Արխիվ Հունիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Արդյո՞ք Գարեգին Նժդեհի մտքերն ու մոտեցումները կարելի է համարել որպես գաղափարախոսություն, հատկապես իշխող մի կուսակցության համար ընդհանրապես ու մասնավորաբար Հայաստանի Հանրապետական Կուսակցության համար: Կարծում եմ, որևէ գաղափարախոսություն նախ պետք է ունենա որևէ աշխարհահայացք, որտեղ կբացատրի, թէ ինչպես է աշխարհը գոյացել, ինչպես է մարդկությունը առաջացել ու զարգացել, մարդկային հասարակական հարցերը որոնք են, ըստ իրենց, որն է մարդկային հասարակության կառավարման ամենաճիշտ քաղաքական ու տնտեսական համակարգը և որոնք են իրենց միջազգային գաղափարակիցները և այլ հարցեր:
Հայաստանի Հանրապետականներին ավելի շուտ հետաքրքրում էր ներկայանալ մի գաղափարով, որը ավելի լավ կընդունվի ժողովրդի կողմից ու կբարձրացնի իրենց հեղինակությունը: Այդ իսկ պատճառով ընտրեցին Գարեգին Նժդեհին, մեծացրին ու նրա արձանը կառուցեցին ու հանդես եկան որպես նժդեհականներ:
Կարծում եմ աշխարհում գոյություն չունի որևէ նման քաղաքական ու տնտեսական գաղափարախոսություն, որևէ ուրիշ մի կուսակցություն չի կիսում այդ գաղափարախոսությունը: Փաստորեն դա մի լծակ էր, որ օգտագործվեց հանրապետականների կողմից ու իրենց գործողությամբ ու երկիր կառավարելու մեթոդներով ու կոռուպացված ու կաշառակեր իշխանություն առաջացնելով՝ վարկաբեկեցին նաև Գարեգին Նժդեհին, չնայած որ, մի գուցե առանց հանրապետականների նաև Նժդեհն իր բացասական կողմերով, որ պատմաբանները պետք է զբաղվեն այդ գործով, արդեն վարկաբեկված էր ու հանրապետականներին միայն հետաքրքրում էր որպես միջոց օգտագործելու նրա գաղափարները և անունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի աջակողմյա ու պահպանողական կուսակցություն է, որը առաջացել է 1990 թվականին Աշոտ Նավասարդյանի միջոցով: Հենց հիմնադրման օրվանից նրանք հրապուրված էին Գարեգին Նժդեհի մտքերով ու նպատակներով, սակայն դժբախտաբար նրանք չվերաճեցին որպես ժամանակակից կուսակցության ու մնացին նեղ նացիոնալիստական մի շրջանակում, որպես կուսակցություն, որի գաղափարախոսությունը մի փոքր տարածաշրջանում՝ Հայաստանում ու նեղմիտ մարդկանց է հետաքրքրում: Նրանք կարող էին ունենալ միջազգային մասշտաբով ճանաչված ու զարգացած որևէ քաղաքական ու տնտեսական գաղափարախոսություն: Հանրապետականների թվի շատացումը և հեղինակության բարձրացումը սկզբնական շրջանում ոչ թէ նրանց գաղափարախոսության շնորհիվ էր, այլ նրանց իշխանության անցնելու շնորհիվ, որը ձեռք էին բերել կեղծիքի, փողի ուժի և բռնության միջոցով: Սոված ու գործազուրկ ժողովուրդը և մտավորականները մի կտոր հաց ունենալու պատճառով էին անդամագրվում այդ կուսակցությանը և ոչ թէ ի շնորհիվ նրա գաղափարախոսության: Շատ անգամներ հարց ենք տվել հանրապետական «տեսաբաններ»-ին, թէ որոնք են Գարեգին Նժդեհի կողմից երկրի համար առաջ քաշած տնտեսական ու քաղաքական համակարգը, որևէ պատասխան չենք ստացել, որովհետև նման բան գոյություն չի ունեցել:
Աստիճանաբար մեր քաղաքագետներն ու պատմաբաններն են, որ գիտականորեն պետք է վերլուծության ենթարկեն կոռուպացված Հանրապետական Կուսակցության անցյալը և հայտնաբերեն, որ արդյ՞ոք որևէ կապ եղել է նրանց գաղափարախոսության՝ Գարեգին Նժդեհի մոտեցումների և կոռուպցիայի ճահիճի մեջ ներխրվելու միջև: Հանրապետականները օգտվելով իրենց ուժից և իշխանությունից են այդքան մեծարել Գարեգին Նժդեհին և աստիճանաբար պետք է ռեալ ու ոչ ուժային դիրքերից մոտենալ ու ճիշտ գնահատել նրա մոտեցումները և արարքները մեր անցյալի տարբեր հարցերի շուրջ:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան Հունիս 2018

Նախօրեին ռուսական RT-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,պատասխանելով Հայաստան մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ հարցին, նշել էր, որ Հայաստանը սահմանին էժան ռուսական գազ է ստանումբայց սահմանից մինչև սպառողին հասնելը գազի սակագինը կրկնակի թանկանում է։ Նա ասել էրոր գազի սակագինը ներհայաստանյան հարց է և ինքը մտադիր է զբաղվել դրանով։

Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանի հետ

-Պարո՛ն Սաֆարյանհամաձա՞յն եք վարչապետի այս հայտարարության հետ և ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը։

-Նախ, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, միասնական տնտեսական տարածք ենք ստեղծել, և այդ տարածքում պետք է էներգոկիրների սակագները լինեն համարժեք ու միանման, որ մեզ մոտ թողարկված ապրանքը, որի ինքնարժեքի 50 տոկոսից  ավելին կազմում են էներգոկիրները, մրցունակ լինի։ Հիմա եթե Ռոսաստանում գազի գինն ու էներգոկիրների գինն անհամեմատ ցածր է, քան Հայաստանում, բնական  է, որ մեր արդյունաբերական ապրանքն այնտեղ չի կարող իրացվել։ Սա արդեն ԵԱՏՄ-ի գաղափարախոսությանն է հակասում, միասնական տնտեսական տարածք ունենալու և այդ տարածքում ապրանքերի, ծառայությունների, աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը մի տեսակ ստվերվում է, և դրա համար պետք է ԵԱՏՄ-ի կոլեգիան այնպիսի նորմատիվներ մշակի,  որ այդ տարածում միատեսակ լինեն էներգեկիրների գները։

-Բայց դա ձեռնտո՞ւ է արդյոք Ռուսաստանին։

-Այդ դեպքում ինչո՞ւ ենք ԵԱՏՄ ստեղծել։ Միության գաղափարախոսությունը պետք է նյութականացվի այս քաղաքականությամբ։

- ՌԴ-ից մատակարարվող գազի սակագինը պե՞տք է համարել միայն ներհայաստանյան հարց և այդ տեսանկյունից մոտենալ խնդրին։

Ռուսաստանից մենք գազը գնում ենք 150 դոլարով, և, բնականաբար, դրա վրա գումարվում են ծախսերը։ Գազի գինը պետք է լինի վերադիր ծախսերին համահունչ, և այստեղ պետք է գազի գինն իջնի մեր ներքին ռեսուրսերի ճշգրտման հաշվին, որովհետև չի կարող  պատահել, որ մենք 150 դոլարով գազը ստանանք և 290-ով վաճառենք, սա աբսուրդ է։ Մենք այդ մասին շատ ենք խոսել, որ գինը պետք է լինի օպտիմալ, բայց այն, որ ՌԴ-ի հետ պետք է 150 դոլարը պահպանել, շատ կարևոր է, որովհետև այնտեղի ներքին գինն էլ գրեթե այդքան է։ Շնորհիվ նրա, որ մեր աշխատուժը ի տարբերություն Ռուսաստնի ավեի էժան է, մենք կարող ենք դեռ մեր ապրանքերը մրցունակ դարձնել։

-Այս օրերին հայկական պատվիրակությունը Իրանում էր՝ կրկին գազի խնդրով։ Դուք ինչպե՞ս եք տեսնում Իրանից գազի մատակարարման ծավալներն ավելացնելու հնարավորությունը։

- Իհարկե ճիշտ կլինի դիվերսիֆիկացիա ունենալ։ Մենք Իրանի հետ ունենք գազի մատակարարման ծրագիր, և դա մինչև 2028 թվականը գործելու է։ Մենք Իրանից  ստանում ենք տարեկան 400-450 մլն խմ գազ և դրա դիմաց փոխհատուցում ենք էլեկտրաէներգիայով՝ մեկ խմ-ի դիմաց 3կվտ/ժ էլեկետրաէներգիա։ Ժամանակին խոսվում էր, որ իրանական կողմը ցանկանում է ավելի շատ հոսանք գնել Հայաստանից, դրա համար պայմանավորվածություն կար Մեղրու ՀԷԿ-ը կառուցել և այլն։

Նշեմ, որ իրանական գազը շատ կարևոր է մեզ համար հատկապես Նաիրիտ գործարանը  վերագործարկելու համար, որովհետև իրանական գազի մեջ 85 տոկոսն է մեթան գազը, մնացածը հոմոգեներն են, որը տոխնիկապես ավելի նպաստավոր է կաուչուկի արտադրության մեջ գազը օգտագործելու համար՝ որպես հումք, իսկ օրինակ ռուսական գազի մեջ 92 տոկոս է մեթանի պարունակությունը։ 

Բայց ինչ վերաբերում է նրան, որ ռուսական գազը փոխարինվի իրանականով, ես ճիշտ չեմ համարում։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և պետք է պահպանել այն իրողությունները, որոնք կան։ Իրանի հետ պետք է աշխատել բարտերային հիմունքով և պետք չի հրաժարվել ռուսական գազից։

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Բաժին՝ Հայաստանում

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ, «Հայրենական ապրանքարտադրողների միության»  նախագահ Վազգեն Սաֆարյանն է:

-Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է մեկ տարվա ընթացքում կազմակերպել ու անցկացնել արտահերթ խորհրդրանական ընտրություններ:  Ձեր կուսակցությունը, նախորդ ընտրություններում կրածանհաջողությունից հետո, մասնակցություն կունենա՞ սպասվող ընտրություններին:

-Արտահերթ ընտրությունները, բնականաբար, այս կառավարությունը պետք է անցկացնի, և որքան շուտ, իր համար այնքան լավ: Գործադիրը պետք է վերացնի այնանհարթությունը, որ  երկիրը իշխում է մի ուժ, սակայն խորհրդարանումմեծամասնություն է մեկ այլ ուժ:

Հայաստանի կոմունիստներն էլ, որպես արտախորհրդարանական ուժ, շահագրգռված ենայդ ընտրություններին մասնակցությամբ: Մենք շատ դժգոհ ենք անցածընտրությունների արդյունքներից, որովհետև այդ ռեյտինգայինհ համակարգը ոչ ավել, ոչ պակաս քաղաքական «դարվինիզմ» է: Ամեն մի  կուսակցության ներսում և նաևընդհանուր կուսակցություններրի մեջ անառողջ պայքար էր: Դա փողի ազդեցությունների,  հեղինակությունների ստուգատես էր, որը տվեց այն, ինչ այսօր տեսնում ենք, և ապահանգեցրեց հեղափոխության:

Մենք իհարկե պաշտպանելու ենք իշխանությունների այս գաղափարն՝ իրագործելուազատ ու արդար ընտրություններ, որի արդյունքում խորհրդարան անցած ուժերն իրոքարտահայտեն ժողովրդի կամքը:

-Դուք պնդում եք, որ գործող ընհտրական համակարգը դա թույլ չի՞ տալիս:

-Մենք այն կարծիքին ենք, որ մեկ մանդատին համարժեք ձայն ստացած կուսակցությունը պետք է խորհրդարանում իր ներկայացուցիչն ունենա: Ենթադրենք, թե մեկ մանդատըհավասար է 8 հազար կամ 10 հազար ձայնի, ու այդ քան քվե ստացած ուժը ներկայացուևցիչ կունենա խորհրդարանում:  Հակառակ պարագայում ստացվում է, որ դուասենք 4,5 տոկոս ձայն ես ստանում, բայց չես անցնում պառլամենտ:  Արդյունքը լինում էայն, որ մարդիկ ընտրում են ձախ ուժին, բայց նրա տեղը խորհրդարան է անցնում աջուժը: Ո՞րն է սրա տրամաբանությունը:

Հենց այդտեղից էլ աղճատվում է քաղաքացիական հասարակության մասին մերպատկերացումը: Ի՞նչ է նշանակում քաղաքացիական հասարակություն. դա այն ինստիտուտների համակարգն է, երբ իշխանությունը ձևավորվում է  ընտրողների համերաշխությամբ: Մենք դեռևս դրան ականատես չենք լինում: Դրա համար էլ կողմ ենքնոր ընտրությունների անցկացմանը:

-Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ մեզ հետ զրույցումասել էիք,  որ եթե գաղափարական համակիրներ գտնեք, չեք բացառում դաշինքով հանդես գալու տարբերակը: Սակայն ընտրություններին կոմունիստները մասնակցեցին միայնակ: Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարակիցներ չգտա՞ք:

-Գաղափարական համակիրներ շատ ունեք, սակայն անցած ընտրություններին որոշեցինք «ստերիլ» մասնակցել, այլ ուժերի չներառնել: Պետք է հիշեցնեմ Exit poll-իարդյունքները, որը 30 հազար մարդու հարցախույզի էր ենթարկել ընտրությունից հետո ևնրանց 2 տոկոսը նշել էր, որ կումոնիստներին են ընտրել: Բայց արդյունքում հավաքեցիրնք 0,75 տոկոս: Սրանք թվեր են, որոնց հետ հաշվի չես կարող չնստել:

Նիկոլ Փաշինյանի առաքելությունը կլինի այն, որ նա մեկ անգամ մեր պետության մեջկազմակերպի ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ:

-Այդ ժամանակի կփոխվի՞ քաղաքական պատկերը խորհրդարանում և քաղաքական դաշտում:

-Ես կարծում եմ, որ շատ բան կփոխվի, որովհետև,  եթե դու խորհրդարանում ես ու քոթիկունքին ռեալ զգում ես ժողովրդի աջակցությունը, ակամա պարտավարվածություն կունենաս նրա նկատմամբ:  Իսկ երբ դու գնել ես այդ ձայնը կամ քեզ «նվիրել» են,  դու ոչ թեմտածում ես ժողովրդի մասին, այլ այն մարդկանց, ովքեր այդ մանդատը տվել են քեզ:

-Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի ձեռք բերած վարկանիշի վրա հիմնվելով՝  նրաքաղաքական ուժը կարո՞ղ է ձևավորել մեծամասնություն խորհրդարանում, թե՞ ամեն դեպքում թեժ պայքար կընթանա քաղաքական ուժերի միջև:

-Նիկոլ Փաշինյանն այս պահին ունի բարձր վարկանիշ, բայց նայած թե նրանք ինչ քայլերկանեն մինչև ընտրությունները,  բնականաբար այդ վարկանիշը կարող է ազդեցութունկրել: Դրա համար են շտապում արագ ընտրություններ կազմակերպելու հարցում: Եսկարծում եմ, պետք չէ շտապել, որովհետև շտապելուց սխալներ ես թույլ տալիս: Եթե դուուզում ես ամեն գնով պառլամենտում ունենալ մեծամասնություն, դա շատ վտանգավոր է: Պետք է ձգտել այնպիսի քաղաքականություն վարել, որ շարունակես ունենալ ձեռքբերված վստահությունը:  Իսկ շտապելը նշանակում է վախ, որ դու կարող ես կորցնել ձեռքբերված վստահությունը:

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

 

 

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 16-ի գիշերն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:

Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում: 

Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից: 

Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու նպատակով:

Ավելի վաղ ձերբակալված ՀՀԿ-ական պատգամավորին այցելել էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին: ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ   Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Կատարվածի առնչությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ ԱԺ խմբակցությունը, որը մտահոգություն է հայտնել ու ընդգծել է, թե ձերբակալումը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

Կոնֆերանսը տեղի ունեցավ 2018 թվականի հունիսի 5-ին, Մոսկվայում: 150 տարի անցել է այն ժամանակվանից, երբ Մարքսն ու Էնգելսը գրեցին իրենց գլխավոր մտքերը: Կապիտալիզմը այս ընթացքում արդար և բարի չի դարձել: Անցյալի նման բուրժուայից մի չնչին փոքրամասնություն ավելի է հարստացել: Անցյալի նման, կապիտալիստների հարստությունը միլիոնավոր մարդկանց տանջալի աշխատանքից է առաջանում: Շահագործումը չի վերացել, միայն շատ բարդ է դարձել: Մարդու կյանքը փոփոխություն է պահանջում:
Մեծ հեղափոխականի, կոմունիզմի տեսության հիմնադիր ու գիտնական Մարքսի ծննդից 200 տարի է անցել: Նրա ծառայությունը մարդկության հանդեպ շատ մեծ է: Նրա ազդեցությունը շատ մեծ է գնահատվում փիլիսոփայության, տնտեսագիտության, հասարակագիտության ու քաղաքագիտության բնագավառներում: Երիտասարդ տարիքում Բոն և Բեռլին համալսարանում Մարքսը պատմություն, փիլիսափայություն և իրավաբանություն է սովորել: Հեգելի ու Ֆոյեր Բախի մտքերից շատ օգտվեց, սակայն ավելի առաջ գնաց ու նոր հայտնաբերություններ արեց ու գրի առավ շատ նյութեր: Հասարակագիտության մեջ պատմական և դիալեկտիկական տեսությունները և տնտեսության բնագավառում նրա հայտնաբերությունները՝ կապիտալիզմի արտադրության տեսության մասին, մեծ ազդեցություն թողեցին աշխարհի տարբեր երկրների ու ազգերի պատմության վրա: Այս տեսությունները առաջացրեց մարդկության հասարակության ազատագրումը շահագործումից և սոցիալիզիմի հաղթության առաջացման անխուսփելիությունից:
Արևմտյան երկրների աշխատավորների օրինակը հետաքրքիր է մեզ համար: Փաստորեն, այդտեղ այսպես կոչված հասարակակենտրոն պետությունը կարելի է համարել ժամանակավոր մի նահանջ կապիտալիզմի կողմից: Սովետական Միության ճնշումների ներքո, կապիտալիզմը գտնվելով ցնցումների տակ, գերադասեց իր եկամուտի մի մասը հատկացնել հասարակության աղքատ խավին: Սովետական Միության փլուզումից հետո կրկին բուրժուազիան վերադարձավ նախկին վիճակին: Աշխարհի 82 տոկոս հարստությունը 2017 թվականին գտնվում էր աշխարհի բնակչության մեկ տոկոսի ձեռքում: Միևնույն ժամանակ սովածների թիվը ավելացավ 11 միլիոնով: Ըստ աշխատանքի միջազգային կազմակերպության տեղեկատվության՝ 2017 թվականին անգործ մարդկանց թիվը 5.6 տոկոսով ավելացել է ու հասել է 2.6 միլոնի: Այսինքն աշխարհի անգործների թիվը կազմում է 193 միլիոն հոգի:
Տարբեր օրենքներ են հաստատվում կապիտալի տիրոջ օգտին, օրվա աշխատանքի ժամերը ավելանում են, բողոքների ու ցույցերի իրավունքերը արգելվում են, գործատերերը իրենց կամքով վատ պայմաններում կարողանում է աշխատանքից հեռացնել աշխատողներին, արհմիությունների հնարավորությունները նվազում են: Վերջին տարիներում աշխատանքի հետադիմական ռեֆորմներ են տեղի ունեցել Ֆրանսիայում, Հունաստանում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ղազախեստանում և այլ շատ երկրներում: Ամեն տեղ պետությունը դրականորեն և շատ հեշտ է ընդունում մեծ կապիտալիստների պահանջները բավարարելու և նրանց գոյատևման ուղղությամբ: Այս բոլորը կատարվում է սովորական ժողովրդի հաշվին:


Կապիտալիստական գլոբալիզմը անընդհատ կարիք ունի նոր շուկաների, արժան աշխատաուժի և բնական ռեսուրսների: Այստեղից ստացված օգուտը հասնում է մի շարք մեծ ընկերություններին: Այս ուղղությամբ ազդեցություն գործելով պետությունների վրա, մոռացվում են մարդու իրավունքների ու բնապահպանական հիմունքները: Բնապաշարների ու մարդու ծայրահեղ շահագործումը զարգացող երկրների դանդաղ մահվան պատճառ են դառնում: Մաֆիական ընկերությունների հետ միասին, միջազգային ֆինանսական կենտրոնները, Գլոբալ հիմնադրամ արժույթը և համաշխարհային բանկը նույն ձևով են աշխատում: Այս ռեֆորմները քայքայում են պետությունների պաշտպանողական կառույցները, քանդում են հասարակական ապահովությունները, աշխատավորների աղքատության պատճառ են դառնում, և երկրներին համաշխարհային կապիտալի դիմաց անզեն ու զոհ են դարձնում: Կապիտալիզմի ամենակեղտոտ արարքներից է պատերազմների առաջացումը: Պատերազմների աղբյուրը աշխարհի բաժանումն է կապիտալիստական երկրների և նրանց ետևում կանգնած ընկերությունների միջև:
Ռուսաստանի այսօրվա իրականությունը Մարքսի պատմական ճշտությունն է ցույց տալիս: Ռուսաստանի հասարատնտեսական խորը ճգնաժամը հաստատում է, որ սոցիալիզմից հեռանալը և սովետների փլուզումը օրինաչափությունների հիման վրա չեն եղել, այլ համարվում է ոչ բնական պատմական զիգզագ: Սոցիալիզմի հիմունքներին դավաճանելը Ռուսաստանի հետդարձի պատճառ դարձավ: Ռուսաստանի քայքայիչ ճգնաժամը և տարածված աղքատությունը պարզապես ցույց են տալիս, որ անհրաժեշտ է թեքում դեպի ձախ՝ Մարքսի և Լենինի գաղափարների հիման վրա: Կոմունիզմից շատ հեռու, բազմաթիվ տնտեսագետներ արտահայտում են այն միտքը, որ «Մարքսի եզրակացությունները, ամենաշատ իրականացված եզրակացություններն են, որտեղ ժամանակակից տնտեսությունը որևէ բան չունի դրա դիմաց ներկայացնելու համար: Եվրոպական բանկի նախկին նախագահ Ժակ Ատալին այսպես է եզրակացրել, որ 20-րդ դարում ոչ ոք Մարքսի նման իր ազդեցությունը չի ունեցել աշխարհի վրա»:
Մարքսիսզմի մասին խորը ուսումնասիրություններ են կատարվում Վիետնամում, Կուբայում և Վենեսուելայում: Ռուսաստանում նաև կոմկուսը լայն մասշտաբով պաշտպանում է այդ ուսումնասիրությունները և պրոպագանդում է Մարքսի գաղափարախոսությունը: Այս գործը կատարվում է կազմակերպված ձևով «ռուս գիտնականների միջոցով, որոնք սոցիալիստական հակումներ ունեն»: Մարքսիզմի հետ կապված նյութեր անընդհատ հրապարակվում են «Պրավդա», «Սովետսկայա Ռասիա» և «Քաղաքական լուսաբանություն» մամուլում:
Կապիտալիզմը հասել է փակուղի: Այն պայմաններում, երբ հուսահատություններն ու բողոքները կապիտալիստական համակարգերում օրըստօրե շատանում է, աշխարհում նույն չափով որպես ալտերնատիվ ուշադրություն է դարձվում սոցիալիզմին:

 

Վարդան Ղազարյան

 

Հեղափոխության շարժիչ ուժերն ու քաղաքական հենարանը


Ո՞րն է Հայաստանում ընթացող հեղափոխական շարժման քաղաքական հենարանը և ո՞ր սոցիալական խմբերն են եղել դրա շարժիչ ուժը։ Արդյո՞ք այն ունի գաղափարախոսական ուղղություն, արժեքներ կամ որոշակի տրամաբանություն։ Այս հարցերի պատասխաններից է կախված այն, թե ինչպիսին կլինի նոր քաղաքական մեծամասնության ձևն ու բովանդակային գիծը և արդյոք այն կկարողանա փոխել նախորդ կառավարություններին հատուկ տնտեսական քաղաքականությունը։ Փորձենք այս կարճ վերլուծության մեջ ի մի բերել մի քանի կարևոր տվյալներ ու միտումներ և անդրադառնալ որոշ մարտահրավերների։
Ելակետ ընդունելով պետության մասին հույն քաղաքագետ Նիկոս Պուլանձասի սահմանումը` արձանագրենք, որ պետությունը հասարակութունից անջատ մի բան չէ, այլ «եղած հասարակական ուժերի հարաբերակցության նյութական խտացումն է»։ Այս առումով կարևոր է, թե ինչպես պետք է ձևակերպվի նոր կառավարության օրակարգը, որպեսզի իշխանությունը հետ չգլորվի հին քաղաքական կառույցների մեջ։ Չմոռանանք, որ տարիների ընթացքում ձևավորվել է տիրապետող գաղափարաբանություն, ըստ որի` անհավասարությունը հասարակության ընդունելի վիճակն է։
Քաղաքական օրակարգի և գաղափարախոսության հարցը․ սպասվող վտանգները 
Նոր «ժամանակավոր» կառավարության առանցք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ինքը՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ երկրորդական են համարում քաղաքական գաղափարախոսությունները։ Սկզբնական փուլում այս գաղափարախոսական դատարկության նպաստավոր լինելն, այդուհանդերձ, ապագայում կարող է մի շարք վտանգներ առաջ բերել։
1․ Ինչո՞վ է փոխարինվելու «ազգ-բանակն» ու նեոլիբերալ վեկտորը
Գիտենք, որ նոր կառավարությունը որոշակի թերահավատություն ունի նախորդների «ազգ-բանակ» հայեցակարգի նկատմամբ։[1] Գուցե դա ընդամենը վերապահում է։ Որքան էլ անհաճ է, պետք է ընդունենք, որ ՀՀԿ-ն, ի տարբերություն նոր կառավարության, ավելի հստակ գաղափարական կողմնորոշում ուներ։ Այն ուներ երկու հենարան․ մեկը նեոլիբերալ գիծն էր՝ միջազգային կառույցների համար, իսկ մյուսը՝ ազգայնականը, ռազմահայրենասիրականը՝ ստորակա խավերի համար, որպեսզի նրանք չխոչընդոտեին իրենց ունեզրկելու քաղաքական գծին։ Այսինքն, «ազգ-բանակ»-ը որպես տանիք դրված էր նեոլիբերալ շենքի վրա։ Սա տարածված մեթոդ է։ Նույն մոտեցումն ունի նաև Էրդողանը Թուրքիայում։ Եվ ահա այս տանիքը չեզոքացնելու դեպքում «Քաղաքացիական պայմանագրին» կարող է մնալ միայն նեոլիբերալ կառույցը, որն ավելի թույլ լեգիտիմություն կունենա լայն շերտերի համար, եթե չփոխարինվի, օրինակ, սոցիալական արդարության վրա հենվող նոր քաղաքականությամբ։ Այսպիսով, պարզ է դառնում, որ գոնե որոշակի գաղափարախոսական հստակեցումներից կամ լայն կոալիցիաներից խուսափել հնարավոր չէ։
 2․ Իրավական պետությունն ու ինքնակարգավորվող շուկան բավարար նախապայմաններ չեն
Պատկերացումը, ըստ որի՝ շատ հարցեր լուծվելու են արդեն իսկ իրավական պետության հաստատման և կոռուպցիայի վերացման արդյունքում, խիստ լավատեսական է։ Իրավունքը որպես այդպիսին արտացոլում է եղած արտադրահարաբերությունների ստատուս քվոն։ Նաև այդ է պատճառը, որ ՀՀ սահմանադրությունն արդեն երկու անգամ փոփոխել են՝ մեր իրավունքները համապատասխանեցնելով տվյալ պահի ստատուս քվոյին, իջեցնելով ավելի ցածր աստիճանի։[2] Աշխարհում կան բազմաթիվ իրավական պետություններ, որտեղ սոցիալական բևեռացումը շարունակում է սրվել։ Անհրաժեշտ է հրաժարվել միմիայն իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումներով արդյունքի հասնելու պատրանքից։ Այդ առումով թերի է նաև Դարոն Աջեմօղլուի տեսությունը, որի խորհրդատվությունից մտադիր է օգտվել նոր կառավարությունը։[3] Կառավարման ապակենտրոնացումն առանց համայնքների համար ներդրումային ռեսուրսներ ու նոր համայնքային կազմակերպման ձևեր ստեղծելու, շատ քիչ բան կտա մարզերին։ Եվ վերջապես, կրթության անհավասարությունն ամենամեծ մարտահրավերն է։
Բավականին սթափեցնող էր նաև վերջերս նոր կառավարության համար առաջարկներ քննարկելու նպատակով հրավիրված տնտեսագետների ժողովը, որում գերիշխում էին 90-ականների ազատ շուկայի պատումները, այն դեպքում, երբ դրանք ամբողջ աշխարհում վերանայվում են։ Պետք է հասկանալ, թե ինչու է գյուղացիներից յուրաքանչյուրը ցանկանում միայնակ հարստանալ և չմիավորվել իր համագյուղացիների հետ կոլեկտիվ տնտեսության մեջ՝ շարունակելով կախված մնալ խոշոր սեփականատերերի բարի կամքից։ Այս առումով, նոր կառավարությունը լիովին պետք է փոխի գործող տնտեսական տրամաբանությունը։
3․ Արտաքին դիմադրությունները
Առաջին իսկ շաբաթներին նոր կառավարությունը հանդիպումներ է ունենալու միջազգային ֆինանսական հաստատությունների՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամիև մյուս դոնորների հետ։ Հավանականությունը մեծ է, որ նոր կառավարությանը կառաջարկվեն նույն մոտեցումները, որոնք կիրառվում էին ՀՀԿ-ի կառավարությունների դեպքում։ «Նեոլիբերալ» կոչվող քաղաքականությունը վերաբերում է հենց այս կազմակերպությունների թելադրած օրակարգին։ Այն ոչ միայն սոսկ լիբերալ է, այլև «նեո» նախածանցի իմաստային նշանակության միջոցով հենց բնութագրում է միջազգային կառույցների պարտադրած «ապակարգավորման, մասնավորեցման և ազատականացման» քաղաքականությունը։ Թե որքանով է այն համահունչ մեր հեղափոխական օրակարգի հետ, դատեք ինքներդ։ Նշված օրակարգից շեղվելու կամ ինքնուրույն սոցիալական քաղաքականություն վարելու համար շատ կարևոր է լինելու նոր կառավարության սոցիալական բազան։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն իշխանության են բերել այն 100․000-ները, որոնք անհամբեր սպասում են պետական և այլ ներդրումների՝ իրենց համայնքների սոցիալական և կրթական ենթակառուցվածքներում։
4․ Ներքին դիմադրությունները
Նոր կառավարության համար հաջորդ խոչընդոտը կարող են դառնալ նախարարությունների տեխնոկրատ աշխատակիցները, այդ թվում նաև տնտեսական բլոկի պաշտոնյաները, որոնք էլ իրենց հերթին կփորձեն հետ պահել նորերին կտրուկ շրջադարձերից և խորհուրդ կտան գնալ վաղուց փորձված ճանապարհով։ Կան բազմաթիվ հեղափոխությունների օրինակներ, երբ զանգվածներն իրականացրել են հեղափոխություն, իսկ տեխնոկրատ շերտերն այն կրկին փոշիացրել են՝ վերադարձնելով հին պրակտիկաներին։
5. Մասնավոր կապիտալի դերը
Նախորդ կառավարությունների գործունեության արդյունքում մասնավոր կապիտալն արդեն իսկ զգալիորեն ներթափանցել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, հանրային ծառայությունները, քաղաքների հանրային տարածքները, առողջապահությունը և այլն։ Այդ ներթափանցումն ու աճող ազդեցությունը պետության լիակատար զսպման և խնայողության պայմաններում մի շարք խնդիրներ են ստեղծել սոցիալական արդարության և հանրային համերաշխության համար։ Ամենացցուն օրինակներից են Կրթության գերազանցության ազգային ծրագիրն ու առողջապահության ոլորտում պատվերների և ապահովագրական ծառայությունների բաշխումը։[4] Կապիտալի ապակարգավորող ուժը շարունակելու է գերիշխող լինել, եթե դրա կողքին չուժեղանան աշխատողների արհմիությունները, քաղաքացիական ինքնակազմակերպվող բազիսային խմբերը, մասնակցային խորհուրդները և քննադատական մտածողություն խթանող նոր կրթական հարթակները։
Ավելորդ է նշել, որ առանց քաղաքական ուղեգծի կառավարության գործունեությունը կարող է վերածվել առանձին միջոցառումների շարքի, որտեղ ոչ մի միավորող բան չի լինի։ Պետք է ամեն ինչ անել, որ ոգևորության սկզբնական ալիքը մարելուց հետո նորանշանակ նախարարները միայնակ չմնան։
 Շարժիչ սոցիալական ուժերը
Նախքան Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բուն հեղափոխական շարժման շարժիչ խմբերին անդրադառնելը, տեսնենք, թե որոնք են այդ շարժման ակունքները։ Ըստ էության, այս շարժումն անցած 10 տարիների քաղաքացիական ինքնակազմակերպվող նախաձեռնությունների՝ «Թեղուտ»-ի, «Թռչկանի ջրվեժ»-ի, «Մաշտոցի պուրակ»-ի, «100 դրամ»-ի, «Դեմ եմ»-ի, «Էլեկտրիկ Երևան»-ի, «Հանուն գիտության զարգացման» և մյուսների  տրամաբանական շարունակությունն է։ Այն եղել է վերջիններիս որակական ու քանակական աճի հերթական փուլը՝ կիրառելով պայքարի համանման մեթոդներ և դրանց գումարելով գրագետ ձևակերպված համընդգրկուն քաղաքական օրակարգ։ Ըստ այդմ, այստեղ պետք է փնտրել նաև բովանդակային օրգանական կապ։
Իսկ ի՞նչ գաղափարական ուղղվածություն ունեին այդ նախաձեռնությունները, որոնց հանգուցալուծումը դարձավ Նիկոլի «Իմ քայլը»։ Դրանք հասարակության արձագանքն էին անցած 20-30 տարիների մասնավորեցման, ազատականացման և ապակարգավորման կուրսին, և դրանց միջով կարմիր թելի պես անցնում էր սոցիալական արդարության քաղաքականության գաղափարը։ Որոշակիացնե՛նք։ Թեղուտի դեպքում դա ազգային հարստության և բնական ռեսուրսների արդար տնօրինումն էր, մյուս դեպքերում՝ հանրային տարածքի պահպանման, հանրային ծառայությունների արդար սակագնի, կենսաթոշակային համակարգի մասնավորեցումը թույլ չտալու, հանրային ոլորտում մասնավորի ունեցած գերշահույթների և հանրային կրթության ոլորտի կրճատումը բացառելու հարցերն էին։ Այս շարքում թերևս առանձնահատուկ է «Դեմ եմ» շարժումը, որը մերժելով կենսաթոշակային համակարգի «օֆշորացումը», ինչ որ պահից բաժանվեց մի քանի մասի։ Մասնակիցների զգալի մասն սկսեց հերքել դրա սոցիալական բնույթն ու ամեն կերպ փորձում էր սահմանել շարժումը որպես միջին խավի նախաձեռնած աջ լիբերալ-պահպանողական նախաձեռնություն։[5] Նրանցից ոմանք այսօր տեղ ունեն «Ելք» դաշինքի նեոլիբերալ թևում։
Հիմա անդրադառնանք 2018թ․ մարտ-ապրիլ ամիսների իրադարձությունների ժամանակ ամենաակտիվ դերակատարումն ունեցած սոցիալական ուժերին։ Դրանք նախ և առաջ ուսանողների ինքնակազմակերպված խմբերն էին, որոնք այս շարժման մշակութային առանցքն ու ՀՀԿ-ի քաղաքականության տուժողներն էին։ Միաժամանակ, նրանք այնքան էլ կաշկանդված չէին պետական ու նահապետական լծակներով։ Հեղափոխական ալիքի մյուս կարևոր խմբերը բազմազան քաղաքացիական նախաձեռնություններից մնացած բեկորներն էին, որոնք տարբեր թելերով հաղորդակցության մեջ են մտել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, բայց նաև եղել են ինքնաբուխ ակցիաների նախաձեռնողներից։ Դրանցում էական տեղ էին գրավում տարբեր ձախական, ֆեմինիստական, սոցիալ-լիբերալ ուղղվածության խմբակներ, իրավապաշտպան կազմավորումներ և քննադատական մտավորական անհատներ, որոնք, հակադրվելով ավանդական մշակույթին, փողոցային ակցիաների ժամանակ բանեցնում էին այնպիսի պրակտիկաներ, որոնց նպատակը կարծրատիպերն ու հիերարխիկ կառույցները կոտրելն էր։ Սրանք մշակութային հեղափոխության առաջամարտիկներն էին։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի և համախոհների անմնացորդ նվիրվածության հետ միասին հենց վերը նշված մշակութային բաղադրիչն է կարևոր դեր խաղացել շարժման սկզբնական կայծի և բռնկման համար։ Բնականաբար մոբիլիզացվել էին նաև միջին խավի որոշ հատվածն ու հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներակայացուցիչները, որոնք այլևս ի վիճակի չէին հին ձևով աշխատել։ Բայց չմոռանանք, որ հեղափոխությունը հնարավոր դարձրին այն 100․000-ավոր մարդկանց զանգվածները, որոնք մարզերից ու Երևանի արվարձաններից միացան շարժմանը Սարգսյանի հրաժարականից հաշված օրեր առաջ։ Այդ մարդիկ աղքատության, շահագործման ու իրավազրկման գլխավոր տուժողներն են։
Հեղափոխության քաղաքական հենարանը
Ինչպե՞ս կարող է մեծամասնության հավակնող Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը լիարժեք քաղաքական հենարան ստեղծել՝ հին կառույցների վերարտադրությունը թույլ չտալու համար։ Բնականաբար դրա անխուսափելի նախապայմանը հնարավորինս լայն խավերի շահերի ներառումն է։ Անհրաժեշտ է, որ նոր քաղաքական հենարանը ներկայացնի ոչ միայն միջին խավին, ուսանողական ու քաղաքացիական առաջադեմ խմբերին, այլ նաև մարզերի գյուղաբնակ աղքատացած բնակչությանն ու Երևանի արվարձանների աշխատավորական շերտերին։ Այսինքն, անհրաժեշտ է կյանքի կոչել հեղափոխության գլխավոր լոզունգներից մեկը՝ սերն ու համերաշխությունը։[6] Կազմել սոցիալական արդարության և համերաշխության վրա հենվող մի մեծ կոալիցիա, որը կմիավորի միջին խավին ու աղքատացած լայն զանգվածներին մեկ օրակարգի շուրջ։ Հենց սա էլ կարող է դառնալ այն միավորող գաղափարախոսությունը, որը թույլ կտա համախմբվել ոչ թե ռազմատենչ «ազգ-բանակ»-ի և այլատյացության, այլ հանրային կյանքի կառուցման դրական արժեքների՝ անհատի ազատության և հանրային բարիքի արդար տնօրինման գաղափարների շուրջ։ Սակայն վերը նշված շերտերը չունեն քաղաքական ինքնակազմակերպման կառույցներ և հիմնականում «լյումպենացման» միջոցով ծառայեցվում են օլիգարխների շահերին։ Այդ խավերին ամենամոտը կանգնած են ձախական քաղաքական խմբերը։
Ինչպես ձևավորել այդ հենարանը
Հասարակական ուժերի լայն սպեկտր ներկայացնող քաղաքական կուսակցություններն իրենց ներսում ունենում են տարբեր ֆրակցիաներ, որոնք թեև միավորված են հիմնական գաղափարական սկզբունքների շուրջ, բայց և սեփական կուսակցության ներսում ձախ և աջ թևեր են ձևավորում։ Շատ կարևոր է, որ այդ թևերը լինեն ոչ թե անձերի շուրջ միավորված, այլ գաղափարական բևեռներ։
Հեղափոխության ընդգրկուն հենարանն ամրապնդելու լավագույն լուծումը կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Ելք» դաշինքի) ներսում քաղաքական երեք հաղորդակից թևերի ձևավորումը։ Դրանք կարող են լինել հետևյալ խմբավորումները՝
Լիբերալ թևը՝ կազմված «Ելք» դաշինքի լիբերալ և սոցիալ-լիբերալ մոտեցումներ ունեցող անդամներից
Կենտրոնամետ թևը՝ կազմված պահպանողական դեմոկրատական ուժերից, որոնք միջնորդի ցանցային դեր կարող են ստանձնել
Կենտրոնից ձախ գտնվող թևը՝ կազմված լայն զանգվածների սոցիալական օրակարգն առաջ մղող և հեղափոխության ընթացքում դերակատարում ունեցած ձախական քաղաքացիական խմբերից
Ահա այս կոնֆիգուրացիայով Նիկոլ Փաշինյանի շուրջ երեք գաղափարական խմբակցությունների միավորման և ընտրությունների գնալու դեպքում նոր կառավարող ուժի համար կապահովվի առավել հիմնավոր և երկարաժամկետ լեգիտիմություն՝ ամրապնդելով հեղափոխության հռչակած համերաշխության ոգին ու արժեքները։ Այս տարբերակն, ի տարբերություն հավատարիմ կուսակցականներով և տեխնոկրատ մասնագետ կադրերով համալրման գործելաոճի, մի քիչ ավելի աշխատատար և բարդ է։ Դրան հակառակ՝ շուկայի ֆետիշացման ու սոսկ իրավական պետության ապահովման նախապայմանների վրա կենտրոնացումը կարող է էլ ավելի սրել սոցիալական բևեռացումն ու կարճ ժամանակում լրջագույն խնդիրներ ստեղծել մեզ համար։
ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի չհանձնի իշխանությունը տեղերում՝ քաղաքներում, գյուղերում, դպրոցներում և առանձին տնտեսական սուբյեկտներում։ Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ բոլոր հարցուպատասխանները հատկապես նպատակ ունեն Փաշինյանին բերելու ՀՀԿ-ական դիսկուրսի, լեզվի, պրակտիկաների և հռետորաբանության դաշտ։ Փաշինյանը որոշ բացառություններով առայժմ կարողացել է խուսափել դրանից։[7] Բայց այդ խնդիրն անտեսելու դեպքում ՀՀԿ-ն արագ ռևանշի կհասնի հենց հայրենասիրական դիսկուրսի դաշտում։ Դրան են ծառայեցվելու հների ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները, տնտեսական սուբյեկտներն ու սոցիալական կառույցները։ Մի բան է կանգնել Հանրապետության հրապարակում և հեղափոխական կոչեր հնչեցնել, մեկ այլ բան է սեփական դպրոցում կամ համայնքում լինել մշակութային հեղափոխության կրողը։ Տարոն Մարգարյանի և նրա շրջապատի պես շատ ավանդական կառույցներ շարունակելու են կառչել հին լծակներից։ Իսկ այդ լծակները տեղերում նոր կառավարությանը ծառայեցնելու գայթակղությունը մեծ է լինելու։
Վերը նշված երեք թևերից ամենադժվարը վերջին՝ սոցիալական օրակարգով ձախական թևի կայացումն է։ Նման մի քանի փորձեր ձեռնարկվում են այս օրերին։ Սակայն Հայաստանում ձախական խմբերն առանձնանում են տարբեր շեշտադրումներով ու ապակենտրոն գործելակերպով։ Դրանց քաղաքական կոնսոլիդացիան բավարար ջանքեր և քաղաքական հասունություն կպահանջի այդ ուժերից։ Իհարկե պարզ չէ նաև՝ արդյո՞ք ընտրությունների գնացող նոր քաղաքական ուժը պատրաստ է իր մեջ ներառելու այսպիսի ձախական մի բևեռ, թե կնախընտրի առանց գլխացավանքների, բայց վտանգներով լի միատարր կուսակցության ճանապարհը։
Ինչևէ, անդրազգային կամ սփյուռքի կապիտալի համար նպաստավոր իրավական ու ինստիտուցիոնալ հիմք ապահովելը կարող է խոշոր ներդրումներ բերել Հայաստան, բայց առանց քաղաքական կուրսի փոփոխության դա երբեք չի հանգեցնի այն սոցիալական բեկումնային վերափոխմանը, ինչը հռչակվել է որպես հեղափոխության նպատակ։ Ավելին, դա կարող է նոր անհավասարությունների և կոնֆլիկտների պատճառ դառնալ։
ՀՀԿ-ն ստեղծել է տեղայնացված կուռ համակարգ, որի ճգնաժամն ամենևին չի նշանակում, որ դրան փոխարինող, բայց առանձնապես չտարբերվող քաղաքակիրթ տարբերակը չի մերժվի հասարակության կողմից։ Որոշիչ հարցերը ֆինանսական և ռեսուրսային վերաբաշխումներն են հանուն սոցիալական արդարության, հավասար հնարավորությունների և տնտեսական ժողովրդավարության։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը վերը թվարկված բոլոր դիմադրությունները հաղթահարելու համար կարիք ունի լայն սոցիալական հենարանի։ 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխական շարժումն ինքնին հագեցած էր բազիսային դեմոկրատիայի տարրերով` արագ մոբիլիզացվող զանգվածներ, ինքնակազմակերպվող բազմազան խմբեր, որոշումների մասնակցային կայացում։ Կարևոր է պահել սոցիալական ուժերի այս դինամիկան և շարունակաբար ստանալ դրանցից եկող ազդակներն ու էներգիաները` չկենտրոնանալով զուտ ընտրական պրոցեսների վրա։ Այդուհանդերձ, կարևոր է նաև, որ ներկայացուցչական մարմիններում նոր կառավարող քաղաքական ուժն ունենա ամուր բազա և հեղափոխության արժեքները կրող բոլոր թևերին համախմբող քաղաքական հենարան։
[1] Այս առումով հետաքրքիր է Արմեն Գրիգորյան-Վիգեն Սարգսյան երկխոսությունը բաց նամակների տեսքով։ Այս երկու դիրքորոշումների տարբերությունը հանգում է ազատ, արդար ընտրությունների, կոռուպցիայի նվազեցման, մարդու իրավունքների պաշտպանության և մրցակցային շուկայի ապահովմանը։
[2] Տես Սոցիոսկոպի տեսանյութը 2015թ. սահմանադրական փոփոխությունների մասին` https://youtu.be/s_jRH0JeQWI ։
[3] Հատված «Ինչու են ազգերը ձախողվում» գրքից` http://www.arteria.am/hy/1390556104 ։
[4] Հատված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյանը գրառումից. «Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին», հղումը` https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/702419576610977։
[5] Նշենք, որ ՀՀ կենսաթոշակային բարեփոխումները կատարվել են Չիլիում Պինոչետի օրոք ներդրված համակարգի փորձի հիման վրա, որը Չիլիում բազմաթիվ բողոքների արդյունքում մի քանի անգամ վերանայվել է։ Մանրամասն տես այստեղ․ Ցույցեր պարտադիր կենսաթոշակայինի դեմ Չիլիում, 03.02.2014, http://diskurs.am/2014/02/223/։
[6] «Համերաշխություն» բառը երբեմն հանրային ելույթներում թյուրիմացաբար կամ դիտավորյալ փոխարինվում է «հանդուրժողականություն» բառով։ Հանդուրժելը չմասնակցելու ձևերից մեկն է, այնինչ համերաշխությունը սոցիալական պատասխանատվություն է ենթադրում։
[7] Ցայտուն օրինակներ են մայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցած տոնական միջոցառման ընթացքում նախկինների կազմակերպած համերգի բովանդակության և Նիկոլ Փաշինյանի ելույթի տարբերություններն ու հատման կետերը։
Վահրամ Սողոմոնյանը ծնվել է 1977 թվականին։ Ավարտել է ԵՊՀ գերմաներենի բաժինը: 2007թ. պաշտպանել է քաղաքագիտական դոկտորական աշխատանք Մարբուրգի Ֆիլիպս համալսարանում: Գրել է գիտական աշխատանքներ ինտեգրացիոն գործընթացների, արժեհամակարգային հարցերի և Արցախյան հիմնախնդրի մասին: Մասնակցել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների:

Էջ 2, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: