Արխիվ Օգոստոսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Իրանի 19-րդ դարի թագավորներից մեկը այսպես է արտահայտել իր միտքը՝ «Եթե ուզում ես թագավորություն անել Իրանում, աշխատիր ժողովրդին պահել սոված ու անկիրթ»

«Աղա Մոհամեդ Խաջար» 

Բաժին՝ Աշխարհում
Ուրբաթ, 18 Օգոստոսի 2017 12:46

Եկեղեցին արգելել էր...

Եվրոպայում, հին ժամանակաշրջանում եկեղեցին արգելել էր հայտնի պարսիկ բժիշկ և գիտնական` Իբն Սինայի աշխատությունների օգտագործումը հասարակ ժողովրդի կողմից: Նույնիսկ գիտնականները ձեռնահասություն չունեին Իբն Սինայի գրքերին ու միայն այն գիտնականները, որոնք հաստատվում էին եկեղեցու կողմից, կարող էին օգտվել այդ աշխատություններից:
 
Բաժին՝ Մշակույթ

Հանուն մարդկության արդարության ու համերաշխության,  նշում ենք մի քանի վիճակագրական տվյալներ: Աշխարհի հարուստների 80 հոգու հարստությունը հավասար է աշխարհի աղքատների 50 տոկոսի ունեցվածքին, որոնց քանակը կազմում է երեք ու կես միլիարդ հոգու: Երկրագնդի բնակչության մեկ տոկոսի ձեռքում է կենտրոնացված աշխարհի հարստության 50 տոկոսը: Ուրիշ խոսքով, նրանց հարստությունը հասնում է 110 տրիլիոն դոլարի:

Այսպիսի վիճակագրությունը ի՞նչպիսի ազդեցություն է թողնում հասարակությունների ու մարդկության վրա: Այս կապակցությամբ Եվրոպական մի քանի երկրներում ուսումնասիրություններ են կատարվել, որոնք եզրակացնում են, որ այս ահռելի մեծ քանակությամբ հարստության կենտրոնացումը փոքրաթիվ մարդկանց մոտ հանգեցնելու է տնտեսական, քաղաքական ու մշակութային աղետների, որովհետև օր ըստ օրե ավելանալու են աղքատների թիվը և անգործությունը` հատկապես երիտասարդների մոտ:       

Զանգվածային լրատվամիջոցների հիմնական մասը այդ փոքրամաս հարուստների սեփականությունն է և բնականաբար ենթակա է նրանց կամքին: Նույնիսկ մի խումբ հետազոտողներ ու մտավորականներ մոբիլիզացված են նրանց կողմից` նրանց արժեքները և հիվանդագին վարքերը բացատրելու և տարածելու համար: Գործը այն տեղն է հասնում, որ նրանք իրենց իշխանությունն են տարածում քաղաքագետների ու քաղաքական միավորների վրա և այդ եղանակով նրանք իշխում են երկրների քաղաքական, տնտեսական, լրատվական, գիտահետազոտական, ուսոցողական ու մշակութային բնագավառներում և սպառնում են հասարակությունների դեմոկրատիկ աշխատանքներին:  Նրանք նույնիսկ եղած դեմոկրատիան վերածում են կոռումպացված և շահադիտական համակարգերի, որտեղ ուշադրություն է դարձվում միայն հարուստների շահերին:

Աղբյուր՝ «Ալ Ռայե» հանդես

Բաժին՝ Աշխարհում

Այդ երկրի ամբողջ տարածքում միայն 700 ոստիկան գոյություն ունի, որոնք իրավունք չունեն իրենց հետ զենք կրելու: Գոյություն ունի 130 բանդարկյալ, ովքեր ոչ աշխատանքային օրերին արձակուրդի են գնում:

Բաժին՝ Հայաստանում

Սովետը չկա, նրանից հիշողություն է մնացել՝ ստվար մասը Սովետը հիշում է որպես նորմալ կյանք, ուր սոված չէին մնում, տանիք ունեին, և կրթություն էին ստանում, Սովետական Հայաստանը մի երկիր էր, ուր մշակույթն էր բարգավաճում։ Այդ ստվար մասը, հարյուր հազարներ աղքատացան, երկիրը դատարկվեց` սոցիալիզմին փոխարինած կապիտալիստական կարգերի պատճառով։ Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ եթե երեք միլիոնին պատկանող հարստությունը բաժանեն հարյուրի մեջ, մնացածը կաղքատանա, եթե ազատ տնտեսական հարաբերություններ ու մրցակցությունը սրբացնես, զոռբաները կհարստանան, համեստ մարդիկ կաղքատանան, անխիղճ ագահները կհաղթեն, խղճմտանքով ու զուսպ մարդիկ կպարտվեն մի մրցակցության մեջ, որ իրենք էլ չեն ընտրել։
Այդ ստվար մասի, այդ աղքատացած մեծամասնության ձայնը այդպես էլ քաղաքականություն չմտավ, չեկավ այն քաղաքական ուժը, որ ասի՝ հոպ՝ եկել է հավասրության ու արդարության ժամանակը։ Փոխարենը հազար տեսակ ընդդիմություններ են առաջանում, որոնք ավելի կապիտալիստ են քան իշխանությունը, որոնց մի մասը իշխանությունից դուրս է թռնում, դառնում՝ ընդդիմություն, ու պայքարի գաղափարական ճակատ չունենալով իշխանության հետ, պայքարում են անցյալի դեմ՝ Սովետի դեմ։ Գումարած նաև իրենց հալածական ներկայացնող արտագաղթած մտավորականները, այն բազմաթիվ հասարակական ակտիվիստներն ու քաղաքական գործիչները, ովքեր նոր սկսվող սառը պատերազմում հաճոյանալու համար Արևմուտքին էսօրվա կապիտալիստական Ռուաստանը նույնացնելով Սովետի հետ, կռիվ են տալիս մի բանի դեմ, որ չկա, հիշեցնեմ՝ Սովետը չկա։
Ու երբ Հայաստանի կարգերը փոխելու, կապիտալիզմը տապալելու, կուտակված միլիարդները բաշխելու, սոցիալիզմ կառուցելու տեսլական է հնչում, նորընծա հակասովետների բանակը հարձակվում է՝ թե սովետը վերկանգնում են։
Նրանք այն վանականի պես, մինչև հիմա տանում են Սովետը։
Հանգստացեք, Հայաստանում սոցիալիզմ չի կառուցվի, եսասիրությունը այնքան շատ է որ համայնական մտածողության համար տեղ չի մնացել։
Միայն եթե լսեք, Լենինգրադյան փողոցի անունը խնդրում եմ չփոխեք։

 Վահան Իշխանյան

 

Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 14:05

Ազգային գաղափարախոսություն

Սուրհանդակ , 16 նոյեմբեր


Ազգային գաղափարախոսության սկզբունքները և անկյունաքարը հանդիսանում են` Արդարությունը, Հավասարությունը և Առաջընթացը: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ արդարությունը, որտեղ ամեն ոք օրենքի առաջ պատասխան է տալիս հավասարապես, այսինքն լինի իշխան, հարուստ, պաշտոնյա կամ շարքային քաղաքացի: Որտեղ սոցիալապես աղքատներ և ճորտեր չկան, որտեղ գերակշռում է բարոյականության սկզբունքը: Ազգային գաղափարախոսության մեջ հիմնական շեշտը դրվում էր սոցիալական հավասարության վրա, հիշեցնեմ, որ դա ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ սկզբունքներից տարբերվում է: Հասարակություն, որտեղ չեն լինի չքավորներ և աղքատներ, որտեղ շուկայական հարաբերությունները կարգավորում է պետությունը, ոչ թե անհատը, այսինքն՝ անհատը կարող է կառավարել իր տնտեսությունը, բայց վերահսկվելով պետության կողմից: Այդպիսի համակարգով են աշխատում աշխարհի ամենազարգացած երկրները, օրինակ Շվեդիան, որտեղ աղքատներ և չքավորներ չկան: 20 -րդ դարի սկզբին Հովհաննես Թումանյանի կողմից հիմնված «Վերնատունը», ոչ միայն գրական ակումբ էր, այլ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ դարբնոց: Եթե հաշվի առնենք, որ հայ գրողներից շատերն այդ խմբակի անդամներ էին՝ Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմերճյանը, Նիկոլայ Աղբալյանը: Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ: Եթե տեսնենք, Վերնատան անդամների ստեղծագործությունների զգալի մասը Ազգային Գաղափարախոսության սկզբունքներով է գրված: Առհասարակ Ազգային Գաղափարախոսության քարոզիչները ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ Չարիքը դիտել են որպես ազգակործան երևույթ: Ազատամարտիկը չէր պատկերացնում, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է պետության կայացման գործում, քան թե արտաքին. և եղավ այն, ինչ եղավ: Ազգային Գաղափարախոսության կարևորագույն հարցերից մեկը, «ՄԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ունենալու գաղափարն էր: Աշխարհասփյուռ հայրենակիցներին միավորել մեկ գաղափարի և մեկ պետության շուրջ: Սակայն ինչպես տեսանք, այդ թեման ընդհանրապես մղվեց վերջին հորիզոնական, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի Հայրենիքը և սփյուռքը չմիավորվեն, անգամ «Հայ դատի» հարցը մղելով դեպի փակուղի, հրաժարվելով ժողովրդի պահանջատիրությունից:

Աղբյուրը` surhandak. WordPress.com կայքից

Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միությունը` Նախագահ Վազգեն Սաֆարյան, 2014 թ-ից անդամակցում է ԵԱՏՄ-ի շրջանակներում գործող մեքենաշինարարներին աջակցող Կոորդինացիոն Խորհրդին, որի մեջ մտնում են Ռուսաստանի Դաշնության մեքենաշինարարների միությունը, Բելառուսի Արդյունաբերական ձեռնարկությունների ասոցիացիան և Ղազախստանի գործարարների արդյունաբերական Ազգային Պալատը: Կոորդիանցիոն Խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2017թ. սեպտեմբերի 28-29 ք. Երևանում, հետևյալ օրակարգով`Մեքենաշինության ոլորտում կոոպերացիոն կապերի վերականգնման, նոր կապերի սեղծման գործառույթները` ԵԱՏՄ-ի արդյունաբերական քաղաքանակության շրջանակներում:  

Բաժին՝ Հայաստանում

Հայտարարություն
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկել է անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկ գործիչների անուններ:
Ամբոխահաճության կարգախոսների օգնությամբ ստանալով երևանցի ընտրողների վստահության քվեն՝ նշյալ դաշինքի անդամները, փոխարենը զբաղվելու մայրաքաղաքի հրատապ և այժմեական խնդիրներով, ինչպիսիք են քաղաքի բարեկարգումը, վթարային շենքերի և վերելակների հիմնանորոգումը, կանաչապատումը, աղբահանության որակի բարելավումը և այլն, նպատակ են դրել առաջ քաշելու խիստ քաղաքականացված և որոշակի անթաքույց մտայնություն կրող հարց, որը ոչ այն ինչ է, եթե ոչ հակակոմունիստական մոլեռանդության դրսևորում, որը մշտապես արժանացել է Կոմունիստական կուսակցության քննադատությանը: Նման առաջարկն իր մեջ պարունակում է հակառուսական երանգ, որը կարմիր թելով անցնում է «Ելք» - ի ամբողջ գործունեության միջով և որի վառ վկայությունը Եվրասիական տնտեսական միության դեմ այդ դաշինքի անդամների պարբերաբար կրկնվող ելույթներն ու քննադատական արտահայտություններն են:
Այս ամենը գալիս է ապացուցելու մեկ բան՝ «Ելք» - ը Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջ է մղում արևմուտքի շահը: Սեպ խրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մեջ կամ տրամադրել հայ ժողովրդին Ռուսաստանի դեմ «Ելք» - ին կհաջողվի նույնքան վատ, որքան՝ հայ բոլշևիկների հանդեպ սև PR – ի իրագործումը:
Երախտագետ հայ ժողովուրդը լավ գիտի և սրբորեն պահպանում է Ալ. Մյասնիկյանի, Ստ. Շահումյանի, Ս. Կասյանի և մյուսների վաստակն ու հիշատակը՝ արժանին մատուցելով իր զավակների անցած ուղուն: 
«Ելք» խմբակցության անդամները առաջինը չեն, ում մտքով անցել է փոխել, վերափոխել կամ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է կոմունիստների անվան հետ: Հակակոմունիստան ու հակառուսական ամենամեծ և ուժգին ալիքը տեղի ունեցավ 90 – ականների սկզբին, երբ գործի էր դրվել «Ռուսները շեկ թուրքեր են» բարբարոսական կարգախոսը, երբ համատարած ատելության սերմանելու փորձ էր արվում ռուսաց լեզվի և առհասարակ կոմունիստական արժեքների նկատմամբ: Ժամանակը, սակայն, ամեն ինչ դրեց իր տեղը, և նման փորձերն ապարդյուն անցան:
Ապարդյուն կանցնի նաև «Ելք» - ի սույն առաջարկը, քանի որ բոլշևիկների վաստակի մասին եզրահանգումներ անելը առանձին վերցրած ինչ – որ քաղաքական ուժի որոշելիքը չէ, այլ ՝ համայն հայ ժողովրդի խնդիրն ու գործը:

Բաժին՝ Հայաստանում
Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 12:14

Ազգային գաղափարախոսություն (Մաս II)

Կարելի է ասել, որ ազգային գաղափարախոսությունը կարող է փոփոխություններ առաջացնել կամ էլ փոփոխությունների դեմ կանգնել, սա փաստորեն գաղափարախոության ինքնության հատկություններից է, որը միևնույն ժամանակ և համախմբող է և տարանջատող: Առաջինի դեպքում ազգային գաղափարախոսությունը մարդկանց հրավիրում է միանալու և միասնականության «Մենք»-ի հետ, պահանջում է ընդհանուրի շահերը և ընդհանուր դիրքորոշումներ է առաջարկում: Այդ դրդապատճառը մեծ մասամբ բխում է նրանից, որ գաղափարախոսությունը կապված է շահերի հետ:

Ազգային գաղափարախոսությունը երբեմն տարբեր խմբերի իսկական հակասություններն ու բախումները վարագույրի ետևում է թաքցնում կամ էլ առաջարկում է, որ առնվազն դրանք ժամանակավոր մոռացության տալ: Սա շատ նկատելի է մի հասարակության կամ երկրի գաղափարախոսության մեջ կամ մի ազգում, օրինակ` ֆեդերալիզմում կամ ինտերնացիոնալիզմի ժամանակ:

Ազգային գաղափարախոսությունը տարբերություն է դնում նրանց միջև, որոնք կարողանում են «Մենք»-ի հետ լինել ու ովքեր չեն կարողանում դա անել:

Գաղափարախոսությունը կապված է մի շարք սիմվոլների, արժեքների ու դրվածքների համակարգի հետ:

Որոշ գաղափարներ առանց որևէ ազդեցության ծնվում են ու շուտ էլ մարման ընթացք են ունենում և մեռնում են, մինչ դեռ որոշ գաղափարախոսություն իր խորը ազդեցությունն է թողնում պատմության վրա:

Գաղափարախոսության ազդեցիկ լինելու վրա ազդում են տարբեր հարմար և ոչ հարմար գործոններ, սրանցից մի մասը անտեսանելի են ու հասկանալը շատ դժվար է ու պահանջում է բարձր գիտակցություն, տեղեկություն` հետազոտությունների և ուսումնասիրությունների: 

Ազգային Գաղափարախոսությունը հիմքերի ու մտքերի մի համակարգ է մյուս գաղափարախոսությունների նման, որին հետևում կանգնած  են մի խումբ մարդիկ:

Ազգային Գաղափարախոսության նպատակը պետք է լինի այն, թե ինչպես  պետք է ազգը ապրի և ինչպիսի գաղափարների պետք է հետևի, որպեսզի հասնի ընդհանուր ինքնառեալիզացիայի կամ ինքնաիրացման:

Ազգային Գաղափարախոսությանը անհրաժեշտ է ազգի կողմից արժեքների համակարգը համապատասխանեցնել ժողովրդի ազգային հատկությունների հետ:

Հաճախ ազգային գաղափարախոսությունը ուղղակի կապի մեջ են տեսնում ազգային շահերի հետ, այստեղ հարց է առաջանում, որ արդյո՞ք ազգային շահ ասելով հասկանում ենք պետության շահ, արդյո՞ք ինչ որ պետությունը գնահատեց, որպես ազգային շահ, իրոք ազգային շահ է համարվելու: Յուրաքանչյուր իշխանություն իր իշխանության շահերը ներկայացնում է որպես ազգային շահ: Ազգային գաղափարախոսության ներքո, իշխանությունը երբեմն իր ուժայինի շահը ներկայացնում է որպես ազգային շահ և արդարացնում է իր իշխանության պահպանումը: Այսինքն կարծես պետությունը կամ ավելի շուտ իշխանությունը ազգային շահի որոշողը և խոսնակն է:  Արդյո՞ք նման մոտեցում ճիշտ է, թէ սխալ, որոշները այն կարծիքին են, որ եթե պետությունը դեմոկրատիկ է` կարող է ճիշտ լինել:

 Ռեալիստները այն կարծիքին են, որ ազգային շահը անկախ է ուժային կառույցներից ու իշխանությունից: Օրինակ Հայաստանում վերջին երեք շրջանի իշխանությունները գործնականում ստիպված են որդեգրել Սովետական Հայաստանի որոշ քաղաքական գծեր, որոնք բխում են ազգային շահերից: Սակայն երբեմն շահադիտական իշխանությունները ազգային շահը զոհում են հանուն իրենց իշխանության շահերի: Այս օրինակը լավ տեսանելի է Հայաստանի վերջին երեք իշխանությունների քաղաքականության մեջ:

Շարունակելի...

 

 

Երբեմն որևէ երկիր քանդելու և ավերելու համար անհրաժեշտ չի լինում պատերազմներ, միայն բավական է այդ երկրի գիտակից ու խելոք մարդկանց փոխարինել անգիտակից ու տգետ մարդկանցով:


Ուինսթոն Չերչիլ

Էջ 2, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: