Արխիվ Դեկտեմբերի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Երկու երկրները նվիրաբերել են իրենց ՀՆԱ-ի մոնումենտալ տոկոսները կրթության համար:

Լատինական Ամերիկայի երկրների ցանկում` Կուբան եւ Բոլիվիան  կրթությանը նվիրում են ՀՆԱ-ի ամենաբարձր չափը: Շարունակությունը անգլերենով

 Աղբյուրը` TeleSUR լրատվական

In an award ceremony Wednesday for the country’s top graduates, Bolivian Vice President Alvaro Garcia Linera acknowledged the government’s commitment to education.

"No country in Latin America wins (ahead), only Cuba," said Garcia Linera at the ceremony held at the Government Palace. 

Indeed, a report released last month declared the same, with Education Director of Tarija Eudal Tejerina having said, "Education is synonymous with liberation and transformation."

Garcia Linera explained that Bolivia has dedicated 7.5 percent of its GDP to education, while education makes 15 percent of the entire national budget.

He farther recalled how 5000 new schools have been built in recent years.

“When other countries struggle for free university education, here it is guaranteed,” he pressed.

While in other countries, teachers go on strike to demand higher wages, he continued, in Bolivia, they are never underpaid.

"The country has taken off and as education takes off, it improves," declared the vice president, adding that education is the central axis to Bolivia's strength.

 

Under the government of President Evo Morales, the country's first Indigenous president, illiteracy was reduced from 13.3 percent in 2001 to 2.9 percent in 2016, the lowest rate in Bolivia's history.

Bolivia was declared free from illiteracy in 2008 by the United Nations.

Meanwhile, Cuba, which tops not only Latin America’s list for investing the most in education, was also rated 

RELATED: 

Bolivia 1st in Education Investment in South America: Report

While the U.S.-backed Batista dictatorship resulted in mass illiteracy, with nearly 23.6 percent of people over the age of 15 being illiterate, Granma reports, Cuba’s literacy achievements are now heralded throughout the world. By 2010, its literacy method had been adopted by 28 Latin American, Caribbean, African, European, and Oceania countries.

In a population of around 11 million people, Cuba has more than one million university graduates, a feat it has accomplished despite decades of U.S. economic sanctions.

“Վայ հայերին, որ նրանք երբևիցե ներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ,
շատ ավելի լավ կլիներ նրանց համար,
եթե Հայաստանի անունը երբեք չհիշատակվեր
որևէ եվրոպական դիվանագետի կողմից”:
Ֆ. Նանսեն

  Փոխվել է իրավիճակը Հայաստանի քաղաքական կյանքում, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ համագործակցության համաձայնագիրը: Մի կարևոր երևույթ մնաց անբացատրելի, հաշվի չի առնվել հանրության տեսակետը, որն է ստորագրված համաձայնագրի գաղափարական բովանդակությունը: Հայաստանը լրացուցիչ պարտավորություն է վերցնում մեր օրենսդրությունը բացարձակապես համաձայնեցնելու եվրոպական պահանջներին, յուվենալ արդարադատություն և նման շատ օրենքներ, որոնք հարիր չեն մեր կենսակերպին: Եվրոպան պահանջում է, որ կառուցվածքային կերպարանափոխման կենթարկենք ավանդապաշտ հայի կենսաշխարհը: Համաձայնագրում կան տնտեսական և ռազմական առումով շատ խնդիրներ: Կոմունիստները գտնում են, որ անթույլատրելի է Հայաստանը տանել և խցկել աշխարհաքաղաքական տարբեր խրամատներում: Մենք ունենք մեր ռազմավարական դաշնակիցը, իսկ եվրամիությունը որևէ պարտավորություն չի վերցնում: Եվրամիությունը իր դռները բացել է Հայաստանի առջև, առանձնակի որախություն ու հաճույք են ապրում եվրոմետները և արևմուտքի ծառաները: Երկրի մակերեսի հայաստանյան հատվածում կատարվել է տարանցիկ կենսաբանական “փոփոխություններ”, որը ազդել է հայ մարդու մտածողության վրա: Այն մեթոդատրամաբանական ազդեցություն է ունեցել որոշ հայ քաղաքական նաև տնտեսական գործիչների հոգեկերտվածքի վրա: Ոմանք իրենց պատկերացնում են մոլորակի ամենահզորը և իմաստունը, խելացին, արարողը: Կարող են անգամ գերհզոր տերությունների ղեկավարներին պարտադրել, հրամայել, խորհուրդներ տալ և գերբնական երևույթներ իրականացնել: Եվրոպայի հետ համաձայնագրի ստորագրման թանաքը դեռ չի չորացել, արդեն Հայաստանը ճաշակեց նրա առաջին դառնության պտուղները: Օրերս, սևծովյան պետությունների տնտեսական համագործակցության հերթական նիստում բարձրացվեց քաղաքական հարցեր: Եվրամիության անդամ պետություններից` Հունաստանը, Բուլղարիան և Ալբանիան դատապարտեցին Հայաստանի, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, որը զավթել է Հայաստանը: “Պապիլոմա” վիրուսի դեմ “գարդասիլ” պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումների վերաբերյալ բնակչությանը մանրամասն տեղեկացնելու, որ այն արտադրվել է ԱՄՆ-ի “մերկ” ընկերության կողմից, 2016թ. սեպտեմբերի 12-ին 3 տարվա պիտանելիության ժամկետով, Հայաստան ներկրվող խմբաքանակը փորձաքննության անցել է Նիդերլանդներում: ՀՀ առողջապահության նախարարը անում է անտրամաբանական արտահայտություն` վարկաբեկելով պատանի աղջիկներին և տղաներին: 15 տարեկանների 25 տոկոսը ունի սեռական կյանքով ապրելու փորձ: Ակամա հիշում ենք Պ. Սևակին “դե եկ վարդապետ ու մի խենթանա”, ամենայն հավանականությամբ հարգարժան նախարարը լուրջ առողջական խնդիրներ ունի: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող արտաքին քաղաքական 7-րդ ֆորումին Հայաստանից մասակցել է Հայաստանում գործող միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար` Ստեփան Սաֆարյանը: Նա անթաքույց հաճույքով և հպարտությամբ թվարկում է, թե ֆորումի շրջանակներում ինչպիսի զրույցներ և մտքերի փոխանակություն է ունեցել: Առաջինը`նա հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար`Անդերս ֆոգ Ռասմուսենի, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության պաշտպանության նախարար Ռադմիլա Շեկերինսկայայի, Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի, Սերբիայի արտաքին գործերի նախկին նախարար Վուկ Յերեմիչի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի հատուկ խորհրդական և միջազգային հարցերի ինստիտուի տնօրենՆատալի Տոչիի, Գերմանիայի Բուդեսթագի պատգամավորներՌոդերիկ Կիզեվետերի, Ջեմ Օզդեմիրի, Հադըսնի ինստիտուտի նախագահ Քենեթ Վայնշտեյնի, այլ երկրներից ֆորումին մասնակցող այլ պաշտոնյաների ու փորձագետների հետ; Հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ քննարկվել են ՄԱՀՀԻ-ի հետ ապագա համագործակցության հարցեր: Ս. Սաֆարյանի հանդիմումների գրաֆիկն այնքան “ծավալուն” էր, բայց նրա մարտական տրամադրությունը և հետևողականությունը այնքան շատ էր, որ հաղթահարվեց մեծ դժվարությամբ, արդյուքը կանաչ դոլարները գրանտի տեսքով Հայաստան բերելն էր: Նման ծավալի հանդիպումներ մեր արտաքին գործերի նախարարը երկու տարում չէր կարող կատարել: Թե Ստյոպիկի այդ “շքեղ” հանդիպումները ինչպիսի ողբերգություններ կդառնան Հայաստանի գլխին հետագայում: Մտածում ես, այս մոնումենտալ ճակատի, որ հասնում է մինչև ծոծորակը և կոճղանման գլխի պարունակության մեջ ինչպիսի փառասիրական, մեծամտական երևույթներ կան, որին կնախանձեին Բոնապարտները և Նյուտոնները:
   Պարոն Սաֆարյան, Դուք պետական ղեկավար-չնովնիկ չեք, պաշտոնական բանակցություններ վարելու իրավունք չունեք, վերջապես ո՞վ է այդ իրավունքը վերապահել Ձեզ: Մեր կարծիքով, եթե իրոք հանդիպել եք այդ եվրոպական պատասխանատու կառույցի ղեկավարներին, նրանք քեզ ընդունել են որպես ՀՀ թումանյանական միամիտ մի Գիքորի, որը ընդամենը փող մուրելու, գրանտների ձևով Հայաստան բերելու և թուլացնելու պետության կայունության պնդօղակները: Արևմտյան դիվանագիտությունը մշտապես վարպետորեն միահյուսված է խաբեբայության ու կեղծիքի հետ, անգլերեն լեզվում կա մի բնորոշ արտահայտություն, որը բացակայում է մյուս բոլոր լեզուներում, բացի հայերենից, դա “humbug” բառնէ, բացատրվում է դիվանագօտությունը քողարկված ճշմարտությամբ: ՈՒ Չերչիլը այդ բառի օգտագործմամբ միլիոնավոր ժողովուրդների թշվառության ու ոչնչացման պատճառ է դարձել:
    Պարոն Ս. Սաֆարյանի հնարավորությունների վերին սահմանը Կոնչիտայի հետ հանդիպումն էր, որը թաքցնում է: Նպատակը Հայաստանոմ կոնչիտաբուծարանի գործունեությունը ամրապնդելն է: Հասել է ժամանակը ասելու ճշմարտությունը: Այսօր ի՞նչ ունենք, անառակ որդիների կողմից թալանված մի երկրի, թալանով հարստացած հայկական բուրժուազիա, եվրոպական օֆշորներում հայտնաբերված աղտոտ ու արյունոտ 30 մլրդ դոլար, 6 մլրդ արտաքին պարտք, դեֆիցիտ բյուջե, հիասթափված ու կողոպտված մի ժողովուրդ, շարունակվող արտագաղթ, վազում ենք դեպի եվրոպա, խարխուլ մակույկով մտնում ենք միջազգային դիվանագիտական բարդ խաղերի եվրոպական օվկիանոսը: Ժամանակակից Եվրոպան վերջին ճիգն է գործադրում իր վաղեմի հեղինակությունը պահպանելու համար, մարդու ավանդական հոգեկերտվածքը բզկտելու, ընտանիքը ոչնչացնելու կուրս է վերցրել և բաց աչքերով գնում է ինքնակործանման: Անիմաստ թակում ենք մի դուռ, որը 26 տարի առաջ Արևմուտքի թելադրանքով ներսից փակել է խավարի տիրակալ` Լ. Տ-Պ-ը իր արհեստավարժ տղաների հետ միասին:

Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Բաժին՝ Հայաստանում

    2018թ.  մայիսին լրանում է “Սարդարապատի” հերոսամարտի և այդ ժամանակահատվածի  հայ –թուրքական ճակատարտերի` Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի և այլ մարտերի 100-ամյակը:

   Հանրության մոտ չի թուլանում հետաքրքրությունը 1918 թվականին կատարված իրադարձությունների նկատմամբ: Եվ դա հասկանալի  է, քանի որ բնական է նաև մարդու ձգտումը` իմաստավորել իր անցած պատմությունը, այնտեղ գտնել այօրվա շատ կնճռոտ հարցերի պատասխանը:

   Ստորև ներկայացվում է  տեսանյութ` այդ ճակատամարտերի ականատես և մասնակից, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի խոսքը :

   Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս, կենդանի լեգենդ Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին` Դոնի-Ռոստովում: 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան: Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ, եւ հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց Գևորգ Վարդանյանը: 1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում եւ այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների եւ գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Վարդանյանը անլեգալ աշխատանք է կատարել 45 տարի։ Լայնորեն հայտնի է դարձել Վարդանյանի միայն մեկ գործը՝ «թեհրանյանը»։ Նրա խումբը 1943 թ.-ին կանխեց «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ իրականացվելիք մահափորձը, որը ծրագրել էր գերմանական հետախուզությունը։ Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։ «Այն ամենը, ինչ մենք կյանքում արել ենք կնոջս հետ, եղել է հօգուտ Հայրենիքի։ «Թեհրան- 43»-ն իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկն էր: Հետախույզի կյանքը շատ հետաքրքիր է, գրավիչ և ռոմանտիկ, թեև կապված է ռիսկի հետ։ Իմ կինն ու ես երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել ապրել նման հագեցած կյանքով։ Ինձ համար միշտ օրինակ է եղել իմ հայրը, ով շատ տարիներ աշխատել է հետախուզությունում։ Նայելով նրան՝ ես ևս ցանկացա դառնալ հետախույզ և 1940 թ.-ի փետրվարին իմ կյանքը կապեցի հետախուզության հետ>>, - հարցազրույցներից մեկում նշել է անվանի հետախույզը: Վարդանյանի կնոջ՝ Գոհար Վարդանյանի կարծիքով, զույգով հետախույզ աշխատելը զգալիորն հեշտ է։ «Ահա արդեն 66 տարի Գևորգն իմ ղեկավարն է,- կատակել է նա, իսկ Գևորգ Վարդանյանը ժպտալով ավելացրել՝ համատեղության կարգով»: Կողքից շատ լավ երևում է, որ այս հռչակավոր մարդկանց, հիանալի ամուսնական զույգին հաջողվել է տասնամյակների համատեղ դժվարին կյանքի ընթացքում պահպանել ամենագլխավոր զգացմունքները, որոնք կապում են տղամարդուն և կնոջը՝ սերը և հավատարմությունը։ Տիկին Գոհարը պատմում է. «Ես շատ եմ օգնել ամուսնուս իր աշխատանքում։ Մասնակցել եմ գաղտնի գործողություններին։ Միասին մենք կիսել ենք անհաջողությունները և ուրախությունները։ Մենք միշտ հասկացել ենք միմյանց, իսկ սերն այցելել է մեզ 18 տարեկանում։ Ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Ընկերախմբով հանդիպումների ժամանակ ես ուշադրություն դարձրեցի Գևորգին։ Նա միշտ ուշադրության կենտրոնում էր, շատ և սրամիտ կատակում էր։ Այն ժամանակ նրան բոլորը սիրում էին, և ես սիրեցի, իսկ 20 տարեկանում մենք ամուսնացանք»: 2007 թ.-ի հոկտեմբերին Վարդանյանը Մոսկվայում հանդիպեց Ուինսթոն Չերչիլի թոռնուհու՝ Սեսիլ Սանդիսի հետ։ Պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին, թե նամակագրություն ունի՞ արդյոք նա Սանդիսի հետ, Վարդանյանը պատասխանեց. «Այո, մի քանի անգամ ես նրանից բացիկներ եմ ստացել։ Դրանցից մեկով նա ինձ հրավիրել է Լոնդոն՝ «Արջն ու Վագրը» ֆիլմի պրեմիերային, որը նկարահանում է Բրիտանական հեռուստատեսությունը։ Ֆիլմը պատմում է նախորդ դարաշրջանի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների և առաջին հերթին՝ Ստալինի և Չերչիլի մասին»:Այն ժամանակ՝ Վարդանյանի հետ հանդիպումից հետո, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Սեսիլ Սանդիսը նշել էր, որ ինքը ամենահիանալի տպավորություններ է ստացել վետերանից։ «Շատ ափսոս, որ ինձ չհաջողվեց տեսնվել նրա հետ (Վարդանյանի) մի քանի տարի առաջ, երբ ես գիրք էի գրում պապիս (Չերչիլի) մասին։ Այդ դեպքում գրքում շատ հետաքրքիր բաներ կհայտնվեին», - ասել էր նա։ Ավելի քան 30 տարի է տևել Վարդանյան ամուսինների «արտասահմանյան գործուղումը» Վերջին գործուղումից Ամիրը (Վարդանյանի օպերատիվ մականունն է) և նրա տիկինը՝ Գոհարը, վերադարձել են 1986 թ.-ի աշնանը։ Չնայած, որ վետերանն այժմ պաշտոնաթող է, նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդությանը եւ նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը: Քչերը գիտեն, որ Վարդանյանն այժմ զբաղվում է ԱՀԾ-ի համար երիատասարդ կադրեր պատրաստելով։ Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգեւատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով եւ բազմաթիվ շքանշաններով, իսկ նրա կինը` Գոհար Լեւոնի Վարդանյանը, հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

Աղբյուրը` Պաշտպան Հայրենյաց Միություն թերթից

 

  Արևմուտքի տարբեր պետական ու ոչ պետական գիտահետազոտական կենտրոնները, արդեն Սովետական Միության փլուզումից հետո, նպատակ են դրել հեռացնել նախկին հանրապետություններին Ռուսաստանից ու սոցիալիստական գաղափարախոսությունից: Նրանց հաջողեց որոշ հանրապետություններին դարձնել ամբողջովին արևմտամետ և հակառուսաստան երկրներ: 

  Նրանք աշխատում են յուրովի, այսինքն յուրաքանչյուր հանրապետության վրա աշխատում են ըստ նրա պայմանների ու կարգավիճակի: Հայերիս համար կենսական խնդիր է եղել լինել Ռուսաստանի դաշնակիցը և լինել ռուսամետ, քանի որ հայ ժողովուրդը դասեր է քաղել անցյալից ու շատ անգամներ արևմտամետ լինելու պատճառով, տարածքներ ենք կորցրել: Սակայն արևմուտքի համար դրանք իբրև թէ լուծվող խնդիրներ են, որ պետք է լուծեն ու Հայաստանը հեռացնելով Ռուսաստանից և դարձնեն իրենց ենթակա մի արևմտամետ երկիր: Նրանք միևնույն ժամանակ փորձում են հայերին հեռացնել Իրանից, Չինաստանից ու Հնդկաստանից, որոնք վարում են ինքնուրույն քաղաքականություն և չեն ենթարկվում արևմուտքին, այլ հավասարը հավասարի կարգավիճակով, բնական տնտեսական ու քաղաքական հարաբերություններ են ունենում բոլորի հետ:

  Իրանահայերը կապող օղակ են հանդիսանում Իրանի ու Հայաստանի միջև, նրանք ցանկանում են որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ գտնվի Իրանի հետ, սակայն արևմուտքին սա դյուր չի գալիս ու նրանք ողջունում են իրանահայերի արտագաղթը դեպի Ամերիկա ու Եվրոպական երկրներ, թուլացնելով համայնքը և թուլացնելով Իրան -Հայաստան կապող օղակը:

  Հասկանալի երևույթ է, որ արևմուտքը և Ռուսաստանը ջանում են փոքր ու աղքատ Հայաստանին դարձնել իրենց ազդեցության տակ գտնվող ու իրենց քաղաքականությանը հետևող մի երկիր: Հայտնի փաստ է ու երկու կողմերի դիվանագետները հաճախ բացահայտորեն խոսում են մյուս մրցակցին դաշտից հանելու մասին: Սա բնական է, սակայն անբնական է մեր որոշ քաղաքագետների ու պետակայն այրերի այն «մաքուր ու անմեղ» արտահայտած քաղաքականությունը, որ մենք երկու կողմերի հետ էլ պետք է նորմալ և հավասար հարաբերություններ ունենանք, որպեսզի չլինենք միայն Ռուսատանի ազդեցության ներքո: Մեզ թվում է, թէ մեր նման փոքրիկ երկիրը կարող է լինել քաղաքականապես ու տնտեսապես անկախ: Չգիտեմ աշխարհում նման անկախ քանի երկրներ գոյություն ունեն, բայց գիտեմ, որ նման անկախությունը կարող է միայն ձևական մի բան լինել ու արտաքնապես ձևացնել, որ անկախ երկիր ենք: Երբ մի երկրում մարդու քվեն 5 կամ 10 հազար դրամով կարող ես գնել, էլ ինչ խոսք է կարող լինել անկախության մասին: Կարող ենք ձգտել հնարավորինս տնտեսապես ու քաղաքականապես հզորանալով կախված չլինել որևէ երկրից, սակայն մինչ այդ ունենք մի անցումային փուլ ու պետք է իրատեսորեն խաղանք մեր խաղը մինչև այդ անցումային փուլից անցնելը ու գոնե քաղաքականապես անկախ լինելը:

 Հայաստանում, ըստ որոշ տվյալների, աշխատում են ավելի քան 5000 Հասարակական Կազմակերպություններ (NGO), որոնց 70 տոկոսը ֆինանսավորվում կամ հովանավորվում է արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից, նրանք տարբեր անվանումներով առաջին հերթին պետք է առաջ տանեն իրենց տերերի քաղաքականությունը, այդ քաղաքականությունը այն է, որ փոքրիկ Հայաստանում ստեղծել այնպիսի հանրային կարծիք, որ դեմ լինի Ռուսաստանին ու Իրանին և հրապուրվի արևմուտքի քաղաքականությամբ ու արժեքներով: Այս կազմակերպություններին օգնության են գալիս ԱՄՆ-ի դեսպանատունը իր 1600 պաշտոնական աշխատողներով: Անեևակայելի է, որ Հայաստանի նման մի փոքրիկ երկրում ԱՄՆ-ը կառուցել է իր ահռելի հսկա դեսպանատունը 1600 պաշտոնական աշխատակազմով: Մեր արևմտամետները ողջունում են նման կառույցների գոյությունը և իրենց ուղեղներում այնպես է ձևավորված, թէ իբրև նրանք հայ ժողովրդի աչքերի սիրահարն են ու գիշեր ու ցերեկ աշխատում են, որպեսզի Հայաստանը դառնա զարգացած երկիր, մոռանալով, որ այդ կառույցները հիմնականում աշխատում են Ռուսաստանի ու Իրանի դեմ: Հետաքրքիր է, որոշ իբրև թէ «անկախ» գիտահետազոտական հիմնարկներ անտեսում են նման փաստերը և անընդհատ աշխատում են հանրային կարծիքը փոխել դեպի արևմուտք և ընդեմ Ռուսաստան և Իրան: 

  Կարծում եմ պատմական փաստերը ցուց են տալիս, որ որևէ երկրում գերուժերից շատերն են կարող ներկա լինել, սակայն նրանցից մեկն է լինում գերիշխողը և ավելի շատ կշիռ ունեցողը: Գեր ուժերը բնական է, որ կաշխատեն իրենց կշիռը բարձրացնելով հետ մղել մյուսներին: Ուրեմն շատ տրամաբանական է, որ արևմուտքը և ԱՄՆ-ը աշխատեն հեռու պահել Հայաստանին Ռուսաստանից ու հակառակը Ռուսաստանն էլ ամեն կերպ պետք է աշխատի իր որոշիչ ու գերիշխող ուժը պահպանել Հայաստանում: Հայաստանում հանրային կարծիքը Ռուսաստանի օգտին է եղել և ԱՄՆ-ը և արևմուտքը ամեն կարպ աշխատում են դա փոխել իրենց օգտին, որպեսզի կարողանան ճնշում գործադրել Հայաստանի իշխանավորներին քայլեր վերցնել իրենց օգտին ու հաջորդ ընտրություններին ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք կլինեն հակառուսական ու պրո ամերիկյան կամ պրո արևմտյան երկրներ: Սա պետք է մտահոգի բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին ու մտավորականներին, որովեհտև արևմտամերձ դառնալով Հայաստանը շատ բաներ պետք է կորցնի: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ և արևմուտքի հետ և Ռուսաստանի հետ քաղաքականությունը առաջին հերթին չի կարող գոյատևել ու ստիպված է իր տեղը զիճել «կամ կամ»-ի քաղքականությանը:

 

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

Թեհրան Դեկտեմբեր 2017թ.

 

Տոմարի տոմսակը գնաց, մեկնող տարին պատրաստել է ճամպրուկները:

   Տարին շուտով ուղևորվելու է դարերի պահոցին միանալու` իր հետ տանելով էլի՛ հայի հետին խելքը:

   Մուտքի պատի հին լուսամփոփի խորհրդային  հույզերը աննկատ չմնացին ևս մեկ անգամ էլ առերեսելու “բեմուրազ փորսողի” պես փախչող հին տարվա հոբելյանական թռիչքի, և նոր տարվա հափշտակիչ րոպեներն հաշվողների գղկոցա-նախերգանքների լուսանկարները:

  Սովետական ժամացույցի ամենափրկիչ զանգերը րոպե առ րոպե մտածում են, որ մեր մշակույթի հոգատար ձեռքը դատողությունների մեջ երբեմն ազնիվ, երբենմ առձեռն, բավականաչափ ուշադրություն կդարձնի Ամանորի ավանդական բաղադրիչների սև մոգությանը և խավիարասեր տարբերակիչների որկրամոլությանը:

       Ակներև է, որ այսօր վազանց ուտեսետները վրաերթի են ենթարկում հայկական տոնական սեղանին բնորոշ ուտեսետների հոծ նկարագիրը:

  Ճաշացանկերի տարբերանշանները շրջանցելով, արագաչափ ջեռեփուկները իրենց տաք քյալլա-ուղեղով երրորդ հանրապետության մակետով տորթի երեսին են լղոզում, ասես երրորդ գծի տժվժիկացողներ: Գերկույտեր պարունակող սեղանների ողջ տեսքն ու տեսականին և դատարկ տարածությունների և դատարկ սեղանների զարմանքը հավասարապես չի բախշված, ուստի եզրակացության հատվածակողմի նորմում զարմանքը դարձյալ  պատահական է գտնում թոնրի կլոր գաթային ու փախլավային ու դրանով պոպոք ջարդում մշակույթի գլխին:

   Այս հարցերում մայր բնությունը ճշգրտությամբ գիտակցել և կարգավորել է տվյալ ազգի մշակութային  արժեքների դրսևորումները: Որպեսզի մենք գոյություն ունենանք և աշխատենք չափավոր մարդկային ռիթմով և տևականությամբ, մեր մշակույթը մեզ հուշում է բնության փոխազդեցությունի տարբերակները, ունենալով ածխածինը, թթվածինը և երկաթը, որոնք կենսական նշանակություն ունեն և պատկերացնենք, եթե ջրածինը որոշ հայերի նման շատ ջերմ լիներ և այրվող փառասիրությամբ իր չափը կորցրած. անշու՛շտ մոխրի կվերածվեր երկիրը:

    Վերցնենք ատոմի միջուկի ներսում պրոտոններն ու նեյտրոնները դեպի իրար ձգող ուժեղ փոխազդեցության շնորհիվ զանազան քիմիական տարրեր չստեղծեին, ինչպես հայերը իրենց գեները չեն հիշում: Եվ ինչպես թեթև, այնպես էլ ծանր կամ այդ կապող ուժը գեթ 2% ավելի թույլ լինել և ընդհակառակը` թեթևակի ավելի հզոր լիներ, հավատացե՛ք էլի գոյություն կունենար Զամբախով հայի ջրածին տեսակը` “ջրի տարած, ջրի բերած…” և ծանր տարրերը` “բոշից` փաշա”:  Եվ ինչ խոսք չէինք ունենա գերնոր աստղերի բռնկումներ, որոնցով լի է օլիգարխ հայերի աստղային համաստեղությունը, իսկ վերջիններս քիմիական տարրերի մեծամասնություն են առաջացնում ներքին խոհանոցում և բաշխման մեխանիզմն են հանդիսանում:

   Ժամանակն է ժամացույցին և ժամանակին ճիշտ դիրքերից նայելու, քանի որ գալիք տարին շան տարի է, լինենք զգոն և հավատարիմ…

   Չափի ու մեծահոգության պատիվ նրանց, ովքեր դեռ պահպանում են և վստահում նախնիների թողած մշակույթը և պատգամները:

   Խաղաղություն մե՛ր երկրին, մե՛ր ընտանիքներին, մե՛ր սրտերին:  

   Առողջություն մե՛ր ազգին, մե՛ր գեներին, մե՛ր մտքերին:

   Մարդկայնությամբ ու պարկեշտությամբ բռնենք տարվա խորհրդանիշ` շան մեկնած թաթը և չշփոթենք այլ բաներ…

 

Հեղինակ` Նաիրա Հայրապետյան

լրագրող, մշակութաբան

Բաժին՝ Մշակույթ

Մինչ հաջորդ շաբաթվանից սկսած` ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է 13 տարեկան աղջիկներին պատվաստել «Գարդասիլ» պատվաստանյութով, որի մասին իրարամերժ եւ մտահոգիչ տեղեկությունները, ուղղակի, այլեւս անհնար է թաքցնել, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել «ԱՅԲԲԵՆ ԳԻՄ» զարգացման կենտրոնի տնօրեն ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻՑ: Նշենք, որ այս կենտրոնում քիչ չեն այն երեխաները, որոնց մտավոր ռեգրեսը հիմնականում սխալ կամ անորակ պատվաստանյութերով պատվաստման հետեւանք է եղել: Իսկ թե ինչպիսի՞ն է այսօր ունեցած վիճակագրությունը, տիկին Դավթյանը նշեց, որ 2011 թվականից մինչ օրս կենտրոնի շահառուների թիվը մոտավոր հաշվարկով 100-ից 120 երեխա է։

«ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԱՐԿՈՒՄԸ ԴԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑՈՒՄ Է»

– Ներկայումս հաշվառված եւ մշտական այցելողների 25 երեխայից 15-ի մոտ կան աուտիկ սպեկտրի ախտանիշներ` խոսքի զարգացման կանգ, տակտիլ գերզգայություն, տեսալսողական զգայությունների ընկալման, ախորժակի խնդիրներ, վարքային անոմալիաներ, անհաղորդություն եւ այլն։ Ծնողներից մեծ մասը ներկայացրել են բժշկական փաստաթղթեր եւ տեսանյութեր, որոնք փաստում են երեխաների նորմալ զարգացման ընթացքի մասին մինչեւ 1-1,5 տարեկան եռավալենտ պատվաստում ստանալը։ Նույնիսկ, ունեցել ենք դեպք, երբ նորմալ զարգացած երեխան 4 տարեկանում պատվաստվելուց 2 ամիս հետո ձեռք է բերել լուրջ հոգեկան հիվանդություն, որն անհնարին էր ուղղել, տակտիլ գերզգայունակության, եւ պաշտպանական փախուստային վարքի դրսեւորումների պատճառով։ Երեխան մի քանի ամսում սկսել էր կորցնել խոսքը, վարքային տարօրինակություններ դրսեւորել, քնի խանգարումներ ունենալ եւ այլն։ Երբ մեզ այցելեց  8 տարեկանում, արդեն հնարավոր չէր որեւէ արդյունքի հասնել, հաճախում էր հատուկ դպրոց։ Նշեմ, որ ախտանիշները սկսում են արտահայտվել պատվաստումից հետո` 2 ամիսների ընթացքում, որը ծնողներին հաճախ գցում է թյուրիմացության մեջ, թե դա հնարավոր է պատվաստման հետեւանք չլինել։ Երեխաներն արտաքնապես եւ ֆիզիկական զարգացմամբ լրիվ նորմալ են, սակայն, խնդիրներն անչափ նման են, պաթոգենեզը՝ նույնպես։ Ես համարում եմ, որ չի կարող նման օրինաչափ երեւույթների դրսեւորումը լինել պատահական։ Այդ երեխաները տարբեր տեղեր են պատվաստվել, սակայն գրեթե նույն ժամանակափուլում, պատվաստումներից հետո ունեցել են բարձր ջերմություն, որոնք զուգակցվել են ցնցումներով։

– Ունե՞ք տվյալներթեմասնավորապեսո՞ր պատվաստանյութերն են պատճառ դարձել երեխաների կարողությունների խաթարման:

– Որքան հնարավոր է եղել տեղեկանալ համացանցում տեղադրված իմունոլոգիական կանոնակարգերից եւ երեխաների անկետաների պատվաստաթերթիկների ուսումնասիրություններից, կարծում եմ` աուտիստիկ սպեկտրի ախտանիշներն ի հայտ են գալիս հատկապես եռավալենտ պատվաստման հետեւանքով, որը 3 տարբեր հիվանդությունների դեմ միաժամանակ իրականացված պատվաստման միջոցառումն է։ Կարմրուկի, կարմրախտի եւ համաճարակային խոզուկի դեմ պատվաստումները կատարվում են համակցված պատվաստանյութով (կարմրուկի, կարմրախտի եւ համաճարակային պարոտիտ` խոզուկ): Այդ պատվաստումներին ենթակա են 12 ամսական երեխաները: Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին, որ պատվաստանյութի ներարկումը դա հիվանդության հարուցում է, եւ ամեն օրգանիզմ չէ, որ կարող է դիմակայել դրանց եռակցված ազդեցությանը, եւ անչափ մեծ է հավանականությունը գլխուղեղի ախտահարման, որի հետեւանքով տեղի են ունենում վերոնշյալ ախտանիշները։ Հատկապես, կան տեղեկություններ, որ պատվաստանյութերից շատերը պարունակում են սնդիկ, որից ախտահարման հետեւանքներն էլ առկա են մեր երեխաների մոտ։ Սնդիկով թունավորման հետեւանքում քայքայվում է մարդու գլխուղեղի նեյրոնային համակարգը, որն էլ իր հերթին առաջ է բերում հոգեբանական եւ իմացական տարբեր գործառույթների խաթարումներ, ախտահարումներ եւ խնդիրներ։ Մենք չունենք ոչ մի տեղեկություն եւ երաշխիք, որ ներմուծված պատվաստանյութերը սնդիկ չեն պարունակում։ Կալգերի  համալսարանի գիտնականները շատ հստակ ցույց են տվել սնդիկի քայքայիչ ազդեցությունը գլխուղեղի նեյրոնների վրա, որի մասին կարծում եմ՝ մեր բժիշկները առավել պետք է տեղեկացված լինեն։

«ՉԵՍ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ, ԹԵ ԵՐԲ ԵՎ ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔ ԿԼԻՆԻ»

Շտկողական կամ որեւէ այլ միջամտությամբ հնարավո՞ր է լինում ամբողջությամբ  վերացնել խնդիրները:

- Նշեմ, որ Հայաստանում եւ աշխարհում այսօր այս խնդիրների ուղղությամբ բոլոր իրականացվող աշխատանքները կրում են ինչ-որ առումով փորձարարական բնույթ։ Չեմ ասում, որ մենք երեխաներին փորձադաշտ ենք դարձրել, քավ լիցի։ Բանը նրանում է, որ նմանատիպ խնդիրների ծագումը ոչ այդքան հին ծագումնաբանություն ունի եւ մասնագետները դրանց շտկման ուղղությամբ իրականացնում են զուտ անհատական եւ խմբային ծրագրավորված միջոցառումներ, որոնց մի մասը դրական ազդեցություն թողնում է անկասկած, մի մասը՝ կարող են լինել անարդյունավետ։ Դրանք ուղղված են նոր ակտիվ նեյրոնների առաջացմանը, որը հնարավորինս կանխում կամ նվազեցնում է ախտահարման գոտիների ընդլայնումը, նպաստում գլխուղեղում կոմպենսացիայի երեւույթի ձեւավորմանը։ Մասնագետներն անընդհատ նոր գործիքների, մեթոդների, միջոցների ու հնարների փնտրտուքների մեջ են։ Դրանք բավական ծախսատար են ու պահանջում են սարքավորումների, գույքի, գիտելիքների անընդհատ համալրում, բարձրակարգ մասնագիտական թիմի անձնվեր աշխատանք, որը, հատկապես մեզ մոտ, ոչ միշտ է համապատասխան արժեվորվում ու գնահատվում ո՛չ ծնողների, ո՛չ պետության կողմից։

Ելնելով նրանից, որ ցանկացած միջամտություն երեխայի հետագա ռեգրեսի կանխարգելման եւ առկա խնդիրների շտկման հարցերում պետք է լինի անընդհատ, համակարգված ու համալիր, շատ ծնողներ ի վիճակի չեն իրենց ուսերին կրել մշտական պարապմունքների ու այցելությունների կազմակերպման բեռը, բազմաթիվ են կենտրոնները, որոնք փորձում են այս կամ այն կերպ կազմակերպել համանման աշխատանքներ, սակայն պայմաններն ու մասնգիտական թիմի որակը անբավարար են մեծ արդյունքների հասնելու համար։ Ես, որպես գիտական ղեկավար, մանկավարժ, մեր կենտրոնում առաջին անգամ առնչվելով այս խնդիրների հետ 2011թվին, խորն ուսումնասիրեցի աշխարհի փորձն ու ձեռքբերումները, ձեւավորեցի մասնագիտական թիմ, ստեղծեցինք որոշակի պայմաններ, իհարկե մեր սուղ հնարավորություններով, որպեսզի այս կարգի խնդիրներով երեխաներին ցուցաբերենք համապատասխան աջակցություն՝ երկարաժամյա խնամքին, երեխայի խաղային առօրյային զուգընթաց։ Իհարկե, դա դրական ազդեցություն թողնում է առավել արագ, քան 1-2 ժամային հաճախականությամբ պարապմունքները։ Սակայն, որքանով հնարավոր կլինի կարգավորել երեխայի նորմալ կենսակերպը, խիստ անհատական բնույթ ունի։ Երեխա կա շատ արագ հասնում ենք արդյունքի եւ ընկնում նորմալ զարգացման ռիթմի մեջ, երեխա ունենք տատանվող է, մեկ լավ, մեկ վատ, մի խնդիրը փոխակերպվում է մյուսով, այս դեպքում չես կարող կանխատեսել, թե երբ եւ ինչ արդյունք կլինի։ Երեխա կա շատ դանդաղ տեմպով է առաջ գնում։

Բայց, որ նրանց ծնողների համար դատավճռի պես կախված է երեխայի նորմալ կենսակերպի հնարավորության բացառման վտանգը, սա ակնհայտ է։ Կարծում եմ՝ նրանք ավելի շատ օգնության ու հոգեբանական, ֆինանսական աջակցության կարիք ունեն, որովհետեւ մղձավանջային պայքարի մեջ են իրենց երեխայի ոչ թե կյանքի, այլ նորմալ հոգեկան ու իմացական վիճակի ապահովման համար։

«ՍԱ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՄՈԶՄԱՄԲ՝ ԽԱՂ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ՀԵՏ»

– Այս ֆոնին ինչպե՞ս եք վերաբերում «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկներին պատվաստելու Առողջապահության նախարարության որոշմանը:

 – Խիստ բացասական։ Ու մարդկային առումով միշտ հարց եմ տալիս, մի՞թե այն պաշտոնյաները, ովքեր ստանձնում են նման նախաձեռնություններ ու պատասխանատվություն, իրենք իրենց հարց չեն տալիս երբեւէ, թե ինչ իրավունքով են խաղում մանկահասակ երեխաների ու այլ մարդկանց նորմալ ապրելու եւ առողջ լինելու իրավունքի հետ։ Ցանկացած նման որոշում իր մեջ կրում է լուրջ պատասխանատվություն մարդկային կյանքերի ու ճակատագրերի նկատմամբ։ Մի՞թե այնքան մեծ է դրական արդյունքի նկատմամբ վստահությունը, որ կարող է ծածկել պատասխանատվությանը։ Մի՞թե այդ մարդիկ իրազեկ չեն այն բացասական հետեւանքներին, որոնցով ողողված է համացանցը, մի՞թե դրանք ոչինչ չեն ասում իրենց։ Բացի այդ ոչ մի երաշխիքներ չկան պատվաստանյութի որակի, դրական ազդեցության հարցում։ Սա ուղղակի անհեթեթ իրավիճակ է, որի հետեւում կանգնած մարդկանց ուզում եմ մի հարց հղել` ինչպե՞ս եք դուք նայելու այն երեխայի ու նրա ծնողների աչքերին, ով հանկարծ կարող է դառնալ առաջին կամ հերթական զոհը պատվաստանյութից, թե՞ կարծում եք, որ դա չի կարող լինել նաեւ ձեզ համար թանկ մեկը։ Կամ, եթե դուք «ձերոնքականներին» չեք պատվաստում, ապա ի՞նչ իրավունքով եք մյուսներին դնում հարվածի տակ։ Սա իմ անձնական համոզմամբ խաղ է մարդկային ճակատագրերի հետ, բայց հանուն ինչի՞ եւ ի՞նչ գնով։ Աստված ձե՛զ դատավոր։

«ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՃՆ ԻՐԵՆ ԶԳԱՑՆԵԼ ԿՏԱ»

– Առողջապահության նախարարը նշում էոր պատվաստանյութի մասին խոսելիսկարեւոր է պատասխանել հետեւյալ հարցինկա՞ օգուտ պատվաստանյութիցթեոչկա՞ վնասթեոչեւ այդ երկու արդյունքից ո՞րն է գերակշռումՄի՞թե անգամ մեկ երեխայի խեղված ճակատագիրն արդեն իսկ մտահոգվելու առիթ չէ:

– Այս պարագայում նրանք մեկը չեն, հարյուրներն են, դա ահազանգ չէ՞։ Կարծում եմ` սա լուրջ ահազանգ է։ Հատկապես, եթե աշխարհում այսօր բազմաթիվ ապացուցված ու դատաքննություն անցած նախադեպեր կան, որոնց մասին այնպես չէ, որ հնարավոր չէ տեղեկանալ եւ նոր որոշում կայացնել։ Մի՞թե այսօրվա 100-1000 երեխաները վաղվա մեր երկրի ապագայի համար ոչ մի նշանակություն չե՞ն ունենալու, նրանք այն երեխաներն են, որոնցից շատերը դատապարտված են միայն ֆիզիկական գոյության, անընդհատ խնամքի, չեն կարող սովորել, կյանքի համը լիարժեք զգալ, վայելել անգամ հարազատների ու ընկերների միջավայրը, չեն կարող ծառայել, մասնագետ դառնալ, ընտանիք կազմել, սիրահարվել եւ սիրվել: Մի՞թե դա չի՞ անհանգստացնում առողջապահության նախարարության աշխատակիցներին։ Ձեռքներդ դրե՛ք ձեր խղճին ու դատե՛ք ինքներդ, նոր քայլեր կատարեք։ Անձամբ ես նրանց չեմ վստահում եւ հիմքեր ունեմ դրա համար ու չեմ երեշխավորի ոչ մի երեխայի ծնողի, որպեսզի այդ պատվաստումը ստանան։

– Ի դեպ, «Գարդասիլ» պատվաստանյութի մասին միջազգային փորձը բավական մտահոգիչ էիսկ մեր որոշ մասնագետներ պնդում ենթե դրա արդյունքը կտեսնենք 30 տարի հետոԻ՞նչ է ցույց տալիս Ձեր փորձը:

– Եթե եռավալենտի արդյունքը տեսնում ենք արդեն վերջին 15 տարվա ընթացքում, ապա դա եւս իրեն շատ սպասել չի տա, մի քանի տարի հետո անպտղության թվի աճը, որն առանց այդ էլ Հայստանում չափազանց մեծ է այսօր, իրեն զգացնել կտա։ Հաճախ խորհում եմ նաեւ այն մասին, որ տղաների շրջանում անպտղության խնդիրների պատճառ կարող է լինել նաեւ այն պատվաստումը, որը նրանց անում են բանակ գնալուց առաջ։ Ոչ ոք չի տեղեկացնում ծնողին, թե դա ի՞նչ պատվաստում է, ինչի՞ դեմ եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ տղաների համար։

«ՍԱ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՎԱԾՔ Է»

– Պարզվում էԳարդասիլ» պատվաստանյութի արտադրող Merck ընկերության կողմից տրված պատվաստանյութի դեղերի մասին ՀՀ օրենքով նախատեսված բժշկական կիրառման հրահանգը (ընդհանուրբնութագիրեւ օգտագործման հրահանգը ՀՀ առողջապահության նախարարությունն առ այսօր հայերեն չիթարգմանել եւ չի ներկայացրել հանրությանըՄինչդեռ արդեն իսկ առաջին պատվաստվողները կանՈրքանո՞վէ սա նորմալ:

– Անչափ աննորմալ է, դա անպատասխանատու պահվածք է` մարդկային կյանքի ու ճակատագրի նկատմամբ։ Դա մարդու` որպես արժեքի չվերաբերմունքի հետեւանք է, որն այսօր Հայաստանում բացառիկ երեւույթ չէ։ Մենք շատ քիչ ենք, որպեսզի անտարբեր լինենք նման հարցերի նկատմամբ եւ ավելի կքչանանք, եթե նման անպատասխանատվությամբ ու չարժեվորմամբ վերաբերվենք մարդուն եւ կյանքին։

– Հաճախ պատվաստումների մասին արտահայտած մտահոգությունները որակվում է որպես տգիտություն եւայլնՆաեւ որպես հոգեբանհետաքրքիր է Ձեր դիտարկումներն այս մասին:

– Թող ես լինեմ ամենատգետը, ամենահուզականը, դա ինձ այդքան չի մտահոգում, որքան մանկահասակ մեր աղջիկների, երեխաների ու ծնողների առողջությունն ու ճակատագիրը։ Բանավեճի մեջ գոյություն ունի անձնային հակագրոհի տեխնիկա, որի ժամանակ հակառակող կողմը, երբ չի ունենում փաստարկներ եւ փաստարկման մշակույթ, սկսում է անձնական բնույթի հարձակումներով փորձել խեղճացնել դիմացինին։ Ես առնչվել եմ նախարարության աշխատակիցների նման վարքի, որը նրանց մասնագիտական եւ էթիկական մակարդակի մասին բնավ լավ բան չի ասում։ Ուզում եմ անկեղծորեն հավատալ, որ կգա ժամանակ, որ մեր երկրում կարժեւորվի մարդը, մասնագետը, մասնագիտական պատասխանատվությունը, եւ պետական բյուջեի թալանի երեւույթը չի հասնի այն մակարդակի, որ այլեւս հնարավոր չլինի երկիրը փրկել ճգնաժամից։ Բարոյազրկության ու անպատասխանատվության երեւույթն այսօր կարող է քայքայել ոչ միայն անձնային, ընտանեկան, այլ պետական եւ ազգային արժեքներն ու ինստիտուտները։

Հոգեբանական առումով հենց այս վիճակն է այսօր ծնել անվստահություն, անորոշություն, վախի ու անպաշտպանվածության գերակայող վիճակ հասարակության մեջ։ Ուզում եմ հավատալ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, եւ մենք կթոթափենք դա մեզ վրայից ու կմտնենք քաղաքակիրթ զարգացման փուլ։ Դրա հիմքում ընկած է արժեքների մի հիերարխիա, որտեղ մարդը պետության հարստությունն է, իսկ առողջ մարդը՝ ապահովության, անվտանգության, կայուն զարգացման երաշխիքը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

աղբյուրը` "Իրավունք".com

Բաժին՝ Կանայք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու է որպես անկախ թեկնածու:

Putin is a member of United Russia, but has decided not to represent the political party in the next election. 

“I hope I will be supported by some popular groups, movements, parties,” Putin said at his annual televised press conference, the Financial Times reported. “I hope to be a candidate with broad support by the people.”

The Russian leader has not provided a reason for running as an independent.

Prior to his public announcement to run, Putin asked attendees of the Russian Volunteer 2017 award ceremony in Moscow whether they would support him if he sought re-election. After a resounding, affirmative response, Putin stated that whenever he makes his final decision he would “certainly keep in mind our conversation today and your reaction.”

He went on to say that “the motive behind” such an important decision “can be only the desire to make people's lives in our country better and make the country itself more powerful and protected.”

Putin has served as president from 2000 to 2008 and 2012 to present. More than 82 percent of Russians approve of his presidency, according to a survey conducted by VTSIOM in late September.

A growing number of women are also running in next year's presidential election. Some of them include Yekaterina Gordon, a 37-year-old singer-songwriter and journalist with her own law firm, according to Moscow Times, and Ksenia Sobchak, a TV anchor, journalist and actress.

 

Աղբյուրը` TeleSur լրատվական

 

Բաժին՝ Աշխարհում

Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ

Ձերն հայտարարել մտքերով մթին,

Մենք չենք տա սակայն, այդ պսակը ձեզ,

Չի սազում նա ձեր արյունոտ մռութին:

Ե. Չարենց

 

 “Իրավունք” թերթի նոյեմբերի 21-ի (N 125) համարում զետեղված “Արցախի արձագանքը” “Звезда” հակահայկական հաղորդմանը, որը Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, Դաշնակցական խմբակցության անդամ` Վահրամ Բալայանի կողմից  որակվել է` “ավելի շատ սխալ ընկալման հետևանք է”, որը առիթ դարձավ այս հոդվածը գրելուն: Մոսկովյան “Звезда”  հեռուստաալիքում նոյեմբերի 19-ին “Կանխատեսումներ` Վերոնիկա Կաշինիկովայի հետ” հաղորդումը տխուր հետևանք թողեց հայ իրականության մեջ: Եթեր արձակվեց Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ, հակահայկական տրամադրություններ ստեղծող քննադատություններ Հայաստանի Հանրապետության-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման նախօրեին:

      Սակայն ով է այդ տիկին Վերոնիկան, որը այդ սադրիչ հեռուստաաղբը եթեր արձակեց: Նա իր կյանքի մեծ մասը անց է կացրել ԱՄՆ-ում: 2011թ. Մոսկվայում հիմնել է քաղաքական հետազոտություններով զբաղվող ինստիտուտ, ինքը գլխավոր տնօրենն է, ունի մեկ հաշվապահ, զբաղեցնում է մեկ սենյակ, որպես գրասենյակ, որտեղ աշխատում են 684 իրավաբանական անձիք: “Ռուսական պատասխան” հաղորդաշարում տիկին Վերոնիկային քննադատել են այն բանի համար, որ կազմակերպել է 6-րդ շարասյան խառնաժողովը, որպես լսարան բերելով նաև սպաների: Ռուսական հաղորդավար` Անդրեյ Աֆանասևի համոզմամբ Վերոնիկան զբաղված է գլոբալիստների պատվերները կատարելով: Պարոն Բալայան, մեր կարծիքով տիկին Վերոնիկայի կողմից ձևավորված ինստիտուտը տիպիկ ամերիկյան գործակալական կառույց է, որի գործունեությունը ուղղված է Ռուսաստանի Դաշնության և հետխորհրդային պետությունների քայաքայման ծրագրերի իրականացմանը: Ամերիկյան Ֆլետչերի դիվակագիտական դպրոցի (լրտեսների բույն) դասընթացները սերտած, միջազգային կարգի քաղաքական գործակալների “որջ” է:  Հաղորդման հիմնական նպատակը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ընդունման նախօրեին` նոյեմբերի 24-ին, որպեսզի հայաստանյան լսարանում առավելագույնս հակակրանքով լցվի մեր դարավոր բարեկամի և ռազմավարական գործընկերոջ նկատմամբ:

      Իսկ Արցախյան մեր հայրենակից, դաշնակցական խմբակցության անդամ Վահրամ Բալայանը “Իրավունքին” տված հարցազրույցում որակել է որպես սխալ ընկալման արդյունք:

Մեջբերեմ. – պարզապես նրանց մոտ մնացել է Խորհրդային ժամանակներից այդ մոտեցումը, և խնդիրը դիտարկվում է այդ գաղափարական հոլիվուրդի մեջ: Ինչպիսի գաղափարական դիտարկման մասին խոսք կարող է լինել 21-րդ դարի 2017թ-ի ամերիկյան գործակալ, քաղաքական բարոյականությունից զուրկ կնոջ տրամաբանությունև  և մտածելակերպը փնտրել խորհրդային ժամանակների մոտեցումներում, երբ պարզորոշ եթերից վիրավորում է քո ժողովրդին, որը աշխարհին համաշխարհային մշակույթ է տվել, ուր մնաց քո հայ մտավորական դաշնակցականի հայրենասիրությունը և անձամբ քո ինքնասիրությունը:

       Հարգելի Վ. Բալայան, “Իրավունք” թերթին տված Ձեր պատասխանը բոլորովին կապ չուներ  հարցադրման հետ, այն ավելի շատ հիշեցնում է “ոջիլի մասին” վատ սովորող ուսանողի հանրահայտ պատասխանը: Ձեր պարագայում ինչ հարց էլ Ձեզ ուղղվի, պատասխանը մեկն է`վատաբանել սովետականա կարգերը, կոմունիստների գործունեությունը:

         Հաշված ամիսներ հետո 2018թ. մայիսին ազգովի տոնելու ենք մեր պատմական հողի փոքր հատվածում հայոցպետությունը վերականգնելու 100 տարին: Այն 20-րդ դարում հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, բայց պարզորոշ երևում է, որ քո գաղափարական կուսակցությունը ժողովրդական այդ տոնակատարությունը փորձում է “համեմել” վատաբանելով կոմունիստական սովետական տարիների գործունեությունը: Պարզամիտ մտածելակերպով դուք պատմական դեպքերի ընդհանուր կոնտեքստից առանձնացնում եք մի փոքրիկ հատված, այն շուռ եք տալիս մի  քանի տարբերակներով և ներկայացնում հասարակությանը: Եթե ԱԺ դաշնակցական  ֆրակցիան և Ձեր կուսակցության ղեկավարության տեսակետը այդպիսին է, մնում է Ձեզ ասել.

     -Շարունակենք վեհուշը, նախ պատմության գերեզմանոցիցի հանենք  ու կարճատև հարություն տանք ճանաչված դաշնակցական գործիչներ` Ռոստոմ Զորյանին և Քրիստոֆին ու առաջին հայկական պետական գոչծիչ` Հովհաննես Քաջազնունուն, և վերհիշենք վերջինիս պատգամը` “ Հայաստանի միակ օրինտացիոնը Ռուսաստանն է, Հայաստանը կարող է ապրել միայն Ռուսաստանին կառչած, ուրիշ քաղաքական հենարան չունի նա, այս գիտակցությունն  է, որ պետք է խորացնել ու ամրացնել հայ մարդու մտքին”:  Պատգամն ավարտվում է “ծայրահեղ հիմարություն է կամ ոճրային կեղծիք` ասել թե ուզում եմ տապալել բոլշևիկյան Հայաստանը, որպեսզի տեղը կառուցել հայկական Հայաստան”: Անգամ չհասկացաք ու չխորացաք Գ. Նժդեհին կուսակցությունից հեռացնելիս նրա վերջին իմաստալից խոսքերը`- “ Այսօր այդպիսին են նրանք, որոնք կոչված են ղեկավարելու Քրիստափորի և Ռոստոմի կուսակցությունը,

Ա) աշխարհայացքի անորոշություն

Բ) քաղաքական անկորողություն

Գ) ոչ բավարար պատասխանատվության զգացում

 

 ահա այս երեք չարիքները, որոնցից աղետի կերպով տուժել է մեր ժողովուրդը և ինքը դաշնակցությունը, այս գիտակցելով ես հեռանում եմ Դաշնակցությունից”  : 

    1908թ. երիտթուրքերի հետ համագործակցության պայմանագիր, մեկ տարի հետո Ադանայի ջարդը, եղեռնի տարիներին տաքուկ անկյուններ էիք քաշվել, որը պատմությանը մնաց անհայտ, իսկ կոմունիստներին այն հայտնի է: 1918թ. մայիսի 28-ին ձևավորվեց 1-ին հայկական պետությունը: Ղեկավար այրերը ապրում էին Թիֆլիսում և կողքից ղեկավարում էին Հայաստանը: Երևանը մի գավառական գյուղաքաղաք էր, բնակչությունը տգիտության ու խավարի մեջ, իսկ դաշնակցական “արյունոտ” դնչին հարիր չէր ապրել Երևանում, որտեղ քաղաքային տրանսպորտը ձիաքարշն էր` Պլանի գլխից Կայարան: 1918թ. նոյեմբերի 17-ին Անգլիական զորքերը մտան Հայաստան:  Դաշնակցական պետական ղեկավարները աղ ու հացով դիմավորեցին: Իրականում անգլացիներին հետաքրքրում էր Ալավերդու պղինձը և Բաքվի նավթը: 1919թ. հունվարի 15-ին քուրդ Սուլթանովը նշանակվեց Զանգեզուրի, Շուշիի, Ղարաբաղի, Ջիբրաիլի գեներալ նահանգապետ, և պահանջեցին, որ հայկական բանակը տեղափոխվի Արտաշատի Յուվա գյուղի մոտ: Իսկ որտեղ էր այդ ժամանակ ամենակարող Գագեգին Նժդեհը:  Դե նրան հետաքրքրում էր միայն Հայաստանի առաջին նախագահ` բոլշևիկ Ալ. Միասնիկյանի դեմ կռվելը և հայրենասեր երիտասարդ հայորդիներին կենդանի Զանգեզուրի լեռներից ձորերը նետելը: Անգլիական գեներալ Ռոկերի և Քաջազնունու հանդիպումից պարզվեց, որ անգլիացիները ուզում են Հայաստանում գաղութային ռեժիմ կիրառել: Վախենալով ռուսական զորքերի հետ ընդհարումից 1919թ. օգոստոսի 15-ին անգլիացիները հեռացան Հայաստանից: Անմիջապես Հայաստան մտան Ամերիկյան զորքերը:  Վիլսոնի պահանջով Հայաստանում  գերագույն կոմիսար նշանակվեց Ամերիկյան գնդապետ Հասկերը և դաշնակցական պառլամենտը ընդունեց: 1919թ. նոյեմբերի 23-ին Հասկերի պահանջով Ադրբեջանի Ուսուբեկովի և Խատիսյանի համաձայնությամբ ստորագրվեց մի համաձայնագիր` Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում: Ավելին, Նախիջևանը, Շարուրը, Դարալագյազը, Զանգեզուրը դարձնել դաշնակիցների կողմից կառավարվող գոտի, Ամերիկյան գնդապե Հասկերի գլխավորությամբ: Նրան միացավ Երևան-Ջուլֆա երկաթ գիծը:  Մեր առաջին պետությունը 1918թ. մայիսից մինչև 1920թ. նոյեմբերի 29-ը, 2,5 տարվա ընթացքում նախ անգլիացիներն են ղեկավարել, հետո էլ ամերիկացիները: Միակ խելացի բանը, որ կատարվել է դաշնակցության կողմից, դա 1920թ. նոյեմբերի 26-ի գիշերն էր, հակսանալու, որ    այլևս երկիրը կործանվում է, պառլամենտի որոշմամբ 9,5 հազար քառ.կմ տարածքով իշխանությունը հանձնեցին բոլշևիկներին: Եվ Դրոյին որպես պետության ներկայացուցիչ հաստատելով, իսկ զուգահեռաբար դեկտեմբերի 2-ին հաստատեցին Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագիրը, որը հայոց պատմության ամենաստորացուցիչ սև էջն է:   Իշխանությունը նոյեմբերի 29-ին հանձնեցին կոմունիստներին և 2,5 ամիս հետո փետրվարի 18-ին կազմակերպեցին իրենց հերթական խարդավանքը, որը մտավ պատմության մեջ որպես փետրվարյան ավանտյուրիա: Այն կարճ տևեց, բայց շատ դառնություններ պատճառեց հայ ժողովրդին:

    Հայաստանում իշխանության տապալման օրը` (1921թ. փետրվարի 18) Թուրքիայի հյուպատոս Բեհեդիր Շաքիրը այցելեց Ս. Վրացյանին, մեջբերեմ . “Մեր կառավարությունը ճանաչում է “Հայաստանի փրկության կոմիտեին”, որպես միակ ազգային իշխանություն, նշելով, որ Հայաստանի և Պարսկաստանի սահմանների խնդիրը իր իրավական ուժը ստացել է 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի դաշնագրով, այսինք 9,5 հազ. քկմ.”:

     Թուրքիայի թելադրանքով Վրացյանը հեռագրում է Մոսկվա Գ. Չեչերինին, նշելով, որ Հայաստանում Սովետական իշխանությունը տապալված է և պահանջում է, որ Մոսկվան իրավասու չի քննելու Հայաստանի խնդիրները, իսկ 1921թ. մարտի 26-ին այդ նույն Վրացյանը Լոնդոնի կոնֆերանսին ուղարկում է հերթական հեռագիրը .” Հայաստանը ուզւոմ է ապրել հաշտ ու բարեկամաբար իր հարևան Թուրքիայի հետ, ուստի ցանկանում ենք, որ Լոնդոնի կոնֆերանսի որոշումը առիթ չդառնա փոխադարձ անվստահության կամ դժգոհությունների` Թուրքիայի և Հայաստանի միջև”:  Սիմոն Վրացյանը երկրից հեռանալիս, առանց խղճի խայթի թալանեց պետական գանձարանը, Թուրքական յաթաղանից մազապուրծ որբերի, անտուն թափառականների, հիվանդ և անօգնական 700 հազար ազգաբնակչությանը թողնելով կոմունիստներին, սա չէ ձեր արածը հայ ժողովրդին: Հաշված ամիսներ հետո ձևավորվելու է նոր կառավարությունը, կասկածից վեր է, որ մի քանի նախարարական պորտելներ “կնվիրվեն” դաշնակցությանը, չի բացառվում, որ ԿԳ նախարարը 5-րդ անգամ կդառնա պարոն Լ. Մկրտչյանը, սահմանելով գինեսի յուրահատուկ ռեկորդ: Բայց ձեր մտապատկերից չեն հեռանում դաշնակ մաուզերիստները, որոնցից յուրաքանչյուրը մի տիկ գինի էր խմում և մի ոչխար ուտում: Հարբած զուռմա, տրնգի պարելով, ժանգոտ մաուզերներով օդ կրակելով` պարծենում էին “Ստամբուլը պիտի սարքենք արյան ծով”: Անցել է 100 տարի, մոռացել եք անգամ ժամանակացույցը: Մի ճոճեք նավակը, կբացահայտվի ձեր ազգադավությունը, որը թանձր մառախուղի պես մեկ դարից ավել նստել է հայ ժողովրդի ուսերին, դառնալով ազգի փտախտը: Պարոնայք բախտախնդիրներ, կեղծելով ազգային պատմությունը` մի խլեք ժողովրդից  ր ազգային 100-ամյա պատմությունը իմանալու իրավունքը:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

Էջ 2, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: