսական ու հասարակական հարաբերություններում, քանի որ լիբերալական քաղաքական մտածողությունը չի կենտրոնանում հասարակական իրավունքների, դասակարգային տարածությունների, ապրելակերպի, հասարակական արդարության և այլ նման բաների վրա և նրանք աշխատում են ամեն կերպ պահել կապիտալիստական համակարգը, հանգիստ վերածվում է արգելքի՝ մարդու տնտեսական ու հասարական զարգացման համար: Չնայած լիբերալիզմը որոշ երկրներում կշիռ ունի պաշտպանելու ժողովրդի դեմոկրատիկ իրավունքները, սակայն աչք փակելով հասարակական հարցերի, դասակարգային պայքարի, հասարակական արդարության և այլ նման հարցերի վրա, պարզորեն չի կարողանում վերածվել նեոլիբերալիստական ու համաշխարհայնացման դարաշրջանի համար որպես ալտերնատիվ:

Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 14/08/2018

Երեքշաբթի, 14 Օգոստոսի 2018 13:16

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է․ վերաքննիչ դատարանն այսօր վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը վերաքննիչ ատյանի վճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց՝ վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն, որ «Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից»: «Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և դրանից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,- նշեց փաստաբանը:

Թե դատարանի դահլիճից դուրս գալուց հետո ուր է «մեկնել» Քոչարյանը՝ Սահակայնն այդ մասին լրագրողներին ոչինչ չասաց, նշելով, թե տեղյակ չէ:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական ուժեր, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ազգային ժողովի 46 պատգամավորների ստորագրությամբ ևս երաշխավորագիր էր ներկայացվել դատարան, որով խնդրվում էր կալանքից ազատ արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը նաև ասաց, որ Քոչարյանի պաշտպանական թիմի հետագա քայլերը պայմանավորված են լինելու իրավապահ մարմինների գործողություններով: Սահակյանը կարծում է, որ դատական ատյաններում խափանման միջոցի հարցը դեռ սպառված չէ, «քանի որ առջևում կա վճռաբեկ դատարան»:

Ի դեպ, Վերաքննիչ դատարանի շենքի առջև այսօր նորից բողոքի ակցիա էր իրականացնում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա և իր թիմակիցները տառերի տեսքով բլիթներ էին բերել, որոնք համապատասխան կարգով դասավորելուց հետո կարելի էր կարդալ՝ «Պրիվետ, Ռոբ»: Նմանատիպ կոչեր ԵԾ խմբակցության անդամները հնչեցնում էին նաև անցած շաբաթ կայացած դատական նիստի օրը:

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո Զարուհի Փոստանջանն ասաց՝ Քոչարյանին պետք է ոչ թե բաց թողնեին, այլ մեղադրանքն ընդլայնեին: «Այս ամենին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, նաև քաղաքական գնահատական: Հատկապես արտահերթ ընտրությունների նախաշեմին նման անձին թույլ տալը՝ մուտք գործել քաղաքականություն, կործանարար է մեր պետականության և առհասարակ՝ ազգի անվտանգության համար»,- ասաց Փոստանջյանը:

Նա ընդգծեց՝ ժողովուրդը չի մոռացել մարտի 1-ի արյունալի դեպքերը, հավելելով՝ երկրորդ նախագահը միայն Սահմանադրությունը չի տապալել, նաև «բազմաթիվ այլ հանցագործություններ է կատարել, և հիմա խոսել կեղծված Սամանադրության մասին, դրա համար հիմքեր չկան»:

Աղբյուրը՝ www.azatutyun.am

 

Բաժին՝ Հայաստանում

Այսօր Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիությունը: Նախագահ է ընտրվել լրագրող և հրապարակախոս Լևոն Սարդարյանը: Միությունն զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական մի շարք փոփոխություններ: Առաջիկայում կձևավորի նաև արհմիության վարչություն, ինչից հետո արհմիությունը կակսի լիարժեք գործել: Լևոն Սարդարյանը ակնկալում է, որ լրագրողները գործուն մասնակցություն կունենան արհմիության կայացմանը՝ վստահություն հայտնելով, որ այս կառույցը՝ գործակցելով լրագրողական այլ կառույցների հետ, ի զորու կլինի գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք կան լրատվական դաշտում և կկարողանա օգնել լրագրողներին՝ իրացնելու իրենց մասնագիտական շահերն ու իրավունքները:

Աղբյուրը՝ http://kentron.am

Բաժին՝ Հայաստանում

Ռուսաստանում հաստատվեց թոշակ ստանալու տարիքի բարձրացման օրենքը Ռուսաստանի Դումայում: Սրա դեմ Ռուսաստանի կոմկուսը 2018 թվականի հուլիսի 28-ին, կազմակերպել էր բողոքի ակցիա «Կորիր կապիտալ, հակաժողովրդական ահաբեկիչ» կոչով: Այդ ակցիային մասնակցել էին ավելի քան 100000 մոսկվացիներ: Բացի Մոսկվայից նման ակցիաներ տեղի ունեցան Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

2018 թվականի, հուլիսի 14-ին, Ռուսաստանի օլիգարխների նեոլիբերալ պետությունը, որի տնտեսաֆինանսական խմբի վրա հսկողությունը նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինի իրավասություններից դուրս է, ներկայացրեց օրենքի մի նախագիծ, որտեղ թոշակի անցնելու տարիքը կանանց համար 55 տարեկանից ավելացնում են 63-ի, իսկ տղամարդկանց համար 60-ից 65 տարեկանի: Այդ նախագիծը ուղարկվեց Դումայի խորհրդարան և հաստատվեց: Այս կապակցությամբ Զուգանովի ելույթը կարող եք դիտել Ռուսաստանի կոմկուսի կայք էջում https://kprf.ru/  

Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2018 20:34

Ալեքսանդր Մյասնիկյան

Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով Լոռին ու Զանգեզուրը մնացին Խորհրդային Հայաստանի կազմում: Նա այդպես էլ չստորագրեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու ստալինյան որոշումը: Ամենանշանավոր հայ ռազմական ու պետական գործիչը գալով սովից ու տիֆից արնաքամ լինող հայրենիք՝ կարողացավ զարգացման հիմքի վրա դնել երկրի տնտեսությունը, հաշտեցնել քաղաքացիական կռիվներով թշնամացած կողմերին, մեծ թվով նշանավոր հայ գիտնականների ու արվեստագետների հրավիրեց Հայաստան՝ միասին վերակառուցելու երկիրը: Կյանքն ավարտեց ողբերգական մահով, որի մեջ կասկածվում են Ստալինը և Բերիան:

Ծանոթ. – Այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի վերջին գումարման (1990-1995 թթ.) պատգամավոր, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը այս ելույթը ունեցել է որպես խորհրդարանի նախագահի թեկնածու: Նրա հիմնական մրցակիցը Հայոց համազգային շարժման առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Օգոստոսի 3-ին, փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, Իսկ Տեր-Պետրոսյանը` 110 ձայն: Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը` 124: Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ` Տեր-Պետրոսյան, Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը:Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը` 81, Տեր-Պետրոսյանը` 123:

Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը` 140 և ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում` փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները:

Վլադիմիր Մովսիսյանի նախընտրական ելույթ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում (հատվածներ)

 (3 օգոստոսի, 1990թ.)

Հայաստանը պետք է դառնա սուվերեն, անկախ պետություն, կառավարվի սեփական սահմանադրությամբ, բարձրագույն իշխանության մարմին ունենալով Գերագույն խորհուրդը:

Մենք պետք է ընդունենք ոչ միայն հանրապետության սուվերենության մասին հռչակագիր, այլև օրենք, որն ապահովի Հայաստանի պետական անկախությունը նորացվող Խորհրդային Միության համակարգում:

Մենք այն համոզմանն ենք, որ ոչ թե Միությունը (ԽՍՀՄ) պետք է հանրապետություններին անկախության իրավունք տա, այլ ինքնուրույն և անկախ պետություն հանդիսացող հանրապետությունները պետք է դաշնակցային փոխհամաձայնությամբ որոշ իրավունքներ կամովին փոխանցեն Միությանը` իրենց ընդհանուր շահերից ելնելով:

ՀՀ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, անմիջական հարաբերություններ պետք է իրականացնի ուրիշ պետությունների հետ, կնքի պայմանագրեր, ստեղծի դիվանագիտական կապեր:

Գործնական քայլեր պիտի անել, որ Հայաստանը դառնա ՄԱԿ-ի անդամ:

20-ական թթ. մեր ժողովրդի թիկունքում կնքված և նրա ազգային շահերը ոտնահարող միջազգային բոլոր պայմանագրերն է ու պետական և կուսակացական որոշումները անհապաղ պիտի վերանայվեն և չեղյալ հայտարարվեն:

Հայոց խորհրդարանը պետականորեն պետք է հանդես գա պահանջատիրության իրավունքով և պաշտպանի հայ դատը, հասնի 1915-ի ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Հայ ժողովրդի երկու հատվածների վերամիավորումը հայ ժողովրդի կամքն ու իրավունքն է:

Որպես առաջին քայլ` Արցախում անհապեղ պիտի վերականգնվեն օրինական իշխանությունները, մարզի խորհրդային և կուսակցական մարմինները: Պետք է անհապաղ վերացնել մարզի տնտեսական, տրանսպորտային ու ինֆորմացիոն շրջափակումը, դադարեցնել Ադրբեջանի հանրապետական կազմկոմիտեի ապօրինի գործողությունները: Միայն այդ ամենից հետո հնարավոր կհամարենք նստել երկխոսության սեղանի շուրջ:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը մայիսի 3-ին որոշում ընդունեց պաշտպանության խորհուրդ ստեղծելու մասին:

ՀՀ-ն պետք է ունենա ազգային բանակ կազմավորելու իրավունք, ներքին ծառայության սեփական զորամիավորումներ, ազգային անվտանգության կոմիտե:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Ժիրայր Լիպարիտյանը, ով 1990-ին Գերագույն խորհրդում զբաղվում էր փորձագիտական և լրատվության հարցրով, իր ՙՊետականության մարտահրավերըհայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր՚ հատորում (էջ 47) գրում է. 

Կոմունիստների մեծամասնությունը ձայնը տվեց Մովսիսյանին: Նորեկների մեծ մասը և մի քանի կոմունիստներ, Կոմկուսի Գուգարքի շրջանային կազմակերպության քարտուղար Վիգեն Խաչատրյանի առանցքային մասնակցությամբ, քվեարկեցին Տեր-Պետրոսյանի օգտին: Մովսիսյանը պարտվեց, սակայն ոխ չպահեց, իսկ Տեր-Պետրոսյանը իր հերթին որևէ չարակամություն չունեցավ նրա դեմ: Հետագայում Մովսիսյանը գործեց որպես Փախստականների հարցերով պետական կոմիտեի ղեկավար, գյուղնախարար և մարզպետ: Այլ կոմունիստներ նույնպես պաշտոններ ստանձնեցին նոր վարչակազմում: օրինակ, ԿԿ Կենտրոնական կոմիտեի տնտեսական հարցերի բաժնի վարիչ Գագիկ Հարությունյաննընտրվեց Գերագույն խորհրդի փոխնախագահ, իսկ այնուհետև, Տեր-Պետրոսյանի ցուցակով` հանրապետության փոխնախագահ, ապա, 1995թ. Սահմանադրական դատարանի հիմնադրումից հետո, նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ:

Աղբյուրը՝ aniarc.am

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության  վերականգնմանը,  օրենքի առջեւ բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը, ինչը մեզ թույլ տվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու ազատագրել Հայաստանը։

Համոզված ենք, որ ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան։

Հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդով, պետականության հիմնասյուն հանդիսացող այրերի գնդակահարությամբ, մինչ օրս չբացահայտված քաղաքական սպանություններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով,  ընտրությունների կեղծմամբ, կրիմինալի եւ օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ սերտաճմամբ իշխանություն պահած անձի գործունեությանը պետք է տրվեն նաեւ քաղաքական գնահատականներ։

Անհրաժեշտ է քննել, թե ի՞նչ պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարեւորագույն օբյեկտները հանձնվեցին օտար պետություններին, սփյուռքյան բազմամիլիոն օգնությունները որ ուղղությամբ մսխվեցին, եւ այլն։

Երկրի քաղաքական ու հասարակական մթնոլորտի առողջացման համար չափազանց կարեւոր են անձեռնմխելի ու անպատժելի դասի իսպառ վերացումն ու գործած հանցանքների համար պատասխանտվություն կրելուց անխուսափելիությունը:

Քաղաքական գնահատականի եւ իրավական փաստերի համակցումը հնարավորություն կտա երաշխավորել բոլոր ապագա իշխանությունների զսպվածությունն ու անպատժելիության մթնոլորտի ձեւավորման բացառումը:

Միաժամանակ խիստ մտահոգիչ ենք  համարում որոշ քաղաքական ուժերի կողմից՝ դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությամբ լցված հայտարարությունների տարածումը, մասնավորապես՝ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հայտարարությունները՝ քաղաքական հետապնդումների, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի վերաբերյալ։

Որպես աշխարհասփյուռ Հնչակյան ընտանիքի անդամ մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի իրավահավասար պետություն դառնալու գործընթացին»:

 

 Աղբյուրը՝ aniarc.am

Բաժին՝ Անցուդարձ

ԱՄՆ-ը չի կարող հասնել իրանական նավթի արտահանման լիակատար դադարեցման: Այս դիրքորոշումը հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկացիները հայտարարել են, որ ցանկանում են իրանական նավթի արտահանումը նվազեցնել մինչեւ զրո,-Զարիֆի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:-Նրանք ի զորու չեն դա անել: Երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցություններ Է վարում, պատասխանել են, որ շարունակելու են ներմուծել իրանական ածխաջրածինները»:

Նախարարն ընդգծել Է, որ իրանական նավթի արտահանման զգալի սահմանափակման դեմ, բացի Իրանից, հանդես են գալիս բազմաթիվ այլ երկրներ:

«Մենք վստահ ենք, որ մեր հարեւանները, նավթի մյուս արտահանողները, ինչպես նաեւ այն երկրները, որոնք շահագրգռված են իրենց Էներգետիկական անվտանգությամբ, թույլ չեն տա դադարեցնել Իրանի նավթի արտահանումը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Բաժին՝ Աշխարհում

 Հայ Առաքելական եկեղեցին, սահմանադրորեն իրեն վերապահված իրավունքը պետք է կարողանա լիարժեք իրականացնել: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում, անդրադառնալով ազգապահպանության, աղանդների, օտար արժեքների խնդրին՝ ասաց բանախոս ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ: 

 «Մեր իրականության մեջ, եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ, և դրանք ընդունվում են պետության կողմից: Ճիշտ է, մարդիկ ունեն կրոնական ազատության, դավանանքի ազատության իրավունք, բայց Սահմանադրությունը գերակայությունը տալիս է Հայ Առաքելական եկեղեցուն, և հենց  այս նորմը պետք է եկեղեցին կարողանա իրականություն դարձնել: Իմ կարծիքով՝ այսօր եկեղեցին ակտիվորեն չի զբաղվում հանրության մեջ ազգային ավանդույթների դաստիրակության գործով»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Պատասխանելով մեր դիտարկմանը, թե հայտնվել ենք մի իրավիճակում, երբ թիրախավորել են մեր եկեղեցին, հոգևոր դասին, իսկ իշխանությունը կրավորական կեցվածք է ընդունել,  ի՞նչ կարող է անել այս իրավիճակում եկեղեցին, երբ կրթության նախարարը հայտարարում է՝ դպրոցներում կրոնի պատմության առարկայի դասավանդումը դադարեցնելու մասին, պարոն Սաֆարյանն ասաց.

 «Ոմանց թվում է, թե  հեղափոխությունը բերում է ամենաթողության, և տարբեր տեսակի օտար գաղափարներ այստեղ կարող են ազատություն ստանալ: Հեղափոխությունները գալիս են և գնում, բայց ազգային արժեքները մնայուն են: Դրանք ավելի կարևոր են,  քան օրենքները, որովհետև օրենքները գործում են ինչ-որ ժամանակահատվածի համար, բայց ազգային արժեքները, որ ձևավորվել են դարերի ընթացքում՝ պահպանում են իրենց կենսունակությունը»:

  Պարոն Սաֆարյանը նկատում է՝ երկար ժամանակ եկեղեցին մեզանում ազգապահպան  դերակատարություն է ունեցել. «Մենք 600 տարի պետություն չենք ունեցել, եկեղեցին ազգահավաք գործունեությամբ է զբաղվել, նաև այս հանգամանքը պետք է նկատի ունենալ:  Իհարկե, եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին,  կրթության գործերին, բայց մյուս կողմից էլ, չէ՞ որ մեր բոլոր դպիրները եկեղեցականներ են եղել: Սկսած Մեսրոպ Մաշտոցից, հիշենք մեր պատմիչներին, բոլորը մեր եկեղեցուց են դուրս եկել: Եկեղեցին մեզանում ունեցել է առանձնահատուկ դերակատարություն, եղել է կրթություն և լուսավորություն տարածող կառույց»:

Բանախոսը ընդգծում է՝ ի տարբերություն Կաթոլիկ եկեղեցու, որը ճնշել է գիտության զարգացումը, Հայ  Առաքելական եկեղեցին հակառակը՝ եղել է կրթող,  լուսավորություն տարածող: «Հիշենք՝ 1600 թ.-ին Արևմուտքում Ջորդանո Բրունոյին այրեցին, Գալիլեո Գալիլեյին ստիպեցին, որ նա հրաժարվի երկրագնդի պտույտի մասին գիտական գաղափարի պատկերացումից, բայց մեր եկեղեցին նպաստեց լուսավորականության զարգացմանը»:

Դառնալով մեզանում սնկի պես աճած աղանդավորական կառույցներին, Սաֆարյանն ասաց, թե նրանք զբաղված են մեր ազգային միասնությունը խարխլող հոգևորսությամբ, և դա ինչ-որ տեղից գուցեև թելադրվում է, բայց մենք պետք է այնքան իմաստություն ունենանք, որ կարողանանք թացը չորից տարբերակել և պահպանել ազգային միասնությունը. «Այս հարափոփոխ աշխարհում, և մեր վտանգավոր տարածաշրջանում, երբ ամեն րոպե կարող են ծագել հակամարտություններ, կարող է լինել, անգամ, պատերազմ, մեզ ավելի քան, ազգային միասնություն է պետք: Սա պետք է գիտակցեն և՛ կառավարության անդամները, և՛ շարքային քաղաքացիները», -ասում է քաղաքական գործիչը:

Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Էջ 3, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: