Արխիվ Օգոստոսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկի շրջաններից է եղել, մի շարք պարամատրերով դեմոգրաֆիական 700 0000-ից 70 տարվա ընթացքում արդեն 4 միլիոնի էինք հասնում:
Մշակութային, ճարտարապետական, կրթական, գիտական, քաղաքակրթական, արդյունաբերական և բազմաթիվ այլ ոլորտներում աննախադեպ թռիչք է արձանագրվել: Այդ ամենը մի քանի սերնդի ջանքերով է արվել` մեր հայրերի ու պապերի սերնդի: Որոնք, բնականաբար, սուրբ չեն եղել, եթե իհարկե չհամեմատենք այսօր խորհրդարանում ներկայացված դեմքերի հետ:
Ու ինչ-որ չմոներ (կներեք վիրավորական բառի համար, ինչը ծայրահեղ դեպքերում եմ ինձ թույլ տալիս, ЧМО- ն ռուսերեն հապավում է, բառացի նշանակում է Բարոյական Օրենքներից Զուրկ), իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով թագցնելու համար որոշել են նրանց անուններով փողոցները վերանվանել:
Հ.Գ. Սովետական ժամանակաշրջանում ծայրահեղ հակասովետական եմ եղել: Ուսանող ժամանակ ԿԳԲ են մի քանի անգամ կանչել ազգայնական խմբակներին մասնակցելու համար, սակայն անկախ Հայաստանը տեսնելուց հետո ես սկսում եմ վերագնահատել շատ բաներ:

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 17:02

Ազգային Գաղափարախոսություն (մաս I)

Ազգային Գաղափարախոսության մասին տարաբնույթ և իրար հակասող շատ նյութեր ու կարծիքներ են եղել տարբեր ազգային ու քաղաքական գործիչների կողմից: Այս երևույթի հասկանալը այնքան էլ հեշտ չէ: Դեմոկրատական Սոցիալիզմ կայք էջը ինչպես նախորդ հոդվածում  նշել է, որ կաշխատի արտացոլել այս ուղղությամբ հնչած տարբեր տեսակետներ: Սիրով կհրատարակենք յուրաքանչյուր կարծիք կամ միտք այս կապակցությամբ: Հույս ունենալով, որ վերջում կհավաքագրենք նյութերը և որպես եզրակացություն կներկայացնենք մեր հոդվածը: 

Գաղափարախոսությունը առաջացնում է մի երևույթ, որ կոչվում է «Մենք», այսպիսով գաղափարախոսությունը ժողովրդին հրավիրում է համախմբվելու մի համահավաքում: Այդտեղ մարդիկ կարող են իրար ճանաչել և ուժեղ տրամադրություն ու զգացմունք առաջացնել: «Մենք»-ը կարող է մի դասակարգ, մի քաղաքական կուսակցություն, մի ազգ, մի հասարակական շարժում և ... լինել: «Մենք»-ը գաղափարախոսությունում այնպես հստակ ու բացահայտ է, որ մարդիկ կարող են, այն ինչ ներկայացվում է, դրա շուրջ համախմբվել և դիմանալ ներքին ստրեսներին ու հարձակողական իրավիճակներին:
Ազգային գաղափարախոսությունը բարդ երևույթ է, որը կապ ունի հայտնի հասարակության հետ, որը բաղկացած է խմբերից և բազմաթիվ ու բազմաբնույթ ենթախմբերից: Կարևոր է իմանալ, որ այս խմբերից որ մեկն են ներկայացնում ազգային գաղափարախոսությունը, պաշտպանում, զարգացնում և տարածում այն:
Ազգային գաղափարախոսության կողմնորոշումը և որակը կախված է այն խմբավորումներից, որոնք պաշտպանում և տարածում են այն: Այսպիսով, ազգային գաղափարախոսությունը կարող է կարճ ժամանակահատվածում փոխվել: Գաղափարախոսության այս փոփոխությունը կախված է խմբերի և լիդերների իրավահաջորդությունից կամ հաջորդականությունից, որոնք հավակնում են, որ ամբողջ հասարակության խոսնակը կամ ներկայացուցիչն են: Գիտնական Մարսել Ռիոն անդրադառնում է երեք տեսակի ազգային գաղափարախոսությունների, ըստ հետևյալի՝
1-Պահպանողական ու երբեմն նույնիսկ հետադիմական, որը իր տիրապետությունն է ունեցել Կանադայում և Ֆրանսիայում 19-րդ դարի երկրորդ կիսամյակում:
2-Բողոքարկող և իրավունք պահանջող գաղափարախոսություն, որը 1940 թվականից մինչև 1960 թվականները մեծ ազդեցություն է ունեցել:
3-«Մասնակցություն և զարգացում» գաղափարախոսություն, որը վերջին տարիներին է հայտնվել, համեմատ անցյալի գաղափարախոսությանը ծայրահեղական բնույթ է կրում և խոսում է տարածքային անջատման ու անկախության մասին:
Շարունակելի...

Մեզ համար ոչ պարզ և վիճակահարույց հարցերից մեկը աշխատավորների, աշխատավարձ ստացողների ու բանվորների գիտակցության վիճակն է: Սոցիալիզմի ու մարքսիզմի կողմնակիցների մեծ մասսայի համար, այս իրականությունը, թէ ինչո՞ւ սոցիալիզմի փլուզումը և կապիտալիզմին վերադառնալը չի բողոքարկվում ու դիմադրվում բանվորների կողմից և այն հարցը, որ ինչո՞ւ նրանց մեծ մասը քվեարկում են աջակողմյան կուսակցությունների օգտին, արտացոլում է այն իրականությունը, որ բանվորների գիտակցությունը մեծ մասամբ տպավորված է իշխող կուսակցությունների գաղափարախոսությունից: Այս իրականությունը շոկային է:
Կոմունիստների մի մասը դրա հիմնական պատճառը մարքսիզմ Լենինիզմի անբավարար պրոպագանդան են տեսնում: Լենինը «Ի՞նչ անել» իր տեսությունում ցույց է տալիս, որ բանվոր կամ աշխատավոր դասակարգի գիտակցությունը ինքնուրույն չի ձևավորվում, այլ ձեռք է բերվում քաղաքական փորձառությունների և ավելի բարձր փուլերում՝ իր կուսակցության ու քաղաքական կազմակերպության աշխատանքների հիման վրա, որոնք արտացոլում են աշխատավորների շահերը: Աշխատավորները, մտավորականները և միջին խավը պետք է աստիճանաբար ձեռք բերի իր արհմիութենական շահերը և պետք է ձգտի հասնել իր պահանջներին: Ժողովուրդը միշտ որոշ հարցերում, օրինակ հասարակական ապահովություն, կենսամակարդակ, առողջաբժշկական ծառայություն, կրթություն և նման հարցերի կապակցությամբ միշտ կողմ են եղել ձախակողմյան արժեքներին: Սակայն ընդհանուր հարցերում, օրինակ հասարակության զարգացման հարցում իշխանության դոգմա դարձած գաղափարախոսությունն են ընդունում:
Ժամանակակից մարքսիստական տեսությունը նույնիսկ 1989 թվականից առաջ հասարակական երևույթները լավ հասկանալու համար չի բավարարվել միայն Լենինի մեթոդաբանությունից, այլ աշխատել է նոր տվյալների օգնությամբ հարստացնել այն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դասակարգերը առօրյա կյանքով են գիտակցում իրենց դասակարգային ու խմբային շահերը և ըստ դրա աշխատում: Իշխող դասակարգը իր առավել ուժով մյուս դասակարգերի ու հասրակական խմբերի նկատմամբ այնպես է ձևացնում, որ իր հասարակական համակարգը Աստծու կողմից են որոշել իրենց և բնությունն է բանական ու արդար համակարգ շնորհել նրանց: Նրանք իրենց դասակարգային շահերը պահպանելու համար ամեն քայլի դիմում են՝ հասարակությունը իրենց ձեռքում պահելու և ղեկավարելու համար, մեծ մասամբ նրանց հաջողվում է, որովհետև նրանց ձեռքում է գտնվում նյութական աղբյուրների մեծ մասը և տարբեր հնարավորություններ: Նրանք իրենց ծառայության տակ են վերցնում տարբեր մասնագտեների ու մտավորակակնների քաղաքական, տնտեսական ու գաղափարական գործերը առաջ տանելու նպատակով: Հայաստանի իշխանության վարվելակերպը սրա տիպիկ օրինակը կարելի է համարել:    
Աշխատավորները ապրելով կապիտալիստական հասարակությունում և առօրյա կյանքում որոշ փորձեր են ձեռք բերում առանց որևէ միջնորդի կամ էլ որևէ ուժի միջնորդությամբ: Այդ փորձերը մեծ մասամբ կապված է լինում իրենց տնտեսական վիճակի հետ, աշխատանքային հարցերին և այն հասարակական խմբերին, որոնց նրանք պատկանում են: Հաճախ նրանք ընդգրկվում են այնպիսի խմբերում կամ կուսակցություններում, որոնք աշխատում են իրենց դասակարգի շահերին հակառակ: Մենք նման օրինակներ շատ ենք կարող տեսնել, որ հայ բանվորները ընդգրկված են կապիտալիստական շահերը պաշտպանող կուսակցություններում կամ խմբակցություններում, որոնց մի մասը ունենում են նաև ազգայնական ու հայրենասիրական բնույթ: Հայ աշխատավորին հանգիստ շեղում են ու համոզում են պայքարել հենց իր դասակարգի շահերի դեմ: Նրանց թվում է թէ հարաբերությունները և գործունեությունները կապիտալիստական համակարգում մշտական և հավիտենական են և դրա հիմնակն պատճառը այն է, որ բանվորը արտադրամիջոցների սեփականություն ունենալու իրավունքից զրկված է ու խորթ, քաղաքական ոլորտում անհավասար պայմաններում է գտնվում, հնարավորություն չունի որպեսզի կարողանա հասարակական ու քաղաքական տեսություններ ձևակերպի, իշխող դասակարգերի գաղափարախոսությունը անընդհատ սրսկվում է աշխատավոր դասակարգին, իշխող համակարգի նորմերն ու արժեքները ազդեցում են աշխատավորների վրա: Նրանց այնպես են ներշնչում, որ ավելի լավ հասարակական կարգավիճակ ունենալու համար պետք է հարգել «Պաշտոնական իշխանության արժեքներն ու դրվածքները», հակառակ դեպքում նրանք վատ վիճակում կհայտնաբերվեն:
Սոցիալիստական երկրներում «Բյուրոկրատիկ» պետության պատկանելիության թերությունները և բացթողումները պատճառ դարձան, որ «Պատկանելիության իրավունքի օգտագործումը» և դրա համապատասխանեցնելը «Քաղաքական ուժի» և նաև «Գաղափարական համակարգի» հետ համապատասխանացնելը կենտրոնացնել հատուկ խմբի ձեռքում: Այս բարդությունը պատճառ դարձավ, որ ոչ բանվոր դասակարգի գաղափարախոսությունը և ոչ էլ այդ հատուկ խմբի «Բյուրոկրատ ղեկավարների Գաղափարախոսությունը» հասարակությանը մատուցվի, որպես բանվոր դասակարգի գաղափարախոսություն, նման իրողությունը նպաստեց բուրժուական գաղափարախոսության մուտք գործմանն ու տարածմանը սոցիալիստական երկրներում:
Բանվոր դասակարգի նյութական և բարոյական իսկական ազատությունը և ընդհանրապես ընդհանուր հասարակության ազատությունը ստիպում է, որ աշխատավորների ու բանվորների քաղաքական աշխատանքների տարածումը միաժամանակ հիմնական փոփոխություններ առաջացնի աշխատավորների ու բանվորների առօրյա կյանքի հատկություններում և նյութական իրողության մեջ:


                                                                                                                                                     Վարդան Ղազարյան
   
 

Հարցազրույց «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանի hետ:

- Պարոն Մեհրաբյան, շաբաթներ առաջ Ձեր հրատարակչությունը 50 տոկոս զեղչ հայտարարեց գրքերի ողջ տեսականու վրա, որից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ «Փրինթինֆո» հրատարակչությունը փակվում է։ Ի՞նչ կասեք սրա մասին։
- Ընդհանրապես հետաքրքիր է, թե հասարակությունն ինչ տրամաբանական կապ է տեսնում՝ 50 տոկոս զեղչի եւ փակվել-չփակվելու մեջ։ Գրքերը 50 տոկոս զեղչով վաճառելու ծրագիրը մեզ համար հետաքրքիր էր այնքանով, որպեսզի բացահայտենք գրքի հանդեպ այսօր եղած վերաբերմունքը։ Մյուս շաբաթ կունենանք արդյունքները, եւ հետո միայն կկարողանամ խոսել ամբողջական պատկերի մասին, որովհետեւ այստեղ առկա են տարբեր բաղադրիչներ։ Պետք է որոշարկել տարիքային խմբերը, թեմատիկ հետաքրքրությունները, թե ինչ հետադարձ կապ կա ընթերցողի եւ գրախանութի միջեւ, ինչպես է ազդել գնի բաղադրիչը գրքի վաճառքի վրա։ Սրանք միայն մեկ հրատարակչության հարցեր չեն։ Իհարկե, մեր հրատարակչությունն ունի որոշակի առանձնահատկություն լույս ընծայած գրքերի առումով, այդուհանդերձ հետևությունները, որ պիտի անեն, կարելի է տարածել ողջ գրահրատարակչական ոլորտի վրա։ Եկեք Մարկ Տվենի ոճով ասենք՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են։ Իհարկե դժվար ժամանակներ ենք ապրում, փոփոխությունների միջով ենք անցնում կապված ընդհանուր ոլորտի, տնտեսության վիճակի հետ։ Ի հեճուկս այսօրվա տնտեսական սկզբունքներով առաջնորդվելու, մի միտում, որը նկատվում է ոլորտում, այսինքն պահանջարկի վրա ստեղծել առաջարկ, մենք 21 տարվա գործունեությամբ առաջարկել ենք եւ ձեւավորել ենք պահանաջարկ, ընդսմին հստակ գիտակցելով, որ ինտելեկտուալ կամ իմացաբանական գրականությունը երբեք և ոչ մի տեղ չի կարող մասսայական պահանջարկ ունենալ. հաշվի առնելով նաև բնակչության նվազող քանակը և գնողունակությունը, այն ոչ մի կերպ չի կարող շահութաբեր լինել, ուստի մեզ համար անակնկալ չէր այս վիճակը, բայց մենք վստահ ենք, որ կհաղթահարենք այն։
- Սովորաբար նման դեպքերում ընկերությունները կամ հրատարակչությունները վերակազմակերպվում են եւ փոխում են իրենց պրոֆիլը։ Այս առումով ի՞նչ եք մտածում, հնարավո՞ր է ընդլայնեք տպագրվող գրքերի շրջանակը, ենթադրենք՝ իմացաբանական գրականությունից բացի, տպագրեք նաեւ մանկական գրականություն։
- Կարծում եմ, վերաձեւակերպումներ կլինեն, բայց ոչ այդ ուղղությամբ, մենք քննարկում ենք համագործակցությունն այլ հրատարակչությունների հետ՝ միավորման, բայց ոչ միաձուլման սկզբունքով։ Շուկայի սեգմենտացիան արդեն կայանում է, ու ամեն մարդ իր ոլորտում պիտի կարողանա ճիշտ բախշել իր ռեսուրսները։ Միգուցե թվացյալ է, որ մանկական գրականությունը լավ է վաճառվում։ Ես ինքս հակված չեմ այդ ոլորտը մտնելու։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակում շատ կարեւորում եմ համագործակցությունը, որովհետեւ, ամեն դեպքում, հրատարակչական ոլորտը մշակութային ոլորտ է, եւ գործարարության հավակնությունները շատ ավելի փոքր են, ուստի այստեղ շատ կարեւոր է հրատարակչությունների բաց լինելը համագործակցության համար։
- Օրերս մշակույթի նախարարը նշեց, որ 30 տոկոսից ավելի անկում է նկատվում գրահրատարակչական ոլորտում։ Այստեղ ամենաառաջին եւ գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսական բաղադրի՞չն է, թե՞ կան նաեւ այլ գործոններ, որոնք բերում են դրան։
- Դժվար է առանձին որեւէ ոլորտ վերցնել եւ գնահատականներ տալ, դա չի արտացոլում իրական պատկերը։ Ես հակված չեմ մեկնաբանելու որեւիցէ նախարարի հայտարարություն, հավանաբար նրանք ունեն իրենց վերլուծությունները, բայց փորձենք մի փոքր խորքայնորեն նայել։ Իմ կարծիքով, մեզ խանգարողը այն պատրանքն է, թե մշակույթի նախարարությունն ստեղծում է մշակույթը, կամ գյուղատնտեսության նախարարությունը` գյուղատնտեսությունը։
- Բայց պետությունը, ի դեմս մշակույթի նախարարության, ինչ-որ արտոնություններ պետք է տրամադրի հրատարակիչներին։
-   Օրինակ ես, գոնե մեր 21 տարվա գործնեության ընթացքում, այդպես էլ չհասկացա, թե ինչ է ուզում մշակույթի նախարարությունը։ Չկա որեւէ ձեւակերպված հայեցակարգ, եթե մեկ բառով բնութագրելու լինեի նրանց գործնեությունը, կասեի՝ շփոթ։ Դա ավելի շատ պայմանավորված է գաղափարական շփոթով, որովհետեւ ինչքան էլ փորձենք խուսափել, մենք անընդհատ պետք ունենք սահմանելու եւ վերասահմանելու որոշ հասկացություններ։ Ասենք` ինչ է գեղեցիկը, ինչ է տգեղը, ինչ է վսեմը կամ նսեմը։ Իմ խորին համոզմամբ, եթե ներքին պատում, առասպել գոյություն չունի, առասպել՝ հավատիդ, ներքին արժեհամակարգիդ մասին, ապա այդ շփոթն անընդհատ լինելու է։ Նախարար, հրատարակիչ, թե արվեստի գործիչ`պիտի ունենաս քո ներքին պատումը, քո առասպելը, որին հավատում ես, եւ այդ համատեքստում է ձեւավորվում հերոսը, հակահերոսը, մշակույթը, հակամշակույթը։ Եվ քանի որ սա որոշակիորեն սահմանված չէ, մենք այստեղ երկխոսության հնարավորություն չունենք։
- Այնուամենայնիվ, Արմեն Ամիրյանի գալով՝ որոշակի սահմանումներ տրվեցին, ասենք՝ այն, որ մշակույթը պետք է կապիտալիզացնել։ Սա հիմա ի՞նչ է՝ նոր սահմանո՞ւմ, մշակութային նոր ուղենի՞շ, թե՞ առասպելին միտված քայլ։
- Որպեսզի կարողանաք մշակույթը կապիտալիզացնել, կապիտալը պետք է մշակութայնացնենք։ Եթե չկա կապիտալը մշակութայնացնելու գիտակցություն և կամք, կարծում եմ` անկարելի կլինի մշակույթը կապիտալիզացնել, այսինքն դա անհնար չէ, ուղղակի դառնում է վուլգար, պարզ առեւտուր։ Այսօր այնքան է պարզունակացել ամեն ինչ, որ մշակույթը դարձել է տուրիզմի կցորդ։ Իմ կարծիքով, սրա հետեւանքները ծանր են լինելու, որովհետեւ սա վտանգավոր է նաեւ նրանով, որ այդ գաղափարները թափանցում են հասարակության գիտակցության մեջ, եւ մշակույթը դիտարկվում է, որպես լրացուցիչ կապիտալ ստեղծելու միջոց։ Թե ինչպես է կապիտալը դառնում մշակույթ եւ մշակույթը՝ կապիտալ, սա շնչառության նման բան է։ Դուք, որպես օրգանիզմ, չեք կարող անընդհատ արտաշնչել, պետք է նաեւ ներշնչեք, պետք է հավասարակշռել` ինչքան է դրվում մշակույթի մեջ եւ ինչքան է ակնկալվում դրա դիմաց, որովհետեւ պետությունը մշակութային հասկացություն է։ Գոնե մեր պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ նախարարություններ չունենալու պարագայում ստեղծվել է մշակույթ, ուրեմն այստեղ մշակույթի կամ որեւէ այլ նախարարություն պետք է հասկանա, թե ո՞րն է իր գործառույթը։ Մենք դեռ չենք սահմանել մեր մշակութային արժեքները, նկատի ունեմ ոչ թե պաշտոնյաններին, այլ յուրաքանչյուր քաղաքացու, որին պետք է հնարավորություն տրվի իր մեջ սկսելու սահմանման եւ վերասահմանման այդ պրոցեսը։ Իսկ դրան հասնելու մի լուծում կա՝ կրթություն:
- Կրթական օջախներն էլ օպտիմալացման տակ են, 300-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները պետք է փակվեն։ Փաստորեն, երկխոսություն չի ստացվում։
- Այո, մենք երկխոսության պակաս ունենք, մեզանում չկա այդ մշակույթը։ Վերջին շրջանում ինձ համար, որպես սիմվոլ, հետաքրքիր են հրավառությունները, սրանք դառնում են շատ խորհրդանշական մեր հասարակության համար. մեր քաղաքական դիալոգները դատարկ փոխհրաձգությունների արդյունքում վերածվում են «հրավառությունների»։ Ռեալ որեւէ բան չի ծնվում, որպեսզի դա լինի, պետք է ամեն ոք հասկանա, թե ինչ է ուզում։ Եթե դա ձեւակերպված չէ, դիալոգներ չեն կարող լինել կամ կլինեն սոսկ հատվածական, ժամանակավոր ու անարդյունավետ։
- Նախարարությունը գրատնակներ է բացում եւ գրաբուսներ գործարկում քաղաքում, նախատեսված է նաեւ նոր գրախանութ բացել։ Այս քայլերն ինչքանո՞վ կարող են եղանակ փոխել ընդհանուր դաշտում։
- Չեմ կարծում, թե պետք է մեկնաբանեմ նախարարության քայլերը, երեւի իրենք գիտեն, թե դրանք ուր են տանում։ Կարծում եմ՝ մարդը պիտի մոտենա գրքին, եւ ոչ թե հակառակը։ Մարդու մեջ պետք է խթանել ընթերցելու ներքին անհրաժեշտություն: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է մարդը ընթերցի։ Նույնիսկ եթե ձեր դուռը թակեն եւ անվճար գիրք նվիրեն՝ ի՞նչ իմաստ կունենա, եթե դուք դրա կարիքը չունեք։ Այսինքն մարդը ընթերցանության ներքին պահանջ պիտի ունենա։
- Ինչպե՞ս ձեւավորել ներքին պահանջ, օրինակ՝ շատ հրատարակչություններ կարեւորում են փիառ ակցիաները, հոլովակները, պաստառները՝ գիրք կարդալը մոդայիկ է ոճի մեջ, դրանք որքանո՞վ կարող են մարդու մոտ ձեւավորել այդ ներքին պահանջը։
- Հրատարակչությունները տարբեր մոտեցումներ ունեն, մի մասը կարծում է, որ եթե համապատասխան գովազդ չարվի, ապա գիրքը, որպես ապրանք, դատապարտված է, եւ սա հասկանալի է ժամանակակից շուկայական հարաբերություններում։ Բայց նույնիսկ այս պարագայում ես մտածում եմ, թե որքանո՞վ կարող ենք թակել այն դուռը, որը ներսից ամուր փակված է։ Ինչպես անենք, որ մարդը կարողանա բացել իր ներքին դուռը ընթերցանության, մշակույթի, արժեքների առջև։ Եվ շատ դեպքերում այդ մշակութային քայլերն ինձ հրավառություն են հիշեցնում. երբ ներսից լուցկու չափ լույս չես կարողանում վառել, հրավառությունը անիմաստ է։ Ինչպե՞ս անենք, որ մարդու ներսում բռնկվի այդ հրավառությունը: Ինչո՞ւ պետք է մարդը ընթերցի. հարց, որ ամեն ոք պիտի տա իրեն։ Մի մասը պնդում է, որ ժամանակ չունի՝ սա ամենատարածված ձեւն է եւ պարզապես նշանակում է, որ ընթերցանությունն իմ ժամանակում տեղ չունի։
Այսօր մարդը կոմֆորտի կարիք ունի, իսկ մտածելը հակառակ է կոմֆորտին. սա արդեն մարտահրավեր է ամբողջ աշխարհին։ Մարդը ձգտում է հնարավորինս քիչ մտածել, հուզվել, եւ այս առումով ապամարդկայնացման լուրջ խնդիր ենք ունենալու։ Մարդուն այլեւս խորը մտածելու բանը չի հուզում։ Այսօրվա տեխնիկական հնարավորություններից ելնելով` բոլորն ուզում են արտահայտվել, որովհետեւ այդպես հաստատում են իրենց գոյությունը։ Դա էլի նույն հրավառությունն է, եւ հետո արտահայտվելը որեւէ պատասխանատվություն չի ենթադրում։ Այսօր փորձ չի արվում ինքնաճանաչողության, բայց արտահայտվելու մարմաջը շատերի մեջ է նկատվում, ներհայելու խնդիրը հանված է եւ, ցավոք, դա դառնում է ապրելակերպ։ Մենք անընդհատ մտածում ենք, թե ինչպես մեզ կընկալի աշխարհը, անընդհատ ուզում ենք, որ մեզ ճանաչեն, բայց երբ ինքնաճանաչողության խնդիր չես դրել, դժվար թե քեզ ճանաչեն, կամ էլ սխալ կճանաչեն։ Դրա համար եմ ասում` առասպելը հատկապես մշակույթի մեջ շատ կարեւոր է, որպեսզի հասկանալի լինի, թե դու ինչին ես հավատում, հանուն ինչի ես պատրաստ զոհաբերության։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Տարեկան 500 միլիոն եվրո, գուցե մեկ միլիարդ կամ ավելի, կորպորացիաների եւ նրանց կազմակերպությունների կողմից ծախսվում է Բեռլինում իրենց լոբբիստական  գրասենյակները ֆինանսավորելու համար: Այնտեղից 6000 լոբբիստներ պարբերաբար ուղեվորվում են տարբեր տարածքներ՝ Բունդեսթագի պատգամավորների վրա ազդելու, իրենց տերերի քաղաքականությունն ու շահերը պաշտպանելու համար:
Օլիգարխիան ամենուր՝ ցանկացած համակարգում, իր հնարքները գործի է դնում իր շահը պաշտպանելու համար: Գերմանիայի կառավարությունը, ինչպես նաև պատգամավորները քաջատեղյակ լինելով՝ լռում և քողարկում են ճշմարտությունը: Հասարակական նախաձեռնությունները 500 հազարից ավել ստորագրություն հավաքեցին, ստիպեցին Բունդեսթագին և կառավարությանը, որ գաղտնի լոբբիստների ու նրանց կողմից տրված կաշառքները ներկայացնեն հանրությանը:
Նույնը կատարվում է նաև Հայաստանում, մի քիչ այլ կերպ կամ ավելի գռեհիկ: Պատգամավորները, նախարարները գույքի մասին հայտարարություններում հաճախ ներկայացվում են անոնիմ նվիրատուների կողմից «նվիրատվություններ», որում պարզ չէ, թե ո՞վ և ի՞նչ նպատակի համար է նվիրել, կամ որտեղի՞ց և ինչպե՞ս է ձեռք բերել նվիրատուն այդ գումարը:
Հասարակական կազմակերպությունները պետք է կարողանան կառավարությանը ստիպել, որ համապատասխան օրենք ընդունվի՝ նվիրատուների անունները,  նվիրատվությունների նպատակը և այլն հրապարակելու համար:
Ցանկացած պետության արդար և առողջ աշխատելու միակ երաշխիքը  թափանցիկությունն ու անկաշառ և անկախ դատաիրավական համակարգն է:
Դատաիրավական առողջ համակարգ կլինի միայն այն դեպքում, եթե այդ համակարգը հսկվի ժողովրդի կողմից:  Դատախազին, դատավորին ոչ թե երկրի նախագահը կամ վարչապետը նշանակի, կամ ոչ թե հաստատվի իշխող կուսակցության պատգամավորների կողմից, այլ ընտրվի հասարակական կազմակերպությունների, առանձին դատավորների, փաստաբանների և ինչու չէ նաև կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ստեղծված հանրային խորհուրդի կողմից, որը լիազորություների մեջ կմտնի դատավոր նշանակելու կամ նրան աշխատանքից հեռացնելու խնդիրը: Նույնը վերաբերվում է նաև գլխավոր դատախազին: Երկրի գլխավոր դատախազի նշանակումը պետք է հաստատվի ոչ թե ԱԺ-ի պատգամավորների մեծամասնության կողմից, այլև այդ «ժողովրդական խորհուրդի»:
Պետությունը և պետական ապարատի ճիշտ աշխատելը կերաշխավորվի միայն համապատասխան վերահսկիչ մեխանիզմի առկայությամբ: Այդ մեխանիզմը պետք է նաև համապատասխանի տվյալ երկրի զարգացածությանը, պետական մտածողության և «պետականություն» հասկացության որակին:
Ոչ զարգացած և պետական մտածողությունից զուրկ երկրներում զարգացած երկրների համակարգային մեխանիզմների և օրենքների ներմուծումը կամ կրկնօրինակումը կդառնա հիանալի տեսություն՝ անհանարին գործնական կիրառելիությամբ:
Երվանդ Խոսրովյան
Հուլիս 2017 թ.

Բաժին՝ Աշխարհում
Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 12:46

Հայկական Հարցը (Վլադիմիր Պետրոսյան)

Հայկական հարցը, որը բացառապես վերաբերում է Արևմտյան Հայաստանին, միջազգային դիվանագիտության պատմության մեջ այն եզակի հարցերից մեկն է, որով իր ծագման առաջին օրերից զբաղվել են աշխարհի խոշոր տերությունները:

Այդ տերությունների ղեկավարները տարբեր ժամանակներում տեղի ունեցած միջազգային բանակցությունների, կոնֆերանսների ժամանակ, ցավակցել ու խոստումներ են տվել հայ ժողովրդին, խոսքով Հայկական հարցի արդարացի լուծման օգտին:

Բայց, ամեն անգամ, հենց որ ստեղծվել է այդ խոստումներն գործնականորեն իրականացնելու հնարավորություն, վերոհիշյալ խոստումները, մոռացվել են և ընդունվել են այնպիսի որոշումներ, կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնք Հայկական հարցն արադարացիորեն լուծելու փոխարեն, ավելի են խճճել դիվանագիտական լաբիրինթոսում:

Հայկական հարցին առնչվող յուրաքանչյուր ստորագրված միջազգային փաստթղթի ընդունմանը /բանակցություններ, քննարկումներ, նոտաների փոխանակում, գրագրություն և այլն/ նախորդել են  որոշակի իրադարձություններ, որոնք ձևակերպվել են պայմանագրերով, արձանագրություններով:

Այդ փաստաթղթերը հատկապես վերաբերել են պատերազմների նախօրյակներին և դրանց հաջորդած ժամանակաշրջանին:

Ընդ որում, միշտ չէ, որ պատերազմի արդյունքն իրապես արտահայտվել է կնքված պայմանագրում: Սրանով են բացատրվում այն իրողությունները, որոնց հետևանքով կնքված պայմանագիրը չի արտահայտել պատերազմից հետո ստեղծված իրական վիճակը:

Կան դիվանագիտական փաստաթղթեր, որոնք ստեղծվել են միջազգային հարաբերությունների արդյունքով: Այդպիսին է օրինակ 1914թ. հունվարին Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու մասին ստորագրված ռուս-թուրքական պայմանագիրը, որին 1912-1914 թթ. նախորդել է Հայկական հարցի արծարծումը:  Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է եղել ամբողջովին բացահայտել դրա ստորագրման նախապատմությունը:

Ես փորձել եմ հրապարակի վրա եղած և ինձ հասանելի փաստաթղթերի միջոցով ընթերցողի առջև պարզել Հայկական հարցով շահագրգռված մեծ տերությունների քաղաքականությունը, նրանց գործողությունների էությունը և, վերջապես, նրանցից յուրաքանչյուրի նպատակը:

Կարծում եմ, որ այդ փաստաթղթերին ծանոթացող յուրաքանչյուր ընթերցող կհամոզվի, որ Հայկական հարցն արդար լուծելու մասին մեծ տերությունների ղեկավար գործիչների արտահայտած նպաստավոր խեսքերի և նրանց իրական քաղաքականության մեջ, ինչպես ժողովուրդն է ասում` “սար ու ձորի տարբերություն կա”:

Պատմագրության մեջ ընդուված է, որ Հայկական հարցը պաշտոնապես միջազգային դիվանագիտության մեջ արծարծվել է ռուս-թուրքաքան պատերազմից հետո կնքված 1878թ. Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում:

Սակայն իմ համոզմամբ ճիշտ կլինի, եթե միջազգային դիվանագիտության մեջ Հայկական հարցի արծարծման սկիզբ համարվի 1828-1829 թթ. տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված պայմանագիրը:

Այդ ժամանակից անցել է 187 տարի: Այդ ընթացքում մեծ տերությունների համաժողովներում, կոնֆերանսներում և այլն, ինչքա~ն  է խոսվել Հայկական հարցն արդար լուծելու մասին, ինչքա~ն  հայանպաստ խոսքեր են շռայլվել այդ երկրների պառլամանտներում, միջազգային ատյաններում, ինչպիսի~ կրքոտությամբ են դատապարտվել թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանությունն իրագործելու, արևմտահայերին պատմական հայրենիքից զրկելու համար:

Անցած շուրջ  200 տարվա ընթացքում, ինչ Հայկական հարցը դարձել է միջազգային դիվանագիտության առուծախի առարկա, նույնիսկ մի փոքրիկ հաջողություն չի արձանագրվել:

Մինչև օրս Հայկական հարցը մնացել է չլուծված: Դրա համար մեղքի ծանրությունն ընկած է արևմտյան այն տերությունների վրա, որոնք իրենց եսասիրական քաղաքականությամբ հովանավորել են թուրքական իշխանություններին և օժանդակել են նրանց Հայկական հարցը թուրքավարի լուծելու համար:

Եվ չնայած այդ ամենին, Հայկական հարցը չի մոռացվել: Հայոց զեղասպանությունից փրկվածների նորանոր սերունդները չեն մոռանում պատմական հայրենիք վերադառնալու սերնդե-սերունդ փոխանցվող պատգամը:

Սփյուռքի նշանավոր ազգային-հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշյանը վերջերս դիմել է աշխարհով մեկ սփռված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:

<Սփիռքի ամէն մի իւրաքանչիւր ընտանիք, - գրել է նա, - Եղեռնի ենթարկուած զոհեր ունի: Այս իրողութւնը մեզի մշտական խթան, խարազան, պետք է ըլլայ` մեր յարատեւ աշխատությեան և յաղթանակի յաջողությեան համար: Արեւմտեան Հայաստանը մեր գերագոյն նպատակն է: Իրականացնել և տէր կանգնիլ: Այս է ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ>:

Միանգամայն ճիշտ է նշանավոր ազգային-հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշյանը: Արևմտյան Հայաստանի ազատագրումը մեր գերագույն նպատակն է, պատմական ժամանակի հրամայականը:

Ընթերցողի ուշադրությանը հանձնելով սույն աշխատությունը, իմ խնդիրը համարել եմ ներկայացնել Հայկական հարցի արծարծմանն առնչված այն փաստաթղթերը, որոնք առավել ամբողջականությամբ բացահայտում են մեծ տերություններից յուրաքանչյուրի քաղաքականությունը, դիրքորոշումը, նպատակներն ու շահերը:

Այժմ հրապարակի վրա են Հայկական հարցին առնչված փաստաթղթերի, վավերագրերի բազմաթիվ ժողովածուներ, այդ մասին հրապարակվել են անհաշիվ աշխատություններ, որոնց հեղինակները բացահայտել են հիմնահարցի բոլոր կողմերը:

Այսօրվա երիտասարդ սերնդի ուսումնասիրողները, հետազոտողները հնարավորություն ունեն հաշվի առնել Հայկական հարցի վերաբերյալ նախորդ ժամանակաշրջանում ստեղծված պատմագրության ժառանգությունը և տարիների հեռվից, նոր հայացքով քննարկել հիմնահարցը, ինչը որ բնականաբար, հնարավորություն չեն ունեցել 30 և ավելի տարի առաջ հրապարակված աշխատությունների հեղինակները:

Ինչ վերաբերում է ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատությանը, ապա հարկ եմ համարում նշել, որ այստեղ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում Մոսկվայում գտնվող Ռուսաստանի Պրեզիդենտի արխիվում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արխիվում, Ռուսաստանի սոցիալ-քաղաքական պատմության պետական արխիվում եղած բազմաթիվ կարևոր փաստաթղթեր, որոնց զգալի մասը պահվել են փակ պահոցներում և այդ պատճառով հայտնի չեն եղել լայն հասարակությանը:

Սույն աշխատության մեջ կարևոր տեղ է հատկացվել նաև Հայկական հարցի առնչությամբ հայ ազգային հասարակական-քաղաքական ու պետական շրջանակների գործունեությանը, ուշադրություն դարձնելով հատկապես նրանց թույլ տված սխալներին:

Նշանավոր Պասկալը նկատել է, որ բոլորը խփում են գնդակին, բայց տարբեր դիպուկությամբ: Ուստի, անաչառ ընթերցողին եմ թողնում ներկայացված աշխատության գնահատականը:

Բաժին՝ Գրադարան

“Դեմոկրատական Սոցիալիզմ” կայք-էջը սկսում է հրապարակումների շարք` ”Ազգային գաղափարախոսության” վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք անվանի հայ գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ  Ժիրայր Ավետիսյանի Ազգային գաղափարախոսության վերաբերյալ իր գրառումները` տպագրված “Մտորումներ ժամանակների մասին” հրապարակախոսության ժողովածուում: Ընթերցողներին հրավիրում ենք մասնակցել այս թեմայի շուրջ քննարկումներին:

 - Խորհրդային իշխանության տարիներին, երբ ամբողջ բազմազգ Միությունում ընդունելի և պարտադիր էր միայն մի գաղափարախոսություն, թվում էր, թե չէր կարող անգամ խոսք լինել ազգային գաղափարախոսության մասին: Այդպես էր վիճակը մեր հանրապետությունում, որտեղ այնքան աննկատելի էր տարանջատիչ սահմանը ազգասիրության միջև, որ դա հաճախ պատճառ էր դառնում շատ դեպքերում միտումնավոր շփոթությունների, որոնք հանգեցնում են ողբերգությունների ու կորուստների:

  Հետպատերազմյան հայրենադարձության առթիվ Հայաստանի կոմկուսի ղեկավարներին հաջողվեց հասնել այն բանին, որ հանրապետության մի շարք շրջանների թուրք բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան: Սակայն մի քանի տարի անց, հենց որ հարմար առիթը ներկայացավ, նրանք վերադարձան ավելի բազմաթիվ և մեր կողմից ընդունվեցին գրկաբաց` այդ այն դեպքում, երբ Հայկական ԽՍՀ-ում բնակչության խտությունը գրեթե երկու անգամ ավելի էր, քան Ադրբեջանում, և դեռ շարունակվում էր հայրենադարձությունը:

      Քանի որ մեր հարաբերությունների պատմությունը բազմիցս ապացուցել է, որ իրենց նպատակներին հասնելու միջոցների մեջ խտրություն չդնող մեր հարևանների կողմից խաբեությունը ևս հաճախ է գործադրվել որպես ազգային գաղափարախոսությունն իրականացնելու միջոց, ապա մենք պետք է պատրաստ լինեինք դրան և ձեռնարկեինք մեր հակամիջոցները: Բայց դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե ունենայինք որոշակի գաղափարախոսության վրա հիմնված ծրագիր, որի բացակայությունը կարծես քչերին էր անհանգստացնում: Եվ որքան էլ ցավալի լինի, այդ քչերի ձայնը լսելի չդարձավ նույնիսկ Արցախյան և Համազգային կոչվող, բայց երբեք համազգային չդարձած շարժումների աղմուկում:

       Համազգային կոչվող շարժման տարերայնության հետևանքները չուշացան իրենց զգացնել տալ: Նոր իշխանությունները հաճախ էին անսպասելի քայլեր կատարում, բայց բնավ էլ անկանխատեսելի չէր հանրապետության վիճակի վատթարացումը: Ընդդիմությունը /նաև անկախ մտածողները/ հանդես էին գալիս և իրավիճակի քննադատությամբ, և կանխատեսումներով, որոնք, սակայն, ուշադրության չէին արժանանում կամ էլ բնորոշվում էին որպես քաղաքական շահարկումներ ու պարզապես բամբասանքներ: 

    Հարյուր հազարանոց հանրահավաքների և երկարատև գործադուլների ժամանակ երևի ամենահոռետեսի մտքով անգամ չէր անցնի, որ մենք քայլում ենք դեպի անդունդ: Հետզհետե մեր ականջները սովորեցին այդ բառին, և հիմա մեր վիճակը բնորոշելիս ավելի ու ավելի հաճախ է հնչում ”անդունդի եզրին” արտահայտությունը: Բայց հասել է ժամանակը ասելու ճշմարտությունը` ինչքան էլ որ դաժան լինի այն, որովհետև նման դեպքերում սուտը կարող է գերադասելի   լինել կիսաճշմարտությունից, քանի որ վերջինս ավելի դժվարությամբ է բացահայտվում:

  Անկախության գաղափարը շատերին է մտահոգում, կարծում ենք, որ անկախությունը պետք է միջոց լինի, այլ ոչ թե նպատակ: Աֆրիկական երկրները պայքարում էին իրենց անկախության համար, որպեսզի տնօրինեն իրենց երկրների  հարստությանը` հանքերի, բնական ռեսուրսների, գործարանների, որպեսզի դրանք ծառայեցնեին սեփական ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Մեզ մոտ անկախություն ձեռք բերելով մեր բնական հարստությունները տվեցինք օտարների տնօրինությանը (խմբ.): Անկախության գաղափարի մասին իր պատկերացումները ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանը  Առաջին Հանրապետության օրերին /հավանաբար 1918-ին/ այսպես է բնորոշել`

  “եթե անկախությունը թոկ է դառնալու հայությանը խեղդելու համար` չենք ուզում:  Եթե անկախ Հայաստանը դառնալու է մի փոքրիկ վանդակ ամեն կողմից դռները փակած և միակ դուռն էլ որ բաց է` բաց է տաճիկ ասկյարի համար, չենք ուզում” /Հ. Թումանյան, Երկերի ժողով. Հատ.6-րդ/:

     Չեմ կարծում, թե որևէ մեկի մտքովն անցնի, որ այսօրվա անկախականներն ավելի են սիրում իրենց հայրանիքն ու ժողովրդին, քան մեր մեծ բանաստեղծը, հասարակական գործիչն ու մտածողը:

    Մեզանում կարծես մոռացության են մատնվել հայի պանդխտության քաղաքական ու սոցիալական պատճառները և այն հանգամանքը, որ անցյալում միշտ էլ պանդխտությունը “ժամանակավոր բացակայությունը” միանշանակ դիտվել է որպես ազգային դժբախտություն և չարիք: Դրա վկայություններն են ժողովրդական ստեղծագործության և հեղինակային տարբեր ժանրերի բազմաթիվ գլուխ գործոցները:

  Ազգային գաղափարախոսությունն այն կողմնացույցն է, որով ստուգվում է երթուղու ճշտությունը: Այն վերկուսակցական է իր էությամբ, ճկուն, ամեն իրադրության համար ունենում է այլընտրական տարբերակներ և ազգային հնարավորություն է տալիս ճգնաժամային պահերին նվազագույն կորուստներով դուրս գալու ծանր վիճակներից` պահպանելով կենսական նշանակություն ունեցող ձեռքբերումները: Իսկ դրա համար պետք է ընտրել այնպիսի ուղիներ, որոնցում միշտ էլ անհատական և խմբային շահերը ստորադասվում են համազգային շահերին: Այս ստորադասումն էլ կարելի է հարաբերական համարել, որովհետև երբ հայրենիքը գլորվում է դեպի կործանում, անհատներն ու խմբավորումները, ինչպիսի ձեռքբերումներ էլ որ ունենան այսօր, կորցնելու են վաղը` ապաստան որոնելով օտար երկինքների տակ:

  Ազգային գաղափարախոսությունն անհնարին կդարձներ մեր մոտանցյալ պատմության 70-ամյա ուղու /1920-1990թթ./ բոլոր ձեռքբերումների ժխտումը, որը կարծես տեսական հիմքեր էր ստեղծում այդ ձեռքբերումների ոչնչացման, կուտակված նյութական արժեքների կողոպուտի և մշակութային-բարոյական արժեքների արժեզրկման համար: Համակարգը ջախջախելու կոչերը, որ չհապաղեցին իրականություն դառնալու, որպես հակակշիռ չունեին կառուցողական ոչ մի ծրագիր: Հայտարարվում էր դեպի կապիտալիզմ` կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանը վերադարձի մասին: Հայտարարվում էր միանշանակ` բացառելով որևէ այլընտրական տարբերակ, որ կարող էր թելադրված լինել ազգի վիճակի բարդությամբ ու բացառիկությամբ:

    Հասարակության զարգացումը չի կարող կանգ առնել:

    Սոցիալական արդարության բազմադարյան իդեալները, քաղաքական ժողովրդավարության տարածումը տնտեսական ոլորտի վրա, համերաշխությունը ի պաշտպանություն թույլերի ու զրկվածների այն գաղափարներն են, որոնք չեն կորցրել իրենց այժմեականությունը ոչ Արևմուտքում, ոչ էլ մանավանդ ծանր ու դժվարին ճանապարհ անցած Արևելքում: Եվ ազգային գաղափարախոսությունը ոչ մի դեպքում չի կարող շրջանցել այս գաղափարները, քանզի դրանք են միայն, որ կարող են միավորել ազգի մեծամասնությունը, որ անյքան անհրաժեշտ է` մանավանդ թշնամական շրջապատում գտնվող փոքր ազգերի համար:

   Իսկ մեզանում միանգամից հետցատկ կատարեցին կապիտալիզմի գլխի վրայով դեպի ֆեոդալիզմ` երևի չիմանալով, որ իրենց հռչակած կապիտալի նախասկզբնական կուտակումը կատարվել է ֆեոդալիզմի ընդերքում և նախորդել է կապիտալիստական հասարակարգին: Ի դեպ` մեր այսօրվա իրականության մեջ կարելի է գտնել ֆեոդալիզմին հատուկ այլ երևույթներ ևս, որոնք զարգանալու միտում ունեն:

 Ինչ խոսք կարող էր լինել կապիտալի կուտակման մասին, երբ այն կուտակված էր պետության ձեռքում, և հարցը կարող էր վերաբերել միայն վերաբաժանմանը: իսկ ինչ նպատակի պիտի ծառայեր այդ վերաբաժանումը: Երկիրը կողոպտելով, ամբողջ ազգը դառն աղքատության հասցնելով, մի խումբ միլիոնատերերի բուծման:

   Պետք է լուրջ միջոցառումներ մշակել վերականգնելու համար բնակչության հավատը ժողովրդավարության նկատմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել քայքայված միջին դասը, որ բոլոր կայուն պետությունների հիմքն է: Անհնար է իսկական /և ոչ անվանական/ պետականության ստեղծումը մի երկրում, որի բնակչությունը բևեռացված է սոցիալական դրության երկու ծայրամասերում, այսինքն` բաղկացած է հարուստներից ու մուրացկաններից /մեղմ ասած` մարդասիրական օգնության գոյատևողներից/:

   Ազգային գաղափարախոսությունը ազգի, մանավանդ փոքր ազգի գոյատևման ու զարգացման հիմնական նախապայմանն է, այն միջոցը, որն անսխալ որոշում է ամեն տեսակի վերակառուցումների ու բարեփոխումների համազգային արժեքն ու նշանակությունը, այն կողմնացույցը, որով ստուգվում է համազգային ընթացքի ստուգման ճշտությունը: Մեզ համար կենսական անհրաժեշտություն է ազգային գաղափարախոսությունը` որպես պանթուրքիզմի գաղափարական հակակշիռ, մի գաղափարախոսություն, որը շարունակ ճգնաժամային վիճակներ է ստեղծում մեր ժողովրդի համար` վերջնանպատակ ունենալով մեր լիակատար ոչնչացումը: Սումգայիթն ապացուցեց, որ ոչ ինտերնացիոնալիստական տասնամյակները, ոչ էլ սերնդափոխությունները չեն քաղաքակրթել թուրքին: Նույնիսկ ցեղային կերպարանքի փոփոխությունը չի փոխել էությունը, և մեզ համար մշտապես առկա է ու զգոնություն է պահանջում նոր ցեղասպանության վտանգը:

    Ազգային գաղափարախոսությունը համազգային շահերի հիմքը համարում է ազգի մեծամասնության շահերը: Բոլոր հաշվարկները պետք է լինեն երկարաժամկետ, որպեսզի վաղվա օրը չզոհաբերվի այսօրվան, համազգային շահերը չզոհաբերվեն կուսակցությունների, խմբակցությունների և անհատների շահերին:

   Ազգային գաղափարախոսությունը խստորեն սահմանափակում է իշխանությունների սխալվելու իրավունքի սահմանները, քանզի այդպիսի սխալների համար չափազանց ծանր գին է վճարել մեր ժողովուրդը:

  Ազգային գաղափարախոսությունը բխում է բոլոր նրանց շահերից, ովքեր ուզում են ապրել ու զարգանալ ոչ թե որպես անհատ` որտեղ էլ լինի, այլ որպես ազգ` սեփական Հայենիքում: Շարունակելի…

    

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 13:17

Ժողովրդի 95 տոկոսը չի մտածում

Ժողովրդի 2 տոկոսն է մտածում, 3 տոկոսը կարծում է, թէ մտածում է, իսկ 95 տոկոսը պատրաստ է մեռնել, բայց չմտածել:

Ջորջ Բեռնարդ Շոու

Բաժին՝ Աշխարհում

Աճող խնդիրները երկրում անխուսափելիորեն պահանջում են վճռական գործողություններ: ՌԴ Կոմկուսի առաջարկվող միջոցառումները կարող են Ռուսաստանի բյուջեի եկամտային ծավալը հասցնել 25 տրիլիոն ռուբլիի: Ի դեմս բոլոր ներքին եւ արտաքին սպառնալիքների` Ռուսաստանը կարիք ունի պետական-հայրենասիրական ուժերի միավորման: Մեր երկիրը ունի նման միությունների  ստեղծման փոձը: Կոմունիստական ​​կուսակցությունը պատրաստ է ուժերի միավորմանը` հանուն  Հայրենիքի  արժանապատիվ ապագայի:

 

Г.А. Зюганов: Время властно требует новой политики

Обращение к народно-патриотическим силам России.

Пресс-служба ЦК КПРФ 
2016-12-19 19:35 (обновление: 2017-01-28 01:21)

 

Зюганов Геннадий Андреевич

Председатель ЦК КПРФ, руководитель фракции КПРФ в Госдуме ФС РФ

Уважаемые соотечественники! Товарищи и друзья!

Минуло четверть века с того черного дня, когда был преступно разрушен Советский Союз. Горькие плоды беловежского сговора продолжают отравлять нашу жизнь и поныне. За 25 лет иллюзию оздоровления ситуации мог создать только период высоких нефтегазовых цен, да и то лишь у немногих сограждан.

Мы видим, что обстановка в стране продолжает ухудшаться. Нищета охватила десятки миллионов людей. Образование и медицина становятся платными, их качество и доступность резко снизились. Тем временем кучка олигархов скупает роскошные дворцы, яхты и самолеты, перекачивает миллиарды долларов в иностранные банки. Нарастает раскол общества. Один процент населения страны захватил около 80% народной собственности. Социальная несправедливость доведена до крайней черты.

Да, кризис в России продолжается, и он будет неизбежно углубляться. Государственный бюджет на ближайшие три года гарантирует дальнейшее разрушение производства и падение уровня жизни. Доходы казны в 13 триллионов рублей – это даже не стагнация, а откровенная деградация. Следовательно, реальный сектор экономики не получит поддержки. Социальная сфера будет скукоживаться. Регионы продолжат всё глубже погрязать в долгах. Власть щедра только в отношении к банкирам. За последние годы в банковскую систему влили почти три триллиона рублей, но производству и трудящимся от этого не стало легче.

В стране не осталось ни одной крупной социальной группы, чье положение улучшается. Первой жертвой псевдореформ стал рабочий класс. В ходе грабительской приватизации промышленность России подверглась разгрому. Рабочий класс резко сократился. При этом выросло число тех, кого называют «офисным пролетариатом». Но и они безудержно эксплуатируются. Жизнь и тех, и других становится всё тяжелее. Страдая от безденежья, многие погружаются в кабалу ипотечных и потребительских кредитов.

Сложные времена переживает крестьянство. Число крупных коллективных хозяйств уменьшилось в разы. Фермеры брошены на произвол судьбы. В лихие 90-е была уничтожена мощная материально-техническая основа агропромышленного комплекса. Теперь в одних регионах пашня зарастает бурьяном, в других идет земельный передел, грозящий войнами на меже. Рядовой селянин либо не имеет работы, либо трудится за гроши. Из федерального бюджета на сельское хозяйство идёт лишь чуть больше процента его расходной части. И это – настоящий позор российской власти.

Когда-то «реформаторы» громко объявили малое и среднее предпринимательство своей надеждой и опорой. Но сегодня оно стонет под налоговым и кредитным гнетом, не выдерживает конкуренции с крупным капиталом. В результате, миллионы людей лишаются возможности кормить свои семьи.

В унизительном положении российская интеллигенция – ученые, учителя, врачи, деятели культуры. Научная и культурная среда все чаще остаются без поддержки государства. Истинные творцы прозябают, а подлинное искусство замещают сорняки – худшие образцы западной масс-культуры.

Есть ли выход из этой спирали падения? Мы убеждены, что есть! Нужно задействовать весь созидательный потенциал общества. Острую нужду испытывают десятки миллионов наших сограждан. Большинство из них полны сил и энергии. Они способны стать прочной основой возрождения и развития России. Для этого нужны перемены, нужна принципиально иная социальная и экономическая политика.

Лево-патриотические силы предлагают точно выверенную программу вывода Отечества из кризиса – «Десять шагов к достойной жизни». Она сформулирована в предложениях Орловского экономического форума, поддержана на съездах представителей трудовых коллективов, работников аграрной сферы, депутатов разных уровней. Их участники представляют широкий и подлинно народный блок. Они абсолютно осознанно оказали доверие нашей команде на парламентских выборах. Эти люди готовы и дальне поддерживать программу созидания, подкрепленную твёрдой позицией и пакетом законодательных инициатив.

Мы не раз подчеркивали, и готовы утверждать вновь: выборы 2016 года во многом сфальсифицированы. Они не стали формой широкого общенационального диалога. Не удивительно, что на этих выборах была самая низкая явка в современной истории России. Из-за позиции властей Россия упустила исторический шанс начать выход из кризиса. Страна продолжает терять драгоценное время. Похоже, мы единственная страна в мире, где экономика падает, а у власти всё растёт. «Единая Россия» боится левых сил, боится социализма, ей милее дурачить общество и играть с Жириновским и Навальным.

У нашей Отчизны есть возможность встать на путь созидания уже сегодня. Предлагаемые КПРФ меры способны увеличить доходную часть российского бюджета до 25 триллионов рублей. Это будет бюджет не деградации, а всестороннего развития.

Нарастающие проблемы страны неизбежно потребуют решительных действий. Красивая телекартинка не скроет реальных народных бед. История хорошо знает, к чему ведёт нежелание верхов прислушиваться к чаяниям и нуждам общества. Именно так случилось 100 лет назад, когда царское самодержавие пало под напором российской буржуазии. Начался распад страны. Спасение пришло благодаря Великой Октябрьской социалистической революции. Столетие двух революций и гражданской войны – важный повод задуматься о будущем. Политика социального раскола неизбежно ведет к потрясениям, подрывает перспективы национального единства, оборачивается многими бедами и угрозами. Пришло время извлекать уроки из нашего прошлого.

Ближайшие годы станут периодом, когда потребность в смене курса будет всё острее. Крайне важно, чтобы выход из затяжного кризиса был мирным и демократичным. Подчинить этой задаче следует и все избирательные кампании – от выборов муниципального уровня до избрания президента страны.

Мы хорошо понимаем, что очередные выборы не будут лёгкими. Патриотам России нужна готовность сопротивляться и административной принудиловке, и тотальной «промывке мозгов», и безграничному популизму, и отвлечению внимания граждан от внутренних проблем. Противостоять этим методам и предложить стране новый курс не смогут ни политические приспособленцы и шарлатаны, ни либеральные кликуши, ни заокеанские ставленники. Сделать это может только широкое объединение народно-патриотических сил России.

Пришла пора сплачиваться всем, кто представляет интересы рабочего и крестьянина, ученого и инженера, учителя и врача, студента и ветерана, представителя малого или среднего бизнеса. Этот союз должен бросить решительный вызов процессам разрушения и увядания России. Он должен гарантировать вывод страны из тупика. Нам нужно крепкое единение всех, кто заинтересован в мирном и демократичном решении накопившихся проблем.

В патриотическом движении есть целая плеяда честных и талантливых тружеников, настоящих лидеров. Они способны вести страну к новым горизонтам. В наших рядах многоопытные политики Светлана Савицкая и Николай Харитонов, Владимир Комоедов и Сергей Бабурин, Николай Коломейцев и Олег Смолин. В качестве крупных руководителей состоялись наши товарищи Сергей Левченко, Анатолий Локоть и Вадим Потомский. Уверенно развиваются представители нового поколения политиков Дмитрий Новиков и Юрий Афонин, Леонид Калашников и Андрей Клычков, Алексей Русских и Казбек Тайсаев. С нами генерал Виктор Соболев, командовавший 58-й армией, талантливые хозяйственники и управленцы Павел Грудинин, Юрий Болдырев и Константин Бабкин, яркие писатели и публицисты Захар Прилепин и Сергей Шаргунов и целый ряд других патриотов России.

Многие из вас подтвердят: в каждой сфере деятельности, в каждом регионе России есть преданные Отечеству люди, настоящие профессионалы своего дела. Они способны защитить страну от невзгод, в силах придать ей поступательное развитие. Нам нужна целая плеяда людей, чтобы бороться за пост главы государства, за формирование Правительства народного доверия, за новых глав регионов и депутатов всех уровней. Предлагаем немедленно начать самое широкое обсуждение программы вывода страны из кризиса и всех возможных кандидатур в наших организациях, среди друзей и союзников, с каждым, кто готов участвовать в выработке новой политики.

Пред лицом всех внутренних и внешних угроз России нужен широкий блок государственно-патриотических сил. Опыт создания таких союзов у нашей страны есть. КПРФ готова к сложению сил, к общей борьбе за достойное будущее Отчизны.

Вместе – сможем! Вместе – преодолеем! Вместе – победим!

 

Геннадий Зюганов.

 

July 28, 2017 AAE Karabakh 

Լեռնային Ղարաբաղում $350․000 են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք շռայլություն չեն պատերազմող երկրի համար թանկարժեք ծառայողական մեքենաները, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Կոնֆուցիոսից մեջբերում արեց. «Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում»,- ասաց նա:
Արցախի հերոսի խոսքերով՝ ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Արցախում նման շռայլություն չպետք է թույլ տալ. «Ժողովուրդը էստեղից թողնում գնում է ուրիշ երկիր, աշխատանք չունի, իսկ տեսնում է նման մեքենաներ, ինչը պատիվ չի բերում մեզ, և ես իմ կարծիքը Կոնֆուցիոսի ասածի վրա եմ հիմնում»,- հավելեց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ ռուսական C-400 համակարգերի մատակարարման փաստաթղթեր են ստորագրվել, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց. «Եվրոպան կամաց-կամաց Թուրքիայից հետ է քաշվում, դրա համար Ռուսաստանը մտերմանում է Թուրքիայի հետ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանում, ավելին՝ Ռուսաստանի վարկանիշը գնալով ավելի է իջնում»:

Էջ 3, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: