Արխիվ Դեկտեմբերի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հայ ազգի արևաթափանց գեները, իր ծիլերը և արմատները երբեք չի պատվաստել “օյինբազ” հավելումներով:

       Դրանում  է դեռևս որոշակի պահպանված մազապուրծ մեր ժողովրդի աստղերում թարթվող կեցության ռիթմը:

      Բեմադրվող երազի պես, բոսորող այս սպիտակ աղավնի “պապիլոման”` իր գարդասիլ պատվաստանյութը Նոյան Տապանից անշուշտ չի վերցրել, պարզապես “մեզանից հետո ջրհեղեղ”, կարկաչահոս գալարը կտուցին` նա փորձում է համոզել շամբուտում մտամոլոր քայլող մայր արագիլին, որ կարապի երգը ֆալշ է, ժողովրդական չէ, երդվելով կռունկի  անիմաստ գաղթով,  արծիվների նորագույն սրատեսությամբ:

     Հեռատես արագիլը, որը շատ երկրներոււմ էր եղել` չփոխեց տրամադրությունը. Նայեց շարժուն փշրվող հողին, որից դուրս էր ելնում անձրևաորդը ու անմիջապես կտցահարեց պարարտին:

      Նա թռավ մացառների, վայրի դաղձերի ու պատատուկների դարանակալ հայացքների ներքո: Ձագերին կերակրելու համար նա ուներ միայն բնության օրենքը և էվոլուցիոն հիշողության կարգ:

    Մեր իրականության տարածքներում ներմուծվող, լցոնած, սարդոստայն ալիքները շատ ճակատագրեր են փշրում: Ինչպես, որ գնալով անհամ են դարձնում մեր արևահամ բար` միրգն ու բանջարեղենի գենոֆոնդը, այնպես էլ անհամություն է անում մեր “կայսերական” բյուջեն:

   Ինչ փույթ, օ՞ր է, թե գիշեր, երբ սոցիալիզմի լուսածին դրույթները ընդհատվեցին անկախության և անտարբերության “շրջմոլիկ” դուետում:

      Հարգելինե՛ր, արաիներ լսելիս, կուրծք մի՛ ծեծեք և հետո վիրահատեք:

     Բարի տնտես խաղալով, բնությանը պարացնելով ` գեղձեր չեն բուժում, օ~ լա, լա, օ~ լա, լա…

 

Հեղինա` Նաիրա Հայրապետյան

Մշակութաբան, լրագրող

Բաժին՝ Մշակույթ
Էջ 4, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: