Արխիվ Օգոստոսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Կիրակի, 06 Օգոստոսի 2017 19:16

Ես ազատությունն եմ ընտրում

Եթե չկարողանամ ազատությունն ու արդարությունը միատեղ ունենալ և ես ստիպված լինեմ այդ երկուսից մեկն ընտրել, ես ազատությունը կընտրեմ, որպեսզի կարողանամ բողոքել անարդարության դեմ:

Ալբեր Քամյու

Բաժին՝ Անցուդարձ

  Վենեսուելայի նոր օրենսդիր մարմինը կոչվում է «Հիմնադիր Խորհրդարան», որի պարտականությունն է վերաշարադրել երկրի Սահմանադրությունը, որտեղ ավելի շատ լիազորություններ է տրվելու իշխող սոցիալիստ կուսակցությանը: Իշխող կուսակցության համակիրները Ուգո Չավեսի նկարները ձեռքներին ունենալով՝ ուղեկցեցին 545 Հիմնադիր Խորհրդարանի նորընտիր անդամներին դեպի հիմնադիր խորհրդարան: Ըստ «Ռոյտերզ» լրատվամիջոցի, նրանք իրենց առաջին քայլը սկսեցին «Սոցիալիստական ուժերի համախմբման» լոզունգով: Երկրի նախագահ՝ Նիկոլաս Մադուրոյին ընտրեցին որպես այդ խորհրդարանի նախագահ: Նախկին արտգործնախարար՝ Դերսի Ռուդերիգոեզը ընտրվեց, որպես փոխնախագահ: Նա իր ելույթում հայտարարեց, որ «Այս հավաքում ոչ մի մարդկային հարաբերությունների ճգնաժամ գոյություն չունի: Այն, ինչ մենք ունենք՝ միայն սեր է երկրի հանդեպ ու նրանք, ովքեր աշխատում են ճգնաժամ ստեղծել՝ աջակողմյա ֆաշիստներ են»:
 Հարկավոր է նշել, որ այդ երկրի սոցիալիստները հավատացած են տնտեսական արդարությանը և պետության դերակատարությանը: Նրանց քաղաքական համակարգը դեմոկրատիկ բնույթ ունի և կողմ են բազմակուսակցությանը, ազատ մտքերի արտահայտմանը,  մարդու իրավունքներին: Այս հանգամանքից օգտվում են իմպերիալիստական երկրները  և ֆինանսավորում են հակասոցիալիստական և աջ ֆաշիստական ուժերին՝ իշխանությունը տապալելու նպատակով: Դժբախտաբար մեր նման երկրի լրատվական աղբյուրները ավելի շուտ ազդված են այդ իմպերիալիստական երկրների լրատվամիջոցներից, որոնք աշխատում են ամեն կերպ կապիտալիստական երկրների շահերը պաշտպանել և հանրային կարծիքը ձևավորել իսկական ժողովրդավարության ու սոցիալիզմի դեմ:

Բաժին՝ Աշխարհում

Պետք է համարձակություն ունենալ իրագործելու մեր գաղափարները: Աշխարհը լի է վախկոտ, լավ մտքեր ունեցող մարդկանցով:


«Էստիվ Ջայզ»

Բաժին՝ Անցուդարձ

 Բացի կապիտալիզմի մեծ ճգնաժամերից 1857, 1866, 1873, 1907 տարիներին և 1920 ու 1930 թվականների տասնամյակներում, համաշխարհային կապիտալիզմը  պարբերաբար ճգնաժամեր է ունեցել, սակայն երբեք մշտական ճգնաժամ չի ունեցել: Մարքսը հենց սկզբից այն կարծիքին էր, որ մշտական ճգնաժամեր գոյություն չունեն: Չնայած անընդհատ կապիտալիզմի համար նոր ճգնաժամեր են առաջանում, սակայն կապիտալիստական համակարգը յուրաքանչյուր անգամ տարբեր մեխանիզմներով և հիմնականում իշխանությունների միջամտությամբ անց են կացնում այդ ճգնաժամերը՝ կապիտալի կենտրոնացումով ու խտությամբ առաջացնում են աճի շրջան ու տնտեսական առաջխաղացում են ստեղծում մի նոր փուլի համար:
 Կապիտալիզմի ներկայիս ճգնաժամը, որը առաջացել է համաշխարհայնացման ժամանակաշրջանում ու ընդգրկում է առևտրի, արդյունաբերության և ֆինանսական կապիտալը, հիմնականում արդյունք է վայրի և անհսկելի կապիտալիզմի գաղափարախոսության իշխանության, այսինքն նեոլիբերալիզմի: Կապիտալիզմը իր կյանքի ընթացքում տարբեր եղանակներ ու ձևեր է ներկայացրել և բազմաթիվ ու բազմաբնույթ սպեկտր է ներկայցրել տնտեսական տեսականներից՝ մի կողմից նեոկլասիկ «մոնետարիզմ» և մյուս կողմից «Կինեզի» և «Նեոկինեզի» ու դրանց խառնուրդներից բաղկացած տեսակետներ, կապիտալիստական տարբեր երկրներում: Սակայն, ամենից առաջ կապիտալիստական հոսանքների իշխանության հաստատմամբ՝ կապիտալիստական զարգացած երկրներում, նեոլիբերալիզմը, որը ըստ էության ավելի շատ է համապատասխանում կապիտալիստական համակարգի հետ, աստիճանաբար 1970 տասնամյակից վերածվում է որպես իշխող և տիրապետող գաղափարախոսություն:
 Այդ գաղափարախոսության հիման վրա պետության դերը տնտեսական հարցերը կարգավորելու գործում նվազեց, շուկայի բոլոր հենարաները իշխեցին տնտեսական բոլոր բնագավառների վրա, անհաշիվ մասնավորեցումները, առանց որևէ հիմնավորումների՝ մրցակցությունները բոլոր բնագավառներում, պետական հսկա ծառայությունների վերացումը, բարեկեցիկ պետության վերացումը, տնտեսական ճնշումների պարտադրումը ժողովրդի մեծամասնության վրա և հսկա հարկերի մուծումը դրանց կողմից, քանի միլիոն դոլարանոց աշխատավարձերի հատկացումը բարձրագույն տնօրեններին, ընկերությունների հարկերի կրճատում կամ վերացում, ներդրումային ու առևտրային բանկերի գործունեության վրա պետության հսկողության վերացում, օֆշոր (Offishore) բանկերի տարածումը տնտեսական ազատ գոտիներում՝ առանց որևէ պետական հսկողության, 24 ժամյա վալյուտայի ու բորսաների առ ու ծախը աշխարհի բորսաներում: Սրանք բոլորը այդ ծայրահեղական գաղափարախոսության ու հետադիմական կողմերից կամ հատկություններից է: Բոլոր այս անկանոնության ու խառնաշփոթ վիճակի պատճառով է, որ ըստ կատարված նոր հետազոտությունների, այսօր օֆշորային տնտեսական ծավալը ավելի քան 20 տրիլիոն դոլար է, այսինքն մոտավորապես հավասար է ԱՄՆ-ի և Ճապոնիայի ազգային անմաքուր եկամուտներին:

Բաժին՝ Աշխարհում

Վերջերս Իրանի ամենատարածված ու ընթերցելի օրաթերթ՝ «Շարղ»-ը, իր գրողներից, վերլուծաբաներից ու տարածաշրջանային ու ազգային հետազոտողներից մեկին՝ պրն. Էհսան Հուշմանդին ուղղորդել է Երևան: Քանի որ շուտով Իրանի նախագահ Ռոհանիի նախագահական պաշտոնական երդման արարողությունը պետք է տեղի ունենա և Հայաստանի նախագահ պրն. Սերժ Սարգսյանն էլ մասնակցելու է այդ արարողությանը, պրն. Հուշմանդը մի հարցազրույց է անցկացրել պրն. Սարգսյանի հետ, որը լույս է տեսել Իրանի «Շարղ» օրաթերթում՝ հուլիսի 31-ին: Դրա կարևոր մասերը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը՝

 

Հարց.-Ինչպես եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները:

 

Պատ.- Այս հարաբերությունները ունեն խորը արմատներ և ամուր հիմքերի վրա են դրված: Մենք պետք է ավելի խորացնենք ու տարածենք այս հարաբերությունները:

 

Հարց.-Իրան Հայաստան խորը հարաբերությունները ինչպիսի դերակատարություն  կարող են ունենալ տարածաշրջանային ու աշխարհի խաղաղության հարցում:

 

Պատ.- Հայաստանը և Իրանը գտնվում են աշխարհագնդի վրա ամենաանկայուն ու ոչ հանգիստ երկրների հարևանությամբ: Մեր երկու երկրների բոլոր ջանքերը ուղղված են շրջանում կայունության, անվտանգության ու խաղաղության հաստատման ուղղությանը: Մեր երկու երկրների արտաքին քաղաքականությունը հենված է արդարության վրա, որը կարևոր է բազմաթիվ հարցերի խաղաղ լուծման համար:

 

Հարց.- Հռոմի պապի հետ ձեր անցյալ տարվա հանդիպման ժամանակ, Դուք բարձր գնահատելով Իրան Հայաստան եղբայրական հարաբերությունները նշեցիք, որ այս հարաբերություները լավ օրինակ են երկու մուսուլման և քրիստոնյա երկրների միջև, Ձեր կարծիքով ո՞ր բնագավառներում կարող ենք հույս ունենալ, որ այս հարաբերությունները առավել ևս կզարգանան:

 

Պատ.-Բոլոր բնագավառներում երկու երկրների միջև  կարելի է  օգտավետ հարաբերություններ զարգացնել:

 

Հարց.- Տուրիզմի բնագավառում մենք ականատեսը եղանք, որ երկու երկրների միջև վիզայի ռեժիմը վերացվեց, դա ի՞նչպիսի ձեռքբերումներ կարող է ունենալ: Երկու երկրների միջև տուրիզմը զարգացնելու նպատակաով արդյո՞ք դրա անհրաժեշտ հիմնաքարերի ստեղծելու ուղղությամբ նախատեսումներ կատարվել են, օրինակ երկաթգիծ, գետնի և օդային ճանապարհները, հյուրանոցները և այլ ծառայությունները այդ բաժնում: 

Պատ.- Մենք շատ ենք կարևորում վիզայի ռեժիմի վերացումը, որը դրական ազդեցություն է թողնում առևտրի, ներդրումների և տուրիզմի բնագավառում: Ինչպես իմ գործընկեր պրն. Ռուհանին է ասում այսօր մենք պետք է պատերի փոխարեն կամուրջներ կառուցենք և վիզայից ազատումը այդ կամուրջներից մեկն է երկու երկրների միջև:

 

Հարց.- Ի՞նչպիսին է Ձեր գնահատականը Իրանի և Հայաստանի համագործակցությունը էներգիայի փոխադրման՝ հատկապես էլեկտրական էներգիայի և գազի մասին: Ինչո՞ւ անհաջող մնաց Իրանի գազի փոխադրումը Հայաստանի և Վրաստանի միջոցով դեպի Եվրոպա: Արդյո՞ք այս կապակցությամբ կարող ենք հույս ունենալ, որ շուտով նոր քայլեր կձեռնարկվեն այդ կապակցությամբ:

 

Պատ.- Հայաստանի և Իրանի համագործակցությունը էներգիայի բնագավառում երկու երկրների հարաբերությունների կարևոր կողմերից են եղել: Մոտ 10 տարի է, որ աշխատում է «Գազ, էներգիայի դիմաց» ծրագիրը: Երրորդ գծի ստեղծումը, որը ավելի կզարգացնի դրա ծավալը հատուկ կարևորություն ունի: Եվրոպա հասցնելու գազի ծրագիրը Հայաստանի և Վրաստանի միջոցով ուսումնասիրվում է երկու կողմերի մասնագետների կողմից: Հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել տնտեսական մեծ ծրագրերին իր մասնակցության մասին: 

 

Հարց.-Ավելի քան մեկ ու կես տարի է անցել Հայաստանի անդամակցությունից Եվրասիական ընկերությունում, անդամակցության ձեռքբերումներն ու մարտահրավերները ի՞նչ ազդեցություն ունեն Հայաստան Իրան հարաբերություններում: Այս ժամանակահատվածում, որոնք են առևտրի բնագավառում ձեր ձեռք բերած փորձառությունները: 

 

Պատ.-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք օգնել Իրանի և Եվրասիայի տնտեսական հարաբերություններում: Այս կապակցությամբ բանակցությունները ընթացքի մեջ են: Վստահ եմ, որ այս համագործակցությունը բոլոր կողմերի համար շահավետ կլինեն, որովհետև 180 միլիոն բնակչություն ունեցող շուկայի դռները բացվելու են Իրանի առջև: Եվրասիական  երկրները նաև կարող են իրենց ապրանքները ներկայացնել Իրանական շուկա: Մենք այս հարաբերությունները հակասության մեջ չենք տեսնում Եվրոխորհրդի հետ հարաբերություններում: Հայաստանը ամենակարճ և ապահով ճանապարհն է Իրանի համար դեպի Եվրոպա: Հայաստանը տնտեսական լավ հարաբերությունների մեջ է նաև Եվրոխորհրդի հետ, մենք պատրաստ ենք տնտեսական համագործակցության հարմար հող պատրաստել երկու երկրների համար՝ շահավետ համագործակցությունների նպատակով:

 

Հարց.- Մշակութային բնագավառում նաև Իրանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ծավալ են ունենցել քան այն, ինչ գոյություն ունի ներկայումս: Արդյո՞ք այդ ուղղությամբ նոր ծրագրեր են մշակվել:

 

Պատ.- Այս համագործակցությունը բոլոր բնագավառներում է, օրինակ արվեստ, կինո, թատրոն, երաժշտություն, գրքերի հրատարակում և այլն: Յուրաքանչյուր կողմը բովանդակալի շատ ծրագերեր են իրականացրել: Կինոարվեստի ուղղությամբ այս շաբաթ Իրանում Հայաստանի ֆիլմերի շաբաթ է անց կացվում: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել այս բնագավառում նաև համագործակցությունները զարգացնելու:

 

Հարց.- Գիտական և համալսարանական հարաբերությունների զարգացումը նաև երկու կողմերի պոտենցիալ ուժերից է, որոնք այնքան էլ զարգացում չեն ունեցել մինչ այսօր: Այս կապակցությամբ որև՞է հատուկ ծրագրեր նկատի են առնվել թէ՞ ոչ:

 

Պատ.- Այս բնագավառում էլ լավ զարգացումներ են եղել: Սակայն մեծ պոտենցիալներ գոյություն ունեն, որոնք դեռ չեն օգտագործվել: Հայաստանը կարող է իրանցի ուսանողների համար լավ կրթություն ապահովել այն ճյուղերում, որտեղ Հայաստանը այդ բնագավառում լավ փորձ ունի:

 

Հարց.-Վերջում եթե՞ դուք որևէ պատգամ ունեք Իրանի ժողովրդին, խնդրեմ հաղորդեք:

 

Պատ.-Ցանկանում եմ խոսքս ուղղել Իրանի և Հայաստանի ժողովրդներին: Հայերի ու իրանցիների բարեկամությունը ձևավորվել ու ամրացել է դարերի ու հազարավոր տարիների ընթացքում ու այսօրվա բովանդակալի վիճակին է հասել: Վստահ եմ, որ մենք որպես այս տարածքների բնիկ բնակիչներ, մեր խաղաղ ու կայուն պատմությունը կշարունակվի նաև հազարավոր նոր տարիների ընթացքում և միշտ կպաշտպանենք ու կհարստացնենք երկկողմ հարաբերությունները:

 

Պատրաստեց Անահիտ Հակոբյանը, հատուկ «Դեմոկրատական Սոցիալիզմ» կայք էջի համար

 

Էջ 4, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: