Արխիվ Հունիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումն ամերիկացի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հնարավոր չԷ եւ չի կայանա, չնայած ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Թրամփի միջեւ կայացած գագաթնաժողովին:

Այդ մասին հայտնել Է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Հոսեյն Նակվի Հոսեյնին: «ԱՄՆ-ն ինքն Է հարաբերությունները խզել Իրանի հետ, նա դուրս Է եկել միջուկային համաձայնագրից, եւ նրանք կրկին պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ… Ես կարծում եմ, որ խոսել Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպման մասին այն ձեւաչափով, որով հանդիպել են Կիմը եւ Թրամփը, գրեթե անհավանական Է, բացարձակապես անհնարին, եւ դա տեղի չի ունենա»,-հայտարարել Է Նակվի Հոսեյնին:

Աղբյուրը՝ "Արմենպրես" լրատվական

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։ 

Ողջունելով դեսպանին՝ բնապահպանության նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որը սակայն լիարժեք չի օգտագործվում և հայտնել Հայաստանի պատրաստակամությունը բարեկամական Իրանի հետ կիսվելու բնապահպանական առանձին խնդիրների` կլիմայի, բնապահպանական վճարների համակարգի ձևավորման ուղղությամբ  ունեցած փորձով։

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին կարևորել է ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների սահմանին «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության աջակցությամբ  Հայաստան ազնվացեղ եղջերուի 3 առանձնյակի ներմուծման հաջողված աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի կողմից Իրանին կենդանիների մոնիթորինգի սարքեր տրամադրելու գործընթացին:

Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի ջրի որակին, մոնիթորինգի իրականացմանը,  արտանետումների աղբյուրների լիարժեք բացահայտմանը վերաբերող հարցեր: 

 

Աղբյուրը՝ "Արմենպրես" լրատվական

Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան եւ Վենեսուելան ԱՄՆ կառավարության բոլոր թիրախներն են, քանի որ նրանք մարտահրավեր են նետում Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան վերահսկողության արեւմտյան կորպորատիվ էլիտաներին եւ նրանց տեղական դաշնակիցներին: Փափուկ հեղափոխությունների միջոցով այդ շահերը, առնվազն հիմա, Բրազիլիայում եւ Արգենտինայում իշխանություն են վերցրել, կառավարությունը Էկվադորում առեւանգել եւ բախվել Կոլումբիայում խաղաղության գործընթացին: Ներկայումս ԱՄՆ վարչակազմի ռեժիմի փոփոխման ուղղությամբ ջանքերը կենտրոնանում են առավել հրատապ կերպով Վենեսուելայի եւ Նիկարագուայի վրա, մինչդեռ վերադառնում են Կուբայի դեմ պատժամիջոցների կիրառման ձախողված քաղաքականությանը եւ Բոլիվիայում պահելու իրենց ժամանակը: 

Չնայած որ Վենեսուելայի անվերջ պատերազմը նպատակ ունի վերահսկել երկրի հսկայական նավթային եւ հանքային ռեսուրսները, Նիկարագուայում եւս զգալի բնական ռեսուրսներ կան: Այն ունի Կենտրոնական Ամերիկայի առատ ջրային ռեսուրսները, որը Կենտրոնական Ամերիկայի բնական էկոհամակարգերի ավելի քան 60 տոկոսն է, ինչպես նաեւ աշխարհի կենսաբազմազանության 7-10 տոկոսը:

Նիկարագուայի եւ Վենեսուելայի աշխարհառազմավարական դիրքորոշումը հնարավորություն է տալիս իրենց կառավարություններին Կարիբյան եւ հարեւան երկրներում նախագծել բազմաբեւեռ աշխարհի քաղաքական եւ տնտեսական տեսլականը, հիմնվելով համերաշխության եւ համագործակցության վրա, այլ ոչ թե բռնատիրության եւ ոտնձգությունների, որոնք այժմ ծագում են Բրազիլիայում, Արգենտինայում եւ այլուր:

Հոդվածն ամբողջությամբ անգլերեն telesurtv.net կայքում https://www.telesurtv.net/english/opinion/NicaraguaVenezuela-One-Enemy-One-Fight-For-Democracy-20180526-0024.html

 

 

Բաժին՝ Աշխարհում

Երկրում պետք է լինի աշխատավարձերի կամ եկամուտների տարբերություն, բայց այն պետք է լինի ծրագրավորված ու պետության հսկողության ներքո: Երբ բանվորը միայն ֆիզիկական աշխատանքներով է զբաղվում ու մտային աշխատանք չի կատարում կամ հնարավորություն չի ունենում մտային զարգացում ապրելու, նրա շահերը պաշտպանում են ձախակողմյան կամ սոցիալիստական կուսակցությունները: Այդ կուսակցությունների անդամների մեծ մասը միջին կամ բարձր խավին պատկանող մտավորականներից են լինում, որոնք հաճախ չեն կարողանում ամբողջովին աշխատավորների շահերը պաշտպանել: Վերջերս աջ սոցիալիստները, ազգայնամոլ կուսակցականներն ու ֆաշիստական կուսակցությունները հանդես են գալիս աշխատավորների ու սովորական ժողովրդի անունից ու որպես նրանց ներկայացուցիչներ: Նրանք բացի այն, որ չեն կարողանում սովորական ժողովրդի տնտեսական շահերը պաշտպանել, այլ իրենց դասակարգային պատկանելիությունից ելնելով հաճախ տնտեսական հարցերում հանդես են գալիս որպես նեոլիբերալիստներ, նրանք վարպետորեն կարողանում օգտվել սովորական ժողովրդի ազգային զգացմունքներից:
Մինչ այժմ մեզ թվում էր, թէ բանվորական կուսակցությունները կարող են ամբողջովին ներկայացնել բանվոր դասակարգի շահերը, սակայն Սովետական Միության և արևելյան Գերմանիայի սոցիալիստական հանրապետության փորձը ցույց տվեց, որ այդպես չէ և հաճախ բանվորներին ներկայցնող մտավորականները կամ կոմունիստները ազդվում են իրենց մանր բուրժուական դասակարգից կամ իերնց իշխանությունը պահելու նպատակով շեղվում են բանվորական դեմոկրատիայից և ստեղծում են տոտալիտար համակարգ: Ներկայումս մեծ մասամբ սոցիալիստներն ու կոմունիստները համոզվել են, որ պետք է հավատարիմ մնալ դեմոկրատիային, թեկուզ դեմոկրատիան պահպանելու նպատակով կորցնեն իրենց իշխանությունը: Աշխատավորների սոցիալիզմը պետք է հիմքը դնի դեմոկրատական հիմունքների վրա: Նիկարագուայի պատմությունը լավ օրինակ է այս առումով: Չպետք է սոցիալիստները ամեն գնով ուզենան պահպանել իրենց իշխանությունը, դա հանգեցնում է դիկտատորիայի ու տոտալիտարիզմի:
Դեմոկրատիկ միջավայրում սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները պետք է ճիշտ քաղաքականություն որդեգրեն որպեսզի իրենց հեղինակությունը և ժողովրդականությունը մեծանա սովորական մարդկանց ու մասսաների մոտ: ԱՄՆ-ի իմպերիալիզմը և Եվրոպական նեոլիբերալիստական երկրները ամեն կերպ կաշխատեն խեղդել նման նորամանուկ ստեղծված սոցիալիստական երկրին, այդ իսկ պատճառով սոցիալիզմը հաճախ դժվար է առաջանում առանձին մի երկրում, սակայն բարեբախտաբար հիմա գոյություն ունեն սոցիալիստական մոտավորապես 20 երկրներ, որոնք աշխատում են ունենալ աշխատավորների տնտեսական շահերին համապատասխան տնտեսական համակարգ:
Աշխատավոր կամ բանվոր դասակարգի պատկերն էլ այսօր փոխվել է ու յուրաքանչյուր կուսակցություն, որ պայքարում է սոցիալական արդարության համար, ստիպված է դա նկատի ունենալ: Աշխատավորներին կարելի է բաժանել երեք խավի՝
1-Բարձր խավ, որը ունի հարմար աշխատանք ու լավ եկամուտ, նա հաճախ քվեարկում է կապիտալիստների օգտին:
2-Միջին խավ, որը հաճախ ունենում է աշխատանք, սակայն զգում է, որ ճնշվում է նյութապես ու պայքարելու պոտենցիալ նրա մոտ գոյություն ունի, միայն պետք է առաջանա իր դասակարգային կամ խավին համապատասխան քաղաքական ու տնտեսական գիտակցություն:
3-Աշխատավորների ցածր խավ, որը ունի շատ ցածր աշխատավարձ ու երբեմն մնում է անգործ, նրանք մեծ պոտենցիալ ունեն պայքարելու, բայց թույլ ձախակողմյա կուսակցությունների ներկայությամբ կամ նրանց բացակայության պայմաններում նրանք կարող են օգտագործվել կապիտալիստական տարբեր կուսակցությունների կողմից:
Ձախ հոսանքների ու մտավորականների պարտականությունն է, որ քաղաքական ու տնտեսական գիտելիքների մակարդակը բարձրացնեն աշխատավորների մոտ:
Հայաստանում նկատվում է ու կան բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս որ մեր ներկայիս իշխանությունը ուզում է պաշտպանել հասարակ ժողովրդի շահերը: Նիկոլ Փաշինյանը այնքան էլ հրապուրված չէ թագավորական պալատներում գտնվելուց, որոնք ստեղծել են նախկին իշխանությունները ժողովրդի հաշվին, իշխանությունը մտահոգված է, որ ժողովուրդը ունենա աշխատանք, որոշ հիմնարկներ օրինակ "Նաիրիտ" գործարանը սկսի աշխատել և այլն: Պետք է ողջունենք նման մոտեցումները: Երիտասարդ մեր պետությունը ամեն կերպ աշխատում է ժողովրդի և պետության տարածությունը նվազեցնել և դրական հարաբերություններ ստեղծել ժողովուրդ - պետություն հարաբերություններում, աշխատում են վստահություն ձեռք բերելու համար աշխատել թափանցիկ:
Մյուս կուսակցությունները, որոնցից շատերը հետապնդում են նեոլիբերալիստական տնտեսական համակարգի կայացմանը երկրում ամեն կերպ կաշխատեն պայքարել նոր շարժման ու նոր պետության դեմ, նրանց մեծ զենքը լինելու է կեղծ ազգասիրությունը, որից պետք է սպասել, որ հաճախ դրսևորվելու են ազգայնամոլության ձևերով: Աշխատենք լավ գիտակցելով այս իրողությունները նպաստել, որ չտարվենք ազգայնամոլությամբ ու զգուշ լինել բոլոր ազգադավ ու մեծահարուստներին նպաստող օրենքների ու քաղաքականությունների հաստատմանը երկրում:

Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 01/06/2018

 

Վազգեն Սաֆարյան. «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ : Կառավարության ծրագիր, կենա՞ց թե իրական պատկեր, ԱԱԾ բացահայտումներ Նախ ընդհանուր առմամբ ձեր կարծիքը որպես մասնագետ Կենաց է, հայտարարություն է, չկա ոչ մի հստակ թիվ և այլն, ոմանք էլ՝ լավ է որ խոստումներ չկան, որոնք հետո իրականություն չեն դառնա, ի վերջո ինչպիսի՞ն պետք է լինի կառվարության ծրագիրը Կառավարության ծրագրի գերնպատակը ո՞րն է, հարցեր բարձրացնելը, թե լուծումներ առաջարկելը Ծրագրի տնտեսական բլոկի մեջ ի՞նչ լուծումներ եք դուք տեսնում, և որքանով են դրանք իրատեսական պայքար կոռուպցիայի եվ կաշառակերության դեմ այս պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների եւ հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները եւ մարմինները, ինչպես նաեւ ներդնել նոր գործիքակազմ։ Ի՞նչ է սա նշանակում՝ կստեղծվի մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմին , որը ոչ միայն կվերահսկի ու կուսումնասիրի, այլեւ օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական եւ նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Այսինքն կպատժի, ի՞նչ է տալու մեզ ևս մեկ այսպիսի մարմինը տնտեսական զարգացման առաջնահերթություններ, բարձր տեխնոլոգիաներ, Գյուղատնտեսություն, Զբոսաշրջություն, ի՞նչ կոնկրետ քայլեր է ենթադրում կառավարության կողմից առաջնահերթություն ասվածը ԱԱԾ-ի բացահայտումները, տնտեսական չարաշահումների առումով նորությու՞ն էին այսպիսի չարաշահումների հետ կապված հարցերով պետք է զբաղվի ԱԱԾ-ն՞ թե ՊԵԿ-ը, ո՞ր դեպքում է հարցը մտնում ԱԱԾ տիրույթ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: 

Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այդ համատեքստում, դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը և նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար: Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաև Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը:

Զրուցակիցները քննարկել են Մեղրի և Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և պարոն Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթերի իրականացումը:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին:  

 

Աղբյուրը՝  "Արմենպրես" լրատվական 

2018թ. սպասվող տոնակատարություններին ընդառաջ՝ Գրենոբլի «Հայկական մշակույթի տունը» հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ կազմակերպելով համահայկական ֆլեշմոբ «Արի պարի քոչարի»՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:
Նախագծի նպատակն է 2018թ. մայիսի 26-ին աշխարհի տարբեր անկյուններում բնակվող բոլոր հայերով պարել մեր հաղթական քոչարին՝ ի պատիվ մեր բոլոր հաղթանակների և ի նշան մեր միասնականության: Բաց մի թողեք աշխարհին ներկայանալու նման հնարավորությունը:

Նախագծի առաքելությունը

Մեր նախագծի առաքելությունն է Քոչարի պարի միջոցով համախմբել աշխարհի ողջ հայությանը որպես մեկ միասնական ազգ:
Իրանի, Թեհրանի «Րաֆֆի» Համալիրը պարեց քոչարին:

 

Բաժին՝ Մշակույթ
Էջ 3, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: